User Tag List

Նայել հարցման արդյունքները: Հավատու՞մ եք, որ մահից հետո կյանք կա

Քվեարկողներ
133. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո, հավատում եմ

    75 56.39%
  • Ոչ, չեմ հավատում

    34 25.56%
  • Չեմ կարող պատասխանել

    24 18.05%
Էջ 34 67-ից ԱռաջինԱռաջին ... 2430313233343536373844 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 496 համարից մինչև 510 համարի արդյունքները՝ ընդհանուր 991 հատից

Թեմա: Մահ... իսկ հետո՞

  1. #496
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ... իսկ հետո՞

    Կտրուկ ջան եթե ողջ գրածիս մեջ կապեր չես նկատել հարցերիդ հետ կապված ու դպրոցն ու սովորելը դպրոցում բառացի հասկացել, ապա ցավոք իրոք որ ասածս չի ընկալվի ու տրամաբանությունից էլ զուրկ կլինի՝ ինչպես երկու հոգի երկու տարբեր բաներից խոսեն։

    Որոշ գրածներիցդ երևում է լավ տրամադրություն ես ունեցել չգիտեմ մինչ գրառումս կարդալն ու պատասխանելը թե գրառումս կարդալուց, համենայն դեպս եթե այդպես լավ է ազդել գրառումս տրամադրությանդ վրա կարող ես այս թեմայիս մնացած գրառումներն էլ կարդաս, դրանցում էլ շատ զվարճալի բաներ եմ գրել։

    Իսկ Աստվածաշունչը իմ համար շատ լուրջ գիրք է, որ հեքիաթի նման բառացի հասկանամ։ Մեջբերածդ հատվածը շատ դիպուկ է, բայց մի քանի հարցեր ունեմ. Հիսուսն ասում է, որ մենք կարող ենք անենք այն ամենը ինչ ինքն է անում ու մի բան էլ ավելին... մի կողմ դնենք մեր հասարակ մահկանացուներին, ինձ ասա թե կա՞ գոնե մեկ եկեղեցու խոնարհ ծառա (որ գիտի անգիր Աստվածաշունչն էլ) որ կարողանա Հիսուսի ասածի պես իր կատարածների գոնե 1-2 տոկոսն կատարի հիմա։

    Մեկ հարց էլ. կբացատրե՞ս թե ի ծնե կույրն ինքն ինչպես մեղք գործած պետք է լիներ, եթե ի ծնե է կույր ու ինքն անցած կյանքեր չի ունեցել, որ մեղք գործած լինի։ Մենակ եթե էլի լավ տրամադրություն ունենաս չասես թե մոր որովայնում դեռ չծնված է մեղքը գործել։
    ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ գլուխ 9
    Ի ԾՆԷ ԿՈՅՐԻ ԲԺՇԿՈՒՄԸ

    9։1 Եւ մինչ անցնում էր, ի ծնէ կոյր մի մարդու տեսաւ. 2 իր աշակերտները հարցրին նրան և ասացին. «Ռաբբի´, մեղքը ու՞մն է, որ կոյր է ծնուել, սրա՞նն է, թէ՞ հօրն ու մօրը»
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  2. #497
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    Կտրուկ ջան եթե ողջ գրածիս մեջ կապեր չես նկատել հարցերիդ հետ կապված ու դպրոցն ու սովորելը դպրոցում բառացի հասկացել, ապա ցավոք իրոք որ ասածս չի ընկալվի ու տրամաբանությունից էլ զուրկ կլինի՝ ինչպես երկու հոգի երկու տարբեր բաներից խոսեն։»
    Ո՛չ երբեք.բառացի չեմ հասկացել։ փոխաբերությանդ պատասխանել եմ համապատասխան փոխաբերությամբ.ինչու՞ ես ուղիղ հասկացել։

    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    [Որոշ գրածներիցդ երևում է լավ տրամադրություն ես ունեցել չգիտեմ մինչ գրառումս կարդալն ու պատասխանելը թե գրառումս կարդալուց, համենայն դեպս եթե այդպես լավ է ազդել գրառումս տրամադրությանդ վրա կարող ես այս թեմայիս մնացած գրառումներն էլ կարդաս, դրանցում էլ շատ զվարճալի բաներ եմ գրել։։»
    հավատա. որ անձնական ոչ մի վատ բան չունեմ քո հանդեպ։զվարջալին ուղղակի այդ գաղափարհ սկզբնական հեղինակն է եղել ։ որ իբր հոգիները փրփրագինու մեջ ընկնծ շոկոլադի պես գնում գալիս են։

    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    [Իսկ Աստվածաշունչը իմ համար շատ լուրջ գիրք է, որ հեքիաթի նման բառացի հասկանամ։։»
    առավել ևս ինձ համար։ ուղղակի պետք է տարբերել թէ որտեղ է փոխաբերությունը և որտեղ ուղղակի միտքը։
    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    [
    ։ Մեջբերածդ հատվածը շատ դիպուկ է, բայց մի քանի հարցեր ունեմ. Հիսուսն ասում է, որ մենք կարող ենք անենք այն ամենը ինչ ինքն է անում ու մի բան էլ ավելին... մի կողմ դնենք մեր հասարակ մահկանացուներին, ինձ ասա թե կա՞ գոնե մեկ եկեղեցու խոնարհ ծառա (որ գիտի անգիր Աստվածաշունչն էլ) որ կարողանա Հիսուսի ասածի պես իր կատարածների գոնե 1-2 տոկոսն կատարի հիմա։ ։։»
    ։վստահ եղիր դրանում։ միայն թէ կատարողը ոչ թէ ՙխոնարհ ծառան է՚այլ Աստված։
    բազում հրաշքներ եմ տեսել։

    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    [Մեկ հարց էլ. կբացատրե՞ս թե ի ծնե կույրն ինքն ինչպես մեղք գործած պետք է լիներ, եթե ի ծնե է կույր ու ինքն անցած կյանքեր չի ունեցել, որ մեղք գործած լինի։ Մենակ եթե էլի լավ տրամադրություն ունենաս չասես թե մոր որովայնում դեռ չծնված է մեղքը գործել։
    ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ գլուխ 9
    Ի ԾՆԷ ԿՈՅՐԻ ԲԺՇԿՈՒՄԸ

    9։1 Եւ մինչ անցնում էր, ի ծնէ կոյր մի մարդու տեսաւ. 2 իր աշակերտները հարցրին նրան և ասացին. «Ռաբբի´, մեղքը ու՞մն է, որ կոյր է ծնուել, սրա՞նն է, թէ՞ հօրն ու մօրը»
    այս հարցըի հեղինակը իհարկե դու չես և այն արդեն գննարկվել ենք ՙյուսամուտ ՚ում ։միայն թէ ընդունողը ընդունում է իսկ չնդունողի համար ուզում ես կրակ իջեցրու մեկ է։ խնդրում եմ ժամանակ տրամադրիր։
    http://lusamut.net/forums/index.php?topic=1406.0

  3. #498
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ... իսկ հետո՞

    Ճիշտ ես, Աստվածաշունչն ով ոնց ուզում այդպես էլ մեկնաբանում ու հասկանում է ու հիմա չեմ պատրաստվում իմ տեսակետը պնդեմ, ամեն մարդու իր չափով է տրվում վերցնելու այդ օվկիանից. մեկի սափորը կամ կողովը մեծ է ու շատ է տեղ անում, մեկինը փոքր ու քիչ է վերցնում. այնպես որ կարճ կարդացի տեղադրածդ հղումից ու նույն մտքին հանգեցի։
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Սելավի (16.02.2009)

  5. #499
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ... իսկ հետո՞

    Ինձ համար միանշանակ գործում է վերամարմնավորման օրենքը, այլապես կամ պետք է ընդունենք որ Աստված անարդար է մեկին շատ փող, առողջություն ու կյանքի ամեն բարիքները տալով իսկ մյուսին ի ծնե զրկելով կամ էլ չտալով հավասար ելքային պայմաններ նրանց, իսկ վերամարմնավորման օրենքով ամեն բան իր տեղն է ընկնում և մարդ ինչ ցանում է այն էլ հնձում -ՊՕՂՈՍ ԱՌԱՔԵԱԼԻ ԹՈՒՂԹԸ ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ գլուխ 6 7 Չխաբուէք. Աստուած չի ծաղրւում, 8 որովհետև, ինչ որ մարդս սերմանում է, նոյնը և կը հնձի. - և եթե չնդունենք վերամարմնավորման օրենքը, որ ի ծնե կույրն էլ ու ամեն բանն էլ անցած ցանած սերմերից են, ապա կխաբվենք ու կծաղրենք վերջիվերջո Աստծուն ու կավելացնենք անհավատների բանակը, որը հենց հետևանքն է ընդունված սխալ պատկերացումների։
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Չամիչ (16.02.2009)

  7. #500
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ համար միանշանակ գործում է վերամարմնավորման օրենքը, այլապես կամ պետք է ընդունենք որ Աստված անարդար է մեկին շատ փող, առողջություն ու կյանքի ամեն բարիքները տալով իսկ մյուսին ի ծնե զրկելով կամ էլ չտալով հավասար ելքային պայմաններ նրանց, իսկ վերամարմնավորման օրենքով ամեն բան իր տեղն է ընկնում և մարդ ինչ ցանում է այն էլ հնձում -ՊՕՂՈՍ ԱՌԱՔԵԱԼԻ ԹՈՒՂԹԸ ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ գլուխ 6 7 Չխաբուէք. Աստուած չի ծաղրւում, 8 որովհետև, ինչ որ մարդս սերմանում է, նոյնը և կը հնձի. - և եթե չնդունենք վերամարմնավորման օրենքը, որ ի ծնե կույրն էլ ու ամեն բանն էլ անցած ցանած սերմերից են, ապա կխաբվենք ու կծաղրենք վերջիվերջո Աստծուն ու կավելացնենք անհավատների բանակը, որը հենց հետևանքն է ընդունված սխալ պատկերացումների։
    Ցավոք ժամանակս չի հերիքում լիարժեք կերպով մասնակցել քննարկումներին, ինձ անհասկանալի պատճառով էլ իմ մոտից ֆորումը ծանրացել է, չնայած կապս նորմալ է, ամեն դեպքում առայժմ կարճ պատասխանեմ. այո, մարդը հնձում է այն, ինչ որ ցանել է ինքը, և ոչ թե այն տասնյակ կամ հարյուրավոր անձինք, որոնց մեջ արդեն, ըստ ռեինկարնացիայի տեսության, անցյալում արդեն մարմնավորվել էր նրա հոգին:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    may (16.02.2009), Կտրուկ (16.02.2009)

  9. #501
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չամիչ. հակափաստարկների համար՝ մինիմում փաստ է պետք։ որոնք դու չբերեցիր։ սկզբում ասացիր. որ քո տրամաբանությամբ ես հասել վերամարմնավորման գաղափարին։ ես էլ ուզում էի մեկնաբանեիր տրամաբանությունդ ։բայց ՙԱստված գիտի՚ պատասխանի դեպքում ի՞նչ հակափաստարկ ես ուզում։
    չնայած գրածիդ մեջ շատ հակասություններ կան.որոնց գիչ անց կանրադառնամ։
    Ավելի լավ է կոնկրետ ասելիքով հանդես գալ, այլ ոչ թե հանդես գալ միայն ուրիշի ասելիքը որակավորելով որպես ասելիքի բացակայություն:

  10. #502

    __________________

    Ակնհայտ փաստերը ընկալելու համար մինիմում ցանկություն է պետք, որը այս դեպքում չկա:
    Հնչեցին բազմաթիվ տրամաբանական մեկնաբանություններ, որոնք տվալ դեպքում չգտան իրենց հասցեատիրոջը:
    «Աստված գիտի» արտահայտությունը հնչեց այն հարցից հետո որը ոչ մի կերպ չի կարելի դասել տրամաբանության ոլորտին:
    կան երեվույթներ որոնք հնարավոր չի մեկնաբանել տրամաբանությամբ, բայց դա չի նշանակում որ չկա տրամաբանություն կամ չկան նման երեվույթներ:

  11. #503
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավելի լավ է կոնկրետ ասելիքով հանդես գալ, այլ ոչ թե հանդես գալ միայն ուրիշի ասելիքը որակավորելով որպես ասելիքի բացակայություն:
    Չամիչ. նպատակս՝ այստեղ որևէ մեկին գաղափարակոխ անելը չէ։ ես ոչ մի կերպ չեմ ուզում ներկայացնել ինքս ինձ։եթե անձնական վիրավորանք ես զգացել՝ներող եղիր։
    իմ պատերազմը ոչ թէ քո՛ դեմ է. այլ ՝տարբեր տեսակի կախարդությունների.շամանների ու դիվային ուսմունքների տեր երկրներից ներմուծված մոլորությունների դեմ։
    ցավով եմ նայում. թէ ինչպես են իմ ազգակիցները ԿեՆԴԱՆԻ ԱՍՏԾՈ հրավերքը մերժած՝ տարվում դեպի մահ ու կորուստ տանող կեղծ ուսմունքներով։ուսմունքներ որոնք ներմուծվել են կով և կամասուտրա պաշտող երկրներից։ ուսմունքներ որոնք իրականում ոչինչ չունեն տալու այլ միայն վերցնելու ու գողանալու ։
    և գողանալու ամենաթանկը՝ ՔՈ ԿՅԱՆՔԸ։

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    may (17.02.2009), The_only_one (18.02.2009), Արիացի (24.02.2009)

  13. #504
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չամիչ. նպատակս՝ այստեղ որևէ մեկին գաղափարակոխ անելը չէ։ ես ոչ մի կերպ չեմ ուզում ներկայացնել ինքս ինձ։եթե անձնական վիրավորանք ես զգացել՝ներող եղիր։
    իմ պատերազմը ոչ թէ քո՛ դեմ է. այլ ՝տարբեր տեսակի կախարդությունների.շամանների ու դիվային ուսմունքների տեր երկրներից ներմուծված մոլորությունների դեմ։
    ցավով եմ նայում. թէ ինչպես են իմ ազգակիցները ԿեՆԴԱՆԻ ԱՍՏԾՈ հրավերքը մերժած՝ տարվում դեպի մահ ու կորուստ տանող կեղծ ուսմունքներով։ուսմունքներ որոնք ներմուծվել են կով և կամասուտրա պաշտող երկրներից։ ուսմունքներ որոնք իրականում ոչինչ չունեն տալու այլ միայն վերցնելու ու գողանալու ։
    և գողանալու ամենաթանկը՝ ՔՈ ԿՅԱՆՔԸ։
    __________________

    Ես երբեք չեմ պնդել որ իմ գրած մտքերը,գաղափարները վերջնական ճշգրիտ են կամ անբեկանելի:Ես ընդամենը փորձել եմ ասել, որ ըստ իմ դիտարկումների վերամարմնավորման գաղափարը համարում եմ ավելի տրամաբանական քան մեկ կյանք ունենալու գաղափարը: Աչքիս առաջ ունենալով բազմաթիվ ակնհայտ փաստեր, որոնք գալիս են ապացուցելու վերամարմնավորման գաղափարի իրական լինելը, ես անգամ այդ դեպքում հակված չեմ վերամարմնավորման գաղափարը ԸՆԴՈՒՆԵԼ ՈՐՊԵՍ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՃՇԳՐԻՏ:

    Իսկ դու շարժվում ես այն ճանապարհով որով շարժվում էին միջնադարյան ինկվիզիցիայի առաջնորդները, բոլոր նրանց ովքեր չեն մտածում այնպես ինչպես դու, ԱՍՏԾՈ ԱՆՈՒՆԻՑ մեղադրում ես դիվական ուժերին ծառայելու մեջ: Պետք է որ դժվար լինի ապրել այն աշխարհում որում ապրում ես դու, շրջապատված մոլագարներով եվ դիվահարվածներով:

  14. #505
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես երբեք չեմ պնդել որ իմ գրած մտքերը,գաղափարները վերջնական ճշգրիտ են կամ անբեկանելի:Ես ընդամենը փորձել եմ ասել, որ ըստ իմ դիտարկումների վերամարմնավորման գաղափարը համարում եմ ավելի տրամաբանական քան մեկ կյանք ունենալու գաղափարը: Աչքիս առաջ ունենալով բազմաթիվ ակնհայտ փաստեր, որոնք գալիս են ապացուցելու վերամարմնավորման գաղափարի իրական լինելը, ես անգամ այդ դեպքում հակված չեմ վերամարմնավորման գաղափարը ԸՆԴՈՒՆԵԼ ՈՐՊԵՍ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՃՇԳՐԻՏ:
    Չամիչ ջան իսկ այդ ակնհայտ փաստերից կարո՞ղ ես բերել կոնկրետ օրինակներ
    Love has an enemy, but it is already defeated!

  15. #506
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցավոք ժամանակս չի հերիքում լիարժեք կերպով մասնակցել քննարկումներին, ինձ անհասկանալի պատճառով էլ իմ մոտից ֆորումը ծանրացել է, չնայած կապս նորմալ է, ամեն դեպքում առայժմ կարճ պատասխանեմ. այո, մարդը հնձում է այն, ինչ որ ցանել է ինքը, և ոչ թե այն տասնյակ կամ հարյուրավոր անձինք, որոնց մեջ արդեն, ըստ ռեինկարնացիայի տեսության, անցյալում արդեն մարմնավորվել էր նրա հոգին:
    Monk ջան, բայց չէ՞ որ էդ ինքը հենց հոգին է որ կա՝ ինչ ֆիզիկական մարմնում ուզում է լինի։ Նաև թեկուզ քրիստոնեական պատկերացումների դեպքում։ Հակառակ դեպքում, եթե չընդունես էն գաղափարը, որ մարդը, ինքը հենց հոգին է, ապա նույն ձևով պիտի պնդես, որ մարդ իր ցանածը պիտի հնձի հենց ֆիզիկական մարմնով մինչև մահը, այլ ոչ թե հոգին այն աշխարհում, ինչպես ասում է քրիստոնեությունը։ Չէ՞ որ ըստ քրիստոնեության ամեն մարդ (հոգին) ֆիզիկական մարմնի մահից հետո էն աշխարհում՝ երկնային արքայությունում ստանում է իրեն արժանին, պատասխան է տալիս իր արած–չարածի համար։
    Կներեք, թեմայի քննարկումներին վաղուց չեմ հետևում, ուղղակի էս գրառումը տեսա, ասեցի պատասխանեմ։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  16. #507
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը

    Բանն այն է, Արշակ ջան, որ, ըստ քրիստոնեության, հանդերձյալ կյանքում հատուցումը տրվում է մարմնով հարությունից հետո: Ի վերջո մեռյալների հարությունը վերաբերում է մարդկանց մարմիններին, իսկ հոգին ինքնին անմահ է:

  17. #508
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բանն այն է, Արշակ ջան, որ, ըստ քրիստոնեության, հանդերձյալ կյանքում հատուցումը տրվում է մարմնով հարությունից հետո: Ի վերջո մեռյալների հարությունը վերաբերում է մարդկանց մարմիններին, իսկ հոգին ինքնին անմահ է:
    Մի րոպե, ըստ քրիստոնեության հոգին չի՞ որ կամ դժոխք է գնում, կամ դրախտ։
    Ու մեկ էլ, մարմնով հարությունը ո՞րն է։ Խոսքը ֆիզիկակա՞ն մարմնի մասին է։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  18. #509
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի րոպե, ըստ քրիստոնեության հոգին չի՞ որ կամ դժոխք է գնում, կամ դրախտ։
    Ու մեկ էլ, մարմնով հարությունը ո՞րն է։ Խոսքը ֆիզիկակա՞ն մարմնի մասին է։
    Դրախտ կամ դժոխք գնալուն դեռ նախորդում է մեռյալների հարությունը և Ահեղ Դատաստանը: Իսկ հարությունը տեղի է ունենում ֆիզիկական մարմնով: Քրիստոսի Հարությունը նույնպես մարմնով է, չէ?

  19. #510
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրախտ կամ դժոխք գնալուն դեռ նախորդում է մեռյալների հարությունը և Ահեղ Դատաստանը: Իսկ հարությունը տեղի է ունենում ֆիզիկական մարմնով: Քրիստոսի Հարությունը նույնպես մարմնով է, չէ?
    Մոնկ, իսկ մարմնի հարությունը բոլոր մարդկանց մարմիններին է վերաբերում, թե մենակ ընտրյալների, օրինակ Հիսուսի?

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արշակ (25.02.2009)

Էջ 34 67-ից ԱռաջինԱռաջին ... 2430313233343536373844 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հոգեվարքից հետո (օրագիր)
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 1197
    Վերջինը: 19.04.2024, 22:28
  2. Ակումբը 40 տարի հետո
    Հեղինակ՝ Moon, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 223
    Վերջինը: 22.07.2023, 15:28
  3. 2012 և հետո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 16.07.2014, 19:31
  4. Անդրանիկ Մարգարյանից հետո...
    Հեղինակ՝ P.S., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.03.2007, 11:10

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •