User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 155 հատից

Թեմա: Կրոններ, միջկրոնական փոխհարաբերություններ, տարբեր կրոնների դերը մեր կյանքում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կրոններ, միջկրոնական փոխհարաբերություններ, տարբեր կրոնների դերը մեր կյանքում

    Կտրուկ ջան դու կարող էս մի պահ պատկերացնել որ էս կյանքը դպրոցի նմանա: Երեխաները սկզբից գնում են առաջի դասարան, հետո փոխադրվում են հաջորդաբար:
    Չեն կարող դպրոցում առաջի դասարանի աշակերտին տալ ասենք հինգերորդ դասարանի աշակերտին համապատասխան գիտելիք, նա չի կարող մարսել այդ գիտելիքը, համ էլ դասագրքերն են տարբեր առաջի դասարանի աշակերտին դեռ կյանքի ճշմարտությունները տալիս են հեքիաթանման՝ ու խաղային ձևերով, որպեսզի մարսելի լինի և երեխայի մեջ տպավորվի որոշակի իմաստություններ, մի խոսքով ֆունդամենտն են դնում, հետագա ավելի բարձր՝ իմաստությունների համար:
    Հիմա պատկերացրա որ կա կյանքի համար նախապատրաստված մի հրաշք գիրք, որ քո հետ խոսումա անկախ նրանից դու որ դասարանում էս սովորում: Առաջի դասրանցին կարդալով այդ նույն կյանքի գիրքը, հասկանալույա իր դասերը, քանզի այդ գիրքը իր հետ խոսալույա առաջի դասարանցուն համապատասխան գիտելիքներով:
    Ութերորդ դասարանցին կարդալույա նորից այդ նույն գիրքը ու հասկանալույա իր դասերը, որը խիստ տարբերվումա իր թեկուզ յոթերորդ դասարանում նույն գիրքով սովորած իր դասերից:
    Հիմա պատկերացրա երբ հասնում են ավարտական դասարան, երկրի վրա չի գտնվում մի ուսուցիչ, որ բացատրի այդ գրքում զետեղված բարձրագույն իմաստությունները և այդ ժամանակ լսվումա էդ գիրքը գրողի ձայնը որը ասումա՝ դուք բարով խերով հասաք տասերորդ դասարան, հիմա ուշադիր լսեք ես ձեզ կտամ ողջ տիեզերական իմաստությունները, և սկսումա բացատրել առաջի դասարանից սկսած, որովհետև անգամ առաջի դասարանում այդ գրքի համար նախատեսված ուսուցիչը այդքան էլ ճիշտ չեր բացատրել դասերը, քանզի մեզ նման մարդ էր և իրավունք ուներ սխալվելու և այդպես այդ գրքի հեղինակը՝ գիրքը բացատրելով հասնումա տասերորդ դասարանի գիտելիքներին, բայց քանի որ մարդկային ուղեղի մեջ դեռ չկա նման կերպ բացատրվող հասկացողություն էդ բոլոր աշակերտները իրանց ուսուցիչներով հանդերձ սկսում են մերժել՝ ասելով չէ մինչև տասերորդ դասարանի գիտելիքների հետ համաձայն ենք, բայց այ տասի գիտելիքները ճիշտ չի, որովհետև մենք միշտ դժոխքը պիտի հասկանանք ծծումբի լիճ, որովհետև ըտենց մեզ մարսելիյա, Հիսուսի ասած «ովքեր իմ հոտից են կլսեն իմ ձայնը» պիտի հասկանանք որ, «ով չլսեց իր ձայնը, գնումա ծծումբի լիճ»:
    Էս գիրքը գրողը ասումա այ ձեր ցավը տանեմ էն ժամանակ մենք ձեզ չեինք տալիս համապատասխան ուսուցիչներ որ ձեզ բացատրեին ողջ ճշմարտությունը՝ որովհետև դուք դեռ պիտի հայտնաբերեիք թե ինչա գրավիտացիոն դաշտը, դուք պիտի հասկանաիք թե ինչա մագնիսականությունը, դուք պիտի հասկանաիք աստղագիտությունը, բայց հիմա արդեն ձեր գիտելիքները հերիքում են, հիմա ձեր հետ խոսալու ենք ոչ թե մետաֆորաներով այլ ուղիղ, քանզի ունեք համապատասխան գիտելիքներ, որ «սատանա» մետաֆորայի փոխարեն ձեզ արդեն ասենք ԴՆԹ, որ դա կոդավորված է, որ դա առաջինը դրվելա Ադամի և Եվայի մեջ, ծննդոց գրքի մետաֆորայում, որ այդ ԴՆԹ-ն ձեզ չի թողել հասկանաք Աստվածային իմաստությունները, որովհետև սա աստիճանական ուսուցում է, որ պիտի փուլ առ փուլ անցնեիք, որպիսզի փակ վիճակից տեսնեիք մարդ արարածը դեպի լույսնա գնալու թե խավարը, հիմա արդեն մոլորակի էներգիան ձեր սիրո, լույսի շնորհիվ համապատասխանում է, որպիսզի ԴՆԹ-ի մի քանի կոդավորում բացվի և հիմա դուք ուզեք թե չուզեք պիտի բացվի, պիտի հասկանաք ողջ ճշմարտությունը, պիտի ավելի լուսավոր դառնաք:
    Կտրուկ ջան հասկանում էս չէ, մենք տարբեր լեզուներով ենք խոսում, որովհետև ես ինտուիցիայով ընդունեցի որ ինքը գիրքը գրողնա, ու համաձայնվեցի շարունակեմ գիտելիքներ ստանալս, իսկ դու չես ուզում քո զաբոռից իջնես, որովհետև ըտեղ քեզ ԴԵՌ հարմարա, չնայած որ դու էլ քո համոզմունքը ունես որ իբր լենացրած բանդաժներով նիվա հարգող պատանիները կռապաշտ են: Ես քեզ չեմ համոզում որ դու քո տեսակետը փոխես, մնա քո համոզմունքներում, մենակ հիշի որ Հիսուսը ասում էր նաև, մի դատապարտիր ոչ մեկին, սա քրիստոնիայի ամենաարժեքավոր նիշերից մեկնա, որ պիտի պահպանենք, ես օրինակ՝ քրիստոնիա լինելով հանդերձ, լավ չեմ զգում երբ քեզ նման խելացի՝ ու իմ համար շատ թանկագին քրիստոնիան, կռապաշտ է անվանում մեկ այլ՝ քեզ նման՝ նույնպես շատ թանկագին նիվիա հարգող պատանուն՝ իր ոչ լիարժեք ըմբռնման պատճառով:
    Խուսափի պիտակավորումից, մի գուցէ ողջ ճշմարտությունը չգիտես:

    Կտրուկ ջան ստեղ են չէ ասում, ամեն մարդ ունի արշին որով չափումա ուրիշին:
    Լավ եղիր հարազատս:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    յոգի (29.10.2009)

  3. #2
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կրոններ, միջկրոնական փոխհարաբերություններ, տարբեր կրոնների դերը մեր կյանքում

    Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա պատկերացրա երբ հասնում են ավարտական դասարան, երկրի վրա չի գտնվում մի ուսուցիչ, որ բացատրի այդ գրքում զետեղված բարձրագույն իմաստությունները

    Հասկանում եմ ասածդ Սելավի ջան։դու ել խնդրում եմ ինձ հասկացի՜ր։
    այո 1 ին դասարանցուն այլ բան է հասնում սովորելու. իսկ 8 րդ ին այլ։ Պողոս առաքյալը դա ձևակերպում է այսպես ՙկաթի պահանջ ունեցողներ և պինդ կերակուրի ՚։ միայն ասեմ .որ կաթից պինդ կերակուրի անցնում են. ոչ թե գիտելիքների առատությամբ. այլ հոգևոր կյանքի զարգացումով։իսկ հոգևոր կյանքի աճը. ոչ այլն ինչ է. եթե ոչ խոնարհություն.հեզություն.սեր և աստծո հանդեպ կատարյալ վստահություն։
    դպրոցի օրինակով. ասեմ որ 1 ին դասարանում սովորած 5 +5 ը բարձր դասարանում երբեք չի դառնում 12։Սելավի. իհարկե շատ ուրախ կլինեմ քեզ համար .եթե դու հասել էս հոգևոր կատարելության։բայց կտակարանում. կան նշված հատուկ նշաններ .որոնք պետք է ՙուղեկցեն՚ այդպիսի մարդկանց։ արդյոք գիտե՞ս այդ նշանների մասին ։արդյոք ունե՞ս նրանցից մեկը։

  4. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կրոններ, միջկրոնական փոխհարաբերություններ, տարբեր կրոնների դերը մեր կյանքում

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հասկանում եմ ասածդ Սելավի ջան։դու ել խնդրում եմ ինձ հասկացի՜ր։
    այո 1 ին դասարանցուն այլ բան է հասնում սովորելու. իսկ 8 րդ ին այլ։ Պողոս առաքյալը դա ձևակերպում է այսպես ՙկաթի պահանջ ունեցողներ և պինդ կերակուրի ՚։ միայն ասեմ .որ կաթից պինդ կերակուրի անցնում են. ոչ թե գիտելիքների առատությամբ. այլ հոգևոր կյանքի զարգացումով։իսկ հոգևոր կյանքի աճը. ոչ այլն ինչ է. եթե ոչ խոնարհություն.հեզություն.սեր և աստծո հանդեպ կատարյալ վստահություն։
    դպրոցի օրինակով. ասեմ որ 1 ին դասարանում սովորած 5 +5 ը բարձր դասարանում երբեք չի դառնում 12։Սելավի. իհարկե շատ ուրախ կլինեմ քեզ համար .եթե դու հասել էս հոգևոր կատարելության։բայց կտակարանում. կան նշված հատուկ նշաններ .որոնք պետք է ՙուղեկցեն՚ այդպիսի մարդկանց։ արդյոք գիտե՞ս այդ նշանների մասին ։արդյոք ունե՞ս նրանցից մեկը։

    Կտրուկ ջան ես չասացի որ հասել եմ հոգևոր կատարելության, ես պարզապես շեշտեցի որ շարունակում եմ ՍՈՎՈՐԵԼ: Ամբողջ մարդկային կյանքը շարունակական սովորելու ընթացքա:
    Ինչքան խորանում էս հոգևոր գաղտնիքների մեջ այնքան նկատում էս որ՝ այն ինչը որ գիտես, համեմատած նրա հետ ինչը որ չգիտես՝ նմանա օվկիանոսի մեջ ընդհամենը մի կաթիլի:

    Եթե գաղտնիք չէ, էդ ի՞նչ նշանների մասին էս հարցնում: Այդ ի՞նչ նշաններ են որ պիտի ուղեկցեն մարդկանց, խնդրում եմ լուսավորի:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Բարձրահասակ (21.01.2009), յոգի (29.10.2009)

  6. #4
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կրոններ, միջկրոնական փոխհարաբերություններ, տարբեր կրոնների դերը մեր կյանքում

    Ժողովուրդ ոնց հասկանում եմ ձեր ուզածը նույն բանն է, սակայն դուք տարբեր հարթություններից եք նայում դրա համար էլ համաձայնության չեք գալիս։
    Փորձեք նայել դիացինի հարթությունից ....
    Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...

  7. #5
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կրոններ, միջկրոնական փոխհարաբերություններ, տարբեր կրոնների դերը մեր կյանքում

    Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը

    Եթե գաղտնիք չէ, էդ ի՞նչ նշանների մասին էս հարցնում: Այդ ի՞նչ նշաններ են որ պիտի ուղեկցեն մարդկանց, խնդրում եմ լուսավորի:
    Ավետարան ըստ Մարկոսի ԺԶ.17
    ՙսրանք են այն նշաները .որոնք պիտի ուղեկցեն նրանց .որոնք հավատում են .իմ անունով դեվեր պիտի հանեն.լեզուներ պիտի խոսեն.իրենց ձեռքերին օձեր պիտի բռնեն .և եթե մահացու թույն խմեն .դա նրանց չպիտի վնասի .հիվանդների վրա ձեռք պիտի դնեն և բժշկեն՚ ։
    ուրիշ շատ չափորոշիչներ կան. որոնց օգնությամբ կարելի է տարբերել
    ՙԱստծո մարդկանց՚ կեղծ վարդապետներից և ուսուցանողներից։
    եթե հարկ լինի ՝կգրեմ։

  8. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կրոններ, միջկրոնական փոխհարաբերություններ, տարբեր կրոնների դերը մեր կյանքում

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավետարան ըստ Մարկոսի ԺԶ.17
    ՙսրանք են այն նշաները .որոնք պիտի ուղեկցեն նրանց .որոնք հավատում են .իմ անունով դեվեր պիտի հանեն.լեզուներ պիտի խոսեն.իրենց ձեռքերին օձեր պիտի բռնեն .և եթե մահացու թույն խմեն .դա նրանց չպիտի վնասի .հիվանդների վրա ձեռք պիտի դնեն և բժշկեն՚ ։
    ուրիշ շատ չափորոշիչներ կան. որոնց օգնությամբ կարելի է տարբերել
    ՙԱստծո մարդկանց՚ կեղծ վարդապետներից և ուսուցանողներից։
    եթե հարկ լինի ՝կգրեմ։
    Պարզա՝ ես սկզբից չհասկացա ինչ նշանների մասին էիր խոսում, կարծեցի ինչ որ հատուկ նշաններ ասելով ինիկատի ունեիր ասենք Դավթի նշանի տիպի բաներ:
    Չէ՝ ես չունեմ դրանք: Բայց լսի պատմեմ ինչ ունեմ: Մի գուցե քեզ էլ հետաքրքրի:
    Կնոջս ստուգեցին հիվանդանոցում և ասեցին որ պիտի տեղափոխվենք մեր բնակավայրից 1500 կիլոմետր հեռավորության վրա գտնվող մեկ այլ ավելի մասնագիտական հիվանդանոց, որովհետև բարդ վիրահատություն պիտի անեին:
    Երկու օրից հետո մեր տեղական հիվանդանոցից մեզ տրամադրեցին երկու տոմս ինքնաթիռի համար, բայց մի կողմի՝ միայն գնալու, իսկ ետադարձը առանց ժամկետավորելու էր, որովհետև ետադարձի ժամկետը անգամ բժիշկները չեին կարողանում կռահել, որպեսզի վերադարձի տոմսերն էլ հստակ օրով տաին: Երբ տոմսերը ձեռքս մտա տուն ուրախ ուրախ կնոջս ասեցի պատրաստվի գնում ենք ման գալու պետության հաշվին: Կինս տրտմած ձեն չհանեց՝ հետո կամաց կամաց մեր մտերիմները սկսեցին գալ, որպեսզի մխիթարեն մեզ, սակայն վերջում բոլորին՝ ես ավելի մխիթարված ճանապարհեցի:
    Կինս երեկոյան սկսեց իր պայուսակը դասավորել որ առավոտյան պիտի թռնենք: Երբ ամեն ինչ դասավորել էր հարցրեցի ի՞նչ էս վերցրել, ասեց դե խալաթ բան, ասի ոնց, ես քեզ ասում եմ գնում ենք ման գալու դու խալաթ էս վերցնում, ասեց բա ինչ վերցնեմ, ասի էն լավ շորտիկս վերցրա, մի հատ մեծ ջրաշխարհին վայել սրբիչ վերցրա, քեզ էլ դրա նման բաներ, քանի որ այն քաղաքը որ պիտի գնաինք այդտեղա գտնվում աշխարհի ամենամեծ մոլը և այդ մոլում շատ մեծ ու գեղեցիկ ջրաշխարհ կա: Հա մոռացա ասեմ երբ մեզ մխիթարելու եկած մեր սիրելիները հարցնում էին բա երբ կվերադառնաք ասում էի վաղը չէ մյուս օրը, սակայն վերադարձին դեռ ժամկետ նշած չէր և մենակ կինս գիտեր որ վերադարձը անորոշա, սակայն ոչ մեկին չէր ասում որ մենք դեռ վերադարձը չգիտենք:
    Բայց հենց առավոտյան մինչև մեր թռնելը վերադարցի տոմսը երկու օրից ժամկետավորեցի քանզի բաց տոմս էր:
    Մի խոսքով երբ մեր պայուսակը դասավորեցինք գեղեցիկ օրեր անցկացնելու ատրիբուտներով և գնացինք ներկայացանք այդ հիվանդանոցը որտեղ արդեն սպասում էին մեզ, բժիշկը ասեց մենք հիմա նորից կստուգենք և վաղը արդեն վիրահատությունը կանենք: Ասեցի ok և կնոջս տարան ստուգելու, մի տաս րոպեից մի հատ ուրիշ բժիշկ էլ միացավ այդ չափազանց խելացի բժիշկին, հետո ինձ կանչեցին ասեցին՝ կներեք որ ձեզ անհանգստացրել ենք, բայց ամեն ինչ նորմալ է մենք ոչ մի խնդիր չենք տեսնում, ասեցի ոչինչ ինչա եղել դուք էլ եք մարդ և ամեն իրավունք ունեք սխալվելու:
    երբ հիվանդանոցից դուրս էինք գալիս կինս մի պահ առաջի անգամ իրական հրաշք տեսած մարդու սառած հայացքով նայեց ինձ ու սկսեց ուրախությունից լացել, ընենց լացեց իմ լացնել եկավ, բայց հետո հասկացավ թե դա ինչ լաց էր:
    Հետո գնացինք ջրաշխարհ, երբ լողանում էինք ասեցի հիշում էս երեկ երեկոյան ասում էի էն կլեչատնի շորտիկս դիր, խեթ խեթ տրտմած հայացքով վրաս էիր նայում, հիմա տեսնում էս որ շորտ չվերցնեիր հո չէինք լողանա: Ու այդպես երկու օր լավ ման եկանք՝ հազիվ առիթ էր ստեղծվել, երեխաներն էլ մեր հետ չէին, ու շատ առողջ վիճակով վերադարձանք տուն:
    Կտրուկ ջան հիմա հասկացար ես ինչ ունե՞մ:
    Եթե սխալ հասկացար ասեմ « եթե երեկոյան մարդու գլխին քյառփինջա ընկնում, նշանակումա դա ինքն էր իր համար պատրաստել առավոտյան»
    Կտրուկ ջան մի խոսքով ես գիտեմ ինչ պատրաստեմ իմ և իմ ընտանիքի համար: Եղբայրս սա մտնումա՞ էդ նշանների մեջ:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hrayr (23.01.2009), Կտրուկ (22.01.2009)

  10. #7
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կրոններ, միջկրոնական փոխհարաբերություններ, տարբեր կրոնների դերը մեր կյանքում

    Սելավի ջան. անկեղծ ուրախ եմ ձեր ընտանեկան երջանկության և Աստծո կատարած հրաշքի համար։այստեղ տեղին է հիշել Հիսուսի խոսքերը ՙքո՜ հավատքը քեզ բժշկեց՚
    այսինքն .Աստված տեսնելով քո հավատքը. բժշկության հրաշք կատարեց։որի համար անպայման պետք է շնորհակալություն հայտնել։կտակարանում նկարագրվում է այսպիսի մի դեպք։ 10 հոգի բորոտներ(սա անբուժելի հիվանդություն էր) տեսնելով Հիսուսին. հեռվից աղաղակում ենՙՀիսուս վարդապետ .ողորմիր մեզ՚։ և Տերը նրանց ասում է ՙգնացեք՜դուք ձեզ քահանաներին ցույց տվեք՚ և երբ գնում էին .նույն ժամին մաքրվեցին։նրանցից մեկը երբ տեսավ. որ բժշկվեց .վերադարձավ և ընկավ Հիսուսի ոտքերի առաջ և գոհություն էր հայտնում Նրան։Հիսուս հարցրեց.ՙՍրանք տասն էլ չմաքրվեցի՞ն իսկ արդ.իննը ու՞ր են.որ չվերադարձան փառք տալու համար Աստծուն՚

    իհարկե այդ ողորմությունը որ Աստված արել է ձեզ համար .չի նշանակում. որ Աստվածային խորհուրդները քեզ համար ավելի հասկանալի են քան այն մարդկանց .որոնք իրենց կյանքը նվիրել են Աստծուն։երբ մարդիք Կտակարանային ճշմարտությունները հասկանում են երկար տարիների .Անձնուրաց հավատքի կյանք ապրելով.վերցնել ու ասել. որ ՙառաջնորդները չեն հասկանում.՚ ըստ իս անընդունելի է։Հիսուսն ասում է ՙեթե մեկը կամենում է գալ իմ ետևից.թող ուրանա իր անձը .թող վերցնիիր խաչը.և գա իմ ետևից՚
    էլ ու՜մ պետք է Աստված իր Սուրբ Հոգու միջոցով հայտնի իր խորհուրդները.եթե ոչ նրանց։

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    may (22.01.2009)

  12. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կրոններ, միջկրոնական փոխհարաբերություններ, տարբեր կրոնների դերը մեր կյանքում

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    երբ մարդիք Կտակարանային ճշմարտությունները հասկանում են երկար տարիների .Անձնուրաց հավատքի կյանք ապրելով.վերցնել ու ասել. որ ՙառաջնորդները չեն հասկանում.՚ ըստ իս անընդունելի է։Հիսուսն ասում է ՙեթե մեկը կամենում է գալ իմ ետևից.թող ուրանա իր անձը .թող վերցնիիր խաչը.և գա իմ ետևից՚
    էլ ու՜մ պետք է Աստված իր Սուրբ Հոգու միջոցով հայտնի իր խորհուրդները.եթե ոչ նրանց։
    Կտրուկ ջան մի գուցե դու չես նայում քեզ շրջապատող երևույթներին՝ կանցնի մի որոշ ժամանակ մոտ 3 տարի և երբ կսկսեն ամբողջ հզորությամբ իրենց գործունեություը ծավալել այն մարդիկ, ովքեր նախատեսված էին այս ժամանակների համար, այդ ժամանակ միայն կնկատես որ մեր գնացքը արմագեդոն կայարանում չկանգնեց, այլ առաջ շարժվեց, հիմա մեր համամարդկային գնացքը մոտենում է Նոր Երուսաղեմ կանգառին, բացիր աչքերդ, ամեն ինչ պարզ երևումա, եթե ննջես՝ բաց կթողնես դարերի մարգարեությունները, որոնք մեր ժամանակների համար էր արված և հիմա կատարվում են:
    Շատ շատերը կերազեին ապրել այս տարիներին, սակայն դու ընտրիալ էս, որ հենց այսօր դու գտնվում էս երկիր մոլորակում: Կյանքը իր դռները բացում է նրանց առաջ ովքեր ետ չեն նայում, ուշադիր նորից զննիր շրջապատդ, այնտեղ բաներ կան որ դու դեռ չես նկատել, ճիշտա, կյանքը շախմատային պոեզիա է, վերջում թե արքաները, թե զինվոր ու ձիերը դրվում են միևնույն արկղում, սակայն, նրանք նպատակային էին խաղում, այդ դերն էր ընձեռված իրանց այս կյանքում:
    Իզուր են այն պուլսերը, քանի դեռ այդ պուլսեր տվողը, «հին տակառի մեջ լցված նոր գինիները» «հավատքն առանց գործերի մեռածները» տակառը՝ որպես բոչկա են հասկանում, իսկ գործը իրենց ուղեղին համոզել են հասկանում:
    Գիտես կտրուկ ջան, եթե աղքատը հավա ուտում, նշանակումա կամ ինքնա հիվանդ կամ հավը, կամ մի թե՞ կարելիյա ամուսնանալ այն աղջկա հետ ում քո հումորը չի ծիծաղացնում:
    Կարծում եմ հասկանում էս փոխաբերությունները: Ինչու եմ այսքան բազմաշերտ ասում, որպեսզի հասկանանք, որ ամեն թռչուն իր երգիցա բավականություն ստանում, հիմա դու վերլուծի որտեղի՞ց ագռավը կիմանա սոխակի լացը, չնայած որ երկուսն էլ շատ սիրելի թռչուններ են, բնության համար: Կամ դու չգիտես որ թրթուռի վերջը, թիթեռի սկիզբնա:
    Հիմա այդ թիթեռներն են գալիս, որպեսզի սովորացնեն ճշմարտությունը՝ ճշմարտությունը կար, մեր կողքին էր, սակայն մենք մեր ուզած ձևով էինք մատուցում, մեր մարդկային ուղեղի հասանելիքն էինք միայն մատուցում, թողնելով հիմնականը:
    Հիմա ում ասում եմ բարի գալուստ, իրանք կտարածեն սերը մարդկային սրտերում: Ցույց կտան մարդկությանը որ մենք մի մեծ ընտանիք ենք, և պետք չի բաժանություն դնել այդ ընտանիքում, համբերիր ու ամեն ինչ պարզ կլինի քեզ:
    Վերջնական կհասկանաս թե Հիսուսը ինչու էր ասում ՙ «եթե մեկը կամենում է գալ իմ ետևից. թող ուրանա իր անձը .թող վերցնի իր խաչը. և գա իմ ետևից» վստահեցնում եմ քեզ, վերջնական կհասկանաս այդ բարձրագույն իմաստության Սուրբ նշանակությունը:՚
    Արի այսքանով վերջակետ դնենք մենք իրոք տարբեր լեզուներով ենք խոսում:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Եթե ծրագրավորման լեզուները կրոններ լինեին...
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 22
    Վերջինը: 11.07.2017, 08:02
  2. Փոխհարաբերություններ ընկերոջ հետ…Խորհուրդ տվեք
    Հեղինակ՝ TiternAk, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 17
    Վերջինը: 23.09.2008, 12:32
  3. Գրառումներ: 12
    Վերջինը: 07.08.2008, 19:23
  4. Գրառումներ: 53
    Վերջինը: 13.04.2007, 23:58

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •