Monk-ի խոսքերից
Արիացի ջան, կրոնն ինքը ամբողջովին հիմնված է հավատի վրա, մանավանդ այնպիսի մի խնդիր, ինչպիսին հետմահու գոյության-չգոյության հարցն է: Մեր բանականության սահմանները լավագույն դեպքում մինչև այն ակնթարթն են, քանի դեռ մարդու մեջ առկայծում է կյանքի վերջին նշույլը, դրանից այն կողմ արդեն սկսվում են հավատի սահմանները: Ինչ վերաբերում է հարությանը. Արիացի ջան, <հարություն> հասկացությունը սերտորեն կապված է նյութականի` մարմնի հետ: Հոգին ինքը անմահ է, հետևաբար հարություն առնելու խնդիր չունի: Թե ինչ տեսքով կամ փոփոխություններով պիտի լինի հարուցյալի մարմինը, ես չեմ կարող ասել, բայց մի բան հստակ է. քրիստոնեության դավանաքի այն կետը, որ ես մեջ եմ բերել Նիկիական հավատամքից:
Էջանիշներ