Սելավի ջան. անկեղծ ուրախ եմ ձեր ընտանեկան երջանկության և Աստծո կատարած հրաշքի համար։այստեղ տեղին է հիշել Հիսուսի խոսքերը ՙքո՜ հավատքը քեզ բժշկեց՚
այսինքն .Աստված տեսնելով քո հավատքը. բժշկության հրաշք կատարեց։որի համար անպայման պետք է շնորհակալություն հայտնել։կտակարանում նկարագրվում է այսպիսի մի դեպք։ 10 հոգի բորոտներ(սա անբուժելի հիվանդություն էր) տեսնելով Հիսուսին. հեռվից աղաղակում ենՙՀիսուս վարդապետ .ողորմիր մեզ՚։ և Տերը նրանց ասում է ՙգնացեք՜դուք ձեզ քահանաներին ցույց տվեք՚ և երբ գնում էին .նույն ժամին մաքրվեցին։նրանցից մեկը երբ տեսավ. որ բժշկվեց .վերադարձավ և ընկավ Հիսուսի ոտքերի առաջ և գոհություն էր հայտնում Նրան։Հիսուս հարցրեց.ՙՍրանք տասն էլ չմաքրվեցի՞ն իսկ արդ.իննը ու՞ր են.որ չվերադարձան փառք տալու համար Աստծուն՚
իհարկե այդ ողորմությունը որ Աստված արել է ձեզ համար .չի նշանակում. որ Աստվածային խորհուրդները քեզ համար ավելի հասկանալի են քան այն մարդկանց .որոնք իրենց կյանքը նվիրել են Աստծուն։երբ մարդիք Կտակարանային ճշմարտությունները հասկանում են երկար տարիների .Անձնուրաց հավատքի կյանք ապրելով.վերցնել ու ասել. որ ՙառաջնորդները չեն հասկանում.՚ ըստ իս անընդունելի է։Հիսուսն ասում է ՙեթե մեկը կամենում է գալ իմ ետևից.թող ուրանա իր անձը .թող վերցնիիր խաչը.և գա իմ ետևից՚
էլ ու՜մ պետք է Աստված իր Սուրբ Հոգու միջոցով հայտնի իր խորհուրդները.եթե ոչ նրանց։
Էջանիշներ