1.Դատողություններ անում են բոլորը, սակայն քիչ են կշռադատողները:
2.Մենք հաճախ ներողամիտ ենք վերաբերվում նրանց, ովքեր բեռ են մեզ վրա, բայց մենք երբեք ներողամիտ չենք լինում նրանց նկատմամբ, ովքեր նեղվում են մեզանից:
Վերջին խմբագրող՝ Mankik: 09.01.2009, 20:34:
3 կաթիլ իմ ջերմ հոգուց, էլ ավելի ջերմացնում են իմ հոգին:
Ահա նրանք՝ Ն., Ս., Ս.
Մասամբ համաձայն եմ… Եհովայի վկաները լրացնում են այն վակուումը, որ գոյություն ունի մարդկանց հոգեւոր կյանքում, դատարկություն է, իսկ ցանկացած դատարկություն տենդենց ունի լցվելու, պատահում է, որ սխալ բանով է լցվում, նրանով, ինչ պատահում է
Մյուս կողմից, կարծում եմ, շատ անհատական հարց է, մարդը կդառնա որևէ կրոնական ուղղության մոլեռանդ դավանող, թե ոչ: Կախված է մարդու հոգեկան պատկերից, որոշ իրավիճակների ազդեցությունից....
Այնքան էլ հեշտ չէ եհովայական դարձնել ինքնավստահ, ինքնաբավ ու երջանիկ մարդուն, սեփական առանցքը ունեցող մարդուն, չէ որ եհովայականությունը նոր գաղափար է, եւ այն ներդնելու համար անհրաժեշտ է մարդու մեջից հանել իր նախկին հավատքը, իր սեփական կարծիքը կրոնական հարցերի շուրջ: Հիմնականում եհովայական են դառնում ազդեցության տակ շուտ ընկնող, դյուրահավատ, մոլորված, որոշ դժբախտ պատահարների ազդեցության տակ գտնվող մարդիկ
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Գիտունիկ (13.11.2018)
Իսկ կարո՞ղ ես ասել թե ինչով եմ խախտել էթիկայի կանոնները
երբ հարցրեցի կարող ես կոնկրետ օրինակով նշել եհովայի վկաների փող ստանալու մասին- դու այդ հարցն անցար ասելով որ նրանց չես հասնի կխոսես ավետարանականների մասին - դա արդեն նշանակում է եհովականների մասին ասածդ չհիմնավորեցիր
հիմա ես ինքս նշեմ որ ունեմ շատ մոտ բարեկամ եհովայի վկա- որքան էլ ցավալի է ինձ համար նրա այդ հավատքի հետևորդ լինելը, գիտեմ որ նա փող չի ստանում, ու էլի շատերից եմ ճշտել , նրանք անկեղծ հավատում են որ ծառայում են Աստծուն ու որ իրենց հավատքն է ճիշտը , բայց փողի մասին այնուամենայնիվ խոսք չկա ու ավելի քիչ եմ հակված այն մտքին որ խաբում են …
2րդ. ավետարանակների մասին խոսեցիր շատ սխալ բաներ, անգամ նշեցիր որ նրանք առաքելական եկեղեցի չեն մտնում որը բացարձակ սուտ էր դա անձամբ ես կարող եմ փաստել
Այնպես որ չեմ հասկանում թե դու իմ, որ վիրավորական գրառման էիր իբր համպատասխան պատասխանել
Love has an enemy, but it is already defeated!
Չես լսել, որովհետև «վկաները» իրավունք չունեն խոսելու իրենց «ներքին խոհանոցի» մասին, դա համարվում է «դավաճանություն» իրենց խմբին…հիմա ես ինքս նշեմ որ ունեմ շատ մոտ բարեկամ եհովայի վկա- որքան էլ ցավալի է ինձ համար նրա այդ հավատքի հետևորդ լինելը, գիտեմ որ նա փող չի ստանում, ու էլի շատերից եմ ճշտել , նրանք անկեղծ հավատում են որ ծառայում են Աստծուն ու որ իրենց հավատքն է ճիշտը , բայց փողի մասին այնուամենայնիվ խոսք չկա ու ավելի քիչ եմ հակված այն մտքին որ խաբում են …![]()
1.Դատողություններ անում են բոլորը, սակայն քիչ են կշռադատողները:
2.Մենք հաճախ ներողամիտ ենք վերաբերվում նրանց, ովքեր բեռ են մեզ վրա, բայց մենք երբեք ներողամիտ չենք լինում նրանց նկատմամբ, ովքեր նեղվում են մեզանից:
Ambrosine (09.01.2009)
Առաջին անգամ համաձայն եմ Տերմինատորի հետ
Էթիկայի կանոնները խախտեցիր նրանով, որ վիրավորեցիր. քո հայտարարելը, որ բացարձակ սուտ է, դա արդեն վիրավորանք է, երբ ես նույնիսկ ճշմարտությունն եմ ասումինձ էլ իմ ծանոթ ավետարանչականն է ասել, որ իրենք չեն մտնում առաքելական եկեղեցի: Որն է սուտը? ուրեմն ինքն է սուտ խոսում, բայց իր սուտ խոսելու իմաստը չեմ հասկանում
Ինչպես Տերմինատորը նշեց, չգիտես, որովհետև քեզ չեն ասում. ես չգիտեմ, թե արդյոք հայերը փող մուծում են /տասանորդ/, որովհետև ինձ չեն ասել
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
«Յեհովայի վկա» դա մի կազմակերպություն է որ դեմ է Սուրբ Երրորդությանը և դեմ է նրանում որ Տեր Հիսուս խաչի վրա է մահացել, նաև նրանք ընդունում են այն գաղափարը որ դրախտը լինելու է երկրի վրա ու մարդիկ հավիտյան կապրեն այստեղ այս մոլորակում:
Իմ կարծիքով և Աստվածաշնչի փասմամբ նրանք համարվում են կեղծ և սուտ կազմակերպություն որոնք փորձում են հնարավորին չափ շատ մարդիկ տանեն դեպի դժոխք իրենց ոչ ճշմարիտ գաղափարախոսությամբ և ամենակարևորը նրանք փորձում են ձրի փրկություն ստանալ Աստծուց առանց նրա որդու՝ Տեր Հիսուսի միջամտությամբ որը ամենամեծ կեղծիքն է:
Վերջացնելով խոսքս ես ոչ թե մեղադրում այլ խղճում և կոչ եմ անում վկաներին որ դարձի գան և ճանաչեն՝ Ճշմարտությունը, Ճանապարհը և Կյանքը որն է՝ Հիսուս Քրիստոս:
Կոչ եմ անում բոլոր վկաներին այցելել այս սայթը՝ www.gotquestions.org/Armenian/
Վերջին խմբագրող՝ century: 10.01.2009, 00:45:
Բռռռ 2 ժամա թեման կարդում եմ ինչևէ ծայրից ծայր կարդացի.
Ես ինքս բոլոր աղանդներից ամենանտանելին համարում եմ հենց եհովականներին, նրանա իսկապես զոմբի են հիշեցնում և անտրամաբանակն են վերլուծում Աստվածաշունչը: Ամենավատը այն է, որ այնքան են հարստացել, որ սկսել են իրենք Աստվածաշնչեր տպագրել ու ինչ ոնց ուզում են փոխում են, դրա համար էլ շատ հեշտ մի բան ասում են բացում են ցույց են տալիս, ու մարդ էշանումա, ոնց ինքը կարդացելա ու դրան չի հանդիպել կամ թռելա վրայով,
Մեկ էլ ինձ համար ամենանհասկանալին իրենց գաղափարախոսության մեջ այն է, որ նրանք չեն հավատում ոչ միայն սուրբ հոգու գոյությանը այլ ընդհանրապես մարդու մեջ հոգու գույությանը, տարօրինակ է իսկ իրենց համար ինչ է Աստված նույնպես ինչ որ նյութ է երկնքում նստած՞՞
Ոբշմ անտրամաբանություններ շատ կան, սխալ վերլուծությունների արդյունքում առաջացած անկապություններ նույնպես:
Ambrosine (11.01.2009)
Ինչպես ամեն մի լուրջ գաղափարախոսություն որը հեռահար նպատակներ ունի լուրջ նախապատարաստվում է և դրվում է շրջանառության մեջ աստիճանաբար և հասարակությանը հրամեցվում է տարբեր ձևերով :
Ցանկացած գաղափարախոսություն իր հիմքում ուղղված է մեկ այլ գաղափարախոսության դեմ նպատակ ունենալով խարխլել իրեն ոչ հաճելի կամ իրեն թշնամի համարվող գաղաթարախոսություն, որը խանգարում է իրեն, հանգիստ գոյատևելու համար:
Կարդացողի համար առաջին հայացքից տողերըս մի քիչ տարորինակ են բայց ավաղ այլ ձևով գրելու հնարավորություն չկա:
Հիմա ըստ Էության, «Եհովայի վկաներ» շարժման հեղինակը բնականաբար հրեա է ,բնականաբար հրեան ունի մեկ դավանանք և այլ կերպ չի կարող լինել:Հիմա ինչ նպատակ ունի այս գաղափարախոսությունը և ում դեմ է ուղղված, ըստ Էության:
Թվարկենք հաջորդականորեն
1. Կաթոլոկ եկեղցու համար այն վտանգ չէ:
2. Ուղղափառ երկեղեցու համար վտանգ չէ
3. Իսլամի համար վտանգ չէ
4. Բուդդիզմի համար վտանգ չէ
Իսկ մեր համար ,մեր եկեղեցու և պետության համար այն վտանգավոր է թե ոչ:
Այո վտանգավոր է, այստեղ առանց շատ խորանալու որոշ երևույթների մեջ ասենք որ ,հետ ջրհեղեղյան աստվածապաշտական աշխարհը որպես մարդկության փրկության վայր ճանաչում է Արարատյան աշխարհը :Արարիչ պետք է փրկեր այն ինչ իր համար ամենա թանկն էր ,նրանք երկուսն էին Նոյը իր սերուն դով և Արարատյան աշխարհը:
Խնդրում եմ շատ ուշադիր, Արարիչը չնտրեց Իսրաել երկիրը,Տիբեթը, Նա կոնկրետ ընտրեց Հայոց աշխարհը,թե ինչու գիտի միայն Արարիչը իսկ մնացածները կարող են ենթադրել:
Աշխարհում բոլորը համաձայն են այս իրողության հետ, սակայն կա մեկը որը շուրջ 5500 տարի պայքարում է այս իրողության ոչնչացման համար, հնարավոր բոլոր միջոցներով:Աշխարհը ունի իրական մեկ կենտրոն դա Արարատյան աշխարհն է, այս Էության կողքին կա արհեստածին մի կենտրոն ևս որը ջանում է դառնալ Արարչության կենտրոն պայմանով ,որ Հայոց աշխարհը կվերանա:Այդ գաղափարախոսության կենտրոնը Երուսաղեմն է որտեղից և կառավարվում են «Եհովայի վկաները» :Նրանք շատ լավ գիտեն մեր գենի գլխավոր թուլությունը՝ փողը և «վռազ» թագավոր դառնալու օձածին ձգտումը:5500 ամյա պայքարը նրանց հանգեցրեց մի եզրակացության, ոգեղեն պայքարը նրանք տանուլ են տվել, այդ պատճառով պայքարը սլացիկ տեղափոխվեց նյութական աշխարհ:Փող, Փող, Մերսեդես, Ջիպ, «զահրումար»:Հազար սոված հայ «թագավորներ» կիրթ ու անկիրթ, խելոք ու հիմար, որ մտածում են «հեսա տես ինչ եմ անելու»: Իսկ պարոն կոշկակար Հակոբը ասում է «հարց չկա ,մենքել ենք գորձ անում ախպերս, մեր գորձի անունը «Եհովայի վկաներ» շինելնա ,ապե ումից ենք պակաս որ, էս էլ մեր ցեխնա»:
Այդ ապուշ փինաչին ոսկու հանք ունի ,500 000 պոտենցյալ անհաց , անհույս հայաստանցիներ, ամիսը 20 մանեթանոց պատրաստի «Եհովայի վկաներ»:Այսինքն ամենավճռական պահին հանկարծ արևմտյան աշխարհը կասի, որ հայաստանում կրոնական փոգրամասություն կազմող «Եհովայի վկաներ» խաղաղության կողմնակից են և նրանք իրենց ձայնն են բարձրացնում հանուն տարածաշրջանի խաղաղության:
Այս սխեման վաղոց իր փորձաշրջանը անցել է Բյուզանդիան քանդելու և խալիֆաթը սարքելու ժամանակ:
Արթուն կացեք,թշնամին քնած չէ, նա պատրաստ է ձեզ վճարելու նույնիսկ չքնելու համար կամ քնելու համար, եթե այն տվյալ պահին իրեն օգնում է իսկ ձեզ խանգարում:
Սա այս թեմայում իմ վերջին քննարկումն է:
Անուշ![]()
Վերջին խմբագրող՝ Մեղապարտ: 11.01.2009, 04:12:
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
Մեղապարտի հետ որոշ հարցերում համաձայն չեմ (ինչպես միշտ), բայց ընդհանուր առմամբ՝ ստորագրում եմ գրածի տակ: Եհովայի վկաները մեզ՝ հայերիս համար վտանգավոր են:
Ի դեպ՝ էստեղ դրանց «գլուխը» որտե՞ղ է կամ ո՞վ է: Հա՞յ է, թե այլազգի:
DIXIcarpe noctem
Այնուամենայնիվ սա էլ եմ համարում ենթադրություն, մի գուցե նրանք այսպես ասած որոշ նվերներ էլ ստանան, բայց դժվար թե այդ ամբողջ գործունեությունը ծավալեն դրա համար: Որովհետև շահի համար այդտեղ մտնողը շատ հեշտությամբ դուրս կգա այնտեղից, երբ ավելի հարմար մի բան գտնվի, բայց փաստը ցույց է տալիս, որ նրանց շարքերը շատ հազվադեպ են լքում: Ու պատճառը ոչ թե փողն է այլ զոմբիացնող ուսմունքը որին նրանք հետևում են, հավատացեք փողը քիչ բան է այդպես նվաստացումներ ու զրկանքներ կրելու համար, պետք է լինի ավելի նվիրական բան որը մարդուն կստիպի գնալ նման նվաստացնող քայլերի....
Նորից եմ ուզում նույնը ասել Աստղ, եթե մեկը քեզ մի բան է ասել /կամ արել/ դա չի կարելի ընդհանրացնել բոլորի համար/եթե դու անձամբ ծանոթ չես նրանց դրույթներին/ - ասել ավետարանակնները սենց են անում, եհովայի վկաները սենց են անում... նորից եմ ուզում բերել օրինակ. առքելական եկեղեցու սպասավորների մեջ կան բացարձակ ոչ հոգևոր պահվածքով ծառայողներ, բայց ես երբեք չեմ կարող ասել առաքելական սպասավորները այսպիսին են, որովհետև եթե մի քանիսն այդպես է անում չի նշանակում, որ դա թույլատրվում կամ խրախուսվում է...Էթիկայի կանոնները խախտեցիր նրանով, որ վիրավորեցիր. քո հայտարարելը, որ բացարձակ սուտ է, դա արդեն վիրավորանք է, երբ ես նույնիսկ ճշմարտությունն եմ ասում ինձ էլ իմ ծանոթ ավետարանչականն է ասել, որ իրենք չեն մտնում առաքելական եկեղեցի: Որն է սուտը? ուրեմն ինքն է սուտ խոսում, բայց իր սուտ խոսելու իմաստը չեմ հասկանում
Դու ինքդ ասացիր, որ ավետարանականները առաքելականին համարում են քույր եկեղեցի, այդ դեպքում չես կարծում, որքան անտրամաբանական պետք է լինի առաքելական եկեղեցի չմտնելը, համենայնդեպս քեզանից շատ ու շատ ավետարանականների եմ ճանաչում ու նրանցից ոչ մեկը չի խուսափում եկեղեցի մտնելուց:
Love has an enemy, but it is already defeated!
ես գտնում եմ որ այս հարցի շուրջ պետությունը պետք է շատ լուրջ ու վճռական քայլեր ձեռնարկի,օրինակ ով որ փորձի աղավաղել հայ առաքելական եկեղեցին պետք է դատապարտվի..
Վերջին խմբագրող՝ Monk: 11.01.2009, 19:52: Պատճառ: #Բռնության կոչի հեռացում
Հարգելի Ամինա, թույլ տուր միջամտել:
Գոյություն ունի հայ ավետարանական եկեղեցի, որ երկար տարիներ իր համայնքներն ունի Հայաստանում, իսկ սփյուռքում նույնիսկ որոշ հայանպաստ գործունեություն է ծավալում (ունեն դպրոցներ և այլն): Հենց այս ավետարանականներն են, որ Առաքելական եկեղեցին քույր եկեղեցի են համարում, և հաճախ հնարավոր է նարանց եկեղեցում տեսնել:
Սակայն կա մեկ այլ կրոնական խումբ (հիսունական կամ հոգեգալստական կամ երկուսն էլ), որը վերջին տարիներին սկսել է ներկայանալ իբրև ավետարանական եկեղեցի: Դրա հետևորդներն են, որ եկեղեցի չեն մտնում, իսկ եթե ստիպված են լինում գնալ, ասում են` դե մշակութային կառույցա, գնում ենք նայենք:
P.S. Եթե հիմա փաստեր ուզեք ասածս հաստատելու համար, գուցե դժվարանամ գտնել, քանզի այս մասին իմացել եմ մի քանի ծանոթ հիսունականների հետ զրուցելիս (նրանք նույնպես իբրև ավետարանական էին ներկայանում):
Քանի որ այս բաժնում իմ գլխին սև ամպեր են կուտակվում /Չուկը ինձ արգելափակելու ա/, դեռևս աղանդավորներին չեմ անդրադառնա
Ինչ վերաբերում է մեր եկեղեցու սպասավորներին, ապա համաձայն եմ ինչ-որ չափով: Մեր եկեղեցին առողջացման կարիք ունի, բայց միայնակ չի կարող, մենք պետք է օգնենք, իսկ օգնել կարող ենք թեկուզ աղանդավորների ու եկեղեցին անհիմն քարկոծողների դեմ ինքներս պայքարելով: Ես միշտ էլ քննադատելու եմ բոլոր թերությունները, միշտ էլ մատնանշելու եմ սխալները, բայց թույլ չեմ տալու, որ մեր եկեղեցու հիմքերը խարխլվեն: Չեմ հիշում ակումբում ով էր գրել /երևի ԴիՎիգրեյը/, բայց ճիշտ էր գրել, որ մեր եկեղեցին մեր Ստալինինգրադն ա:
Այսինքն, կարող է այնպես ստացվել, որ իմ ծանոթներն էլ են խաբում, թե ավետարանչական են?մդա
կպարզենք
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ