Աշխատավարձի որոշման կարգը ու այլ հարցեր կոնկրետ չեմ կարող ասել. միայն այն, որ կետ կա /երևի Աստվածաշնչում/, որ եկեղեցու սպասավորները կարող են եկեղեցուն տրամադրել տասանորդ. այսինքն՝ իրենց եկամուտներից եկեղեցուն նվիրաբերեն 10 տոկոսը, բայց սա համապարտադիր բնույթ չի կրում
Իսկ եհովայի վկաների, մյուս աղանդավորների առաջնորդները օգտագործում են այս դրույթը այլ կերպ. որ եթե այդ խմբի անդամները չմուծեն տասանորդը, ապա Աստված կպատժի նրանց...
դե եկեք հաշվենք, եթե կուզեք, նրանց եկամուտները, եթե յուրաքանչյուր անդամից գանձեն իրենց աշխատավարձի 10 տոկոսը. 1000 հետևորդ ունենալը արդեն խոշոր գումարներ է խոստանում. Ամերիկայում նույնիսկ ասացվածք կա, թե եթե ուզում ես հարստանալ, հիմնիր սեփական եկեղեցիդ /այս ասացվածքը Տեր Շմավոնն է ասել, տասանորդի մասին էլ ինքն է ասել. ես գիտեի, որ գումարներ տալիս են, բայց որ էդ դրույթի վախի տակ, չգիտեի/
Ապացույցներ, որ այդ ամենը փողի համար է?
Եթե այդպես է, ուրեմն ասեմ հետևյալը. չեմ հասնի եհովայի վկաներին, այլ կխոսեմ ավետարանչականների մասին, որոնք մի ժամանակ Առաքելական եկեղեցին կոչում էին Մայր եկեղեցի, իսկ այժմ այնքան են թևեր առել, որ կոչում են քույր եկեղեցի
Ուրեմն ես անձամբ ծանոթ եմ ավետարանչականներից շատերի հետ /մի քանիսը իմ բարեկամներն են/: Իրենք իրենց կոչում են հոգևորականներ, իրար դիմելիս քույր ու եղբայր են ասում. բայց իրենց համայնքից դուրս իրավունք չունեն ամուսնանալ
ուրեմն մայրիկիս հիմնարկում կա ավետարանչական, իսկ մյուս համայնքի գրասենյակում կար եհովայի վկա; Երբ այս կանայք իրար էին հանդիպում, նման էր հրաբխի ժայթքման: Սկզբում չէի հասկանում, թե էս ինչ են վիճում, բայց հենց սկզբից ես վատ էի տրամադրված եհովաների դեմ, ուստի մյուսի կողմից էի: Մայրիկս էլ երևի չէր պատկերացնում ու ինձ ասում էր, որ իր գրասենյակի աշխատողը հոգևոր է: Ես էլ մտածում էի, թե էն հավատացյալներից է, որ ամեն պատարագի ներկա են լինում, ամեն ինչով միշտ եկեղեցու հետ են. դու մի ասա, էն էլ պակաս աղանդավորը չի, իրենք էլ իրենց եկեղեցին ունեն ու չեն մտնում մեր առաքելական եկեղեցին: Այդ օրվանից ես մայրիկիցս ուղղակի պահանջել եմ, որ իրենց չհամարի հոգևոր, իրենք ոչնչով պակաս չեն եհովաներից ու մյուսներից
Ավետարանչականը չունևոր կին էր, միշտ սպասում էր Ամերիկայից եկող օգնություններին, հագուստներին, իսկ հիմա իր տղան դարձել է սարկավագ /Ավետարանչական եկեղեցում/ ու էլ հետները խոսել չի լինում. լավ գումարներ են վաստակում
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Astgh մի անհիմն հայտարարությունը չկարողանալով հիմնավորել անցար մեկ ուրիշին՞
Ինչու՞ չես հասնի եհովայի վկաներին, թեման հենց նրանց մասին է հետևաբար այլ բան ես քննարկել, որը այս դեպքում թեմայից դուրս է
բայց քանի որ գրել ես ցանկանում եմ անրադառնալ դրան
Փաստորեն եթե մարդը հենց առաքելական եկեղեցուն չի պատկանում, այլ մեկ այլ ուղղադավան եկեղեցու, ուրեմն չի կարո՞ղ հոգևոր մարդ կոչվել, թե միայն առաքելական եկեղեցում են իրական հոգևոր մարդիկ , դա ով է որոշում Աստված թե դու՞
Դու նաև սխալվում ես որ ավետարանականները առաքելական եկեղեցի չեն մտնում դա կատարյալ սուտ է...
Ես նույն կերպ կարող եմ մեղադրեմ առաքելական սպասավորներին, օրինակ բերելով որ նրանցից ոմանք ծխում են խմում են ու շատ անվայել բաներ են իրենց թույլ տալիս թաղման արարողությունների ժամանակ, բայց իրավունք չեմ վերապահում, որովհետև եթե մեկն այդպես է անում չի նշանակում, որ բոլորն են այդպիսին :
Մեկ էլ մի բան եթե դու նորմալ ես համարում առաքելական սպասովորներին որոնք ապրում են եկեղեցու հաշվին, ապա պետք է նորմալ վերաբերվես եթե այդ նույն կարգը լինի նաև այլ եկեղեցում: Եվ բացի այդ ոչ մի վատ բան չեմ տեսնում երբ հավատացյալ մարդիկ օգնում են իրար, հոգում միմյանց կարիքները - դա հենց Աստծո պատվերն է
Love has an enemy, but it is already defeated!
դու ես որոշում, որ անհիմն ա?
եհովաներին չհասա, որովհետև իրենց դեպքում դեռ պարզ է, որ սխալ են մեկնաբանում Աստծուն, իսկ այ ավետարանչականները, որ նույնն են մեր եկեղեցու հետ, բայց իրենց անջատ են պահում, դա արդեն անընդունելի ա: Եթե սովետի շրջանում, իրենց ասելով, վառ են պահել հավատը, ապա այսօր նրանց գոյության փաստը չեմ ընդունում:
Իմ գրածը թեմայից դուրս չի, որովհետև եթե թեմայի անունը եհովայի վկաներ է, դա չի նշանակում ,որ չի կարելի գրել նաև այլ աղանդավորների մասին. իրենց մասին կարող ա առանձին թեմա էլ բացենք?
Եթե առաքելական եկեղեցու հետևորդ չի, ուրեմն աղանդավոր է: Ու բնավ կարևոր չի, թե մյուս եկեղեցին ուղղադավան է, այլադավան է: Էդքան զարգացանք հա? Խղճի ազատություն: Մեր երկրի նման երկրում դա ծիծաղելի է: Բոլոր պարերը պարեցինք, մնաց սարի սմբուլըՓաստորեն եթե մարդը հենց առաքելական եկեղեցուն չի պատկանում, այլ մեկ այլ ուղղադավան եկեղեցու, ուրեմն չի կարո՞ղ հոգևոր մարդ կոչվել, թե միայն առաքելական եկեղեցում են իրական հոգևոր մարդիկ , դա ով է որոշում Աստված թե դու՞
Դու նաև սխալվում ես որ ավետարանականները առաքելական եկեղեցի չեն մտնում դա կատարյալ սուտ է...
Ես նույն կերպ կարող եմ մեղադրեմ առաքելական սպասավորներին, օրինակ բերելով որ նրանցից ոմանք ծխում են խմում են ու շատ անվայել բաներ են իրենց թույլ տալիս թաղման արարողությունների ժամանակ, բայց իրավունք չեմ վերապահում, որովհետև եթե մեկն այդպես է անում չի նշանակում, որ բոլորն են այդպիսին :
Մեկ էլ մի բան եթե դու նորմալ ես համարում առաքելական սպասովորներին որոնք ապրում են եկեղեցու հաշվին, ապա պետք է նորմալ վերաբերվես եթե այդ նույն կարգը լինի նաև այլ եկեղեցում: Եվ բացի այդ ոչ մի վատ բան չեմ տեսնում երբ հավատացյալ մարդիկ օգնում են իրար, հոգում միմյանց կարիքները - դա հենց Աստծո պատվերն է
Իսկ իմ բոլոր գրածները հիմնավորված են ու ճիշտ. եթե ինքդ չգիտես, դա դեռ չի նշանակում, թե սխալ է
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Dragon (04.08.2009), Nareco (09.01.2009), Terminator (09.01.2009)
Freeman (22.07.2010), Second Chance (09.01.2009)
Խղճի ազատությունը մարդու կենսական դաշտի մասն է կազմում ,որի նկատմամբ բոլոր ժամականերում հասարակության կողմից եղել է հստակ վերաբերմումք:
Հասարակության մեջ բարոյական և օրենսդիր դաշտի միջոցով է կարգավորվում անհատի խղճի ազատությունը:
Եհովայի վկաների դեպքում նույնպես ոչինչ չի փոխվում «բարոյական և օրենսդիր» դաշտը և նյութական լուրջ շահագռգռվածությունը մարդկանց տանում է դեպի տարբեր կրոնական ուղղություններ:
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
աղանդավոր համարելու?
եթե նկատած կլինես, ես չեմ փայլում իմ կրոնական ջերմեռանդությամբ. իմ համար կարևորը իմ պետությունն է ու նրա շահերը, իսկ մնացած ամեն ինչ պետք է ծառայեն այդ կատեգորիաներին
Հիմա, իմ պետության շահերից չի բխում, երբ երկրիս տարածքում առաջանում են սնկերի նման բազմաթիվ կրոնական կազմակերպություններ, ազգիս մեջ խմորումներ են առաջացնում, հակառակվում են պետական օրենքներին
Հստակ սահմանում չեմ կարող տալ, քանի որ ընդունված սահմանումը աթեիստներին էլ է համարում աղանդավոր, ինչը սխալ է
լավ միտք տվեցիր, հենց ինքդ էլ կամ մյուսներդ գոնե կարող եք սահմանել, թե ով է աղանդավորը?
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Dragon (04.08.2009)
Բավականին տհաճ է, երբ զանգում են տուն /Եհովայի վկաները չեն, ուրիշ ինչ-որ կազմակերպություն էր/ ու սկսում են համոզել, որ Եկեղեցին աղավաղել է Հիսուսի ուսմունքը, պետք է այն վերականգնել, իսկ դու գիտես Հիսուսն ինչ է ասել, իսկ այս եկեղեցին ինչպես է դա մեկնաբանել.... ու սկսվում է մի շարան...
Ուրիշ ոչինչ ինձ չի հետաքրքրում. ինչպես ուզում են փող ապրեն իրենք իրենց գաղափարների մեջ տապակվեն, բայց չի կարելի թույլ տալ ր նորանոր մարդկանց ուղեղներ լվանան ու իրենց շարքերը ներգրավեն: Ես չեմ կարծում դա արդարացի է: Եթե մարդը ազդեցության տակ է ընկնում, սեփական մտածելակերպ չունի, սեփական խելք չունի, դա դեռ չի նշանակում, որ իր կյանքը պետք է նվիրաբերի ինչ-որ մի սեկտայի…
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Ambrosine (09.01.2009)
Կոնկրետ ապացույցը որն ա?
Գնամ էդ մարդկանց տեսախցիկով նկարեմ, իրենք ներկայացնեն իրենց կրոնական համայնքը, որ դու հավատաս? էէէէ, ամբողջ ֆորումին էլ մի հավատա, ստեղ մարդկանց կարծիքներն են գրվում, ինչ իմանաս? Կարող ա կոնկրետ փաստ չի?
ու դու էլ մի խախտի էթիկայի կանոնները, եթե նախորդ գրառմանս մեջ թույլ էի տվել վիրավորական արտահայտություններ, դա քո գրառման պատասխանն էր: Դու ու ընդհանրապես ոչ ոք իրավունք չունի ու չի կարող ինձ վիրավորել. անպատասխան չի մնա
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Կբացատրեք ինչ են քարոզում վկաները: think
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ