Լավ, եթե չէիր պատասխանելու չպատասխանեիր գնայի քնեի, որտև արթուն եմ մնացել, որ բանավիճեմ, բայց ես քեզ նենց պատասխան կտամ, որ նձ թվում ա մենք իրար լաաավ կհասկանանք: Ես չեմ արադառնա Լևոնին ու ոչ էլ 96ին, գիտեմ, որ գիտես, որ կարամ: Ուրեմն
Հիմա կարճ ու կոնկրետ հարց: Հով ջան, դուրդ չի գալիս պայքարը, չես ընդունում Լևոնին, մեզ գաղափարական չես համարում, հըբը էս թեմայում ի՞նչ ես անում
Ես Սևակին էլ չեմ ընդունում, որպես հանճար, բայց իրա թեման մտնում ու քննադատում եմ, կայֆ եմ ստանում քննադատությունից, դրականից քննադատությունից էլ եմ կայֆ ստանում, դե հիմա խոսքը բացասականի մասին ա, էդ օրինակն եմ բերում:

Թե՞ կարծում ես մեր ժամանակն էլ անսպառ ա, ձեր գրառումները, որոնք կարուսել են, մինիմում հարյուր անգամ կարդացել եմ էս ֆորումում տարբեր ձևակերպումներով, հա պիտի կարդանք: Այ ախպեր, գնա քո գործն արա, թող էս մարդիկ, էս անիրավ լևոնականներն իրանց համար «Լևոն, Լևոն» գոռան: Ի՞նչ ես խառնվել իրար, ի՞նչ ես մակարդակիցդ ցածր իջել եկել սրանց հետ գլուխ դրել, բա սազակա՞ն ա, այ ախպեր ջան:
Ես երկար ժամանակ ինձ զսպում էի ու չէի գրում, հենց էդ պատճառով, որ հնարավոր ա կրկնվի, բայց քո հարձակումից (մեկը էդ հոգեբանականը), հասկացա, որ չեմ կրկնվում, գոնե որոշ տեղեր: Ու որպես մեզ պաշտպանություն չեմ դիմանում ու պիտի ասեմ, որ ձերը մերինից պակաս կարուսել չի: Ու սկսեցի գրել էն պահին, երբ Լեոյի ձենը կտրեցիք:

Քեզ դուր է գալիս «հակալևոնական» տեսնելը, դա կատարյալ երջանկություն ա. «վա՛յ, տեսեք մենակ չեմ», որտև քո համար էս պահին մարդիկ բաժանվում են «լևոնականի» ու «հակալևոնականի» ու էդ ատելություն մատելություն հեքիաթները ուրիշ տեղեր պատմիր, որտեղ չկան իմ նման մարդիկ ու էս մյուսների նման մարդիկ...
Հա', նույնպես ես սիրում եմ, որ հակասևակական եմ ճարում շրջապատումս, դու էլ սիրում ես, որ Լևոնական ես ճարում շրջապատումդ, մարդն ա տենց, սիրում ա իրա գաղափարակիցներին ճարել: Ես ուրախ եմ, որ դու ասում ես, որ ինձ համար մարդիկ բաժանվում են "լականի" եվ "հակալականի", որտև ես նորից համոզվում եմ, որ նորություն եմ ասել ու համոզվում եմ, որ էս պայքարում սուբյեկտիվը ես չեմ ու գիտես ինչո?ւ, մոտիկ երկու ընկերներս Լևոնական էին, բանակում ում հետ ընգերություն էի անում Լևոնին էին ընտրել, իրանք ինձ համար Լևոնական չեն, իմ ընգերներն են: Իսկ էս թեմայում այո', այդպես է բաժաում եմ Լևոնական ու Հակալևոնականների, տենց ա թեմայի բնույթը, արի գնանք ուրիշ թեմա կինոյից խոսանք, էնտեղ կլինես կինոյից խոսող chukը: Իսկ դու սիրում ես գունազարդել սենց բառերով "կատարյալ երջանկություն", "հիանալ", հեգնում էլ ես շատ-շատ, ասենք պատկերացնում ես, թե ես ի?նչեր եմ ասում էդ պահին, մալադեց:
Ձեր պայքարն էլ մարել ա, հենց մարտի մեկից սկսած: Էնքան մարդ կար, որ գաղափար էր ասում ու դուրս ա էկել պայքարից: Գաղափար ամեն պայքարում կա, կարևորը, թե ինչ գաղափար ա, ձեր գաղափարը իմ գաղափարը չի ու ես արտահայտվում եմ:

Հ.Գ. ու եթե քո տրամաբանությամբ մտածենք, Լևոնի մասին թեմաները միայն Լևոնի կողմնակիցների համար ա, ցենզուրա: Դե, էդ դեպքում ես մի հատ թեմա բացեմ, որտեղ մենակ Լևոնին դեմ խոսացողներս գրենք ու գրենք ու հա կարդանք մեր կարուսելները, թե? կջնջես: