Չգիտեմ:Երբ մեռնեմ կգամ պատասխանը ձեզ կասեմ:
![]()
Չգիտեմ:Երբ մեռնեմ կգամ պատասխանը ձեզ կասեմ:
![]()
А ведь зима - это и есть сказка.... Главное верить в чудеса...и я верю
ՈՉ ՄԻ բան, չկա, սաղ դատարկա:
import space.milkyway.Earth;
public var myDrawingsURL:String = "picasaweb.google.com"
Վերամարմնավորումն իմ իմանալով հենց քո վերը նշածն է՝ մարդու հոգին(էությունը) մահից հետո նորից է ծնվում ու շարունակում զարգացումը։
Այն, որ ցանկացած մարմնի մահը տվյալ ֆիզիկական մարմնի վերջն է, չեմ կարծում թե որևէ մեկը կառարկի։ Բայց մի՞թե մարդու էությունը հենց լոկ ֆիզիկական աճյունն է։ Կարծում եմ, որ՝ ոչ։ Կարծում եմ, մարդու հոգին, էությունը ամեն պահի փոփոխվում, զարգանում է ու, տվյալ ֆիզիկական մարմինը թողնելով, զարգացման մի ինչ–որ փուլ է անցնում։ Եթե դա նկատի ունեիք ասելով, որ Տվյալ էությունը փոխակերպվում է մեկ այլ էության, ապա համաձայն եմ։
Ի դեպ, հայերեն անձ ու անհատ բառերը, չնայած հաճախ գործածվում են մեկը մյուսի փոխարեն, բայց կարծում եմ իմաստային տարբերություններ ունեն։ Հավանաբար անձը մարդու այն հատկանիշները, շերտն է, որը դրսևորվում է տվյալ կյանքի՝ տվյալ ֆիզիկական մարմնով գոյության ընթացքում։ Իսկ անհատը մարդու ոգին է կամ էությունը որը պահպանվում է, շարունակում է ապրել տարբեր կյանքերի ընթացքում։
Ուշադրություն դարձնենք բառի կազմությանը՝ ան–հատ, այսինքն՝ անհատնում, չընդհատվող։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Խաչիկ-Ապեր (02.07.2010)
Մունություն։))) (Իմ բլոգը)
ֆոտոբզիկություն :ՃՃ
Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...
Հարգելիս գիտությունը իրոք ոչ մի փաստարկ չունի այդ տեսության դեմ: Բայց դա չի նշանակում ոչ այն ճիշտ է: Օրինակ գիտությունը չի կարող լիովին ու հիմնավորված հերքել ալքիմիան: Բայց ցանկացած խելամիտ մարդու համար էլ ալքիմիան կեղծ բան է, մինչդեռ նրանով զբաղվել է, նույնիսկ մեծն Նյուտոնը: Եվ ընդհանրապես մի փիլիսոփա ասել է, որ մարդու մտքով անցած ցանկացած բան հնարավոր է:
Եվ հետևաբար այստեղ հարցը ընդամենը հավատալու ու չհավատալու մեջ է: Իսկ քանի որ չկան փատեր, որոնք ապացուցում են ձեր ասածները, ապա ես հակված են այն ավելորդություն համարելուն:
Ես մի դասախոս ունեի, որը նույնպես հավատում էր այդ բաներին: Նա ասում էր, որ հնարավոր է, որ ես անցյալում ապրել եմ, բայց ես ոչ մի բան չեն հիշում այդ անցյալ կյանքից: Բայց այս դեպքում ակնհայտ է, որ եթե ես ոչ մի բան չեմ հիշում այդ անցյալ կյանքից, ապա ես ոչ մի ընդհանրություն չունեմ այդ անցյալ կյանքի հետ: Հետևաբար ես այդ անցյալում ապրած մարդու հետ և, ուրեմն, ես նա չեմ, քանի որ ոչ մի ընդհանուր հատկություն մենք չունենք: Դուք կարող եք ասել, որ ընդհանրությունը մեր ընդհանուր հոգին է, որը նրա մարմնից տեղափոխվել է իմ մարմին, բայց դա ոչ մի փաստով և իմ ոչ մի արարքով չի երևում:
Եվ հետո ես ոնց կարող եմ մի կյանքում լինել ասենք տղա, մյուսում աղջիկ: Չէ, որ դրանք լրիվ տարբեր մտածելակերպեր են, տարբեր հոգեբանություններ ունեն: Էլ չեմ խոսում մտավոր ընդունակությունների մասին: Դուք կարող եք ասել, որ դրանք հոգու միջոցով չեն փոխանցվում, բայց այդ դեպքում ինչն է փոխանցվում? Ինչ ֆիզիոլոգիական կամ մտավոր ունակություն է փոխանցում հոգին մի մարմնից մյուսը?
Մի ուրիշ հարց էլ: Ինչպես գիտեք երկրի բնակչությունը անընդհատ աճում է: Օրինակ վերջին հարյուր տարում մի քանի պատիկ ավելացել է երկրագնդի բնակչությունը: Բայց այս դեպքում որտեղից են նոր հոգիներ առաջանում? Միթե կա տենց մի կառույց, որը նոր հոգիներ է մատակարարում? Այս հարցին կա երկու պատասխան ձեր կողմնակիցների կողմից.
1) Հոգի ունեն նաև կենդանիները և նրանց թիվը հաշվի առնելով կարող եք ասել որ ընդհանուր թիվը մնում է նույնը: Այս տարբերակը այնքան անհիմն է, որ իմաստ չունի քննարկել, քանի որ եթե դա տեղի ունի, ապա կենդանիների ու մարդու մեջ ինչ հոգեբանական ընդհանրություն կա? Եթե աղջկա ու տղայի միջև այդքան տարբերություն կա, ապա մարդու ու կենդանու միջև այդ տարբերությունները շատ ավելի են շատանում:
2) Մարդիկ միայն երկրագնդի վրա չեն ապրում, և կան այլ մոլորակներ, որոնցում մարդիկ են ապրում: Այս տարբերակը մի քիչ ավելի խելամիտ է, բայց այս դեպքում էլ թող մի այդպիսի մարդ հայտնվի, որը ապրել է այլ մոլորակում և մեզ պատմի այդ մոլորակի մասին: Այդ մարդը մեծ օգուտ կտա գիտությանը:
Մի խոսքով ձեր տեսությունը հակասում է իմ պատկերացումներին:
Իսկ Թումանյանի քառյակների համար շնորհակալություն:
Ցավոք, մենք ի վիճակի ենք տեսնել-ընկալել միայն մեզ հասանելիք աշխարհը, իսկ չէ որ միանշանակ ակնհայտ է, որ կա նաև զուգահեռ աշխարհ, որը մեզ մեղմ ասած, հասանելի չէ, և իհարկե ծագում են հարցեր, որոնց մենք, հասարակ մահկանացուներս, պատասխան չունենք /օրինակ, ինչու մեկ դեպքում, ասենք, ծնվում է սիրամարգ, իսկ մեկ այլ դեպքում` գետաձի/, ով է այդ ամենը Ծրագրավորողը, և գուցե պետք էլ չի որ իմանանք, եւ լավ է որ չգիտենք, հա?...
Life is too short...
համոզված եմ, որ Մարդը ծրագրավորված է հենց չիմանալու վրա,
հենց դա էլ գուցե եւ Կյանքի շարժիչ ուժի մի կոմպոնենտներից է ? չէ որ`
հնարավոր չէ հասկանալ այն, ինչ հնարավոր չէ ընկալել ?
Վերջին խմբագրող՝ Koms: 25.04.2008, 15:38:
Life is too short...
Մենք՝ մարդիկս , լռակյաց հանելուկների դամբարան ենք :Եթե չլիներ այդ բազմածավալ , մարդկային գլխում շիկացած առեղծվածային անորոշ ուղեղային առատությունը , ինչպե՞ս կարող էր յուրաքանչյուր դարաշրջան իր համար հայտնագործել իրեն հարկավորը՝միշտ տարբեր ու անկրկնելի գաղտնիքները:Մենք ՝սովորական մահկանացուներս , գուցե և տեղյակ չենք այդ գաղտնիքների մասին , բայց դա չի նշանակում , որ չկան ոմն մարդ կոչվածներ , որոնք չգիտեն դրա պատասխանը ...
Մի գուցե և հատուկ ծրագրավորված է, որպեսզի մարդիկ չվախենան . չգործեն անուղղելի սխալներ և չխաթարեն կյանքի ընթացքը :
Քրիստոնյա լինելով հանդերձ հավատում եմ վերամարմնավորմանը ինչպես նաև զուգահեռ աշխարհներին ...![]()
Чеширский КотЭ
… իսկ հետո գալիս են ճիճուներն և ուտում դիակդ…![]()
Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...
Հին եգիպտոսում այսպիսին էր գաղափարը`ապրել մեռնելու համար: Իսկ ներկայիս կյանքում մարդ չի կարողանում հավատալ այն բանին ,որ անմար է և ապրում միշտ:
Լսել եք Աստրալ տերմինը: Դա հենց այն միջավայրն է որտեղ գտնվում են Դրախտն ու դժողքն: Ասում են` երբ մարդ մահանում նա կորցնում է իր մարմից մոտ 40 գրամ քաշ:
Դա հենց մեր հոգին է"Աստրալ մարմին,էֆիրային մարմին" ինչպես կուզեք անվանեք:
Մարդ իր կյանքի ընթացքում նույնպես կարող է լքել իր ֆիզիկական մարմինը: Այս փաստի կապակցությամբ գրվել են բազում գրքեր:
Եվ երբ դու հասկանում ես որ կյանքը չի վերջանում ֆիզիկականով, սկսում ես չվախենալ մահից
Վերջին խմբագրող՝ Fenix: 24.05.2008, 11:45:
Հերաքրքիրա դիտեք:
http://www.youtube.com/watch?v=UGpxfoF3SYg&NR=1
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ