Ոչինչ, մի վախեցիր, մենք բոլորս էլ քեզ հետ ենք գալու![]()
Եթե կրոնական չափանիշներին հետևես, որոնցով որոշվում է մարդը դրախտ է գնալու, թե դժոխք, կտեսնես, որ այդպիսի մարդ գոյություն չունի, բոլորն էլ գոնե մեկ մեղք թույլ են տվել, նույնիսկ սրբերըԹե ինչ-որ մեկը կարծում է, որ մեռնելուց առաջ զղջալը ազատում է բոլոր մեղքերի համար պատասխանատվությունից ՞՞՞
Ու ընդհանրապես, կարծում եմ, որ Աստված մարդուն ստեղծել է ու սիրում է իր թերությունների հետ հանդերձ… Իսկ եթե ինքն է ստեղծել մարդու մեջ թերությունները, ինչպես կարող է հետո պատժել դրանց համար![]()
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Դրախտի ւ դժողքի գաղափարը ըստ ինձ զուտ սիմվոլիկա:
Կամ հոգիդ կգնա Աստծո մոտ կամ Սատանայի,ընտրողը մենք ենք![]()
Հա,իրոք,անթերի մարդ գոյություն չունի,բայց կան անթերիության ձգտող մարդիկ![]()
Դե ուղղակի դրախտի ու դժոխքի գաղափարը մարդկանց վախեցնելու գործիք է եղել, հետամնաց մարդկանց, որոնց հնարավոր չի եղել ուրիշ ձևով ստիպել առաքինի կյանք վարել:
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Դուք փորձում եք հետադարձ կապ բացահայտել իմ գրած նախադասության մեջ, բայց եթե ասում եմ, որ "Դժոխք-դրախտի" գաղափարը ուղղված է եղել հենց հետամնաց մարդկանց կառավարելուն, դա դեռ չի նշանակում, որ հավատացողները հետամնաց են, բացի դրանից, շատ ուրիշ գործոններ են ազդում մարդու՝ հավատալ չհավատալու վրա…
Գուցե, եթե այդ մարդիկ մեր օրերում ապրեին, չհավատային:
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Իսկ դրանց իրական լինելու մերժումը ժամանակակից մարդկանց ամբարտավանության մեջ խորացնելու գործիք է։
Իսկ իմ կարծիքով մերժումը սեփական խղճի ձայնը կտրելու համար է և ինքնախաբեության։
Մարդն իսկզբանե ունի չարի և բարու գիտակցություն, ունի խղճմտանք որն իրեն խանդարում է ամբարտավան կյանք ապրելու, որը երբեմն կոմպլեքս են ասում ու ժամանակակից տերմիններով ասաց կոմպլեքսներից ազատվում են, ասելով ոչ աստված կա ոչ դժոխք ու ոչ էլ դրրախտ մենք աստվածներ ենք …
Իսկ կհիշես սատանան ինչ ասեց կնոջը. դուք աստվածների պես կլինեք։ Խաբեց։ Ու նույնը այսօր շատերն են անում…
Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Ուզած չուզած այդ հետադարձ կապը չենք կարող անտեսել:Ես գիտեմ, որ Դուք ի նկատի չունեք, որ բոլոր հավատացողները հետամնաց են: Բայց եթե մեկը հավատում է մի բանի, որը նախատեսված է հետամնացներին կառավարելու համար, և այդպիսով, կամա-ակամա, դառնում է այդ կառավարվողներից մեկը, դա չի նշանակում, որ ինքն էլ է նման այդ հետամնացներին?
![]()
Փորձենք ճշտել նաև երկու հարց. 1. որն է հետամնացության չափանիշը տվյալ դեպքում, որով և այդ մարդը ենթակա է դառնում կառավարվելու? 2. Ով(քեր) է (են) ստեղծել դրախտ-դժոխքի այդ գաղափարը? Ընդհանուր պատասխան չէի ակնկալի լսել (ասենք` կրոնավորները կամ իշխող դասակարգը և այլն): Եթե հնարավոր է, կոնկրետ:
Գուցե: Բայց գուցե և ոչԳուցե, եթե այդ մարդիկ մեր օրերում ապրեին, չհավատային:![]()
Ձեր հարցին կպատասխանոմ հարցով. ինչու են մարդիկ հավատում՞ Դրա պատճառը հոգեբանական է: Թող ամեն մեկը ինքն իր համար գտնի այդ պատճառները:
Մյուս կողմից, մարդը ցանկանում է կրճատել իր՝ աշխարհի մասին գիտելիքների մեջ ունեցած սպիտակ մասերը ու փոխարինում է դրանք այլ տեսակի գիտելիքներով:
Հետամնացության չափանիշը- գյուղատնտեսաքոչվորաստրկական կյանք վարելը, աշխարհի և բնության մասին զերոյին մոտ գիտելիքներ ունենալը: Դա վաղ ժամանակաշրջաններում, որոնք ես հենց նկատի ունեի:
Բնականաբար, կոնկրետ անուն ազգանունով չգիտեմ, թե ով է ստեղծել, բայց հաստատ այն մարդու նման մի մարդ է եղել, ով կայծակի ձայնը լսելիս եզրակացրել է, որ իր աստվածն է կայծակ ուղարկում:
Երևի թե, ոչ ոք չգիտի:
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ