Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
..........................................
Անպտուղ փոփոխություններից հոգնած ժաղավուրդը սպասում էր ու հույս դնում, որ մի բան կսատցվի,,,՝տիպիկ հայ:
Ես ուրախ եմ, որ ընդդիմություն կա, մի կասկածի, ափսոսում եմ, որ այն այնքան անվիճելի համազգային չէ, ինչպես դուք ասում եք:

Մաարկիզ, կհամաձաայնվեմ ԱՅՆ մտքի հետ, բայց պրի չո՞մ տուտ խարոշիյ ԼՏՊ: Այն ժամանակ սկիզբն էր, պարզ է, որ պակաս ձևավորված, պակաս հաբռգած: Ոչ ոք, իսկ առաջին հերթը Լևոնինն էր, չկանգնեցրեց, զարգացավ, դարձավ այսօրվանը:

Ասացեք, ի՞նչ իմպուլս ԵՆՔ սպասում հանրահավաքների նոր գարնանային ալիքից: Ցույց տալ, որ չի՞ մոռացվել շարժումը: Թե՞՝ բզբզել, նոր կոնֆրոնտացիաներ ստեղծել, ապացուցելու համար՝ ահա ՍՍ ինչպիսին է:

դու արդեն պատասխանը տվեցիր–սպասում էին– սպասելով երկիր ու հասարակություն չեն կառուցում: որ տենց հեշտ լիներ երկիր կառուցելը կնստեինք ու կսպասեինք մինչև սրբերից մեկն ու մեկը համբարձվեր

տարբերակ ստեղծելու փոխարեն էն 10 տարվա մեջ դրանք մեկը մեկի հետևից "սատկան" (Վազգեն Մանուկյան, Գեղամյան էսքանն եմ հիշում Վահան … իսկ Կարապետիչը հավերժ է)

Տատ ջան, ինչու՞ եմ ասում կողքից կամ հետևից… եթե շարժման մեջ չես յա հետևն ես յա կողքն ես, դեմից էլ գիտես ովքեր են գնում… տատ ջան չեմ համոզում որ միանաս շարժմանը, դա իմ ուժերից վեր է ու նպատակ էլ չեմ դնում… դու եթե որոշել ես չմիանալ ես հագում եմ քո որոշումը… մեր պայքարը դրա համար է, որ բռնես այն դիրքը որը որ ուզում ես և դա լինի նորմալ

Հիմա համազգայինի հարցով… կարող է և այդպես է, բայց Հայաստանում հիմա ժողովրդի, ասենք, 85%-ը դժգոհ է վիճակից, որից ասենք 50% միանում է շարժմանը վիճակը փոխելու նպատակով, իսկ մնացածը, ասենք 50% սպասում է "համբարձմանը"… վերջ ի վերջո 50%-ը հաղթելու է այն 10%-ին, իսկ սպասողները շարունակելու են սպասել ու բողոքել (տրտնջալ) … ուրեմն Հայաստանում միշտ էլ 85%-ի ակտիվ 50%-ն է որոշելու թե ով լինի նախագահ և ինչ ուղղությամբ գնա երկիրը, իսկ սպասող 50%-ը միշտ էլ սպասելու է… այս հարաբերությունն իհարկե միշտ նույնը չէ և երբ սպասողների տոկոսը շատանում է և լինում, ասենք 70% ապա այդ ժամանակ իշխանափոխություն չի լինում որը նշանակում է որ իշխանություններն այնքան էլ վատը չեն և կարող են շարունակել նույն ոգով… հիմա Տատ ջան եթե քո կարծիքով այսօր սպասողները 75% են, դա նշանակում է որ մեր իշխանություններն այնքան էլ վատը չեն, նրանց կարելի է ներել Մարտի 1-ը և փոխարինել միայն Հիսուսի մաքրությունն ունեցող քաղաքական գործչով…տենց չի՞