User Tag List

Էջ 10 68-ից ԱռաջինԱռաջին ... 678910111213142060 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 136 համարից մինչև 150 համարի արդյունքները՝ ընդհանուր 1008 հատից

Թեմա: Եհովայի վկաներ

  1. #136
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Եհովայի վկաներ

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Վարպետ, ես գրել եմ միայն այն պատմությունը, որի մասին իրոք տեղյակ եմ, ասում եմ չէ?՝ դատավարությանն էլ ծանոթ եմ: Մնացած դեպքերի մասին լսել եմ ուրիշներից, բայց ոչ այս մեկը: Անձամբ կադրերն եմ դիտել, մատ թափ տալու պահը... դատավորի վարքագիծը, խեղճ ծնողները..
    "Ես չգիտեմ, թե ինչ էր արել Եհովայի վկան",.. "ծնողները աղջկա մոտ շեղումներ են նկատել նրա հետ շփման ժամանակ" և այլն: Սրանք քո բառերը չեն? Դու հետապնդել ես մի նպատակ ի սկզբանե` գրել մի նախադասություն` Եհովայի վկան ստիպել է երեխային ինքնասպանություն գործել: Բայց տեսականորեն հնարավոր է, որ իրոք էդպես չի եղել, չէ? Առավել ևս եթե արդարացվել է: Ինչու ես քարոզում չիմացածդ բանը?
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  2. #137
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Եհովայի վկաներ

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը

    տենց խայտառակ դատ նույնիսկ քաղբանտարկյալների գործով չեմ տեսել
    այո, նորից եմ ասում, որ եհովայի վկան, ազդել է երեխայի հոգեկանի վրա, երեխան էլ ինքնսպան է եղել

    սա չիմացած չի: Երբ որ հանցագործին բռնում են, պարտադիր չի, որ տեսանյութ ունենան, որտեղ սպանությունը կամ հանցավոր գործողությունը նկարահանված լինի: Շատ դեպքեր կան, երբ հոգեբանների միջոցով, տարբեր անալիզների միջոցով կարողացել են բացահայտել հանցագործին՝ հենվելով առավելապես հոգեկան վիճակի վրա
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  3. #138
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Եհովայի վկաներ

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    տենց խայտառակ դատ նույնիսկ քաղբանտարկյալների գործով չեմ տեսել
    այո, նորից եմ ասում, որ եհովայի վկան, ազդել է երեխայի հոգեկանի վրա, երեխան էլ ինքնսպան է եղել

    սա չիմացած չի: Երբ որ հանցագործին բռնում են, պարտադիր չի, որ տեսանյութ ունենան, որտեղ սպանությունը կամ հանցավոր գործողությունը նկարահանված լինի: Շատ դեպքեր կան, երբ հոգեբանների միջոցով, տարբեր անալիզների միջոցով կարողացել են բացահայտել հանցագործին՝ հենվելով առավելապես հոգեկան վիճակի վրա
    Եթե այդքան տեղեկացված ես, լուսաբանիր ինձ, թե ինչ միջոցով է նա ազդել այդ երեխայի հոգեկանի վրա? Ինչ է ասել? Հուսամ պարզվել են այդ հանգամանքները:
    Չէ որ նույնիսկ եթե սպանության կամ հանցավոր գործողությունը նկարահանված էլ չէ, դատավարության ընթացքում գործողությունների պատկերի ամբողջական վերարտադրություն է լինում: Եթե դու ինձ ներկայացնես գոնե աղճատված դիալոգ (ասենք` մոտավորապես սենց. Ասել է, որ Հուդան ինքնասպան է եղել իր մեղքը գիտակցելուց հետո, բոլոր նրանք, ովքեր գիտակցում են իրենց մեղքը պետք է ինքնասպան լինեն: Երեխան որոշ ժամանակ ընդդիմացել է, բայց հետո տեղի է տվել), ես կհասկանամ պատկերը: Հակառակ դեպքում քո բոլոր պնդումները մերկապարանոց են, որովհետև, նորից եմ կրկնում, Եհովայի վկաների մոտ ինքնասպանությունը դա այն բացառիկ ու միակ մեղքն է, որն արգելում է այլևս հարություն ստանալ Հիսուսի արքայության ժամանակ, ու իրենք դրա մասին առանձին խոսում են մարդկանց հետ ու երկար բացատրում դրա կատարյալ անթույլատրելիությունը:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  4. #139
    Я робот... Terminator-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.12.2008
    Հասցե
    Այստեղ, այնտեղ և ամենուր
    Տարիք
    41
    Գրառումներ
    323
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Եհովայի վկաներ

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կեղծում ես, Աստղ Ինքնասպանությունը դա միակ մեղքն ա, ըստ Եհովայի վկաների, որի դեպքում մեղսագործի հարությունը, Քրիստոսի գալուստից հետո, անհնար ա դառնում Այսինքն միակ մեղքն ա, որի դեպքում մարդը հարության հույս չունի Ու ասենք ինչու պետք ա Եհովայի վկան ինքնասպանություն գործի, կբացատրես?
    Պարզ չի, թէ ինչի է «վկան» ինքնասպան լինում… ըստ նրա կրոնի քարոզի, ըստ որի, ինքնասպան լինելով, նրանք «պրծնում» են այս մեղսավոր աշխարհից և գնում են Եհովա Աստծո մոտ: Նրանք համոզված են, որ նրանք պետք է ժառանգեն երկիրը, անկախ ամեն ինչից, անգամ ինքնասպանություն գործելուց հետո, իսկ այդ կրոնի գլխավորները կժառանգեն Վերին Երուսաղեմը…
    Ըստ «Վկաների», ինքնասպանությունը մեղք չի համարվում, թեև Աստվածաշնչում ասվում է հակառակը, որ դա նույնպես մեղք է, բայց նրանք չեն հիմնվում մեր Աստվածաշնչից, այլ իրենց թարգմանած Աստվածաշնչով, Աստվածաշնչ, որը «թարգմանել» է «Վկաների» կազմակերպության հիմնադիր Ջոն Սմիթը և միայն «վկաները» օգտվում են այդ Գրքից, որը որոշ ճափերով տարբերվում է մեոր իմացած Աստվածաշնչից: Նոր «վկա» դարձածին տալիս են մեր իմացած Աստվածաշնչը, բայց կամաց-կամաց նրան պատրաստում են իրենց թարգմանած Աստվածաշնչին և երբ նա «պատրաստ» կլինի, ապա նոր կարող է քարոզել իրենց կրոնը իրենց թարգմանած Աստվածաշնչով…
    1.Դատողություններ անում են բոլորը, սակայն քիչ են կշռադատողները:
    2.Մենք հաճախ ներողամիտ ենք վերաբերվում նրանց, ովքեր բեռ են մեզ վրա, բայց մենք երբեք ներողամիտ չենք լինում նրանց նկատմամբ, ովքեր նեղվում են մեզանից:

  5. #140
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Եհովայի վկաներ

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե այդքան տեղեկացված ես, լուսաբանիր ինձ, թե ինչ միջոցով է նա ազդել այդ երեխայի հոգեկանի վրա? Ինչ է ասել? Հուսամ պարզվել են այդ հանգամանքները:
    Չէ որ նույնիսկ եթե սպանության կամ հանցավոր գործողությունը նկարահանված էլ չէ, դատավարության ընթացքում գործողությունների պատկերի ամբողջական վերարտադրություն է լինում: Եթե դու ինձ ներկայացնես գոնե աղճատված դիալոգ (ասենք` մոտավորապես սենց. Ասել է, որ Հուդան ինքնասպան է եղել իր մեղքը գիտակցելուց հետո, բոլոր նրանք, ովքեր գիտակցում են իրենց մեղքը պետք է ինքնասպան լինեն: Երեխան որոշ ժամանակ ընդդիմացել է, բայց հետո տեղի է տվել), ես կհասկանամ պատկերը: Հակառակ դեպքում քո բոլոր պնդումները մերկապարանոց են, որովհետև, նորից եմ կրկնում, Եհովայի վկաների մոտ ինքնասպանությունը դա այն բացառիկ ու միակ մեղքն է, որն արգելում է այլևս հարություն ստանալ Հիսուսի արքայության ժամանակ, ու իրենք դրա մասին առանձին խոսում են մարդկանց հետ ու երկար բացատրում դրա կատարյալ անթույլատրելիությունը:
    ես էլ նորից եմ ասում, որ միայն լսեցի ծնողների պատմածը, թե ինչպես էր միանգամից փոխվել իրենց երեխան: Իսկ գործի քննության հանգամանքները նույնիսկ չլուսաբանվեցին, ասվեց, որ այդ երեխան վերջին ժամանակներում շատ է շփվել այդ մարդու հետ, բայց դատը ավարտված հայտարարվեց: Իսկ պատասխանող կողմի համար խոսում էր այդ ամերիկացին /իսկ մեղադրյալը մի տղամարդ էր, անձայն նստած էր/ և մեղադրում, որ սա մարդու իրավունքների ոտնահարում է, կա մարդու խղճի, մտքի ազատություն.... այսինքն՝ քո ուզած լուսաբանումները չեղան, որովհետև ամերիկացին բոլոր հարցերը <<լուծեց>>... ես հենց այդ դեպքերից հետո էլ բացել եմ էն թեման՝ Աղանդը համարել խղճի, մտքի ազատություն, թե մեր երկիրը պառակտող ևս մեկ հանգամանք
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  6. #141
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Եհովայի վկաներ

    մի ուրիշ հանգամանք էլ ասեմ. երբ ապացուցված է լինում, որ վերջին ժամանակներում հատկապես վերջին օրը սպանվողը շփվել է կոնկրետ մարդու հետ, ապա այդ անձը դառնում է կասկածյալ

  7. #142

    Աստղ, դու զգում ես, որ ասելիքդ սպառվեց? Հիմա եթե ասենք այդ Եհովայի վկան, օրինակ, եղել ա մանկապիղծ, օրինակի համար, ինչն էլ, հնարավոր է, պատճառ է հանդիսացել երեխայի ինքնասպանության (ի դեպ մանկապիղծները պակաս չեն նաև ՀԱԵ հոտի մեջ, ինչպես նկատել ես, բայց դա հիմք չի տալիս պնդելու քեզ, որ ՀԱԵ գործունեությունը մանկապղծություն է քարոզում, այնպես չէ?), ապա դա բավարար հանգամանք է պնդելու համար, որ Եհովայի վկաները ինքնասպանություն են քարոզում կամ նպաստում են դրան? Դու սկսում ես հասկանալ միտքս, թե շարունակելու ես վհուկներիդ որսը?
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  8. #143
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Եհովայի վկաներ

    Մեջբերում Terminator-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարզ չի, թէ ինչի է «վկան» ինքնասպան լինում… ըստ նրա կրոնի քարոզի, ըստ որի, ինքնասպան լինելով, նրանք «պրծնում» են այս մեղսավոր աշխարհից և գնում են Եհովա Աստծո մոտ: Նրանք համոզված են, որ նրանք պետք է ժառանգեն երկիրը, անկախ ամեն ինչից, անգամ ինքնասպանություն գործելուց հետո, իսկ այդ կրոնի գլխավորները կժառանգեն Վերին Երուսաղեմը…
    Ըստ «Վկաների», ինքնասպանությունը մեղք չի համարվում, թեև Աստվածաշնչում ասվում է հակառակը, որ դա նույնպես մեղք է, բայց նրանք չեն հիմնվում մեր Աստվածաշնչից, այլ իրենց թարգմանած Աստվածաշնչով, Աստվածաշնչ, որը «թարգմանել» է «Վկաների» կազմակերպության հիմնադիր Ջոն Սմիթը և միայն «վկաները» օգտվում են այդ Գրքից, որը որոշ ճափերով տարբերվում է մեոր իմացած Աստվածաշնչից: Նոր «վկա» դարձածին տալիս են մեր իմացած Աստվածաշնչը, բայց կամաց-կամաց նրան պատրաստում են իրենց թարգմանած Աստվածաշնչին և երբ նա «պատրաստ» կլինի, ապա նոր կարող է քարոզել իրենց կրոնը իրենց թարգմանած Աստվածաշնչով…
    Ապեր, դու բացարձակ ոչինչ չգիտես այդ կազմակերպության գործունեության, հավատամքի մասին, բացարձակ դատարկ ես էդ ոլորտում: Խնդրում եմ, քեզ անհարմար վիճակի մեջ մի դիր Մի գրիր մի բան` մի բան գրած լինելու համար
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  9. #144
    Я робот... Terminator-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.12.2008
    Հասցե
    Այստեղ, այնտեղ և ամենուր
    Տարիք
    41
    Գրառումներ
    323
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Եհովայի վկաներ

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, դու բացարձակ ոչինչ չգիտես այդ կազմակերպության գործունեության, հավատամքի մասին, բացարձակ դատարկ ես էդ ոլորտում: Խնդրում եմ, քեզ անհարմար վիճակի մեջ մի դիր Մի գրիր մի բան` մի բան գրած լինելու համար
    Բայց ես ինչ սխալ մբան եմ գրել… ես չգիտեմ հա… Օրեր շարունակ բանավիճել եմ նրանց հետ, փորձելով բացատրել, որ նրանք սխալ են և երբ նրանք դժվարությունների առաջ էին կանգնում, փորձում էին խուսափողական պատասխան տալ կամ ասում էին, որ հետո կպատասխանեն և այլն:
    1.Դատողություններ անում են բոլորը, սակայն քիչ են կշռադատողները:
    2.Մենք հաճախ ներողամիտ ենք վերաբերվում նրանց, ովքեր բեռ են մեզ վրա, բայց մենք երբեք ներողամիտ չենք լինում նրանց նկատմամբ, ովքեր նեղվում են մեզանից:

  10. #145
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Եհովայի վկաներ

    Մեջբերում Terminator-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ես ինչ սխալ մբան եմ գրել… ես չգիտեմ հա… Օրեր շարունակ բանավիճել եմ նրանց հետ, փորձելով բացատրել, որ նրանք սխալ են և երբ նրանք դժվարությունների առաջ էին կանգնում, փորձում էին խուսափողական պատասխան տալ կամ ասում էին, որ հետո կպատասխանեն և այլն:
    Ես սիրով կբացեի քո բոլոր սխալները, քանի որ ուսումնասիրել եմ ողջ ուսմունքը Բայց չեմ ուզում դա անել` Եհովայի վկաների ուսմունքը էստեղ չքարոզելու նպատակով: Եթե թույլ տալիս է հանրույթը, ապա կանեմ դա Կոնկրետ դու ինչ կարծիքի ես?
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  11. #146
    Я робот... Terminator-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.12.2008
    Հասցե
    Այստեղ, այնտեղ և ամենուր
    Տարիք
    41
    Գրառումներ
    323
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Եհովայի վկաներ

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես սիրով կբացեի քո բոլոր սխալները, քանի որ ուսումնասիրել եմ ողջ ուսմունքը Բայց չեմ ուզում դա անել` Եհովայի վկաների ուսմունքը էստեղ չքարոզելու նպատակով: Եթե թույլ տալիս է հանրույթը, ապա կանեմ դա Կոնկրետ դու ինչ կարծիքի ես?
    Լավ եմ վերաբերվում և եթե ուզում ես կարող եմ տալ նաև նրանց կազմակերպության վեբ կայքի հասցեն…
    Ես շատ լավ եմ ուսումնասիրել նրանց կրոնը և այն գրքերը, որոնք մերկացնում են այդ կրոնի սխալները, որոնք հիմք ընդունելով, ես երկար բանավիճել եմ <վկաների> հետ:
    Վերջին խմբագրող՝ Terminator: 17.01.2009, 18:53:
    1.Դատողություններ անում են բոլորը, սակայն քիչ են կշռադատողները:
    2.Մենք հաճախ ներողամիտ ենք վերաբերվում նրանց, ովքեր բեռ են մեզ վրա, բայց մենք երբեք ներողամիտ չենք լինում նրանց նկատմամբ, ովքեր նեղվում են մեզանից:

  12. #147
    Я робот... Terminator-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.12.2008
    Հասցե
    Այստեղ, այնտեղ և ամենուր
    Տարիք
    41
    Գրառումներ
    323
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եհովայի վկաներ

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ահա այդ հաղորդման ժամանակ, ԱՄՆ-ում ապրող՝ նախքին եհովայի վկա մի ամուսնական զույգ, պատմեց այն մասին թե ինչը պատճառ հանդիսացավ որ նրանք ինքնակամ դուրս եկան այդ խմբակցությունից: Նրանք ունեին մի արու զավակ, որը հիվանդացել էր մի հիվանդությամբ որի բուժման համար անհրաժեշտ էր արյան փոխներարկում, նրանք կորցրին իրենց որդուն քանի որ ըստ աղանդի օրենքների արյան փոխներարկումը արգելված էր: Սական աղանդից դուրս գալու պատճառը հանդիսացավ այն,որ իրենց որդու մահից հետո այդ աղանդի շրջանակներում այդ օրենքը չեղյալ համարվեց: Հայաստանում ես ունեմ ծանոթ եհովայի վկաներ, եվ տեղյակ եմ որ արյան փոխներարկման արգելման մասին օրենքը մինչ այժմ գործում է Հայաստանյան այդ աղանդի շրջանակներում:
    Ահա «վկաների» արյան մասին պատկերացումները, ըստ որի նաև չի կարելի արյուն փոխներարկել…
    Սխա՞լ է արդյոք արյան փոխներարկում ընդունել։ Հիշե՛ք, Եհովան պահանջում է, որ մենք մեզ արյունից հեռու պահենք։ Ուստի, ուրիշի արյունը, նույնիսկ պահածոյացված մեր սեփական արյունը, ինչ ձևով էլ որ լինի, չպետք է մեր օրգանիզմ ընդունենք (Գործք 21։25)։ Հետևաբար, ճշմարիտ քրիստոնյաները հրաժարվում են արյան փոխներարկումից։ Նրանք ընդունում են բուժման այլ ձևեր, օրինակ, արյունից զերծ նյութերի ներարկում։ Նրանք ուզում են ապրել, սակայն չեն փորձում իրենց կյանքը փրկել՝ խախտելով Աստծո օրենքները (Մատթէոս 16։25)։
    1.Դատողություններ անում են բոլորը, սակայն քիչ են կշռադատողները:
    2.Մենք հաճախ ներողամիտ ենք վերաբերվում նրանց, ովքեր բեռ են մեզ վրա, բայց մենք երբեք ներողամիտ չենք լինում նրանց նկատմամբ, ովքեր նեղվում են մեզանից:

  13. #148
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Եհովայի վկաներ

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու սկսում ես հասկանալ միտքս, թե շարունակելու ես վհուկներիդ որսը?

    ես չեմ լսել, որ ՀԱԵ հոտի մեջ այդպիսի բան կա: Իրոք չեմ լսել, բայց եթե բացահայտվի, հասնի այն էլ դատարան, ինչպես իմ ասած դեպքում էր, ուրեմն չեմ կարծում, թե մեր արքեպիսկոպոսներից մեկը կամ առավել ևս կաթողիկոսը կպաշտպանի այդ հոգևորականին իսկ իրենց դեպքում պաշտպանություն կա

    ասելիքս չի սպառվել, Վարպետ ջան, դեռ շատ բան ունեմ ասելու, ուղղակի վեճերի պատճառ կարող է դառնալ
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  14. #149
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եհովայի վկաներ

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես սիրով կբացեի քո բոլոր սխալները, քանի որ ուսումնասիրել եմ ողջ ուսմունքը Բայց չեմ ուզում դա անել` Եհովայի վկաների ուսմունքը էստեղ չքարոզելու նպատակով: Եթե թույլ տալիս է հանրույթը, ապա կանեմ դա
    Արժի՞՞՞՞ ժամանակ ծախսել նման անմիտ, անառողջ ուսմունքը շարադրելու վրա:

    Ավելի օգտակար կլինի մեր թանկ ժամանակը ծեխսենք պարզելու համար, թե ի վերջո որն է պատճառը որ մարդիկ իրենց հոգեվոր պահանջները բավարարելու համար ընտրում են աղանդավոր դառնալը, այլ ոչ թե դառնում են Հայ Առաքելական Եկեղեցու հետեվորդ:
    Վերջին խմբագրող՝ Վարպետ: 17.01.2009, 19:13:

  15. #150
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Եհովայի վկաներ

    չմտածես, թե խուսափում եմ, իրոք, շատ եմ շփվել իրենց հետ
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

Էջ 10 68-ից ԱռաջինԱռաջին ... 678910111213142060 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •