Եթե այդքան տեղեկացված ես, լուսաբանիր ինձ, թե ինչ միջոցով է նա ազդել այդ երեխայի հոգեկանի վրա? Ինչ է ասել? Հուսամ պարզվել են այդ հանգամանքները:
Չէ որ նույնիսկ եթե սպանության կամ հանցավոր գործողությունը նկարահանված էլ չէ, դատավարության ընթացքում գործողությունների պատկերի ամբողջական վերարտադրություն է լինում: Եթե դու ինձ ներկայացնես գոնե աղճատված դիալոգ (ասենք` մոտավորապես սենց. Ասել է, որ Հուդան ինքնասպան է եղել իր մեղքը գիտակցելուց հետո, բոլոր նրանք, ովքեր գիտակցում են իրենց մեղքը պետք է ինքնասպան լինեն: Երեխան որոշ ժամանակ ընդդիմացել է, բայց հետո տեղի է տվել), ես կհասկանամ պատկերը: Հակառակ դեպքում քո բոլոր պնդումները մերկապարանոց են, որովհետև, նորից եմ կրկնում, Եհովայի վկաների մոտ ինքնասպանությունը դա այն բացառիկ ու միակ մեղքն է, որն արգելում է այլևս հարություն ստանալ Հիսուսի արքայության ժամանակ, ու իրենք դրա մասին առանձին խոսում են մարդկանց հետ ու երկար բացատրում դրա կատարյալ անթույլատրելիությունը:
Էջանիշներ