Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
Պատասխանեմ քրիստոնեական դավանանքի բյուրեղի` Նիկիական հանգանակի միջոցով.
Մոնկ, ճիշտն ասած այս բացատրությունը էնքան էլ իմաստալից չի իմ կարծիքով: Պնդել մի բան, որը հիմնված է միայն հավատի վրա, մի քիչ սխալ է: Ամեն դեպքում մարմնի հոգու հարությունը հլա ինչ-որ կերպ կարամ ինքս ինձ համոզել, որ տենց բան կա, բայց մարմնի հարություն, ոնց ուզում եմ հասկանալ չի ստացվում: Ոնց կարող ա մարդու մարմինը հարություն առնել, եթե մահացած մարդուն տանում թաղում ենք ու նրա մարմինն էլ մնում ա հողի տակ: Նույնիսկ հազարավոր տարիներ հետո նրա մարմնի որոշ մասը` ոսկորները մնում են: Էլ էդ դեպքում ինչն ա հարություն առնում?