Արս, մեռաաաա...
Ամենահետաքրքիրն էնա, որ գործող անձերից ոչ մեկին կյանքում չճանաչելով, կարողացել ես իրենց մարդկային բնութագիրը տալ գրոտեսքային ձևով
Համ էլ վերջը չասիր թե Չուկելլան ովա![]()
Արս, մեռաաաա...
Ամենահետաքրքիրն էնա, որ գործող անձերից ոչ մեկին կյանքում չճանաչելով, կարողացել ես իրենց մարդկային բնութագիրը տալ գրոտեսքային ձևով
Համ էլ վերջը չասիր թե Չուկելլան ովա![]()
I may be paranoid but no android!
Մաս երրորդ
Տեսարան առաջին
Չուկկանոյի միջազգային օդանավակայան: Չուկկոն՝ սահմանապահի զգեստով նստած է անձնագրային ստուգման բաժնում ապակու ետևում և ստուգում է մեկնողների անձնագրերը: Մի խումբ ուղևորներ կանգնած սպասում են իրենց հերթին:
Չուկկո. /ուղևորին հանձնելով անձնագիրը/ Բարի ճանապարհ: /սեղմում է կոճակը, լուսատախտակին երևում է նրա խցիկի համարը, հերթի սկզբում կանգնած կինը /որին խաղում է Ուլյանան/, բռնած 6-7 ամյա տղայի ձեռքից՝ մոտենում է խցիկին/
Չուկկո. Բարև ձեզ... /ուրախ/ Ուլյա՛նա, ոջո՛ւյն
Կինը. /զարմացած/ Ներեցե՞ց, սինյոր:
Չուկկո. /շփոթված/ Ներողություն, տիկին, ես Ձեզ իմ ծանոթներից մեկի հետ շփոթեցի:
Կինը. Խնդիր չկա, սինյոր:
Չուկկո. /դեռևս թերահավատորեն նայելով կնոջը/ Ձեր անձնագիրը, խնդրեմ:
Կինը. Համեցեք: Սա էլ որդուս անցագիրը:
Չուկկո. Ա՜, դուք մենակ չեք ճանապարհորդում: /կանգնում է և ապակու ետևից նայում տղային/
Երեխան. /մորը/ Մա՜մ, չիշիկ եմ ուզում:
Մայրը. մի քիչ համբերիր, հիմա ստուգումն անցնենք, կգնաս զուգարան:
Չուկկո. Ո՞ր երկիր եք մեկնում:
Կինը. Ռուսսիա:
Չուկկո. /մի փոքր զարմացած/ Ռուսաստանի Դաշնությո՞ւն:
Կինը. Այո:
Չուկկո. Ինչ նպատակո՞վ:
Կինը. Որդուս ցուցահանդեսն է Էրմիտաժում: Ահա Էրմիտաժի տնօրենի հրավերը: /պայուսակից հանում է մի թուղթ և տալիս Չուկկոյին/
Չուկկո. /վերցնում է թուղթը և դնում մի կողմ, որպեսզի հետո կարդա/ Խնդրում եմ ինձ նայեք մի պահ:
Կինը նայում է Չուկկոյին: Չուկկոն նայում է կնոջը, ապա անձնագրին: Ապա նայում է կնոջ զգեստին՝ կարմիր և սև քառակուսիներից պատկերներով: Գլուխը թեթև ցնցվում է
Կինը. /երեխային/ Կազիմի՛րո, հանգիստ կանգնիր:
Տղան. /մորը/ Մամ, զուգարան եմ ուզում:
Կինը. /երեխային/ Մի քիչ համբերիր:
Չուկկո. Ձեր փաստաթղթերը կարգին են, հիմա տղայինը... /վերցնում է անձնագիրը/ Ձեր տղան նկարո՞ւմ է:
Կինը. /հպարտության նոտաներով ձայնի մեջ, խոսում է բարձր, ակնհայտորեն, որպեսզի կանգնածները լսեն/ Ոչ միայն, սինյոր: Նաև դեկորացիաներ է անում: Պարզ, ինքնատիպ, և անկրկնելի: Նրա նկարները մեծ համբավ ունեն: Ոչ բոլորն են դրանք հասկանում: Եթե դուք միայն տեսնեք բնօրինակները...կրկնօրինակներն ամենը չեն կարող հաղորդել...
Չուկկո. Հետաքրքիր է... Ինչպե՞ս է նրա անունը /նայում է անցագրի մեջ/
Կինը. Կազիմի՛րո Մալե-Վինչի
Չուկկո. Ահա, տեսնում եմ: Իսկ... /զարմացած կկոցելով աչքերը/ ո՞ւր է նրա լուսանկարը:
Կինը. /ոչ պակաս զարմացած/ Ինչպե՞ս թե՝ ո՞ւր է, այդտեղ... փակցված է անցագրին:
Չուկկո. Ես այստեղ միայն սև քառակուսի եմ տեսնում:
Կինը. /չոր, նեղացած տոնով/ Դուք, հավանաբար, ուշադիր չեք նայում, սինյոր:
Չուկկո. Սխալվում եք, տիկի, ես ամենայն ուշադրությամբ զննում եմ Ձեր որդու «լուսանկարը»: /մոտեցնում է լամպի լույսին/ Եվ ոչինչ չեմ տեսնում բացի սև քառակուսուց:
Կինը. Սինյոր, ուշադիր նայեք, խնդրեմ: Մի՞թե չեք տեսնում տղայիս նուրբ դիմագծերը:
Չուկկո. Թերևս, այնքան նուրբ են, որ ես չեմ կարողանում նշմարել դրանք...
Կինը. Սինյոր, այս անցագրով իմ տղան բազմաթիվ օդանավակայաններու է անցել, ի՞նչ եք խոսում, ոչ մի խնդիր երբեք չի առաջացել: Մոսկվայում, Վիեննայում, Հիթրոյում, Փարիզի «Օռլիում», «Շառլ դը Գոլում»...
Չուկկոն. Սպասեք մեկ րոպե, խնդրեմ: Վերցնում է անցագիրը և դուրս գաով խցիկից գնում անցագրային բաժնի պետի սենյակը:
Պետը. /խաղում է Վարպետտին/ Ի՞նչ է եղել, Չուկազինի:
Չուկկոն. Պարոն պետ, մի խնդիր կա: Մի կին պնդում է, որ սա իր որդու լուսանկարն է, բայց ես այստեղ ոչինչ չեմ տեսնում՝ սև քառակուսուց բացի: /մեկնում է անցագիրը պետին/
Պետ. /վերցնելով անձնագիրը, ուշադիր նայում է, ապա որոշակի զարմանքով արտասանում/ հըմ... Կանչեք կնոջը, խնդրեմ:
Չուկկո. Հիմա: /Դուրս է գալիս և վերադառնում կնոջ և երեխայի հետ/
Պետը և կինը բարևում են միմյանց: Ապա պետը հարցնում է.
Պետ. Սինյորա, դուք պնդում եք, որ սա Ձեր որդու լուսանկա՞րն է:
Կինը. Իհա՛րկե, սինյոր: Իսկ Ձեր կարծիքով՝ ի՞նչ է:
Պետ. Այնքան էլ կարևոր չէ: Իսկ...
Կինը. /ընդհատելով նրան/ Այս անցագրով տղաս անցել է բազմաթիվ օդանավակայաններում, ոչ մի տեղ խնդիր չի առաջացել լուսանկարի հետ:
Պետ. Տարբեր օդանավակայաններո՞ւմ: Օրինա՞կ:
Կինը. Հիթրոու, «Շառլ ը Գոլ»...
Պետ. Եվ բոլորը ճանաչե՞լ են Ձեր տղայի դեմքն այս... լուսանկարի վրա:
Կինը. Բոլորն անխտիր, սինյոր:
Պետ. Հըմմ... /ուշադիր զննում է նկարը/
Կինը. Զարմանում եմ, թե ինչ դժվար բան կա այդտեղ: Մի՞թե չեք տեսնում: Ահա քիթը, աչքերը, բերանը, մազերը... /մատով ցույց է տալիս անցագրի պատկերի վրա/
Պետ. Կարծես թե մի բան նշմարում եմ:
Կինը. Իհարկե, կնշմարեք, ի՞նչ կա դրանում դժվար:
Չուկկո. Ես ոչինչ չեմ նշմարում:
Պետը. /անվստահ/ Ինչո՞ւ ոչ, Չուկազինի, ահա նայեք, բերանը, քիթը...
Ներս են մտնում մի քանի աշխատակիցներ /Տրիբունիս, Էլամոս, Նոննա/
Պետ /դիմելով նրանց/. Նայեք, խնդրեմ այս լուսանկարին, ի՞նչ եք տեսնում:
Նոննա. /դնելով ակնոցները/ Պորտսիգարի տուփի կափարիչ:
Էլամոս. Սև քառակուսի:
Պետ. Ուշադիր նայեք, մի՞թե չեք տեսնում՝ տղայի քիթ, աչքեր, մազեր...
Կինը. /հեգնորեն/ «Հիթրոուի» կամ «Օռլիի» աշխատակիցները ճանաչելու հետ այսպիսի դժվարություններ չեն ունեցել:
Էլամոս. Հա, ես կարծես տեսնում եմ:
Նոննա. Հա, դե իհարկե, ահա քիթը, բերանը: Երևի լուսավորությունն էր վատը, որ միանգամից չտեսա:
Բոլորը միահամուռ գլուխները թափահարում են:
Կինը. /շրջվում է դեպի Չուկկոն և հաղթական տոնով հարցնում/ Իսկ Դո՞ւք սինյոր, ճանաչեցիք իմ տղայի լուսանկարը:
Բոլորը նայում են տղային, ապա նկարին
Էլամոս. Դե իհարկե, ինքն է:
Նոննա. Անցյալ տարվա նկար է, հավանաբար, այժմ նա մի փոքր մեծ է երևում:
Կինը. Երկու տարի առաջվա լուսանկար է:
Չուկկո. /վերցնում է անցագիրը, նայում… կիսաձայն/ Բան չեմ տեսնում:
Պետ. Խնդիր չկա, սինյորա, փաստաթղթերը կարգին են: Սինյոր Չուկազինի, ձևակերպեք, խնդրեմ:
Չուկկոն լուռ դուրս է գալիս սենյակից, անցագիրը ձեռքին: Նրա ետևից դուրս են գալիս կինը, երեխան և մնացած աշխատողները:
Ճանապարհին երեխան կանգնում է:
Կինը. Ի՞նչ է պատահել, Կազիմիրո:
Երեխան չի պատասխանում: Հատակին նրա շալվարի վրայով հեղուկի դեղնավուն շիթ է հոսում:
Կինը. /վախեցած/ Կազիմի՛րո, այդ ի՞նչ ես անում:
Տղան. Ասացի, որ զուգարան եմ ուզում, չէ՞:
Կինը. /Շփոթված շուռ գալով դեպի իր ուղեկիցները/ Ներեցե՛ք:
Պետ. Ոչինչ, տիկին, մի անհանգստացեք:
Կինը. Միայն զարմանալ է կարելի, որ այնպիսի ճանաչված նկարիչը, ինչպիսին դու ես, Կազիմիրո, ում նրակները ցուցադրվում են Էրմիտաժում, գնվում մեծամեծ գումարներով, կարող է նման բաներ անել...
Բոլորը բացի Չուկկոյից իրար են նայում
Պետ. Բայց նայեք, խնդրեմ՝ ինչ հետաքրքիր գույն ունի այս հեղուկը: Մի տեսակ վարդագույն է:
Կինը. /զարմացած/ Վարդագո՞ւյն: Չէ, սինյոր, սովորական դեղնավուն գույնի է:
Նոննա. Ուշադիր նայեք, սինյորա, կանաչավուն-կապտավուն է, մի՞թե չեք նկատում:
Կինը. /շփոթված/ Չեմ նկատում, ճիշտն ասած, միգուցե ա՞յդ ռակուրսից: /կանգնում է Նոննայի կողքին/ Ոչ... /զարմացած/
Տրիբունիս. Չի կարող պատահի, որ չնկատեք, սինյորա, ես տեսնում եմ այս հեղուկում ծիածանի բոլոր գույները:
Չուկկո. Ես համաձայն եմ տիկնոջ հետ, բնական դեղին գույնի է:
Պետ. Չուկկո, Դուք այսօր այնքա՜ն անուշադիր եք: Ի՞նչ է Ձեզ պատահել:
Կինը. Թերևս ես էլ եմ սկսում նշմարել:
/Հերթից դուրս է գալիս մի ուղևոր և մոտենում նրանց /Մարկո-Սամուելլեն//
Մարկո-Սամուելլե. Ի՞նչ է եղել, մենք շա՞տ ենք սպասելու:
Չուկկո. ասացեք խնդրեմ, այս հեղուկն ի՞նչ գույնի է:
Մարկո-Սամուելլե. Ձե՞ռք եք առնում: Հեղուկի գո՞ւյնն եք պարզում, հերթը Ձեզ է սպասում:
Պետ. Հիմա, հիմա: Այնուամենայնիվ, ի՞նչ գույնի է:
Մարկո-Սամուելլե. Բայց սա ի՞նչ հեղուկ է: Հայացքով հետևում է տղայի շալվարի վրայի մուգ բծին, ժպտում է Հասակցա: Մի բան կարող եմ ասել, որպես բժիշկ, որ տղան դեղնախտով հիվանդ չի:
Հերթից լսվում է Նիդլետտոյի ձայնը:
Նիդլետտո. Շա՞տ ենք այստեղ տանտրասւոբլիմելո՞ւ: Ի՞նչ եղավ այդ մարդը:
Պետ. Չուկկո, ձևակերպեք փաստաթղթերը: /կնոջը/Սինյորա, թույլ կտա՞ք Ձեր որդուն ուղեկցել զուգարան: Ես նրան այնուհետև կբերեմ Ձեզ մոտ:
Կինը. Օ՜, դուք շատ բարի եք, շնորհակալություն:
Չուկկոն և կինը վերադառնում են խցիկի մոտ:
Կինը. /բարձրաձայն/ Այս երեխան հանճար է: Նրա ամեն ինչն ուրույն, անկրկնելի է:
Հերթից լսվում է.
- Ի՞նչ էր ինքնատիպ, տակն անե՞լը:
Հերթի մի մասը փռթկացնում է:
Կինը/Ձեռքերը կրծքին սեղմելով, ողբացող ձայնով/ Ի՜նչ դժվար է լինելու նրա՝ նորարարի կյանքն այս դաժան, անհասկացող աշխարհում...
Վերջին խմբագրող՝ ars83: 24.12.2008, 01:57:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
ՆանՍ (24.11.2010)
Դա Վինչի-ի թոռներից սիրում ա կարդալ գրքեր, բայց բախտի բերումով կարդում ա սիրուհու սմսներըԿազիմի՛րո Մալե-Վինչի
Էս էլ իմ համեստ ներդրումը
Մաս Երրորդ, տեսարան Երկրորդ
Չուկկոյի և ընտանիքի ընկերների սիրած վայրերից մեկը՝ Վեստելլո։ Չուկազյաններն ու ընկերների մեծ մասը։
Մնացածը գալիս միանում են ընթացքում։
Ավելացել են նոր կերպարներ։
Արսենիո - Ընդհանուր ծանոթ։ Ոչ ոք կոնկրետ չգիտի՝ որտեղից է նա հայտնվել։ Բայց սիրված ու հարգված է շատերի կողմից։ Խելացի է։ Զուսպ։ Արդարասեր։ Ունի հումորի զգացում և շատ բաներ նկատելու նուրբ զգացողություն, որի համար վերջերս դարձել է շատերի սիրելին։ Հայա-հայա գալու է հայրենիք։ Էնտեղից էլ՝ Վեստելլո։
Երվանդես - Չուկազյանների ընտանիքի հին ընկերը, Չուկկոյի վաղեմի սաբուտիլնիկն ու գաղափարակիցը։ Սիրում է կատակել, մարդկանց հոգու հետ խաղալ, բայց նրանից ոչ ոք գրեթե չի նեղանում, քանի որ հարգված ու սիրված է բոլորի կողմից։ Մասնագիտությունն անհայտ է, բայց լեգենդներ են պտտվում, որ նա կապ ունի բարձր տեխնոլոգիաների հետ։
Իմփրեսսիո - Խորհրդավոր, շատերի համար անհասկանալի անձնավորություն։ Վարպետտիի մտերիմներից։ Շատերը նրանից խուսափում են, քանի որ չեն դիմանում սուր հումորի և աշխատում են նրա տեսադաշտից հնարավորինս դուրս լինել։ Գրում է։ Ասում են՝ լավ է գրում։
Սիվիս - թարգմանաբար՝ քաղաքացի։ Չուկազյանների ընտանիքի հին ընկեր։ Համեստ, լուռ երիտասարդ։ Շատերը նրան նմանեցնում են Փոքրիկ Իշխանին։ Իր համեստ կարծիքով՝ շատերը բնավ չեն սխալվում։ Նրա մասնագիտության մասին պտտվում է նույն լեգենդը, ինչ Երվանդեսի դեպքում՝ բարձր տեխնոլոգիաներ։
Նաև՝ Մարիետտա՝ Վեստելլոյի գեղեցկուհի և դարավոր մատուցողուհին։
Սյոմինյո՝ Չուկազյանների կողքի սեղանի անփոխարինելի տարր։
Արարված առաջին և վերջին
Չուկելլա - Տանը կնստեինք, հաց կուտեինք էլի նորմալ, տոլմա բան էի սարքել։
Ռեդդի - Ստեղ լավ ջերկի կա, մամ։
Չուկելլա - /խիստ հայացք նետելով/ դու՞ ինչ գիտես։
Սելեստա - Դե լավ, մամասկին, էդ նույնիսկ ես գիտեմ/սեղանին մատիկով նկարում է այսսմայլիկը/
Չուկելլա - /խիստ հայացքն ամուսնուն փոխանցելով/ Չուկկո..մեր երեխաները..
Բավականին զգալի շուխուրով ներս է մտնում Սյոմինյոն և նստում է կողքի սեղանին։ Չուկազյաններն ամեն կերպ փորձում են իրենց ձև տալ, որ իրենք Վեստելլոյում չեն։
Նոննա - Վարպետտիս ու Երվանդոս ու՞ր են, է՞։
Այկօ - Հանգիստ, Տատ, սըբանիր արդեն։ Կգան էլի հեսա։
Նոննա - Ես հանգիստ եմ ինչպես երբեք/մատի հրաշք վարդը խաղացկուն թափահարելով/։
Նիդլետտո - Էս Վեստելլոյի երաժշտություն ինձ սուբլիմացնում ա պո սամոե նիկուդա/ինքնամոռաց ծխելով/։
Տրիբունիս - Հոպ, բռատ, էրեխա կա նստած/հայացքն ուղղելով Սելեստային/։
Ուլյանա - Տիկին Դեփրուշի գուլպայախառը հոտն եմ առնում, ո՞վա վատ։
Արտուրո - Շուտ եմ ասել՝ ինձ չնայեք...թու..ուզում էի ասել՝ ծի տաաաաաա
Չուկկո - /գարեջրի գավաթը առանց աղմուկի ցած դնելով ու խորհդավոր ժպտալով/ Լսեք, բան եմ ասում։
Ռեդդի- Էն ես չէ ասելու պապ..էն քառա..
Գալաթեա - Վայ պստոս, արի մի հատ պաչ մաչ անեմ...մենակ սուս մնա էդ թեմայով։
Չուկկո- /հանգիստ/ Չէ, բալես, էդ չի։ Սեյնթ Սարքիսսոյի տարածքում լավ տուն եմ գտել...Նոր Տարին նշելու համար
Բոլորն ուրախ բացականչում են ու այդ պահին ներս են մտնում Երվանդեսը, Վարպետտին, Սիվիսը և Ինմփրեսսիոն։ Ողջունում են՝ բոլորին հերթով համբուրելով և տեղավորվում սեղանի շուրջ։
Այկօ - Վարպետտի, Արսենիոյից ի՞նչ կա։ Եկա՞վ։
Գալաթեա - Վայ, գալիս ա՞ էդ մասյական։
Վարպետտի - /ժպտալով/Հա, ես դրա մռ...թին հո չեմ տալու՛՛։
Երվանդես - Ինչի՞, ախպեր ջան։ Վռոդի կարգին տղայա։
Սիվիս - Հա, ինձ շատ ա դուր գալիս։ Ազնիվ ա շատ։
Նոննա - /գորովալից հայացքով Սիվիսին նայելով/ Petit Prince
Կորդելի - /հենց նոր սրահ մտած Մարիետտային/ կոնյակս ի՞նչ եղավ։
Մարիետտա - /Հմայիչ ժպիտով/Շյաս բուձիտ։
Կորդելի/խունջիկ մունջիկ գալով/Լավ Մառ ջան..վռազ չի..
Չուկկո - Տունը...
Երվանդես - /ժպտալով/ Հաա՛, ես էլ եմ տեսելլլ..հո տուն չիի՛՛։
Մարկո -Սամուելլե - Սանիտարահիգիենիկ կանոնները պահպանված ե՞ն։
Իմփրեսսիո - Եթե Կետիկո-Հայկիտոն չգա՝ հա։
Տրիբունիս - /Մարկոյին/Այ տղա դե մորթիր էլի..դու հոմ Առյուծելոն չես։ Չեղած բանի մասին եդքան կխոսա՞ն։
Սելեստա - Տոնածառ կդնե՞նք։ Թիթեռնիկնորով...հավես կլինի
Վարպետտի - Նոր Տարին էդ տանը նշենք...ու պարզենք թե "են" թե "չեն"։
Չուկկոյի դեմքը մթնում է։
Երվանդես - Ախպեր, նկատ ունի՝ խոզի բդերը որձի "են" թե "չեն"։
Իմփրեսսիո -/անհողդողդ տեսքով/ Ոնց եք պարզելու՞ որ, տարբերանշանը հետն ե՞ն ծախում։
Ընդհանուր ծիծաղ։
Չուկկո -/իր անփոխարինելի ժպիտով/ Լավ ա անցնելու
Բոլորը - Գիտենք, գիտենք../միթոմ էլի/
Վեստելլոյում հնչում է "Արդյոք ովքեր են, ինչ կտրիճներ են"
Ներս է մտնում Արսենիոն։
Արսենիո - Բոնժուղ, իմ հերոսներ![]()
Բոլորն ուրախ ողջունում են Արսենիոյին։
Արսենիո - /ցույց տալով ձեռքի մեծ տոպրակը/Ինչ եմ բերել, կարո՞ղ եք ասել։
Բոլորի հայացքն ուղղվում է Արսենիոյի ձեռքի տոպրակին։
Այն կասկածելիորեն քառակուսի է։
Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 24.12.2008, 02:31:
ՆանՍ (24.11.2010)
Ո՞վ կարա մի քիչ ֆինանսավորի կինո եմ ուզում նկարեմ
Գալաթեա, լավն էր![]()
Լի՜լ, այ իսկականից՝ ՍԸԲԱՆԻՐ: Վատացել էի
: Քառակուսիոտի վախտ մեռա
:
Հ.Գ. Տարբերանշա՜ն:
DIXIcarpe noctem
Սյոմինյո![]()
![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Գովերգները շատ էին, քննադատության պահն է:
Շատ լավ, թեթև, սարկազմային ու գրոտեսկային ոճով ներկայացված պատմություն է, որի սկիզբը կարդալուց անկեղծ ժպտացել եմ, հաջորդ մասերում արդեն ոչ մի նորություն չլինելու, անընդհատ կրկնվելու պատճառով սկսել ձանձրանալ, իսկ վերջում արդեն մի բոլ հորանջում էի
Մի քիչ դրությունը փրկեց Գալաթեայի նորամուծությունները, բայց դրանք էլ ժամանակավոր են:
Անշուշտ կարելի է անվերջ շարունակել, սակայն ճիշտ տեղում կանգնելու որոշում կայացնելը կլինի իմաստուն որոշում: Պետք չի հասնել նրան, որ ձանձրանամ ոչ միայն ես, այլև մյուսները
Կարծում եմ, ավարտելու ժամանակն է:
Իսկ ընդհանուր գնահատականը՝ գերազանց եմ գնահատում հումորն ու շարադրանքը![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Իմփրեսսիո - Եթե Կետիկո-Հայկիտոն չգա՝ հա։![]()
![]()
![]()
DIXIcarpe noctem
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ