User Tag List

Էջ 9 68-ից ԱռաջինԱռաջին ... 56789101112131959 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 121 համարից մինչև 135 համարի արդյունքները՝ ընդհանուր 1008 հատից

Թեմա: Եհովայի վկաներ

  1. #121
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եհովայի վկաներ

    Մեջբերում Deutschland-ի խոսքերից Նայել գրառումը
    ես գտնում եմ որ այս հարցի շուրջ պետությունը պետք է շատ լուրջ ու վճռական քայլեր ձեռնարկի,օրինակ ով որ փորձի աղավաղել հայ առաքելական եկեղեցին պետք է դատապարտվի..
    Բոլոր քաղաքակիրթ երկրներում մարդն ունի դավանանքի ազատություն: Անհնար է արգելել ինչ-որ մեկին հավատալ նրան, ինչին հավատում է: Միակ բանը, որ ըստ ինձ, կարող է և պիտի անի պետությունը, դա քարոզչության արգելումն է: Չէ որ ներկայիս քարոզիչները (աղանդավորականներին նկատի ունեմ) գործում են հիմնականում համոզման մեթոդով, կիրառում ամեն տեսակ խորամանկություն, ինչպես Եհովայի վկաներն են մեջբերում Քրիստոսի խոսքերը, ասում, որ ընդունում են նրան, ստեղծում պատրանք, ասես շատ չնչին տարբերություն կա իրենց և առաքելական եկեղեցու միջև և միայն նոր զոհին իրենց կողմ քաշելուց հետո են սկսում բացահայտել Քրիստոսի սովորական մարգարե լինելը, սկսում են ավելի շատ հենվել ինչ-որ Ամովսի գրությունների վրա, հղել Հին կտակարանին... Այ հենց նման ծուղակների դեմ պիտի պայքարի պետությունը: Ուզում են Եհովայի վկա դառնան, խնդրեմ: Բայց թող իմանան ինչ են դառնում:

  2. #122
    Я робот... Terminator-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.12.2008
    Հասցե
    Այստեղ, այնտեղ և ամենուր
    Տարիք
    41
    Գրառումներ
    323
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եհովայի վկաներ

    Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը
    Այնուամենայնիվ սա էլ եմ համարում ենթադրություն, մի գուցե նրանք այսպես ասած որոշ նվերներ էլ ստանան, բայց դժվար թե այդ ամբողջ գործունեությունը ծավալեն դրա համար: Որովհետև շահի համար այդտեղ մտնողը շատ հեշտությամբ դուրս կգա այնտեղից, երբ ավելի հարմար մի բան գտնվի, բայց փաստը ցույց է տալիս, որ նրանց շարքերը շատ հազվադեպ են լքում: Ու պատճառը ոչ թե փողն է այլ զոմբիացնող ուսմունքը որին նրանք հետևում են, հավատացեք փողը քիչ բան է այդպես նվաստացումներ ու զրկանքներ կրելու համար, պետք է լինի ավելի նվիրական բան որը մարդուն կստիպի գնալ նման նվաստացնող քայլերի....
    Ենթադրոություն չի, այլ իրականություն… բայց ես չեմ ասում, որ մարդը «վկաներին» է միանում միայն փողի համար… օրինակ քեռուս հարևանը նույնպես «Վկաներից» է և նա հարուստ է, ընտիր տուն ու տեղ ունի և փողի կարիք էլ չունի, բայց դառել է «Եհովայի վկա»… և ես շատ զարմացա, երբ նրա նման հարուստը մեր տան դուռը ծեծեց ու ներկայացավ որպես «Վկաներից» մեկը…
    Տասանորդի մասին չգիտեմ…
    1.Դատողություններ անում են բոլորը, սակայն քիչ են կշռադատողները:
    2.Մենք հաճախ ներողամիտ ենք վերաբերվում նրանց, ովքեր բեռ են մեզ վրա, բայց մենք երբեք ներողամիտ չենք լինում նրանց նկատմամբ, ովքեր նեղվում են մեզանից:

  3. #123
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Եհովայի վկաներ

    Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը
    Վկաները պնդում էին որ Հիսուսը չի մահացել խաչի վրա, այլ պարզապես փայտե սյունի ասում են որ խաչ բառը իրականում սխալ թարգմանության արյունքն է...որ իրական բառը սյունն է
    հետաքրքիր է ինչի պետք է այդպես թարգմանվեր , ինչ որ մեկը գիտի՞ հունարենում ոնց է այդ բառը իրականում
    Եհովայի վկաների այս ուսմունքն ընդամենը հենվում է հունարեն ստավրոս` խաչ բառի նախնական ստուգաբանության վրա, քանի որ բառի արմատը` ստաո, նշանակում է կանգնել, ցցվել, հետևաբար ստավրոս կարելի է հասկանալ ցից, ուղղահայաց կանգնեցված փայտ, գերան: Նման պրիմիտիվ կերպով բոլորովին անտեսվում է տվյալ պատժամիջոցի իրական` պատմականորեն անժխտելի տեսքը, որ բոլորովին էլ չի համապատասխանում այդ շինծու վարկածին: Նախ` ստավրոս բառն ընդամենը տվյալ հասկացության համար հունարենում ընտրված անվանումն է, և ոչ թե դրա նկարագրությունը: Իսկ խաչը (լատ. crux), որպես պատժամիջոց, տարածված է եղել Հռոմեական կայսրությունում և համարվել է մահապատժի անարգ ձև, ինչի պատճառով էլ Հռոմի քաղաքացիներին նման ձևով մահապտժի չէին ենթարկում: Վաղուց ապացուցված է, որ խաչն ունեցել է երեք տեսակ.
    1. Crux comissa. ունեցել է T տառի տեսքը և ամենահաճախ գործածականներից է եղել:
    2. Crux decussata. ունեցել է X տառի տեսքը: Կոչվում է նաև Անդրեաս առաքյալի անունով, քանի որ նրան այսպիսի խաչի վրա են սպանել:
    3. Crux immissa. մեզ ծանոթ քառաթև խաչը: Սա եղել է նույն Crux comissa-ի` T տառի տեսքով խաչի, այպես ասած, լրացված տարբերակը: Վերևից ավելացնում էին չորրորդ թևը, որի վրա մեխում էին արձանագրությամբ տախտակ` <Գիր վնասուն>, այսինքն` այն հանցանքը, որ վերագրվում էր խաչվողին: Սրա վրա խաչում էին համեմատաբար հայտնի հանցագործներին կամ ամբաստանվողներին: Նման խաչի վրա էլ հենց խաչել են Հիսուս Քրիստոսին, Ում <Գիր վնասուն> գրել է Պիղատոսը. <Հիսուս Նազովրեցի Թագավոր Հրեից>:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (13.01.2009), Dragon (04.08.2009), Freeman (22.07.2010), Second Chance (13.01.2009), Terminator (13.01.2009)

  5. #124
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Եհովայի վկաներ

    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    ստաո, նշանակում է կանգնել, ցցվել, հետևաբար ստավրոս կարելի է հասկանալ ցից, ուղղահայաց կանգնեցված փայտ, գերան:
    Մոնկ ջան ինչքան գիտեմ հիմնականում հունարենով է չէ գրված նոր կտակարանը: Հիմա էնտեղ հենց խաչ բառը որպես ուղակի իմաստով գործածվել է՞:
    1. Crux comissa. ունեցել է T տառի տեսքը և ամենահաճախ գործածականներից է եղել:
    2. Crux decussata. ունեցել է X տառի տեսքը: Կոչվում է նաև Անդրեաս առաքյալի անունով, քանի որ նրան այսպիսի խաչի վրա են սպանել:
    3. Crux immissa. մեզ ծանոթ քառաթև խաչը
    Հենց որպես Crux է օգտագործվե՞լ , ասենք մենք ուղղակի ենթադրաբա՞ր ենք ընդունում, որ Հիսուսը հենց այս Crux immissa. խաչի վրա է խաչվել վերևի գրվածքի պատճառով :

    Ես աստվածաշնչում նաև հանդիպել եմ հենց սյուն ու ցից բառերին, այսինքն հիմնականում խաչ է նշվում, բայց նաև կա սյուն և ցից տարբերակները, ինձ հետաքրքիր է, եթե այդպես է թարգմանվել ուրեմն պետք է, որ տարբեր բառեր լինեն բնագրում


    Շնորհակալություն պատասխանելու համար
    Love has an enemy, but it is already defeated!

  6. #125
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Եհովայի վկաներ

    Էսօր Շողակաթով մի հատ հաղորդում էր եհովայի վկաների մասին։ Չեմ ասում, թե հիանալի էր, բայց եթե նման հաղորդումները հաճախակի լինեն, ապա կարծում եմ փոքր-ինչ կխոչընդոտեն եհովայի վկաների գործունեությանը։

    Ախր էս եհովայի վկաները երեւի ամենավնասակար աղանդն են ...
    Վերջին խմբագրող՝ Վարպետ: 17.01.2009, 10:17: Պատճառ: Վիրավորական հատվածի հեռացում:

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (17.01.2009), Freeman (22.07.2010), Ռեդ (17.01.2009)

  8. #126
    Я робот... Terminator-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.12.2008
    Հասցե
    Այստեղ, այնտեղ և ամենուր
    Տարիք
    41
    Գրառումներ
    323
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Եհովայի վկաներ

    Ինքնասպանությունները (մանավանդ երեխայի), հոգեբուժարանում հայտնվելը, բանակում չծառայելը, մարդկանց մոտ խուճապ առաջացնելը՝ աշխարհի վերջի մասին սադրիչ լուրեր տարածելով
    Վերջին խմբագրող՝ Վարպետ: 17.01.2009, 10:19: Պատճառ: Նախապես ջնջված հատվածի մեջբերման հեռացում
    1.Դատողություններ անում են բոլորը, սակայն քիչ են կշռադատողները:
    2.Մենք հաճախ ներողամիտ ենք վերաբերվում նրանց, ովքեր բեռ են մեզ վրա, բայց մենք երբեք ներողամիտ չենք լինում նրանց նկատմամբ, ովքեր նեղվում են մեզանից:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (17.01.2009)

  10. #127
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Եհովայի վկաներ

    Մեջբերում Terminator-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ինչի մենակ այդ…
    Ինքնասպանությունները (մանավանդ երեխայի), հոգեբուժարանում հայտնվելը, բանակում չծառայելը, մարդկանց մոտ խուճապ առաջացնելը՝ աշխարհի վերջի մասին սադրիչ լուրեր տարածելով
    Ես նույնիսկ դատավարության եմ հետևել /դատը կայանում էր մի երեխայի ինքնասպանության պատճառով, որին դրդել էին եհովայի վկաները/, որտեղ եհովաների ամերիկացի ներկայացուցիչը մատ էր թափ տալիս մեր դատավորի վրա, իսկ մեր դատավորն էլ անընդհատ ջուր էր խմում... վերջում էլ պարզ է, հայցը մերժվեց, եհովայի վկան արդարացվեց:

    Ինչ ասեմ? Շարունակեք քարոզել խղճի ազատություն, հարգելի ազատամիտներ
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Dragon (04.08.2009), Terminator (17.01.2009)

  12. #128
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Եհովայի վկաներ

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես նույնիսկ դատավարության եմ հետևել /դատը կայանում էր մի երեխայի ինքնասպանության պատճառով, որին դրդել էին եհովայի վկաները/, որտեղ եհովաների ամերիկացի ներկայացուցիչը մատ էր թափ տալիս մեր դատավորի վրա, իսկ մեր դատավորն էլ անընդհատ ջուր էր խմում... վերջում էլ պարզ է, հայցը մերժվեց, եհովայի վկան արդարացվեց:

    Ինչ ասեմ? Շարունակեք քարոզել խղճի ազատություն, հարգելի ազատամիտներ
    Չնայած ես մեր դատական համակարգին լուրջ չեմ վերաբերում, բայց այնուամենայնիվ էդ դատավորը մեղքս էկավ...
    Մարդը կրակի մեջ էր հայտնվել փաստորեն, դրա համար ես իրան չեմ կարա մեղադրեմ, որ արդար չի դատել։

  13. #129
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Եհովայի վկաներ

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես նույնիսկ դատավարության եմ հետևել /դատը կայանում էր մի երեխայի ինքնասպանության պատճառով, որին դրդել էին եհովայի վկաները/, որտեղ եհովաների ամերիկացի ներկայացուցիչը մատ էր թափ տալիս մեր դատավորի վրա, իսկ մեր դատավորն էլ անընդհատ ջուր էր խմում... վերջում էլ պարզ է, հայցը մերժվեց, եհովայի վկան արդարացվեց:

    Ինչ ասեմ? Շարունակեք քարոզել խղճի ազատություն, հարգելի ազատամիտներ
    Կեղծում ես, Աստղ Ինքնասպանությունը դա միակ մեղքն ա, ըստ Եհովայի վկաների, որի դեպքում մեղսագործի հարությունը, Քրիստոսի գալուստից հետո, անհնար ա դառնում Այսինքն միակ մեղքն ա, որի դեպքում մարդը հարության հույս չունի Ու ասենք ինչու պետք ա Եհովայի վկան ինքնասպանություն գործի, կբացատրես?

    Հիմա ինչու ես ապատեղեկատվություն տարածում? Ի դեպ ճիշտ այնպես, ինչպես ավետարանչականների մասին Աստղ, կլինի` ուսումնասիրես երևույթը, նոր գրես, հարգելի ոչ ազատամիտ? Կամ գոնե հարցրու` ավելի տեղյակ մարդիկ կտեղեկացնեն: Հետևիր Մոնկի պահվածքին, եթե հարգում ես ՀԱԵ հոգևորականներին, մի եղիր Հռոմի պապից ավելի կաթոլիկ: Անգիտակցաբար, էն էլ էդ տարիքում ձեռք կբերես հատկություններ, որոնք քեզ հետագայում սարսափելի կվնասեն հասարակական ինտեգրման առումով: Ազնիվ խոսք
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Second Chance (08.05.2009), Գիտունիկ (13.11.2018)

  15. #130
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Եհովայի վկաներ

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կեղծում ես, Աստղ Ինքնասպանությունը դա միակ մեղքն ա, ըստ Եհովայի վկաների, որի դեպքում մեղսագործի հարությունը, Քրիստոսի գալուստից հետո, անհնար ա դառնում Այսինքն միակ մեղքն ա, որի դեպքում մարդը հարության հույս չունի Ու ասենք ինչու պետք ա Եհովայի վկան ինքնասպանություն գործի, կբացատրես?

    Հիմա ինչու ես ապատեղեկատվություն տարածում? Ի դեպ ճիշտ այնպես, ինչպես ավետարանչականների մասին Աստղ, կլինի` ուսումնասիրես երևույթը, նոր գրես, հարգելի ոչ ազատամիտ? Կամ գոնե հարցրու` ավելի տեղյակ մարդիկ կտեղեկացնեն: Հետևիր Մոնկի պահվածքին, եթե հարգում ես ՀԱԵ հոգևորականներին, մի եղիր Հռոմի պապից ավելի կաթոլիկ: Անգիտակցաբար, էն էլ էդ տարիքում ձեռք կբերես հատկություններ, որոնք քեզ հետագայում սարսափելի կվնասեն հասարակական ինտեգրման առումով: Ազնիվ խոսք
    Չգիտեմ, թե ինչ են մտածում եհովայի վկաները ինքնասպանության մասին, բայց ես էլ եմ շատ դեպքեր լսել, որ եհովայի վկան ինքնասպան լինի։

    Բացի այդ, հենց էդ իմ ասած հաղորդման մեջ մի հատ բժիշկ էր խոսում, դեպք պատմեց, որ մի կին հղիացել ա (ինքն էլ, ամուսինն էլ եղել են եհովայի վկա), բայց էդ հղիությունը իրանց համար եղել ա «անցանկալի», քանի որ հնարավորություն չեն ունեցել երրորդ երեխային պահելու։ Բայց քանի որ աբորտը մեղք ա, որոշել են ինքնուրույն ընդհատեն հղիությունը (որը չգիտես ինչու մեղք չեն համարել), տենց էդ պտուղը արգանդի մեջ մահացել ա, էդ կինը վատացել ա, ու հիվանդանոցում էլ ինքն ա մահացել` չեն թողել արյան փոխներարկում կատարել...
    Հիմա մի՞թե սա գիտակցված ինքնասպանություն չի։

    Աստված մարդուն տվել ա ուղեղ, որով մարդը պետք ա ֆայմեր, որ, եթե արգանդի մեջ մահացած պտուղ կա, ապա տենց ինքն էլ կմեռնի, ու աստված էլ իրան չի փրկի։ Ամեն անգամ սենց դեպքեր լսելուց ակամա հիշում եմ Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթը...

    Ես համարում եմ, որ «Եհովայի վկաներ» աղանդը հակամարդկային է։
    Վերջին խմբագրող՝ Վարպետ: 17.01.2009, 14:53:

  16. #131
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Եհովայի վկաներ


    Մոդերատերական: Զգույշ եղեք "վստահ եմ", "համոզված եմ" և նման գերհաստատական արտահայտությունների հետ: Այն որ հայ հանրույթի ճնշող մեծամասնությունը չի ընդունում Եհովայի վկաներին, դա դեռ չի նշանակում, որ կարելի է հանդես գալ մերկապարանոց հայտարարություններով ու մնալ անպատիժ: Հետևեք Ակումբի կանոնադրությանը:

    Հաստատ եզրահանգումներ նշելուց առաջ` նշեք աղբյուրները, կատարեք հղումներ, շարադրեք ձեր մտահանգումների ալգորիթմային հերթականությունը: Մերկ, չհիմնավորված, ծաղրական, վիրավորական, ագրեսիվ գրառումները ջնջվելու են:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Second Chance (08.05.2009)

  18. #132
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եհովայի վկաներ

    Վերջերս Ռուսաստանի առաջին ալիքով հաղորդում տեսա տարբեր աղանդների մասին: Այդ հաղորդման շնորհիվ տեսա ԱՄՆ-ում գտնվող այն հսկայական շենքը, որտեղ գտնվում է եհովայի վկաների գլխավոր գրասենյակը:Իսկ թե այդ աղանդի ակունքներում ովքեր են կանգնած, միայն Աստված կիմանա:

    Ահա այդ հաղորդման ժամանակ, ԱՄՆ-ում ապրող՝ նախքին եհովայի վկա մի ամուսնական զույգ, պատմեց այն մասին թե ինչը պատճառ հանդիսացավ որ նրանք ինքնակամ դուրս եկան այդ խմբակցությունից: Նրանք ունեին մի արու զավակ, որը հիվանդացել էր մի հիվանդությամբ որի բուժման համար անհրաժեշտ էր արյան փոխներարկում, նրանք կորցրին իրենց որդուն քանի որ ըստ աղանդի օրենքների արյան փոխներարկումը արգելված էր: Սական աղանդից դուրս գալու պատճառը հանդիսացավ այն,որ իրենց որդու մահից հետո այդ աղանդի շրջանակներում այդ օրենքը չեղյալ համարվեց: Հայաստանում ես ունեմ ծանոթ եհովայի վկաներ, եվ տեղյակ եմ որ արյան փոխներարկման արգելման մասին օրենքը մինչ այժմ գործում է Հայաստանյան այդ աղանդի շրջանակներում:

  19. #133
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Եհովայի վկաներ

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կեղծում ես, Աստղ Ինքնասպանությունը դա միակ մեղքն ա, ըստ Եհովայի վկաների, որի դեպքում մեղսագործի հարությունը, Քրիստոսի գալուստից հետո, անհնար ա դառնում Այսինքն միակ մեղքն ա, որի դեպքում մարդը հարության հույս չունի Ու ասենք ինչու պետք ա Եհովայի վկան ինքնասպանություն գործի, կբացատրես?

    Հիմա ինչու ես ապատեղեկատվություն տարածում? Ի դեպ ճիշտ այնպես, ինչպես ավետարանչականների մասին Աստղ, կլինի` ուսումնասիրես երևույթը, նոր գրես, հարգելի ոչ ազատամիտ? Կամ գոնե հարցրու` ավելի տեղյակ մարդիկ կտեղեկացնեն: Հետևիր Մոնկի պահվածքին, եթե հարգում ես ՀԱԵ հոգևորականներին, մի եղիր Հռոմի պապից ավելի կաթոլիկ: Անգիտակցաբար, էն էլ էդ տարիքում ձեռք կբերես հատկություններ, որոնք քեզ հետագայում սարսափելի կվնասեն հասարակական ինտեգրման առումով: Ազնիվ խոսք
    Ինչն եմ կեղծում, Վարպետ? Ես գրել եմ, որ եհովան ինքնասպան եղավ? ես գրել եմ, որ այդ երեխային դրդել էր նման քայլի մի եհովայի վկա: Թե ինչպես էր նա հաջողացրել, ինչեր էր այդ երեխայի գլուխը լցրել, չգիտենք ու չենք էլ իմանա, որովհետև այդ երեխան արդեն չկա: Բայց փաստը այն է, որ ծնողները նկատել էին իրենց երեխայի մոտ վարքի, վերաբերմունքի փոփոխություն, ճգնաժամային իրավիճակներ այն պահից, երբ նա սկսել էր շփվել այդ մարդու հետ: Թե նա ինչ նպատակներ է ունեցել, նորից անհայտ է, որովհետև, ինչպես նշեցի, ամերիկացի ներկայացուցիչը կարծես իր ձեռքն էր վերցրել դատավարությունը, դատավորին ցուցումներ էր տալիս, մատ թափ տալիս... սենց առեղծվածային դեպքեր էլի են եղել, ուղղակի մանրամասն չգիտեմ, դրա համար էլ չեմ գրում
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  20. #134
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Եհովայի վկաներ

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչն եմ կեղծում, Վարպետ? Ես գրել եմ, որ եհովան ինքնասպան եղավ? ես գրել եմ, որ այդ երեխային դրդել էր նման քայլի մի եհովայի վկա: Թե ինչպես էր նա հաջողացրել, ինչեր էր այդ երեխայի գլուխը լցրել, չգիտենք ու չենք էլ իմանա, որովհետև այդ երեխան արդեն չկա: Բայց փաստը այն է, որ ծնողները նկատել էին իրենց երեխայի մոտ վարքի, վերաբերմունքի փոփոխություն, ճգնաժամային իրավիճակներ այն պահից, երբ նա սկսել էր շփվել այդ մարդու հետ: Թե նա ինչ նպատակներ է ունեցել, նորից անհայտ է, որովհետև, ինչպես նշեցի, ամերիկացի ներկայացուցիչը կարծես իր ձեռքն էր վերցրել դատավարությունը, դատավորին ցուցումներ էր տալիս, մատ թափ տալիս... սենց առեղծվածային դեպքեր էլի են եղել, ուղղակի մանրամասն չգիտեմ, դրա համար էլ չեմ գրում
    Ինչ ա նշանակում` չեմ գրում? Հենա արդեն գրել ես Ու եթե ես չբացատրեի վերևում դրա անհնարինությունը, մեկը կմտներ, կկարդար, որպես 100 տոկոսանոց ճշմարտություն ի գիտություն կընդուներ ու կշարունակեր տարածել, չէ? Աստղ... զգույշ եղեք միտք արտահայտելիս: Խոսք կա սիրող ձեռքի պես է, խոսք կա` ապտակի պես է, խոսք էլ կա` գյուլլի պես է, մարդ կանա սպանե:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  21. #135
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Եհովայի վկաներ

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ ա նշանակում` չեմ գրում? Հենա արդեն գրել ես Ու եթե ես չբացատրեի վերևում դրա անհնարինությունը, մեկը կմտներ, կկարդար, որպես 100 տոկոսանոց ճշմարտություն ի գիտություն կընդուներ ու կշարունակեր տարածել, չէ? Աստղ... զգույշ եղեք միտք արտահայտելիս: Խոսք կա սիրող ձեռքի պես է, խոսք կա` ապտակի պես է, խոսք էլ կա` գյուլլի պես է, մարդ կանա սպանե:
    Վարպետ, ես գրել եմ միայն այն պատմությունը, որի մասին իրոք տեղյակ եմ, ասում եմ չէ?՝ դատավարությանն էլ ծանոթ եմ: Մնացած դեպքերի մասին լսել եմ ուրիշներից, բայց ոչ այս մեկը: Անձամբ կադրերն եմ դիտել, մատ թափ տալու պահը... դատավորի վարքագիծը, խեղճ ծնողները..
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

Էջ 9 68-ից ԱռաջինԱռաջին ... 56789101112131959 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •