Վերջին խմբագրող՝ Elmo: 10.03.2009, 12:32: Պատճառ: տառասխալների ուղղում
Տնտեսագե՛տ, արի նաև մի կասկածի տնտեսագիտության ոլորտում գիտելիքներիս վրա, ու ամեն ինչ կընկնի իր տեղը: Աշխատանքիս ոլորտի հետ էլ ծանոթ չես, անտեղի եզրակացություններ մի արա:
Տնտեսագիտություն բաժին կա ֆորումում, անցիր այնտեղ, ու տնտեսգիատական դասախոսություններդ բնական գործընթացների մասին այնտեղ կարդա, եղբայր:
Ու մի խորհուրդ, տնտեսագիտությունը բնագիտության ոլորտին չի վերաբերում, որ բնական երևույթներով բացատրվի: Զոոլոգիա չի: Չնայած որոշ մարդկանց համար կարող է նաև զոոլոգիա լինի: Թե՞ դասախոսություն ես ցանկանում լսել տնտեսագիտության առարկայի ու ֆունկցիաների մասին, եղբայր:
Վերջին խմբագրող՝ Elmo: 10.03.2009, 12:43: Պատճառ: կրկնվող մեջբերման հեռացում
Ուհու, ու էդ ժամանակ շատ դժվար էր մարդուն գլխի քցել, որ պետք ա իրա տան տաք տեղից վեր կենա ու գնա պատերազմ: Պատրիոտ գնացողների թիվը շատ քիչ էր: Ոնց որ հիմա միտինգի չգնացողներից շատերը մտածում են «այ մարդ դե հեն ա տունը նստած եմ, տելեվիզոր ունեմ, տոստեր ու կամպուտոր ունեմ, ի՞նչս ա պակաս, որ գնամ միտինգ, բռնեն տոստերս ձեռիցս առնեն»: Այ նույն ձև էլ են ժամանակ էին մտածում: Իսկ երբ արդեն պատերազմի շունչը մտցրեցին բոլորի տները՝ բոլորը զգացին, որ եթե չգնան այ սենց ա լինելու իրանց կյանքը, ու ավելի վատ: Հետևանքների մոդել ցույց տվեցին, այ դրա համար մարդիկ զենք վերցրեցին ու գնացին պատերազմ: Թե չէ բարեկեցություն լիներ, ոչ ոք չէր գնա կռվելու «թքած էդ 2 կտոր հողի վրա» կմտածեին ու կնստեին տները:
Վերջին խմբագրող՝ Elmo: 10.03.2009, 12:52:
էսպես չի մնա
ՀՀ ներկա տնտեսաքաղաքական մարտավարությունը համարում ես տակտիկապես գրագետ իրագործված մարտավարություն՞՞՞՞՞՞
ՄԻթե Տիգրան Սարգսյանը "Դար" ակումբին հյուր է եկել անձամբ՞
Եթե իհարկե վերևի միտքդ հեգնանքով չես գրել, ապա այլևս չեմ կասկածում, որ ՏՍ-ն է բարեհաճել գրառում անելու այստեղ:
Հաջորդ տրամաբանական քայլը՝ նկատի առնելով Ձեր նախասիրությունները, պետք է լինի գրականություն բաժնում թեմա բացելը "Ներսես Շնորհալու ավանդը արդի տնտեսաքաղաքական մարտավարության մեջ" վերնագրով:
Խիղճ ունեցի, գոնե "տակտիկապես գրագետ իրագործված տնտեսաքաղաքական մարտավարության"-ն միջից քաղաքականը հանի,փեշքեշ արա Գալուստ Սահակյանին:
Տրիբուն դու կարծես թե լավ իրատեղյակ ես անցյալին, բայց չգիտես ինչու ինձ թվում է որ լեվոնին վտարեցին հենց ղարաբաղի հարցով: Իսկ ինչ վերաբերվում է ամերիկյան կովկասյան ծրագրին` համատեղ եռյակ պետությունների միաժամանակ ըմբոստությանը Ռուսաստանի դեմ և ՆԱՏՕ-ին միացումը ի չիք դարձավ ի դեմս լևոն-պետրոսյան նախագահին հուշ դարձնելով:
Arm2009, կարո՞ղ է տեղյակ ես. ասում են վարչապետն ու ֆինանսատնտեսական բլոկի նախարարները պատրաստվում են հրաժարականի:
Նորմարդ (10.03.2009)
Լևոնական զայրույթը լավ էր ձևակերպված: Սակայն չեմ կարծում, որ լևոնական զայրույթը հնարավոր լինի մեղմել գունավոր հրաժարականներով: Այն կարելի է ոչ միայն մեղմել, այլ ընդմիշտ վերացնել միմիայն համաժողովրդական անտինարիմանովական վիրահատությամբ կամ դաշտային կրծողների դեմ ակտիվ պայքարով, իհարկե մկնդեղի մեծ դոզաների օգնությամբ:
Chuk (11.03.2009), Mephistopheles (11.03.2009), Տրիբուն (10.03.2009)
Բա երեկ ասում էիր, որ կառավարության ռազմավարությունը ճիշտ է, տեղին է… Բա եթե էդքան լավն էր, ոնց ա, որ էս երեք միլիոն մարդը, ներառյալ նաև իշխանությունը, չհասկացավ ու չտեսավ դրա լավը լինելը…
Ամեն անգամ «լևոն» հա «լևոն»… Լևոնն ինչ՞ մեղք ունի, որ դրամն արժեզրկվեց, որ տնտեսությունը մենաշնորհային ա, որ արդյյունաբերություն չկա, որ ինչ- որ մեկը տկլոր աղջկեքով նկարներ ա սրան-նրան նվիրում, որ ինչ-որ մեկը միլիոններ ա կրվում կազինոներում… Լևոն տուտ պրիչյոմ՞՞՞…
ԿՐԿՆՈՒՄ ԵՄ, այդ մարդը ինձ վստահեցնում էր ընդամենը մեկ ամիս առաջ, որ խնայողություններս պահեմ դրամով…
Այս պահին թեմայում են 5 հոգի. (0 անդամ և 5 հյուր)
Էջանիշներ