User Tag List

Էջ 8 11-ից ԱռաջինԱռաջին ... 4567891011 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 106 համարից մինչև 120 համարի արդյունքները՝ ընդհանուր 155 հատից

Թեմա: Կրոններ, միջկրոնական փոխհարաբերություններ, տարբեր կրոնների դերը մեր կյանքում

  1. #106
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կրոնական հանդուրժողականության անհրաժեշտություն

    Մեջբերում hetanos-ի խոսքերից Նայել գրառումը
    Կտրուկ: Երբ քեզ պետք է, դու մեջ ես բերում Աստվածաշունչը, որը գրված եր Քրիստոնեության սկզբնական տարիներին, բայց երբ անհրաժեշտ չի, կամ խանգարում է ձեր մտածելակերպին, դուք ասում եք դարերի միջով մի գնա հետ ու առաջ:
    Իսկ անմեղները շատ են եղել, ուղղակի պետք է ծանոթանալ պատմությանը Աստվածաշնչից դուրս: Միայն բերեմ մի քանի օրինակ
    20 դարից. Հայօց Եղեռն, Հրեաների տրագեդիան, Վիետնամացիների
    2 միլիոն կորւստը 60-70 ականներին, Ռվանդա, Սուդան, Պաղեստին, Իրաք և այլ անհամար անմեղ զոհեր: Եթե գումարենք 20րդ դարի բոլոր անմեղ զոհերը , կարծում եմ 100 միլիոնից ել կանցնենք:
    Իսկ դու խոսւմ ես երեխաների կոնֆետ կամ պաղպաղակ գողանալու մասին...
    Հեթանոս. բոլորն են կանգնելու Աստծո առաջ. իրենց մեղքերով։լինի դա սպանող. թե պաղպաղակ գողացող։

  2. #107
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կրոններ, միջկրոնական փոխհարաբերություններ, տարբեր կրոնների դերը մեր կյանքում

    Կտրուկ ջան ուրախ եմ որ գիտես ճշմարտությունը: Սակայն կուզենաի նաև որ դու իմաստուն լինեիր և հասկանաիր Հիսուսի ասած այն միտքը, որ « ով մեզ դեմ չէ մեզ հետ է» մենք սնվել ենք Աստվածաշնչով և ինտուիցիայով գիտենք որ այնտեղ ամբողջությամբ ճշմարտությունն է գրված, արաբը սնվումա Ղուրանով և նույն պես ինտուիցիայով գիտի որ դա ճշմարտությունն է, հիմա քեզ մնումա վերլուծես, թե որտեղիցա գալիս մարդու ինտուիցիան, ովա՞ տալիս դա մարդկությանը:
    Աստված ասում է մի՞ թե կա ձեր մեջ մի մարդ որ իր երեխան իրենից ձուկ ուզի և նա օձ տա, հիմա հասկացի արաբները նույն պես Աստծու Որդիներն են և երբ դու խնդրել էս «ձուկ՝» քեզ Աստվածաշունչնա տրվել, այդ նույն արաբները երբ խնդրել են ճշմարտությունը «ձուկը» իրենց էլ Ղուրաննա տրվել, հիմա ինչ էս կարծում Աստված քեզ ավելի շատ էր սիրում դրա համար քեզ ձուկ տվեց, իսկ իրանց օ՞ձ: Ոչ սիրելի Կտրուկ՝ Աստված բոլորին հավասարաչափա սիրում ու Ինքը շատ լավ գիտի որ քաղաքակրթության, որ մենթալիտետի տեր մարդկանց հետ ոնց խոսա, մի խոսքով ՆԱ գիտի որ ձկանը ինչ կարթով բռնի:
    Եթե դու ծնվել էս քրիստոնեա երկրում դա չի նշանակում որ դու ավելի մեծ առավելություն ունես Հնդկաստանում կամ Չինաստանում ծնված ու Աստվածաշնչով չսնված մարդկանց նկատմամբ, նրանք նույն ձև սիրելի են Աստծո համար ինչպես դու և ես:
    Կտրուկ ջան սա իմաստության առաջի նախապայմաններից մեկնա որ կարողանաս բոլոր մարդկանց մեջ էլ տեսնես Աստծո Որդիներին:
    Ակամայից մի առակ հիշեցի լսի պատմեմ:
    Մի մարդ իր ամբողջ կյանքը նվիրումա մարտարվեստների իմացությանը, գրեթե տիրապետումա աշխարհի բոլոր մարտարվեստներին և ինքը համարվումա վարպետ:
    Մի քանի տարի հետո լսումա որ արևելքում մի մարդ կա որը գիտի ավելին այդ մարտարվեստներից քան թե ինքը և ճանապարհա ընկնում այդ մարդուն գտնելու, որպեսզի տեսնի էլ ի՞նչ մարտարվեստի տեսակ կա որ ինքը կարող է սովորել:
    Գտնելով այդ մարդուն ասումա որ ինքը տիրապետումա բազուն մարտարվեստի տեսակների, օրինակ՝ ուշու, կառատե, տեկվանդո, ... և այլ բազուն մարտարվեստի տեսակներ և խնդրումա այդ մարդուն որ եթե կա էլի ինչ որ մարտարվեստի տեսակ որը ինքը չգիտի ապա ուզումա սովորի իրենից:
    Այս մարդը ասումա կա՝ շատ տեսակներ դեռ կան, ասումա հիմա պատկերացրա սենց սիտուացիա, մտնում էս երկու շենքերի արանքը, մեկ էլ նկատում էս որ դեմիցդ մի 10 հատ ավազակա դուրս գալիս, շուռ էս գալիս որ փախնես, տեսնում էս մի տաս հատ ավազակ էլ հետևդ են կանգնած, այ հիմա, ասումա այդ մարդը, ես կարող եմ քեզ սովորացնել, թե ինչպես չմտնես էդ երկու շենքերի արանքը:

    Այս առակը փոխաբերական իմաստով հասկացի թե որտեղ էր թաքնված իմաստությունը: Իմաստությունը հաստատ իր իմացաց կրոնական ուսմունքների մեջ չեր, այլ լրիվ ուրիշ հարթությունում էր իմաստությունը որին մարդիկ հասնում են ճշմարտությունները լավ սերտելուց հետո միայն:

    Կտրուկ ջան չշտապես պատասխանես, շտապի մտածես, վերլուծես, Աստված քեզ տվելա գիտակցություն, ինտուիցիա, մի առաջնորդվի ուրիշի հասկացածով ու իրենց չափանիշներով վերլուծածով, դա իրենց վերլուծություննա, մի թող որ իրենց վերլուծածը տարածեն քո վրա, ինքնուրույն վերլուծի՝ գիտեմ, դա վերլուծող առաջնորդներին դուր չի գալիս երբ առաջ է քաշվում մի թեզ որի պատասխանը իրենք էլ չգիտեն, սակայն սկսում են տարբեր գլուխներից մեջբերումներ անել, որպեսզի ցույց տան թե, իբր կատարիալ տիրապետում են Աստվածաշնչի ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, բայց ավաղ չհասկանալով թե իրականում իրենց մեջբերած հատավածի մեջ ի՞նչ ինիկատի ուներ Աստված:
    Կտրուկ ջան հիմա տես անառակ որդու առակը՝ գիտեմ որ լսած կլինես, ու բացատրությունն էլ կիմանաս, բայց արի ես քեզ հիմա ասեմ թե ՀՈԳԻՆ ինչ ձևա բացատրում այդ առակը:
    Առակի մեջ երբ տղան ՏՆԻՑ «այսինքը երկնքից» գնումա հեռու երկիր « այսինքը երկիր մոլորակ» զբաղվումա անառակությամբ «այսինքը չի լուսավորվում չի Ճանաչում իմաստությունը» և երբ այդ վիճակով հետ է գալիս իր հայրական տուն «այսինքը վերադառնում է երկինք առանց լուսավորվելու» իր հայրը իրեն գրկաբաց է դիմավորում « այսինքը անկախ նրանից դու այս կարճ ճանապարհորդությանդ ընթացքում հասցրեցիր գործ անես ՔՈ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԸՆՏԱՆԻՔԻ համար, թե ոչ, կարողացար երկրի վրա ՍԵՐԸ շատացնես թե ոչ, լուսավորվեցիր թե ոչ, միևնույնն է Աստված քեզ գրկաբաց է ընդունում և քո պատվին ցնծություն է կազմակերպվում երկնքում:
    Սակայն այս առակը էլ ավելի խորիմաստա քան պատկերացնում ենք, այս առակը եռակողմա և պարունակումա եռաչափ իմաստություն, եռաչափությունը այստեղ հենց այնպես չի, ինչպես ՀԱՅՐ, ՈՐԴԻ և ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ են մեկ, այնպես էլ այս առակնա խորհրդանշում այդ իմաստությունը, միուս իմաստը նրանումա կայանում որ մարդը վախի և թշվառության մեջա սկսում փնտրել Աստծուն, դրա համարա որ Աստվածաշնչում շատ կհանդիպես փոխաբերական իմաստների որոնք նկարագրվել են վախ առաջացնելու նպատակով որի խորքային իմաստում մեծ Աստվածային ՍԵՐ Է թաքնված:
    Երրորդ իմաստի բացատրությունը չեմ ասի քանի որ դու դեռ պիտի ունենաս համապատասխան համաժամանակացում հասկացողությունը, որ հասնես այդ բարձրագույն ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆԸ:
    Իմաստության աստիճաններով բարձրանալիս դու դեռ առիթ կունենաս ինքնուրույն հասկանաս երրորդ եռաչափության իմաստը:
    Կտրուկ ջան Աստվածաշունչը տիեզերական գիրքա, սակայն մեր ժամանակի հովիվները այն դարձնում են գեղարվեստական, որովհետև ոչ թե խորքային իմաստն են հասկանում, այլ միայն արկածային ու գեղարվեստական մասը և իրենց ընկալողականության չափով էլ ներկայացնում են մարդկանց, բայց իրանց էլ չի կարելի մեղադրել այդ մարդիկ էլ այդքանով են լուսավորված, որը նույն պես Աստծու կողմից շատ մեծ արժեքովա գնահատվում:
    ՄԻ քիչ երկար գրեցի, բայց ուզում եմ մի առակ էլ գրել, ուշադիր եղիր սիրելի Կտրուկ և ոչ միայն:
    Մի ճանապարհորդ որոշումա ոտքով անցնի ամբողջ աշխարհով մեկ, հասնելով մի տեղ տեսնումա քար վրա մի ալեհեր իմաստուն մարդա նստած, մոտենալով իմաստունին հարցնումա. ինչքա՞ն ժամանակից կհասնեմ այս կողքի գյուղը:
    Ալեհեր ծերունին նայելով այս մարդուն բան չի պատասխանում միայն ասումա գնա, քայլի:
    Այս մարդը վիրավորված մտքի մեջ մտածելով թե «էս ինչ վատ մարդ էր, բան հարցրի չպատասխանեց»: Այսպես մտամոլոր քայլումա մոտ հիսուն մետր և հանկարց լսումա ծերունու ձայն որը գոռում էր հետևից, ասելով մեկ ժամից կհասնես:
    Այս մարդը զարմացած հետա դառնում ծերունու մոտ և հարցնումա, բա ինչու երբ այն ժամանակ հարցրեցի չպատասխանեցիր:
    Ալեհեր իմաստունը պատասխանելով ասումա՝ սիրելի ճանապարհորդ, ես սկզբից պիտի տեսնեի թե ինչ արագությամբ էս քայլում որ նոր ասեի թե ինչքան ժամանակից կհասնես կողքի գյուղ:

    Մի խոսքով ճանապարհ ընկիր Կտրուկ ջան, իմաստության հետևից՝ պատասխաներըդ կգան ճանապարհորդությանդ ընթացքում:
    Վերջին խմբագրող՝ Սելավի: 18.01.2009, 01:27:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (18.01.2009), REAL_ist (18.01.2009)

  4. #108
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կրոններ, միջկրոնական փոխհարաբերություններ, տարբեր կրոնների դերը մեր կյանքում

    Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը
    Երրորդ իմաստի բացատրությունը չեմ ասի քանի որ դու դեռ պիտի ունենաս համապատասխան համաժամանակացում հասկացողությունը, որ հասնես այդ բարձրագույն ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆԸ:
    Իմաստության աստիճաններով բարձրանալիս դու դեռ առիթ կունենաս ինքնուրույն հասկանաս երրորդ եռաչափության իմաստը:
    Այն քառաշերտ պետք է լինի չորորդը զոհաբերությունն էր, որ չկատրարեց անառակ որդին և վերադարձավ
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  5. #109
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կրոններ, միջկրոնական փոխհարաբերություններ, տարբեր կրոնների դերը մեր կյանքում

    Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը
    , մի առաջնորդվի ուրիշի հասկացածով ու իրենց չափանիշներով վերլուծածով, դա իրենց վերլուծություննա, մի թող որ իրենց վերլուծածը տարածեն քո վրա,
    Սելավի ջան.տեղեկացնեմ քեզ որ ես երբեք ուրիշի վերլուծություններով չեմ առաջնորդվում։ ի տարբերություն ՙնոր դար՚ի հետևորդների։ այսինքն քեզ։քո ողջ մտքերը վերցվված են ՙնոր դար՚ հակաքրիստոնեական աղանդից։

  6. #110
    Վարդան may-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.08.2007
    Գրառումներ
    256
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Կրոններ, միջկրոնական փոխհարաբերություններ, տարբեր կրոնների դերը մեր կյանքում

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Աղանդ ասելով ես հասկանում եմ քրիստոնեության հիմնական համոզմունքներից շեղում: Հիմնական համոզմունքներն են.
    Քրիստոսը կատարյալ մարդ և կատարյալ Աստված է
    Նա խաչվեց մեր մեղքերի համար
    Աստված երրորդություն է
    փրկությունը հավատքով է, ոչ թե գործերով
    Հարգելի StrangeLittleGirl

    կուզեի իմանալ, թե <<Հիմնական համոզմունքները>>, որ թվարկել եք, որտեղից եք վերցրել կամ հիմքը որն է?

    Իսկ ահա այս տողը մի քիչ վտանգավոր եմ համարում. <<փրկությունը հավատքով է, ոչ թե գործերով>>.

    Ընթերցեք խնդրում եմ Հակոբոսի թուղթը.

    14Եղբայրնե՛ր իմ, օգուտն ի՞նչ է, եթէ մէկն ասի, թէ հաւատ ունի, սակայն հաւատն արտայայտող գործեր չունենայ։ Միթէ հաւատը նրան կը կարողանա՞յ փրկել։ 15Եթէ մի եղբայր կամ քոյր մերկ լինեն կամ օրուայ ուտելիքի կարօտ, 16եւ ձեզնից մէկը նրանց ասի՝ «Գնացէ՛ք խաղաղութեամբ, տաքացէ՛ք եւ յագեցէ՛ք», եւ դուք նրանց չտաք մարմնին անհրաժեշտ բաները, ի՞նչ օգուտ է։ 17Նոյնպէս եւ հաւատը. եթէ նա գործեր չունի, առանձինն մեռած է։ 18Բայց թերեւս մէկն ասի. «Դու հաւատ ունես, իսկ ես՝ գործեր. ցո՛յց տուր ինձ քո հաւատը առանց գործերի, եւ ես քեզ ցոյց կը տամ իմ հաւատը գործերով»։ 19Դու հաւատում ես, որ մէկ է Աստուած. լաւ ես անում։ Դեւերն էլ են հաւատում եւ դողում։ 20Ո՛վ փուչ մարդ, ուզո՞ւմ ես իմանալ. հաւատը դատարկ բան է առանց գործերի։ 21Աբրահամը՝ մեր հայրը, չէ՞ որ գործերով արդարացաւ՝ սեղանի վրայ հանելով իր որդուն՝ Իսահակին, որպէս զոհ։ 22Տեսնո՞ւմ ես, որ հաւատը գործակից եղաւ նրա գործերին եւ գործերով էլ հաւատը կատարեալ դարձաւ։ 23Եւ կատարուեց Գրուածը, որն ասում է. «Աբրահամը հաւատաց Աստծուն, եւ այդ նրան որպէս արդարութիւն համարուեց, եւ նա Աստծուն բարեկամ կոչուեց»։ 24Տեսնո՞ւմ էք, որ գործերով է արդարանում մարդ եւ ոչ թէ միայն հաւատով։ 25Այդպէս էլ պոռնիկ Ռախաբը գործերով չարդարացա՞ւ, երբ ընդունեց լրտեսներին եւ արձակեց նրանց այլ ճանապարհով։ 26Ինչպէս որ մեռած է մարմինը առանց հոգու, այնպէս էլ մեռած է հաւատը առանց գործերի։

    Հակոբոս Բ

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Կտրուկ (22.01.2009), Սելավի (18.01.2009)

  8. #111
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կրոններ, միջկրոնական փոխհարաբերություններ, տարբեր կրոնների դերը մեր կյանքում

    Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը

    .... չշտապես պատասխանես, շտապի մտածես, վերլուծես, Աստված քեզ տվելա գիտակցություն, ինտուիցիա, մի առաջնորդվի ուրիշի հասկացածով ու իրենց չափանիշներով վերլուծածով, դա իրենց վերլուծություննա, մի թող որ իրենց վերլուծածը տարածեն քո վրա, ինքնուրույն վերլուծի՝ գիտեմ, դա վերլուծող առաջնորդներին դուր չի գալիս երբ առաջ է քաշվում մի թեզ որի պատասխանը իրենք էլ չգիտեն, սակայն սկսում են տարբեր գլուխներից մեջբերումներ անել, որպեսզի ցույց տան թե, իբր կատարիալ տիրապետում են Աստվածաշնչի ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, բայց ավաղ չհասկանալով թե իրականում իրենց մեջբերած հատավածի մեջ ի՞նչ ինիկատի ուներ Աստված:
    Սելավի ջան, իսկ այս հատվածում ինչ է նկատի առնված?
    <Ես եմ Ճանապարհը և Ճշմարտությունը և Կյանքը: Ոչ ոք չի գա Հոր մոտ, եթե ոչ` ինձանով>: Հովհ. 14:6:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Կտրուկ (18.01.2009)

  10. #112
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կրոններ, միջկրոնական փոխհարաբերություններ, տարբեր կրոնների դերը մեր կյանքում

    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    Սելավի ջան, իսկ այս հատվածում ինչ է նկատի առնված?
    <Ես եմ Ճանապարհը և Ճշմարտությունը և Կյանքը: Ոչ ոք չի գա Հոր մոտ, եթե ոչ` ինձանով>: Հովհ. 14:6:
    Սիրելի Մոնկ, այդ խոսքերը որը դու մեջբերել էս Հիսուսի խոսքերն են, իսկ Հիսուսը Աստվածային ՍԻՐՈ կատարելության չափանիշն էր ու է մինչև այժմ, ողջ մարդկության համար:
    Հետևաբար ՆԱ ցույց է տալիս որ միայն ՍԻՐՈ միջոցով մարդը կարող է հասնել Աստվածային իմաստություններին և մատնանշում է ԻՐԵՆ, որպես օրինակ մարդկությանը՝ կատարիալ ՍԻՐՈ, նշելով ԵՍ ԵՄ = «ՍԵՐՆ Է» ճշմարիտ ճանապարհը և կյանքը: Այսինքը առանց Հիսուսի « փոխաբերական՝ առանց ՍԻՐՈ» ոչ ոք չի կարող գալ ՀՈՐ մոտ « փոխաբերական՝ չեն կարող գտնել Աստվածային իմաստությունները, չեն լուսավորվի եթե ԻՐԵՆ = ՍԵՐ չունենան:

    Ճշմարիտ կյանքի ճանապարհը դեպի կատարելություն միայն ՍԻՐՈՎ Է:

    Միայն ՍԻՐՈՎ կգտնես ճանապարհը:
    Միայն ՍԻՐՈՎ կգտնես ճշմարտությունը:
    Միայն ՍԻՐՈՎ կգտնես կյանքը:
    Վերջին խմբագրող՝ Սելավի: 18.01.2009, 21:41:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  11. #113
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կրոններ, միջկրոնական փոխհարաբերություններ, տարբեր կրոնների դերը մեր կյանքում

    Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելի Մոնկ, այդ խոսքերը որը դու մեջբերել էս Հիսուսի խոսքերն են, իսկ Հիսուսը Աստվածային ՍԻՐՈ կատարելության չափանիշն էր ու է մինչև այժմ, ողջ մարդկության համար:
    Հետևաբար ՆԱ ցույց է տալիս որ միայն ՍԻՐՈ միջոցով մարդը կարող է հասնել Աստվածային իմաստություններին և մատնանշում է ԻՐԵՆ, որպես օրինակ մարդկությանը՝ կատարիալ ՍԻՐՈ, նշելով ԵՍ ԵՄ = «ՍԵՐՆ Է» ճշմարիտ ճանապարհը և կյանքը: Այսինքը առանց Հիսուսի « փոխաբերական՝ առանց ՍԻՐՈ» ոչ ոք չի կարող գալ ՀՈՐ մոտ « փոխաբերական՝ չեն կարող գտնել Աստվածային իմաստությունները, չեն լուսավորվի եթե ԻՐԵՆ = ՍԵՐ չունենան:

    Ճշմարիտ կյանքի ճանապարհը դեպի կատարելություն միայն ՍԻՐՈՎ Է:
    Հիսուսի` իբրև աստվածային Սիրո մարմնացման խորհդանիշ-պատկերի դեմ առարկություն չունեմ, Սելավի ջան, բայց միայն այդ խորհրդանշական պատկերի մեջ սահմանափակելով Հիսուսի խոսքերը` կարծես անտեսում ենք բուն Անձին` Իր ամբողջության մեջ: Ի վերջո չմոռանանք, թե Ով է խոսքերի Հեղինակը

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    may (18.01.2009), Կտրուկ (18.01.2009)

  13. #114
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կրոններ, միջկրոնական փոխհարաբերություններ, տարբեր կրոնների դերը մեր կյանքում

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սելավի ջան.տեղեկացնեմ քեզ որ ես երբեք ուրիշի վերլուծություններով չեմ առաջնորդվում։ ի տարբերություն ՙնոր դար՚ի հետևորդների։ այսինքն քեզ։քո ողջ մտքերը վերցվված են ՙնոր դար՚ հակաքրիստոնեական աղանդից։
    Սիրելի Կտրուկ եթե իրականում կա այդպիսի նոր դար կոչված աղանդ, որը պարփակում է այն մտքերը որը դու հանդիպել էս իմ գրառման մեջ, (ապա հանգիս կարող էս ինձ անվանել այդ ուղության հետևորդ), սակայն ես հետևում եմ մի միայն իմ ինտուիցիային, իմ ինտուիցիան վեր է ցանկացած աղանդից ու կրոնական կողմնակալ մոտեցումներից:
    Մեկ էլ ուզում եմ որ ի գիտություն ընդունես թանկագին մարդ արարած, սիրելի Կտրուկ, ես ոչ մի խմբավորման անդամ չեմ ու չեմ պատրաստվում դառնամ, ես իմ տանը նստած Աստված ինձ տալիս է արժանին որը բավարար է:
    Կտրուկ ջան ավելի լավա վերլուծի, թե ինչու երբ գտնվում էս փոթորիկի էպիկենտրոնում ու երբ շնչում էս այդ փոթորիկի մի մասնիկը, որպես թթվածին՝ գնալով թոքերդ, այնտեղ՝ այսինքը թոքերումդ այդ փոթորիկի մի կտորը իրեն հանգիստա պահում, թոքերդ տակն ու վրա չի անում, չնայծ այն հանգամանքին որ դու ամբողջությամբ գտնվում էս հենց ուղիղ փոթորիկի մեջ:
    Արդիո՞ք դա նշանակումա որ թոքերդ ավելի բալանսավորված են քան ...
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  14. #115
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կրոններ, միջկրոնական փոխհարաբերություններ, տարբեր կրոնների դերը մեր կյանքում

    Սելավի. իմ հարցերը նպատակ ունեն հերքելու այն թյուր կարծիքը. որ բոլոր կրոնները նույն սերն են քարոզում։(ի դեպ Քրիստոնեությունը կրոն չէ այլ Աստվածապաշտություն)քանի որ սերը. ոչ թե եթերային զգացմունք է այլ ՝իրենից բխող հստակ գործողությունների շարք։ուստի կխնդրեի պատասխանել իմ հարցին՝ ի՞նչ է սերը։

  15. #116
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կրոններ, միջկրոնական փոխհարաբերություններ, տարբեր կրոնների դերը մեր կյանքում

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սելավի. իմ հարցերը նպատակ ունեն հերքելու այն թյուր կարծիքը. որ բոլոր կրոնները նույն սերն են քարոզում։(ի դեպ Քրիստոնեությունը կրոն չէ այլ Աստվածապաշտություն)քանի որ սերը. ոչ թե եթերային զգացմունք է այլ ՝իրենից բխող հստակ գործողությունների շարք։ուստի կխնդրեի պատասխանել իմ հարցին՝ ի՞նչ է սերը։

    Կտրուկ ջան արի այդ բառախաղային տերմինալոգիաների մեջ չխորանանք թե կրոնը ի՞նչ է, Աստվածապաշտությունը ի՞նչ է: Արի դա թողնենք ինելէկտուալ մարդկանց, թող իրանք վերլուծեն, իսկ մենք արի շփվենք որպես սովորական ու հասարակ մեկս միուսին միշտ սեր պարտք մնացող արարածներ:

    Ես չեմ ուզում ոչ փիլիսոփայական, ոչ էլ Աստվածաշնչից մեջբերումներ անեմ, որպեսզի նկարագրեմ սերը իր ամբողջ գեղեցկությամբ, միայն մի պատմություն կպատմեմ դու էլ այդտեղից գտիր սիրո անսահման ուժը, թե ինչիյա ընդունակ սերը անգամ մարդկային ծանր հառաչանքի վարկիաններին:

    ՄԻ խուլ գյուղում ապրում էր մի ընտանիք, ընտանիքի մայրը արդեն ծերացել էր և ապրում էր իր կյանքի մայրամուտը:
    Այդ խուլ գյուղում ադաթ կար որ ծեր մարդկանց չեին թողնում տանը մահանաին, և տանում էին անտառ թողնելով այնտեղ կյանքի գթասրտությանը և բախտի քմահաճույքին: Հետևաբար, իր որդին նկատելով որ մորը քիչ օրեր են մնացել ապրելու, դնումա պարկի (մեշոկի) մեջ և տանումա անտառի խորքերը: Երբ հասնումա անտառի այն մասին որտեղից այլևս մայրը միայնակ չի կարող վերադառնալ տուն, դնումա մի ծառի կողքին և վերադառնումա: Սակայն անցնելով որոշակի հեռավորություն լսումա մոր ձայնը որը կանչում էր բալես՝ գոնե արի այս մեշոկը հետդ վերցրա, տանը ձեզ դեռ պետք կգա:
    Կարծում եմ հասկանալի էր սիրո նկարագրությունը:

    Մարդկությունը միայն այսպիսի նկարագրելի դեպքերովա հասկանում ինչա սերը:
    Եթե փիլիսոփայորեն ասում են սերը վարակիչ հիվանդությունա, բայց պիտի սկզբից դու վարակվես այդ հիվանդությամբ որ հետո վարակես ուրիշներին, կամ նմանատիպ արտահայտություններ: Քիչ մարդիկ են ըմբռնում այդ մտքերը իրենց խորությամբ, մարդկությանը օրինակներ են պետք որ տեսնի լսի ու հասկանա թե ինչա սերը:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (19.01.2009), dvgray (19.01.2009), REAL_ist (19.01.2009), յոգի (29.10.2009)

  17. #117
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կրոնական հանդուրժողականության անհրաժեշտություն

    Մեջբերում hetanos-ի խոսքերից Նայել գրառումը
    Կտրուկ: Երբ քեզ պետք է, դու մեջ ես բերում Աստվածաշունչը, որը գրված եր Քրիստոնեության սկզբնական տարիներին, բայց երբ անհրաժեշտ չի, կամ խանգարում է ձեր մտածելակերպին, դուք ասում եք դարերի միջով մի գնա հետ ու առաջ:
    Հեթանոս ջան, մի փոքր ուղղում: «Քրիստոնեության սկզբնական տարիներին», այսինքն, երբ Քրիստոնեությունը նոր էր սկսել իր տարածումը, գրվել է ոչ թե Աստվածաշունչը, այլ «Նոր կտակարանը»: «Հինն», ինչպես հայտնի է, վերցրված է հրեական Տորաից: Եվ վերցրված է ոչ մի այն քրիստոնյաների կողմից, այլ նաև մահմեդականների: Եվ սա ընդհանուր է երեք կրոնների համար: Այսինքն հին կտակարանով, այդ երեք կրոնների քարոզվել է գաղափարական նույն արժեհամակարգը, որի հիմնական տարբերակիչը մի Աստծո գաղափարն է: Ընդհանուր Աստծո:

  18. #118
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կրոններ, միջկրոնական փոխհարաբերություններ, տարբեր կրոնների դերը մեր կյանքում

    Սելավի ջան.խոսքս Քրիստոնեական սիրո մասին էր.ոչ թէ մարդկային։
    կներես .բայց ինչպես հասկացա. գուցե լավ տեղյակ չես կտակարանին։ուստի կխնդրեի. որ քաջատեղյակներին չմեղադրեիր թյուրընբռնման մեջ։
    քո բերած օրինակում՝ (մի ճշտում՝ դա ոչ թէ ադաթ էր այլ հարսն էր տղային ստիպել) հեղինակը .քողարկել է մեկ այլ միտք . այդ պարկը տղային ՙպետք՚ էր գալու երբ ինքն էլ ծերանար։
    Իսկ ՔՐԻՍՏՈՍ ասում էՙոչ ոք ավելի մեծ սեր չունի . քան մեկը իր կյանքը տա իր բարեկամների համար ։դուք իմ բարեկամներն եք. եթե մնաք իմ պատվիրանների մեջ՚
    ու տվեց իր կյանքը։
    մի օրինակ ել ես բերեմ .որը փոքր ինչ կնկարագրի Քրիստոսի սերը։
    մի տան մեջ. հայրը օրենք է դնում։և այդ օրենքը խաղտողը պետք է որպես պատիժ՝գիշերի տանիքում։
    օրերից մի օր. իր սիրելի որդին օրինազանց է լինում ։հայրն ել լինելով բավական խիստ ու խոսքի տեր մարդ՝ անհնար է համարում իր խոսքը ՙգետնովը՚ տա. ու որդուն ուղարկում է տանիք.գիշերելու։բավական ցուրտ է լինում և հոր սիրտը մղկտում է ցավից։բայց ի՞նչ անի .չի կարող որդուն ետ կանչել։և ինքն էլ վերցնելով իր անկողինը ՝բարձրանում է տանիք .որդու հետ կրելու պատիժը։
    ասացեք.՜որ սիրող զավակը կկրկնի իր սխալը։ եթե.ոչ թէ իր պատժից վախենալով.հապա. հոր վարմունքը տեսնելով. նա երբեք նման բան չի անի։
    Քրիստոս էլ.թողնելով երկնային փառքը. մեզ նման Բարրաբաների փոխարեն կրեց պատիժը։և իր արյունով գնեց մեղավորներիս։

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Monk (19.01.2009), Սելավի (19.01.2009)

  20. #119
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կրոններ, միջկրոնական փոխհարաբերություններ, տարբեր կրոնների դերը մեր կյանքում

    Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը
    Կտրուկ ջան արի այդ բառախաղային տերմինալոգիաների մեջ չխորանանք թե կրոնը ի՞նչ է, Աստվածապաշտությունը ի՞նչ է: Արի դա թողնենք ինելէկտուալ մարդկանց, թող իրանք վերլուծեն, իսկ մենք արի շփվենք որպես սովորական ու հասարակ մեկս միուսին միշտ սեր պարտք մնացող արարածներ:

    Ես չեմ ուզում ոչ փիլիսոփայական, ոչ էլ Աստվածաշնչից մեջբերումներ անեմ, որպեսզի նկարագրեմ սերը իր ամբողջ գեղեցկությամբ, միայն մի պատմություն կպատմեմ դու էլ այդտեղից գտիր սիրո անսահման ուժը, թե ինչիյա ընդունակ սերը անգամ մարդկային ծանր հառաչանքի վարկիաններին:

    ՄԻ խուլ գյուղում ապրում էր մի ընտանիք, ընտանիքի մայրը արդեն ծերացել էր և ապրում էր իր կյանքի մայրամուտը:
    Այդ խուլ գյուղում ադաթ կար որ ծեր մարդկանց չեին թողնում տանը մահանաին, և տանում էին անտառ թողնելով այնտեղ կյանքի գթասրտությանը և բախտի քմահաճույքին: Հետևաբար, իր որդին նկատելով որ մորը քիչ օրեր են մնացել ապրելու, դնումա պարկի (մեշոկի) մեջ և տանումա անտառի խորքերը: Երբ հասնումա անտառի այն մասին որտեղից այլևս մայրը միայնակ չի կարող վերադառնալ տուն, դնումա մի ծառի կողքին և վերադառնումա: Սակայն անցնելով որոշակի հեռավորություն լսումա մոր ձայնը որը կանչում էր բալես՝ գոնե արի այս մեշոկը հետդ վերցրա, տանը ձեզ դեռ պետք կգա:
    Կարծում եմ հասկանալի էր սիրո նկարագրությունը:

    Մարդկությունը միայն այսպիսի նկարագրելի դեպքերովա հասկանում ինչա սերը:
    Եթե փիլիսոփայորեն ասում են սերը վարակիչ հիվանդությունա, բայց պիտի սկզբից դու վարակվես այդ հիվանդությամբ որ հետո վարակես ուրիշներին, կամ նմանատիպ արտահայտություններ: Քիչ մարդիկ են ըմբռնում այդ մտքերը իրենց խորությամբ, մարդկությանը օրինակներ են պետք որ տեսնի լսի ու հասկանա թե ինչա սերը:
    Սելավի ջան: Կարդացի պատումը ու հիշեցի մի հին ճապոնական ֆիլմ "Նուրայամա լեռան լեգենդը", երբ մայրը իր ատամները ջարդում է, որ իրեն տանեն այդ " սրբազան լեռը", որ ընտանիքը մի ուտող բերանից ազատվի: Շատ հուզիչ ու գեղեցիկ ֆիլմ-պատում էր:

  21. #120
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կրոններ, միջկրոնական փոխհարաբերություններ, տարբեր կրոնների դերը մեր կյանքում

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սելավի ջան.խոսքս Քրիստոնեական սիրո մասին էր.ոչ թէ մարդկային։
    կներես .բայց ինչպես հասկացա. գուցե լավ տեղյակ չես կտակարանին։ուստի կխնդրեի. որ քաջատեղյակներին չմեղադրեիր թյուրընբռնման մեջ։
    քո բերած օրինակում՝ (մի ճշտում՝ դա ոչ թէ ադաթ էր այլ հարսն էր տղային ստիպել) հեղինակը .քողարկել է մեկ այլ միտք . այդ պարկը տղային ՙպետք՚ էր գալու երբ ինքն էլ ծերանար։
    Իսկ ՔՐԻՍՏՈՍ ասում էՙոչ ոք ավելի մեծ սեր չունի . քան մեկը իր կյանքը տա իր բարեկամների համար ։դուք իմ բարեկամներն եք. եթե մնաք իմ պատվիրանների մեջ՚
    ու տվեց իր կյանքը։
    մի օրինակ ել ես բերեմ .որը փոքր ինչ կնկարագրի Քրիստոսի սերը։
    մի տան մեջ. հայրը օրենք է դնում։և այդ օրենքը խաղտողը պետք է որպես պատիժ՝գիշերի տանիքում։
    օրերից մի օր. իր սիրելի որդին օրինազանց է լինում ։հայրն ել լինելով բավական խիստ ու խոսքի տեր մարդ՝ անհնար է համարում իր խոսքը ՙգետնովը՚ տա. ու որդուն ուղարկում է տանիք.գիշերելու։բավական ցուրտ է լինում և հոր սիրտը մղկտում է ցավից։բայց ի՞նչ անի .չի կարող որդուն ետ կանչել։և ինքն էլ վերցնելով իր անկողինը ՝բարձրանում է տանիք .որդու հետ կրելու պատիժը։
    ասացեք.՜որ սիրող զավակը կկրկնի իր սխալը։ եթե.ոչ թէ իր պատժից վախենալով.հապա. հոր վարմունքը տեսնելով. նա երբեք նման բան չի անի։
    Քրիստոս էլ.թողնելով երկնային փառքը. մեզ նման Բարրաբաների փոխարեն կրեց պատիժը։և իր արյունով գնեց մեղավորներիս։
    Գեղեցիկ մտքառատ պատմություն էս գրել, շատ ուսանելի:
    Կտրուկ ջան պետք չի բաժանարար մցնել սիրո մեջ, սերը մեկա, և մեկ դրսևորում ունի այն Աստվածայինա, լինի քրիստոնեական, բուդայական թե եսիմինչական, նա գալիսա մարդու սրտից, ԷՈՒԹՅՈՒՆԻՑ և ամենևին կարիք չկա ասելու սա քրիստոնեական սեր է, իսկ սա մարդկային, բոլորի մեջ էլ Աստված հավասարաչափ դրել է սիրո զգացումը, մնացածը մարդուց է գալիս թե ինչքանով կհասկանա որ առանց սիրո, ապրած կյանքը ունայն է:

    Կտրուկ ջան բա վերևում չասեցի արի տառակերություն չանենք, ինչ կապ ունի հարսն էր ստիպել, թե բաջանախը, պատմության մեխը ուրիշ հարթությունում էր, ոչ թե պատմությանը համեմունքներ ավելացնող ուրիշ զանազան նախադասություններում:
    Թե՞ ուզում էիր ասել որ ըտենց պատմություն չի կարող լինել, պիտի ամպայման պատմության մեջ հարսը ստիպեր ու էդ կաշկեն էլ տնեցիքին պետք գար որ երեխան հետ բերեր հետը տուն հետագայում հոր համար: Հա՞:
    Կարողացիր զանազանես կարևորը հաճելիից:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    յոգի (29.10.2009)

Էջ 8 11-ից ԱռաջինԱռաջին ... 4567891011 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Եթե ծրագրավորման լեզուները կրոններ լինեին...
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 22
    Վերջինը: 11.07.2017, 08:02
  2. Փոխհարաբերություններ ընկերոջ հետ…Խորհուրդ տվեք
    Հեղինակ՝ TiternAk, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 17
    Վերջինը: 23.09.2008, 12:32
  3. Գրառումներ: 12
    Վերջինը: 07.08.2008, 19:23
  4. Գրառումներ: 53
    Վերջինը: 13.04.2007, 23:58

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •