User Tag List

Էջ 7 7-ից ԱռաջինԱռաջին ... 34567
Ցույց են տրվում 91 համարից մինչև 100 համարի արդյունքները՝ ընդհանուր 100 հատից

Թեմա: Կարմիրը և սևը

  1. #91
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կարմիրը և սևը

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Նիդլե՛տտո Ինա՛յզի - Rhayader մասնակցի նախկին նիքն է (Needles In The Eyes)
    Needles In Eyes՝ առանց The–ի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (24.11.2010), Ռուֆուս (20.09.2009)

  3. #92
    Լիարժեք անդամ Գուգօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2009
    Գրառումներ
    82
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կարմիրը և սևը

    Դզզեց
    մալադեց Արսեն, չեմ ճանաչում ոչ մեկին, բայց հասկացա ակումբցինեի մասին էր, որոնք էլ գլխավոր դերում էին:
    Լավ էր գրված

  4. #93
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կարմիրը և սևը

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Մանե ջան, եթե բոլորին ճանաչել ես, խնդրում եմ ասա, թե Չուկելլան ով էր, մինչև հիմա ոչ մեկս չգիտի
    Ուրեմն... միայն ու միայն Ձերդ Մեծության կասկածները փարատելու նպատակով՝ փորձում եմ շարունակել, «խաղացնելով» Չուկելլային Եվ ոչ միայն նրան

    Նոր գործող անձինք.
    Ռուֆաելլե. լեզվաբան-արվեստաբան-շնագետ: Ունի մի շուն՝ Պլանշ (Planche) անունով, որին սակայն նախընտրում է կոչել Բաքս (մանկությունն անցկացրել է ԱՄՆ-ում, ունի որոշ «ամերիկամետ» դրսևորումներ): Վերին աստիճանի օրինապահ և արդարամիտ անձնավորություն:
    Կիտտի. Ֆրանսախոս օրիորդ, ընկերություն է անում Այկօ-ի հետ: Եվս շնատեր է. շան անունը՝ Կեռբերոս, սակայն, Ռուֆաելլեի նման, իր շանն այլ անունով է կոչում՝ Լոկկի: Սիրում է գինի: Ուղղախոս անձնավորություն:
    Սիվիս. կերպարն արդեն նկարագրվել է Գալաթեայի կողմից: Ավելացնենք միայն, որ շատ հարգող
    մարդիկ (օրինակ՝ Արսենիոն) կոչում են նրան Սիվիլուս Սիվիլիզատուս՝ ի շեշտումն վերին աստիճանի քաղաքավարության և քաղաքակրթվածության: Շուն չունի, փոխարենը, ասում են, լավ նրբերշիկի խորոված է պատրաստում (իմա՝ հոթ-դոգ):

    Մաս երրորդ․ տեսարան երրորդ
    Չուկկոն և Չուկելլան պառկած են անկողնում, քնած են։
    Չուկկոն անհանգիստ շուռումուռ է գալիս անկողնում, խոսում, հանկարծ վեր է թռնում; Վեր է թռնում նաև Չուկելլան։
    Չուկկո․ Անհեթեթությո՛ւն, մեզը՝ ծիածանագույն, ո՞վ է լսել նման բան։
    Չուկելլա /վախեցած/․ ի՞նչ մեզ ա՛յ մարդ, հո չե՞ս գժվել։
    Չուկկո․ Ո՛չ, սենյորա, այդ դուք եք գժվել, որ ձեր երեխայի մեզը հանճարեղ եք համարում։
    Չուկելլա․ /տարակուսանքով/ ո՞ր մեկինը։
    Չուկկո /սթափվելով/․ ո՛հ, ների՛ր, սիրելիս, հիմար երազ տեսա․․․
    Չուկելլա․ Ասում էի, չէ՞՝ այդքան աշխատել չի կարելի, վերջը մի բան բերելու ես քլխիդ։ /Աչքերը լցվում են արցունքով, գրկում է Չուկկոյին/ Խոստացի՛ր, որ այդքան շատ չես աշխատի այլևս։
    Չուկկո /գրկում է կնոջը/․ Մի՛ անհանգստանա, սիրելի՛ս, ամեն ինչ լավ կլինի․․․ ինչ տարօրինակ երազ էր․․․
    Չուկելլա․ Սպասի՛ր մի հանգստացնող բան բերեմ․․․ /դուրս է գալիս սենյակից։ Քիչ անց վերադառնում է՝ բաժակը ձեռքին/․․․ ահա, խմի՛ր, կատվախոտի թուրմ է։
    Չուկկո․ /ժպտալով/ Կատվախոտը թող կատուները խմեն։
    Չուկելլա․ /ժպտում է ի պատասխան/ Մի կատու էլ դու էս, էլի։
    Չուկկոն խմում է թուրմը, վեր է կենում անկողնուց, իացնում սեղանի վրա դրված լամպը, սկսում քայլել սենյակում։

    Չուկկո․ Դու քնիր, ես մի հատ դուրս գամ պատշգամբ, մաքուր օդ շնչեմ, կգամ, կքնեմ։
    Չուկելլա․ Լավ, լամպը մի հանգցրու։
    Չուկկո․ Եղավ։ /դուրս է գալիս սենյակից/

    Չուկկոն կանգնած է պատշգամբում, դիտում է աստղազարդ երկինքը։
    Չուկկո․ Էս ա՞ստղը ինչու է կարմիր։ Երևի Մարսն է։ /Վախեցած/ Կարմիր աստղ՝ սև ֆոնի վրա Հանգիստ, Չուկկո, հանգիստ։ Սառնասիրտ եղիր․․․ ասենք՝ Ռուֆաելլեի նման։ Նստում է պատշգամբում դրված բազկաթոռին և խորասուզվում մտքերի մեջ։
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  5. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (30.09.2009), Rhayader (24.11.2010), Yellow Raven (30.09.2009), Գուգօ (02.10.2009), Ռուֆուս (30.09.2009), Ֆոտոն (01.10.2009)

  6. #94
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կարմիրը և սևը

    Մաս երրորդ․ տեսարան չորրորդ
    Տեսարանը ներկայացնում է մի բնակարան, որտեղ մահճակալի վրա քնած է Այկօն։ Կողքի սենյակում Կիտտին շորերն է դասավորում։ Կեռբերոսը քնած է Այկօի կողքին, Կիտտիի բարձի վրա։
    Կիտտի /բարկացած/․ Ատո՛ւմ եմ էդ Դիլիջիանին։ Ամբողջ օրը՝ աշխատանք։ Ոչ հանգստանալ կա, ոչ կինո գնալ, ոչ թատրոն։ Հազարից մեկ՝ մի ռոք-համերգի։ Մի քիչ գինի պիտի խմվի․․․
    Մոտենում է սերվանտին, որպեսզի գինի լցնի։
    Կիտտի․ Է՞ս ինչ էր։ Ծաղկամանն է ջարդվել։ Լավ էլ ծաղկաման էր։ Այս ինչպե՞ս է ընկել, տեսնես։ Երեկ եմ մաքրել սերվանտւ, էլի հետքեր են․ հազար անգամ ասել եմ, ապակուն ձեռք մի տվեք․․․ Բայց էս ի՞նչ էր մարդու ձեռք չի․․․ Լո՛կկի։ Անշնորհք շուն, այս ի՞նչ ես արել։
    Կիտտիի ձայնից արթնանում է Կեռբերոսը, հաչում է, վազում հարևան սենյակը։ Կեռբերոսի ձայնից արթնանում է Այկօն, դժգոհ դեմքի արտահայտությամբ ծանր նստում է մահճակալի վրա, տրորում աչքերը։

    Լսվում է Կիտտիի բարկացած ձայնը․
    Շատ էս լկստվել, հա՛։ Քեզ ո՞վ է թողել սերվանտի վրա թռնես։ Հիմա որ մի հատ մռութիդ ուտես, լավ կլինի՞։
    Այկօ․ Արա դե լավ էլի, թողեք մարդ քնի։ Ի՞նչ սերվանտ, ի՞նչ մռութ։ Կի՛տտի, Կիի՜տտի։

    Ներս է մտնում Կիտտին
    Ի՞նչ։
    Այկօ․ Սոված եմ։
    Կիտտի․ Այս ժամի՞ն։ Սպասի, գոնե լույսը բացվի։
    Այկօ․ ժամն ի՞նչ կապ ունի․․․ ի՞նչ ունենք ուտելու․ պիցցայից, բանբանեռկայից-բանից։
    Կիտտի․ Սպասի տաքացնեմ։ Պիցցա է։ /դուրս է գալիս սենյակից/
    Վազելով ներս է մտնում Կեռբերոսը՝ բերանում մսի մի կտոր։ Վազում է Այկօի մոտ, միսը դնում նրա առաջ։
    Այկօ․ Լավ էլ ապրում ես, Կեռբերոս։
    Կեռբերոսն ուրախ թափահարում է գլուխը։
    Այկօ․ չէ՞ դու քո փայը կեր, իմը հեսա տիրուհիդ կբերի։
    Վերցնում է մահճակալի կողքին բազմոցի վրա դրված տաբատը, մոտեցնում լույսին։
    Այկօ․ Կեռբերո՛ս, բայց դու ինչ ճղճիմ շուն ես, հա։ Դու ամոթ չարի՞ր, որ ինձ կծեցիր։ /ձեռքով տրտրում է նստատեղը/
    Կեռբերոսը կախում է գլուխը և պոչը խաղացնում։

    Ներս է մտնում Կիտտին․ մեր ծանոթներն էլի տափակ-տափակ դուրս էին տալիս։
    Այկօ․ հա էլ էդ ա, էլի․․․ ի՞նչը դուրդ չի եկել։
    Կիտտի․ ասում են Ռուֆաելլեի Պլանշը Լոկկիիս մի թափից կխեղդի։ Էն էլ ով-ով, էդ «պոլի փեդը»։
    Այկօ․ Արա, դրանք ոնց որ խաչբառի հորիզոնական ու ուղղահայաց տողերը լինեն, որ միասին քայլում են /ծիծաղում է/
    Կիտտի․ էլ մի ասա։ Լոկկիիս լավ ժիլետ ե՞մ առել։ /ցույց է տալիս մի ժիլետ՝ սև և կարմիր քառակուսիներով/
    Այկօ․ շախմատի տախտակ ոնց որ լինի։ Կեռբերոս, կհագնե՞ս էս շորը։
    Կեռբերոսն ուրախ թափահարում է պոչը։
    Կիտտի․ /ժպտալով/ արի, հագցնեմ, Լոկկիս։
    Այկօն դուրս է գալիս սենյակից, քիչ անց վերադառնում է պիցցայով և սրճով, նախաճաշում են։

    Տեսարանը ներկայացնում է փողոցը, որտեղ Այկօն բացում է մեքենայի դուռը Կիտտիի և Կեռբերոսի համար։
    Կիտտի․ Յա՛, մի տես ո՞վ է գալիս։

    Փողոցով քայլելով մոտենում են Ռուֆաելլեն և Պլանշը։ Պլանշի թոկն ամրացրած է Ռուֆաելլեի ուսին։
    Այկօ․ Բարլուս, Ռուֆ ջան։
    Ռուֆաելլե․ Բարև ձեզ, ինչպե՞ս եք։ Ահագին մեծացել է Կեռբերոսը։
    Կիտտի․ Հա՛, Պլանշն էլ ահագին երկարել է։ Թո՞կն ինչու ես ուսիդ գցել։
    Այկօ․ Սովորություն ա, տաքսի նստելուց ամրագոտին ա գցում, սենց քայլելուց էլ՝ Պլանշի թոկը։
    Ռուֆաելլե․ /առանց վրդովմունքի որևէ նշանի/ վատ չէր լինի, եթե դուք էլ ձեր շանը թոկով կապեիք, քաղաքային օրենքն արգելում է առանց թոկի շներին ման ածելը։
    Կիտտի․ Ամեն շուն ու գել փողոցում առանց թոկի ման է գալիս․․․
    Այկօ․ Ջիպերով․․․
    Կիտտի․ ․․․իմ Լոկկին էր իրենց խանգարո՞ւմ։
    Ռուֆաելլե․ Քաղաքային օրենքը․․․
    Կիտտի․ Ղալաթ է անում քաղաքային օրենքդ։ Մի հատ նայի՝ սիրո՞ւն ժիլետ եմ առել Լոկկիիս համար։

    Լսվում է գզվռտոցի ձայն, հաչոց։
    Կիտտի․ Էս ի՞նչ արեց շունդ, Ռուֆաելլե։
    Պաևզվում է, որ Պլանշը կրծոտել է Կեռբերոսի ժիլետը և թելերը գզել։
    Ռուֆաելլե․ Բա՛քս, էս ի՞նչ ես անում, չի՛ կարելի․․․
    Այկօ․․․ քաղաքային օրենքն արգելում է, վերջապես։
    Ռուֆաելլե․ Մի մտածեք, ես կհատուցեմ։
    Կիտտի․ Դե լավ, հիմա, բոլորն էլ շուն են, ում հետ չի պատահում․․․ Մի հատ նայեք ո՞վ է գալիս․․․

    Քայլելով մոտենում է Սիվիսը․ ձեռքին մի տոպրակ։
    /Ժպտալով/ Բարև, ժողովուրդ։
    Բոլորը ժպտում են, ջերմորեն բարևում։
    Կիտտի․ Բարի գալուստ։ Ինչպե՞ս անցավ ուղևորությունդ ԱՄՆ։
    Ռուֆաելլե․ Really? ԱՄՆ-ո՞ւմ էիր։
    Սիվիս․ Այո։ Ամեն ինչ լավ անցավ, բացի մեկնումից։ Փարիզում հինգ ժամ սպասեցի։
    Կիտտի․ ինչո՞ւ։
    Սիվիս․ Հիմա պատմեմ։ /դնում է տոպրակը մեքենայի վրա/
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  7. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (30.09.2009), Rhayader (24.11.2010), Գուգօ (02.10.2009), Ռուֆուս (30.09.2009), Ֆոտոն (01.10.2009)

  8. #95
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կարմիրը և սևը

    Մաս երրորդ․ տեսարան հինգերորդ
    Տեսարանը ներկայացնում է Փարիզի Օռլի կամ Շառլ դը Գոլ օդանավակայանը։ Վարպետտին, ծառայողական հագուստով, զենքը կապած գոտկատեղին բացատրություններ է տալիս ուղևորուհիներից մեկին /Նոննա
    Վարպետտի․ Մեզ ահազանգել են, որ օդանավում դանակ է գտնվել։
    Նոննա․ Լավ, բայց քանի՞ ժամ եք այն ման գալիս, մսյո։ Արդեն չորս ժամ է, ինչքա՞ն կարելի է սպասել։
    Վարպետտի․ Մադամ, մենք կատարում ենք մեր աշխատանքը։ /հեռանում է/
    Նոննա․ Շուռ գալով կողքին կանգնած տղամարդկանց խմբին։ Messeurs, կրակայրիչ չունե՞ք։
    Նիդլետտո․ Կրակայրիչն ո՞վ կթողնի անցկացնել ինքնաթիռ։
    Նոննա․ Թո՛ւ, մոռացել էի։ Ներվայնանում եմ։ Չէ, սա, այնուամենայնիվ ավելի լավ է, քան AIR MAROC-ը։
    Նիդլետտո․ Ինչո՞վ է լավ։
    Նոննա․ Մի տաս ժամ անսահման չաղ(հատուկ բթած) քրտնած կանաց ու գետնին աղոթողների կամպանիայում։
    Նիդլետտո․ Հա, դա լրիվ կարող է մարդու սուբլիմացիայի հասցնել։
    Նոննա․ Մի սաքսոֆոնահար էլ չկա։
    Նիդլետտո /ժպտալով/․ Եթե սաքս տաք, կնվագեմ։
    Նոննա․ Հաստա՞տ։
    Նիդլետտո․ Անպայման։
    Նոննա․ Պատկերացրեք, որ ես ունեմ սաքսոֆոն, գնել եմ, որպեսզի ամուսինս սովորի նվագել։ Հիմա․․․
    Մոտենում է նստարաններին, որտեղ դրված է սաքսոֆոնը՝ պատյանի մեջ։ Բերում է, տալիս Նիդլետտոյին։
    Նոննա․ Խնդրեմ։
    Նիդլետտոն հանում է սաքսոֆոնը պատյանից, մի քանի փորձ անում և սկսում է նվագել։ Մարդիկ մոտենում են Նոննային և Նիդլետտոյին։ Նրանց մեջ է Ուլյանան, որը բերադառնում է ԱՄՆ։
    Ուլյանա․ Լա՞վ է նվագում։
    Նոննա․ /ժպտալով/ Վատիկը չի․․․ Սիրում եմ սաքսոֆոն նվագող միրուքավոր տղամարդկանց։
    Նայում է Նիդլետտոյի մայկային, որտեղ Ջորդանո Բրունոյի փոխարեն այս անգամ պատկերված է Կառլ Մարքսը։

    Pas mal, pas mal*...
    Ուլյանա․ Ի՞նչ է նվագում։
    Նոննա․ Մալևսկու «Ռեդ սքուեըռ ին դը մոռնինգը»։
    Ուլյանա․ Լսած չկամ։

    Լսվում է աղմուկ, ձայներ։
    Վարպետտի․ Անհրաժեշտ է շուն բերել։ Հրահանգեք, որ բերեն։
    Քիչ անց երևում է Ռուֆաելլեն՝ ծառայողական հագուստով, կողքից քայլում է Պլանշը։
    Վարպետտի․ Մսյո, խնդրում եմ հետազոտեք օդանավը շան հետ։
    Ռուֆաելլե․ Yes, sir!
    տեսնելով, որ Վարպետտիին դուր չեկավ պատասխանը՝
    ** Tout de suite, Monseur

    Ուլյանա․ Բա հիմա՞ ինչ է նվագում։
    Նոննա․ Մալևսկու «Բլեք սքուեըռ ին դի իվնինգը»։

    Վարպետտին մոտենում է նրանց․
    Վերջացրե՛ք, սա օպերա չէ, այլ օդանավակայան։
    Նիդլետտո․ Հետո՞ ինչ։ Ուրեմն պիտի ձանձրույթից մեռնե՞նք։
    Վարպետտի․ Լսե՛ք, պարոն․․․
    Լսվում է Ռուֆաելլեի ձայնը․ Մսյո Վաղպետի՞։
    Վարպետտի․ Այո՞։ Ի՞նչ նորություն։
    Նիդլետտո․ /շատ ուրախացած/ Օ՜, Ռուֆաելլեն, վաղեմի ընկերս․․․ ուտեմ ծիծիկդ
    Ուլյանա․ Անձամբ ես զզվում եմ այս արտահայտությունից։
    Ռուֆաելլեն ժպտում է Նիդլետտոյին, ձեռքով բարևում։
    Դիմում է Վարպետտիին․
    Դանակը գտնվեց։ /մեկնում է տոպրակով դանակը/
    Վարպետտի․ Շատ լավ, հիմա կպարզենք, թե ումն է։ Այս ինչո՞ւ է տոպրակը թաց։
    Ռուֆաելլե․ Ներեցեք, շունս է լպստել, Բաքսը։
    Նիդլետտո․ Բաքս սաքս, չեմ սիրում սրան։ Տիրոջը սիրում եմ, իրան չէ։ Ոնց որ Գորիսը սիրես, իսկ գորիսեցիներին՝ չէ։
    Ռուֆաելլե․ Բանն այն է, որ դանակով կտրել են․․․
    Ուլյանա․ Սարսափելի է
    Ռուֆաելլե․ ․․․նրբերշիկներ, հավանաբար։ Հոտ է գալիս։
    Վարպետտի․ /հոտ է քաշում/ իսկապես։ Տեսնես ո՞վ է նրբերշիկ կտրել այս դանակով։
    Խմբին մոտենում է Սիվիսը
    Ես, պարոնայք, սա իմ դանակն է։ Ես նրբերշիկ էի կտրում նրանով՝ հոթ-դոգ պատրաստելու համար։
    Նոննա․ Բա քեզ պետք է՞ր էդ սասիսկին։ ***

    Նոննա․ Բայց տեսքից չես ասի, որ մարդասպան է։
    Ուլյանա․ Մեր մոտի մարդասպանները լրիվ ուրիշ տեսք ունեն։
    Նոննա․ Մերոնք էլ։

    Վարպետտի /Սիվիսին/․ Եկեք իմ ետևից։
    Հեռանում են։

    Ուլյանա․ Կարմիր քարտ են ցույց տալու։
    Նիդլետտո․ Սև օրն են գցելու։

    Մի առ ժամանակ անց վերադառնում են Վարպետտին և Սիվիսը, նրանց ուղեկցում է Տրիբունիսը։
    Տրիբունիս․ Ես ճանաչում եմ այս մարդուն և հավաստիացնում եմ, որ նրա նման բարի անձնավորություն ողջ Փարիզում չի գտնվի։ Ի՞նչ Փարիզ, նույնիսկ Ֆրանսիայում։
    Վարպետտի․ Դանակը չի կարելի անցկացնել օդանավ։
    Ուլյանա․ Սըր, նայեք այս մարդու դեմքին, տեսեք ինչ ժպիտ ունի։ Մի՞թե հավատում եք, որ նա կարող էր որևէ վատ մտադրություն ունենալ։ Ես նույնպես հավաստիացնում եմ ձեզ, որ ողջ ԱՄՆ-ում նրա նման անվտանգ մարդ չի գտնվի։
    Վարպետտի․ Մադամ, ես հասկանում եմ և ․․․․ միգուցե համամիտ եմ․․․
    Ռուֆաելլե․ Բայց օրենքն արգելում է օդանավ անցկացնել դանակներ։
    Նոննա․ /մի փոքր ետ հրելով Ռուֆաելլեին/ Herr Վարպետտի, ես կարող եմ պնդել, որ ողջ Շվեյցարիայում նման ազնիվ մարդ չեք գտնի, նույնիսկ եթե բարձրանաք մեր Մոլեզոն սարը։ Եթե նա ասում է, որ նրբերշիկի համար էր, ուրեմն այդպես է։
    Վարպետտի․ Այո, տիկին, իհարկե․․․
    Նոննա․ Ուրեմն թույլ տվեք բոլորիս նստել ինքնաթիռ և մեկնել, արդեն ուշ է։
    Վարպետտի․ Ըըը․․․ միգուցե․․․
    Նոննա․ Առանց առարկության։ Եթե ցանկանում եք, կարող ենք ձեզ համար կատարել "Red bloodstain on the black shirt" երգը։ Մալևսկին է գրել։ Նիդլե՞տտո։
    Նիդլետտո․ Խնդիր չկա։
    Վարպետտի․ /սարսափահար/ Ո՛չ, ո՛չ, հիմա կհրահանգեմ․․․ Անցե՛ք, խնդրեմ։
    Բոլորը մոտենում են անձնագրային ստուգման անցակետին։


    ===========
    * Pas mal - վատ չէ /ֆր․/
    ** Tout de suite, Monseur - հենց հիմա, պարոն։
    *** Այս նախադասության վերաբերյալ խմբագիրները միակարծիք չեն։ Ոմանք պնդում են, որ հեղինակն այն գրառել է հետևալ տարբերակով բնագրում․
    Բա դա քեզ պետք է՞ր, Սասիսկին։
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  9. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (30.09.2009), Rhayader (24.11.2010), Գուգօ (02.10.2009), Ռուֆուս (30.09.2009), Ֆոտոն (01.10.2009)

  10. #96
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արար չորրորդ, տեսարան առաջին

    Առավոտյան ժամը 07:30 է, Չուկկոն լողանում է՝ գործի գնալուց առաջ: Չուկելլան նախաճաշ է պատրաստում: Սելեստան փորփրում է զգեստապահարանը, շոր է փնտրում: Ռեդդին նստած է հեռուստացույցի առջև և դիտում է Դար-21:
    Հեռուստացույցով կոտրատվելով ծվծվում է մի երիտասարդ աղջիկ՝ սև մազերով, կարճ շրջազգեստով, որի վերին մասը կազմում է սև շերտը՝ վրան ամրացված վարդագույն բանտիկ: «Կա՛րոտո՜ւմ եմ»,- արտասանում է նա՝ Էյֆելյան աշտարակի ֆոնին: Հոլովակը վերջանալու վրա է, տակը գրվում է կատարողի անունը՝ Էմմի: Սենյակ է մտնում Չուկկոն՝ սրբվելով վարդագույն սրբիչով:

    Չուկկո. Էլի առավոտվանից էդ արկղը միացրել ե՞ս:
    Ռեդդին չի պատասխանում:
    Չուկկո. Ռե՛դդի, քեզ հե՛տ եմ խոսում:
    Պատասխան չկա:
    Չուկկոն մոտենում է և կանգնում տղայի և հեռուստացույցի միջև:
    Չուկկո. Ռե՛դդի, չե՞ս լսում, ինչ է:
    Ռեդդի. Նախ և առաջ ոչ թե Ռեդդի, այլ Բլեքի, կամ էլ Փինքի: Երկրորդ՝ էս ի՞նչ սիրուն սրբիչ ունես, պա՛պ:
    Չուկկո. (զարմացած նայում է սրբիչին) Ի՞նչ սրբիչ: Էս ինչ եմ արել... մորդ սրբիչն է, սխալվել եմ: Հա... ի՞նչ Փինքնի, ի՞նչ ես խոսում, տղաս:
    Սենյակ է մտնում Սելեստան՝ զոլավոր շորով, զոլերը սև և վարդագույն, գլխին թիթեռնիկ-բանտիկ, նույն ոճի:
    Սելեստա. Բարև, պապ, բարև Բլեքի: Նախաճաշո՞ւմ ենք:
    Չուկկոն զարմացած նայում է երեխաներին, ապա զարմացած դիմում է թեյնիկը ձեռքին սենյակ մտնող կնոջը՝ մեր երեխաներն այսօր գժվել են:
    Լսվում է դռան զանգը:
    Չուկելլա. (զարմացած) Ռե՛դդի, դուռը բացիր:
    Ռեդդին տեղից չի շարժվում: Չուկկոն բացում է դուռը: Շեմին երևում է հևացող Նիդլետտոն՝ մազերը գզգզված, արագ փաթաթելով վարդագույն վզկապը:
    Նիդլետտո. Ա՛յ, դուք հարգված, պատվելի ընտանիք եք այս քաղաքում, ասացեք, խնդրեմ, էմո լինելն արգելվո՞ւմ է:
    Չուկելլա. Էմոլինելը ի՞նչ է: Լիմոնի հե՞տ ես:
    Նիդլետտո. Տո ի՞նչ լիմոն, բանը բանից անցել, ծովաբողկ է դարձել:
    Ռեդդի. Խրե՞ն, այսինքն:
    Նիդլետտո. (գլխով դրական շարժում է անում, արագ մի թերթ է խցկում Չուկկոյի ձեռքերի մեջ) Առե՛ք, կարդացե՛ք, թե ինչ է կատարվում մեր երկրում: (Պատրաստվում է հեռանալ)
    Չուկկո. Նե՛րս արի, մի բաժակ սուրճ խմիր, նոր գնա:
    Նիդլետտո. Ի՞նչ սուրճ, սև՞: Չէ, չեմ ուզում:
    Չուկելլա. Համով կրեմով տորթով:
    Նիդլետտո. Ի՞նչ տորթ:
    Ռեդդի. Կրեմով տորթ: (Խորամանկ ժպտալով) Վարդագույն կրեմով տորթ:
    Նիդլետտո. Հա՞, վարդագո՞ւյն: Հմմ... Կարելի է (ներս է մտնում):

    Քիչ անց բոլորը նստած են սեղանի շուրջը, Չուկկոն կարդում է Նիդլետտոյի տված թերթը, Չուկելլան թեյ և սուրճ է լցնում, ապա նստում է:
    Տեսնելով, որ մոռացել է դանակ դնել Նիդլետտոյի ափսեի կողքին, դիմում է Սելեստային.
    Չուկելլա. Սելեստա, մի հատ դանակ բեր Նիդլետտոյի համար:
    Նիդլետտո. (ձեռքով անհանգիստ շարժում է անում, բարձրաձայն) Պետք չէ, ես իմն ունեմ:
    Զարմացած Չուկելլայի աչքի առաջ ուսապարկից հանում է մի 20-30 սմ-անոց մի հուշանվեր-դաշույն և սկսում կտրատել տորթը:
    Ռեդդի. Ձյաձ, որ պրծնես, ինձ էլ տուր, կտրեմ:
    Չուկելլա. (զարմացած) Չուկկո... ըըը... դու ... տեսե՞լ ես Նիդլետտոյի... դանակը:
    Չուկկո. (բարձրացնում է գլուխը, նայում Նիդլետտոյին) Քանի դեռ ոչ մեկին չի խանգարում, կարող է տորթ ուտել ինչով ուզի: (Կախում է և շարունակում ընթերցանությունը)

    Հեռուստացույցով սկսվում է լուրերի թողարկումը: Հաղորդավարը տեղեկացնում է.

    Երեկ ժամը 16:30-ի սահմաններում մանկական երկաթուղու տարածից Երևան քաղաքի Կենտրոնական բաժին բերման են ենթարկել վեց աղջկա: Այսօր աղջիկներից երեքը հանդես են եկել ասուլիսով, մանրամասն պատմել` ինչ է եղել: Պարզվում է` աղջիկներից մեկի ձեռքին եղել է հուշանվեր թուր, ինչը նկատել են տարածքի հսկիչները եւ աղջիկներին հորդորել, ասել, որ հեռանան տարածքից, քանի որ իրենց մոտ սառը զենք է, անվանել են աղջիկներին էմոներ, սատանիստներ, ոչ ֆորմալ տեսք ունեցողներ: Մինչեւ աղջիկները կհեռանային տարածքից` հայտնվել են ոստիկանները, որոնցից ընդամենը մեկը ոստիկանական համազգեստով է եղել, մյուս երկուսը` քաղաքացիական, որոնք հրելով, աղջիկների մազերը քաշելով մեքենա են նստեցրել, տարել ոստիկանություն:
    Նիդլետտո. (թափահարելով դաշույնով) ՈՎ Է ԱՅՍ ԻԴԵՈՏԻԶՄԻ ՀԵՂԻՆԱԿԸ? Որն է էս բեսպրեդելի նպատակը? Ում հիվանդ ուղեղն ա էս եզրակացությանն եկել? Ինչ իրավունքով?

    Չուկելլա Մի լավ բան չես լսի հեռուստատեսությամբ:
    Վերցնում է հեռակառավարման վահանակը և փոխում ալիքը: Էկրանին հայտնվում է մի տաղավար, որտեղ մասնակիցներն ինչ-որ բան են քննարկում:
    Մասնակիցներից մեկը. «Ավելի մեծ ապուշություն չէի լսել..... Ստեղ ո՞վ ա կարծում, որ ոստիկանը կարա աղջիկ երեխային քացով ծեծելով տանել բաժին....»
    Հաղորդավար. Ո՞վ է դահլիճում կարծում, որ ոստիկանը կարող է աղջիկ երեխային քացով ծեծելով տանել բաժին:
    Մեկ այլ մասնակից. Ես հավատում եմ:

    Նիդլետտո Ես էլ եմ հավատում: Նույն մենթե՞րը չեն ցույցեր ցրելուց աղջիկներ, տատիներ ու այլ նման մարդկանց ծեծում:

    Հաղորդման մասնակիցներից մեկը, սև հագուստով և վարդագույն գլխարկով մի աղջիկ. Ես էլ եմ հավատում, դա այդպես էլ եղել է:
    Հաղորդավար. Ձեր անո՞ւնը:
    Աղջիկը. Էսմորալդա: Կարճ՝ Էմո:
    Հաղորդավար. Որևէ կուսակցաության հարո՞ւմ եք:
    Աղջիկը. Այո, Կվազիդոդոյի կուսակցությանը: Եվ, ընդհանրապես, Չուկանոյի էմոներ, խնդրում եմ, մի կրեք ծակող, կտրող իրեր կամ այլ բաներ, որոնք կարող են օրինականացնել ձեր նկատմամբ ոստիկանության վարքը:

    Դռան զանգ: Չուկելլան գնում է դուռը բացելու:
    Նիդլետտո. Հենա գրաքննության ենթարկեք Հովհաննես Թումանյանի «Մարոն» ու «Անուշը», հանեք դպրոցական նյութից, կամ էլ խմբագրեք. «Մարոն» վերջում կթողնի գյուղն ու կդառնա ՀՀ ՆԳՆ սպա, իսկ Անուշը մեղադրանք կներկայացնի եղբոր նկատմամբ ու լեյտենանտ Մարոն կհետաքննի գործը:

    Ռեդդին և Սելեստան ծափահարում են:
    Չուկկո. (փակելով թերթը) Գործի իմիտացիա՞, թե՞ վախի մթնոլորտի սերմանում:
    Ամեն դեպքում դատապարտելի է: Շատ չեմ ծավալվում հասարակ պատճառով. էստեղ ծավալվելու բան չկա:

    Լսվում է Չուկելլայի ձայնը. Թափահարում է թրով, հարցնում է էմոլինելը արգելվո՞ւմ են:
    Ներս են մտնում Չուկելլան և Այկօն:
    Այկօ. Այո՛, էմո լինելն արգելված է, ինչպես և արգելված է լինել ընդդիմադիր, լինել ձեռնարկատեր, լինել հաշմանդամ, լինել ազատամարտիկ, լինել երաժիշտ և այլն: Բիզնեսմենները ղժժում են էմոների վրա և գլխով հավանության նշաններ անում նրանց ճնշող ոտիկաններին, քանի դեռ հենց այդ նույն բիզնեսմեններին չեն սկսել քաղմասների պատուհաններից նետել դուրս. զանազան երիտասարդական շարժումների հետևորդները ղժժում են չկատարած հանցագործությունների համար՝ միայն ու միայն իրենց համբավի և տեսքի երեսից, քաղմասներում ծեծ ուտող «ռագացցոների» վրա, քանի դեռ հենց իրենց չեն սկսել նախիրի նման հավաքել-տանել ոստիկանություններ: (Տարածելով ձեեռքերը զարմացած իրեն նայող նստածներին) Բացառությունները շատ քիչ են: Ղժժացեք իրար վրա, բարեկամներ, ղժժացեք: Դրա մասին առողջապահության նախարարությունը ոչ մի բան չի զգուշացրել:
    Վերջին խմբագրող՝ ars83: 23.11.2010, 22:50:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  11. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (23.11.2010), Chuk (25.11.2010), einnA (25.11.2010), Jarre (25.11.2010), My World My Space (23.11.2010), Rhayader (24.11.2010), Արևածագ (23.11.2010), Երվանդ (23.11.2010), Հայկօ (23.11.2010), Ձայնալար (25.11.2010), Մանուլ (23.11.2010), Շինարար (23.11.2010), Ուլուանա (28.11.2010), Ռուֆուս (24.11.2010)

  12. #97
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թող ապրի միշտ սարկազմը... Լավն էր, Արս թիվ 83:
    Նիդլետտոն փաստորեն մոտը դաշույն ունի տորթ կտրելու համարՀամ էլ շշուկներ են պտտվում, որ նա իր անունը փոխել է վաղուց, այսուհանդերձ Ռայադետե են նրան ասում մոտիկները:
    Վերջին խմբագրող՝ *e}|{uka*: 23.11.2010, 22:54:
    Чеширский КотЭ

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (25.11.2010), einnA (25.11.2010), Jarre (25.11.2010), Rhayader (25.11.2010), Ռուֆուս (24.11.2010)

  14. #98
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ, ժողովուրդ ջան, ազատ զգացեք ձեզ և շարունակեք օպուսը, եթե ցանկանաք:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  15. #99
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արար չորրորդ, տեսարան երկրորդ
    Նույն անձինք ինչ որ նախորդ տեսարանում:

    Այկօ. Լույսներդ բարի: Քոփիրայթ՝ չուկանցի:
    Չուկկո. Ողջույն, համեցի՛ր, նստի՛ր: Լսե՞լ ես՝ ինչ է կատարվել:
    Այկօ. (խորամանկ ժպիտով) Ես ամեն ինչ լսում եմ (պայուսակից մի հաստափոր հուշատետր է հանում) և գրի եմ առնում:
    Նիդլետտո. Այդ ի՞նչ դավթար է:
    Այկօ. Մի կտոր տորթից հետո ամեն ինչ կպարզվի: Ինձ թեյ, խնդրեմ, սուրճ չեմ ուզում:
    Չուկելլա. Սև՞, թե՞ կանաչ թեյ:
    Այկօ. Չեմիչէ, սպիտակ: Իհարկե սև: Շնորհակալություն:
    Չուկելլա. Դուք անցյալ օրը նայեցի՞ք Սան-Ռեմոյի երգի մրցույթը:
    Այկօ. Արդեն saint էմո էլ կա՞: Երբ են կարգել:
    Չուկելլա. 1951-ին է առաջին անգամ անցկացվել մրցույթը, ինչքանով գիտեմ:
    Այկօ. (բացում է դավթարը, վերցնում գրիչը) Գրանցենք, առանջին անգամ էմոն սանկտիֆիկացվել է էմո-շարժման կողմից 1951-ին: Անկասկած՝ հետմահու:
    Ռեդդի. Ինչո՞ւ հետմահու:
    Այկօ. (թերթում է դավթարի էջերը) որովհետև «Էմոյական գաղտնի կոդեքսը խստիվ արգելում է մեծանալը: Ծանոթագրություն. որոշ անտիկ աղբյուրներում «մեծանալ» բառի փոխարեն գործածված է «դախանալ» բառը»:
    Նիդլետտո. Օգտակար գործ ես անում: Ես էլ պիտի նստեմ տանտրայի ու սուբլիմացիայի ձեռնարկս ավարտեմ:
    Այկօ. (կծում է տորթը) Անշնորհակալ գործ է բայց, պիտի ասեմ: Իսկ նկատե՞լ եք, որ բոլոր էմոներն անչափահաս են: Նրանք պարզապես չեն հասցնում մեծանալ: (Մատն անցկացնում է վզի դիմացով) Չը՛խկ և վերջ:
    Նիդլետտո. Սխալ է, ես, օրինակ, էմո եմ այսօրվանից և չափահաս եմ:
    Այկօ. Հետաքրքիր է... Քանի՞ անգամ ես ինքնասպան եղել:

    Էկրանից լսվում է նախորդ ծրագրի հաղորդավարի ձայնը:
    Հաղորդավար. Ներկայացե՛ք, խնդրեմ:
    Մի օրիորդ. Ֆրեյլինա Անիտա:
    Հաղորդավար. Դուք պնդում եք, որ էմոները վտանգավոր են հասարակության համար: Ինչո՞վ կհաստատեք դա:
    Օրիորդը. Մեր հարևանի աղջիկը էմո է: Աղջիկներով հավաքվում են, գնում Չուկանոյի երկաթուղային կայարանը, ինչ են անում այնտեղ՝ չգիտեմ: Ասում են՝ մի անգամ կատու են քերթել: Երկու անգամ էլ ինքնասպանության փորձ են կատարել:
    Այկօ. (թերթում է դավթարը) Կա այդպիսի բան: Անհերքելի Փաստ No. 19542. «Էմոները սնվում են փողոցային կատուներով, պարկեշտ ոստիկաններով, ինչպես նաև նման այլ վայրի գազաններով»:
    Նիդլետտո. Կատուներն ափսոս են, իհարկե:

    Չուկելլա. (փորձելով փոխել խոսակցության թեման) Իսկ դուք լսե՞լ եք Պուլենկի «Ստաբատ Մատերը»: Հրաշալի՜ ստեղծագործություն է, շատ բարդ: Դիեզներով ու բեմոլներով լեցուն:
    Այկօ. Բեմոլ... ինչ ծանոթ բառ է:
    Չուկելլա. Իհարկե, ալտերացիայի նշան է:
    Այկօ. Չուկկո, դու գիտե՞ս, որ կինդ քայլող հանրագիտարան է: Իհա՛րկե, ալտերացված են դրանք, էն էլ ինչ աստիճանի ալտերացված: (Թերթում է դավթարը) Պոկեմոն... Նեմո... Մեմորանդում... Դեմոնստրացիա... Դեմոբիլիզացիա... ահա՛, գտա, բեմոլ՝ բենամուս * էմո լակոտ:
    Նիդլետտո. Բեխեր **, ես կասեի:
    Չուկկո. Բեջուռա, իմ կարծիքով:
    Այկօ. (գրի է առնում բոլոր տարբերակները) Շնորհակալություն տարբերակների համար:
    Ռեդդի. Ձյաձ, լսե՞լ ես: (Այկօյին է մեկնում մի ձայնասկավառակ)
    Այկօ. (բեղի տակ ժպտալով) Տոկիո Հոթե՞լ: (Նորից թերթում է դավթարը) Անհերքելի Փաստ No. 19543. «Եթե լիալուսնի ժամանակ էմոն կծում է մարդուն, այդ պահից սկսած յուրաքանչյուր հաջորդ լիալուսնի ժամանակ զոհն անխուսափելիորեն ծածկվում է սև-վարդագույն զոլերով և մինչև լուսաբաց Տոկիո Հոթել է լսում»:

    Չուկկո. (Չուկելլային) Ես որոշեցի, թե ինչ ենք դնելու մեր շան անունը, երբ գնենք նրան:
    Չուկելլա. (ուրախ) Ռե՞քս:
    Չուկկո. Ո՛չ, Արտեմոն:



    * բենամուս - նամուս չունեցող
    ** բեխեր - տարաբախտ, դժբախտ
    Վերջին խմբագրող՝ ars83: 25.11.2010, 15:29:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (25.11.2010), Chuk (25.11.2010), einnA (25.11.2010), Monk (25.11.2010), Rhayader (25.11.2010), Արևածագ (25.11.2010), Հայկօ (25.11.2010), Ձայնալար (25.11.2010), Ռուֆուս (25.11.2010)

  17. #100
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,197
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավն էր,ոնց հասկացա ակումբում կատարված իրական դեպքերի հիման վրա էր գրված,բայց դրանցից ոչ բոլորին էի ծանոթ
    Հ.Գ. բայց սուբլիմելը վատ բան չի
    The cake is a lie.

Էջ 7 7-ից ԱռաջինԱռաջին ... 34567

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կարմիրը
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 6
    Վերջինը: 11.09.2013, 13:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •