User Tag List

Էջ 113 979-ից ԱռաջինԱռաջին ... 1363103109110111112113114115116117123163213613 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,681 համարից մինչև 1,695 համարի արդյունքները՝ ընդհանուր 14678 հատից

Թեմա: Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

  1. #1681
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կամ որ հայ-թուրքական պատմական հանձնաժողով են ստեղծում, էդ նույն հանրապետականներն ինչի՞ ձեն չեն հանում, որ հիմա Զարուհուն են դավաճան ասում, կամ դաշնակներն ինչի՞ նույն կարգի աղմուկ չեն գցում:
    դրանք սաղ ուղղակի արդեն մեղք են: իրականում, դրանք , որ իշխանություն են կոչվում, իրականում ոչ մի իշխանություն չունեն: Պատկերացրում , որ մի հատ ռուսական ջեբկիր կամ օրենքով գող Հայաստանում ավելի մեծ վլաստ ունի, քան Սերոժ/Քոչ միասին վեկալած:
    Մնում ա մենակ իրանց փողերը սաղ օրը հաշվեն ու մեկ էլ անզեն մարդկանց դեմ թնդանոթներով կռիվ- կռիվ խաղան ու զվարճանան:
    Ըտեղ լռի անտեղի ա Նիկոլի ՝ էտ տվարներին հանձնվելը: Կռվի վախտ մարդիկ գերի չեն հանձնվում ինքնական: Նիկոլի քայը շատ նման ա էսիմ ինչ պատճառով սադիստներին ինքնական գերի հանձնվելուն

  2. #1682
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կհամագործակցե՞ն արդյոք ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և Ժառանգությունը

    Կարևոր չէ, թե ով ինչքան կեղտոտ է ու ինչքան ծախված – քաղաքականությունը մաքուր խաղ չէ։
    ՀԱԿի կոնտինգենտին էլ որ պետք լինի նենց քլնգել կարելի է, որ տակը ճերմակություն չի մնա....

    Ամբողջ հարցը հիմա կանգնած է ՔԱՂԱՔԱԿԱՆ խաղեր ընդհանրապես հայ ժողովրդի համար ստեղծելու մեջ։ Մարդիկ ետ են վարժվել ՔԱՂԱՔԱԿԱՆ պայքարով իրենց կյանքում փոփոխությունների հասնելուց։ Հենց այն որ ամեն ինչ պտտվում հանգում է ՓՈՂԻ – դաշնակներին, ժառանգությանը, ֆլանին ֆստանին փոխ տանք ոնց ուզենք կերգի, շատ վատ իրավիճակ է։

    Եթե մենք միայն փողով շարժվող ժողովրդի ենք վերածվել, մեր Հայրենիքի վերջին կտորն կառնեն ու կասեն «յան տվեք մի խանգարեք»։ Նման բան արվում էր ամբողջ Արցախյան պատերազմի նախորեին, հայ գյուղերի բնակիչներին գումարներ էին առաջարկում, որ ամբողջ գյուղերով ծախվեն քոչեն Հայաստան։

    Նույն կերպ Հայաստանի բնակչությանը կառնեն, եթե չկարողանանք ցույց տալ, որ գաղափար կա, որը չի վաճառվում։

    Ցավոք սրտի հայերի մանր վաշխառու արյունը հանգեցրել է նման անտանելի վիճակի, որ տպավորություն է ամեն ինչ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է վահանակով է Հայաստանում։ Փող տուր ամեն ինչ կանեն։

    Դա վտանգավոր է, մի 20-30% բնակչությանը ամերիկաներում, կանադաներում կամ եվրոպայում բնակության իրավունք ու մի 200 հազար դոլլար ամեն ընտանիքի կհատկացնեն Հայաստանը կդատարկեն 50 միլլիարդ դոլլարն ինչ է համաշխարհային շուկայում....

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    davidus (30.06.2009)

  4. #1683
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կամ որ հայ-թուրքական պատմական հանձնաժողով են ստեղծում, էդ նույն հանրապետականներն ինչի՞ ձեն չեն հանում, որ հիմա Զարուհուն են դավաճան ասում, կամ դաշնակներն ինչի՞ նույն կարգի աղմուկ չեն գցում: Տղեքին խոսելու թեմա են տվել, առիթ ա: Ուղղակի ողորմելի տեսարան ա: Իսկ Զարուհին լավ ա արել: Ես իրա քայլը ողջունում եմ:
    Բա հո իրանց հայ-թուրքական սիլի բիլիները չէին հանելու գամեին անարգանքի սյունին: Սենց մի դեպք էր պետք, որ ուշադրությունը իրանց վրայից շեղեին, իրանց դնեին թունդ հայրենասերի տեղ ու էդ աղջկան հանեին ազգի թշնամի:
    Շատ նմանա անառակի հանած շուխուրին, որ ուրիշինա մեղադրում անառակության մեջ:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  5. #1684
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,460
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կհամագործակցե՞ն արդյոք ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և Ժառանգությունը

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը

    Դա վտանգավոր է, մի 20-30% բնակչությանը ամերիկաներում, կանադաներում կամ եվրոպայում բնակության իրավունք ու մի 200 հազար դոլլար ամեն ընտանիքի կհատկացնեն Հայաստանը կդատարկեն 50 միլլիարդ դոլլարն ինչ է համաշխարհային շուկայում....
    Էհ ուր էր մեզ տենց բախտ էդ քո ասած գնով առնող ճարեինք Գտած գին կլիներ… Բայց արի ու տես, կլիենտ չկա, ու դեռ ավելին, մենք հենց հիմիկվա դրությամբ Ռուսաստանի ու Թուրքիայի աչքի լույսն ենք, ես դեռ կասկածում եմ, որ եթե Հայաստանի գոյությանը վտանգ սպառնա, ապա Թուրքիան մեզ զենք–զինամթերք ա տալու
    Տես Հայաստանը ինչ մասշտաբների իմպորտ ունի Թուրքիայից, ու տես թե Հայաստանի խոշոր տնտեսական սուբյեկտներից քանիսն են ռուսական, ու ինքդ մտածիր, ու՞մ է ձեռնտու Հայաստանն առանց հայերի։ Իմ կարծիքով մենակ հայերին, եթե իհարկե 200 հազար դոլարը լուրջ ես ասում
    Si vis pacem, para bellum

  6. #1685
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կհամագործակցե՞ն արդյոք ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և Ժառանգությունը

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը

    Շատերին է ձեռնտու որ Հայաստան ու Արցախ այս կովկասում չլինի։

    Հենց Եվրոպացիներին ու Ամերիկացիներին գազ,նաֆթ արտահանելու համար շառից հեռու ու Ռուսաստանի հետ Կովկասում հակադրվելու անհրաժեշտությունից ազատվելու համար կառնեն կպրծնեն։

    Մի կարծիր, որ մարդա 200 հազար մուծվելու են վեստերն յունիոնով, որ գնաս Երևանում փոշտուն ստանաս, պետական ծրագիր են ստեղծում օրինակ, ոնց որ հիմա «իրաքի քրիստոնյաների փրկության ծրագիրն է Եվրոպայում» ու հրավիրում իրենց երկրում հաստատվել ու բնակվելու։ Այդ ծրագրով տներ են կառուցվում հենց Եվրոպայում ու ծախսվում են գումարներ հենց Եվրոպայում, որ գալացողները ինտեգրման կուրսեր անցնեն ու տուն ունենա։ մարդիկ էլ թողնում գալիս են փողն էլ իրենց երկրում է հայտվնում մարդիկ էլ, իսկ տարածքներն դատարկվում են ու նրանք կարող են տնորինել դրանք ինչպես ցանկանան։

    Թուրք մեսխեթներին համար նույնանման ներգաղթելու ծրագիր են ստեղծել ԱՄՆում, որ զահլա չտանեն Վրաստանում չխանգարեն իրենց մի քանի միլլոն մարդով գան տեղավորվեն ԱՄՆում լուծվեն կորեն ԱՄՆի անծայրածիր տարածքներում։

    Էլ չասած վերջին 20 տարիների ծրագիրը, գերմանացի ազգաբնակչության Գերմանիա ներգաղթելու ծրագիրն - հիմա ռուսաստանում համարյա Եկատերինա թագուհու ժամանակներին ներգաղթած ու ռուսաստանի արտադրական ու տեխնիկական ներուժը ստեղծած գերմանացիների հետնորդերից մարդ չի մնացել, էլ չասած Ղրղստանի վիճակը, որը ոչ միայն գերմանացի այլ ռուս ազգաբնակչություն է կորցրել ու այլևս բացարցակ ոչ մի պոտենցիալ չունի բացի նավթ ու գազ արտահանելուց ու ոնց ուզում տշում են դրան, չնայած չափերով Եվրոպայի չափ մեծ երկիր է...

    Կարճ ասած - շատ տխուր է, որ հնարավոր համարում են հայաստանի ազգաբնակչության մեծ մասը, որ եթե իրենց համար պայմաններ ստեղծեն, ապա նրանք Հայաստանից կգաղթեն։

    Նման հնարավորությունը կանխելու համար 90ականների պատերազմի ժամանակ լուսահոգի Վազգեն կաթողիկոսը Ռուսաստանում խնդրել էր հայերին չընդունել, որ պատերազմից փախնող արտագաղթը հայաստանը չդատարկի։

    Իսկ դատարկ երկիր ոչ մի զինվոր ի վիճակի չէ երկար պաշտպանել...

    Հայաստանը փողով առնելու Թուրքերի ցանկության մասին խոսելն նույնիսկ իմաստ չունի, կրկնվեմ 90ականների պատերազմի ժամանակ արդեն արվել է ու էլի կանեն...
    Վերջին խմբագրող՝ voter: 29.06.2009, 12:06:

  7. #1686
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,460
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կհամագործակցե՞ն արդյոք ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և Ժառանգությունը

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատերին է ձեռնտու որ Հայաստան ու Արցախ այս կովկասում չլինի։

    Հենց Եվրոպացիներին ու Ամերիկացիներին գազ,նաֆթ արտահանելու համար շառից հեռու ու Ռուսաստանի հետ Կովկասում հակադրվելու անհրաժեշտությունից ազատվելու համար կառնեն կպրծնեն։
    Չեմ խորանում թե ում, ոնց, բայց թող առնեն, ես դեմ չեմ
    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի կարծիր, որ մարդա 200 հազար մուծվելու են վեստերն յունիոնով, որ գնաս Երևանում փոշտուն ստանաս, պետական ծրագիր են ստեղծում օրինակ, ոնց որ հիմա «իրաքի քրիստոնյաների փրկության ծրագիրն է Եվրոպայում» ու հրավիրում իրենց երկրում հաստատվել ու բնակվելու։ Այդ ծրագրով տներ են կառուցվում հենց Եվրոպայում ու ծախսվում են գումարներ հենց Եվրոպայում, որ գալացողները ինտեգրման կուրսեր անցնեն ու տուն ունենա։ մարդիկ էլ թողնում գալիս են փողն էլ իրենց երկրում է հայտվնում մարդիկ էլ, …
    Ու ի՞նչ վատ է, Եվրոմիություն, դեմոկրատիա, կայֆեր…

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ տարածքներն դատարկվում են ու նրանք կարող են տնորինել դրանք ինչպես ցանկանան։
    Ամա՜ն, էդ մեր ոսկեբեր տարածքները… Փաստորեն մենք տարածքներ ունենք հա՞, վատ չի… Եթե էդ տարածքները մենք զիբիլանոցից ու անապատից բացի ուրիշ բանի չենք կարողանում վերածել, ապա գրողի ծոցը, թող մարդիկ գան տնօրինեն, արդար ա (արդար ա,՜ ժողովու՛րդ ջան, ձեր ցավը տանեմ)…
    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Թուրք մեսխեթներին համար նույնանման ներգաղթելու ծրագիր են ստեղծել ԱՄՆում, որ զահլա չտանեն Վրաստանում չխանգարեն իրենց մի քանի միլլոն մարդով գան տեղավորվեն ԱՄՆում լուծվեն կորեն ԱՄՆի անծայրածիր տարածքներում։
    Էս ի՞նչ լավ բան ասիր, բա մեր հերթը ե՞րբ է գալու։

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլ չասած վերջին 20 տարիների ծրագիրը, գերմանացի ազգաբնակչության Գերմանիա ներգաղթելու ծրագիրն - հիմա ռուսաստանում համարյա Եկատերինա թագուհու ժամանակներին ներգաղթած ու ռուսաստանի արտադրական ու տեխնիկական ներուժը ստեղծած գերմանացիների հետնորդերից մարդ չի մնացել, էլ չասած Ղրղստանի վիճակը, որը ոչ միայն գերմանացի այլ ռուս ազգաբնակչություն է կորցրել ու այլևս բացարցակ ոչ մի պոտենցիալ չունի բացի նավթ ու գազ արտահանելուց ու ոնց ուզում տշում են դրան, չնայած չափերով Եվրոպայի չափ մեծ երկիր է...

    Կարճ ասած - շատ տխուր է, որ հնարավոր համարում են հայաստանի ազգաբնակչության մեծ մասը, որ եթե իրենց համար պայմաններ ստեղծեն, ապա նրանք Հայաստանից կգաղթեն։

    Նման հնարավորությունը կանխելու համար 90ականների պատերազմի ժամանակ լուսահոգի Վազգեն կաթողիկոսը Ռուսաստանում խնդրել էր հայերին չընդունել, որ պատերազմից փախնող արտագաղթը հայաստանը չդատարկի։

    Իսկ դատարկ երկիր ոչ մի զինվոր ի վիճակի չէ երկար պաշտպանել...

    Հայաստանը փողով առնելու Թուրքերի ցանկության մասին խոսելն նույնիսկ իմաստ չունի, կրկնվեմ 90ականների պատերազմի ժամանակ արդեն արվել է ու էլի կանեն...
    Ապեր, ինձ մոտ տպավորություն է, որ քեզ համար հողը ավելի թանկ է, քան մարդիկ։ Եթե մարդիկ այստեղը սեփականությունը թողնում են, գնում եվրոպաներում ու ամերիկաներում վարձով են ապրում ու չեն էլ ուզում վերադառնալ, ուրեմն այս հողի մեջ չի խնդիրը, հողի վրա ապրողների մեջ է։ Իսկ հողը արդեն քյառթուները մեջ–մեջ են արել, հայերի մեծամասնությանը այդ հողը չի պատկանում։ Ու ոնց ուզում շահագործում են, Սևանի ափերը, Աղվերան–Դիլիջան զավթել, վճարովի սարքելուց սկսած անտառներն ու հանքավայրերը ամենաբիրտ ձևով սպառելը։ Դու մի հատ այդ հողերը վերադարձրու Հայաստանի քաղաքացիներին, ու նոր մտածիր դրանք օտարներից փրկելու մասին։ Էն ինչ որ դու ասում ես, բավականին լավատեսական է ճշմարտություն լինելու համար։ Իսկ փաստացի հայերին ոչ ոք չի վտարի այստեղից, բա ո՞վ պիտի սև գործերը անի Համ էլ ձուկը ջրում բազար ես անում, անհամբեր սպասում եմ եվրոպոսների առաջարկին ժամ առաջ այստեղից մարշս նվագելու համար։
    Si vis pacem, para bellum

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Elmo (29.06.2009), Հայկօ (29.06.2009), Տրիբուն (30.06.2009)

  9. #1687
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,460
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    ՈւրեմնՍ… Մի հոգի կարգին մուժիկ ունենք Ազգային Ժողովում, տղամարդ… Որը սկզբունքորեն չի կարողանում կեղծել, ձևեր թափել սուտ խոսել, դե բնությունից այդպես է ծնվել Ու էդ տղու անունը Զարուհի Փոստանջյան է: Դե ոչինչ, մայրիշխանության վախտերն են սկսվում, ինչ արած
    Si vis pacem, para bellum

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (29.06.2009), ministr (29.06.2009), Rammer (30.06.2009), Տրիբուն (30.06.2009)

  11. #1688
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    ՈւրեմնՍ… Մի հոգի կարգին մուժիկ ունենք Ազգային Ժողովում, տղամարդ… Որը սկզբունքորեն չի կարողանում կեղծել, ձևեր թափել սուտ խոսել, դե բնությունից այդպես է ծնվել Ու էդ տղու անունը Զարուհի Փոստանջյան է: Դե ոչինչ, մայրիշխանության վախտերն են սկսվում, ինչ արած
    …ջհուդա-մասոնական կայֆեր ես տալի, բռատ…

  12. #1689
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    ՈւրեմնՍ… Մի հոգի կարգին մուժիկ ունենք Ազգային Ժողովում, տղամարդ… Որը սկզբունքորեն չի կարողանում կեղծել, ձևեր թափել սուտ խոսել, դե բնությունից այդպես է ծնվել Ու էդ տղու անունը Զարուհի Փոստանջյան է: Դե ոչինչ, մայրիշխանության վախտերն են սկսվում, ինչ արած
    Հպարտ եմ, որ Զարուհի Փոստանջյանի հետ հեծանիվ եմ քշել Երևանի փողոցներում

    Բայց կատակը դեմ, պատգամավորը իր պես պետք ա լինի, որ ժողովրդի մի մասնիկը լինի, ոչ թե դաչայի պարիսպներից էն կողմ մարդ չտեսնի:
    I may be paranoid but no android!

  13. #1690
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    «Նույն Քոչարյանը պետք է անի հայտարարություն: Եթե Քոչարյանը դրա բաժնետեր է, ապա նա 1 տարի առաջ է նախագահի նստավայրից դուրս եկել. նախագահի աշխատավարձով ո՞նց էր բաժնետեր դառնում: Դա նշանակում է, որ «Վիվասելի» վաճառքը ՄՏՍ-ին, կամ «Արմենտելի» վաճառքը «Բի լայնին» եւ «Արմենտելի» վաճառքը ՕՏԵ-ին արվել է ոչ մաքուր , ոչ թափանցիկ ձեւերով»,-ասել էր նա:
    շատ հերաքրիրք է, թե էն նույն կոնյակը, որի բոսերից մեկը հենց Հրանտ Բագրատյանն էր, ինչ՞ ձևերով է արվել: Ուզում եմ ասել, որ ավելի լավ է իրա ավելի լավ իմացած բաներից խոսա: Նաև ասենք Մաքս գրուպի ու Լուսակերտի թռչնաբուծականից, ու լիքը լիքը ուրիշ բաներից: Ասենք սկզբի համար սկսի Լևոնի ակտիվներից: Թե որտեղ ու ինչ միջոցներով է բաժնետեր: Նաև Վաչե Մանուկյանի հետ Լևոնի համատեղ "ձեռնարկություններից" լավ կանի մի քիչ խոսա Հրանտը մեր Բագրատիրոն:

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ahik (30.06.2009), Dayana (30.06.2009), Elmo (30.06.2009), Racer (01.07.2009), Լեո (30.06.2009)

  15. #1691
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Ժողովուրդ, որտե՞ղ կարելի է կարդալ Զարուհի Փոստանջյանի՝ ԵԽԽՎ թիվ 1667 բանաձևի մեջ ուղղումներ մտցնելու վերաբերյալ առաջարկների տեքստը:

    Շնորհակալություն:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  16. #1692
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, որտե՞ղ կարելի է կարդալ Զարուհի Փոստանջյանի՝ ԵԽԽՎ թիվ 1667 բանաձևի մեջ ուղղումներ մտցնելու վերաբերյալ առաջարկների տեքստը:

    Շնորհակալություն:
    http://a1plus.am/am/politics/2009/06...uhy-postanjyan

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ars83 (30.06.2009)

  18. #1693
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Սուրեն ջան, այստեղ 1667-ին վերաբերող ուղղումները ներկայացված չէին: Խոսքս այն փաստաթղթի մասին է, որը ստորագրել են նաև անդամներ Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակություններից:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  19. #1694
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Սուրեն ջան, այստեղ 1667-ին վերաբերող ուղղումները ներկայացված չէին: Խոսքս այն փաստաթղթի մասին է, որը ստորագրել են նաև անդամներ Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակություններից:
    Հա, դա չգիտեմ կա՞ արդյոք:

  20. #1695
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    ՀՀ ԱԺ "Ժառանգություն" խմբակցության անդամ, ԵԽԽՎ-ում Հայաստանից պատվիրակ Զարուհի Փոտանջյանի ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում կատարած գործողությունների մասին կարող եք կարդալ հետևյալ հղումները բացելով.

    http://www.heritage.am/

    http://www.lragir.am/src/index.php?id=country&pid=27548
    http://www.lragir.am/src/index.php?i...tics&pid=27552

    http://www.tert.am/am/news/2009/06/26/opiniononpace/
    http://www.tert.am/am/news/2009/06/29/PACEpostanjyan/

    http://www.a1plus.am/am/politics/200...ruhi-postanjan
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (30.06.2009), Մարկիզ (30.06.2009)

Էջ 113 979-ից ԱռաջինԱռաջին ... 1363103109110111112113114115116117123163213613 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  2. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  3. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  4. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  5. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •