User Tag List

Էջ 4 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 100 հատից

Թեմա: Կարմիրը և սևը

  1. #46
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Կարմիրը և սևը

    Մեջբերում Red_Devils-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչքանով հասկացա ակուբցի չի
    Թեկուզ, ես մեկ ա ուզում եմ իմանալ, թե ո՞վ ա

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #47
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կարմիրը և սևը

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեկուզ, ես մեկ ա ուզում եմ իմանալ, թե ո՞վ ա
    Ժամանակից առաջ մի ընկի… ամեն ինչ կիմանաս, իր ժամանակին…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  3. #48
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կարմիրը և սևը

    Տեսարան երրորդ
    Նույն գործող անձինք, ինչ որ նախորդ տեսարանում

    Այկօ. /շուռ գալով Չուկկոյի կողմը/ Էդ ի՞նչ ա նայում: Չուկկո ջան, հասարակ քառակուսիներ են. մինը սև, մյուսը՝ կարմիր: Ես էլ կարող եմ դրանցից նկարել, եթե ոչ ավելի լավը:
    Գալաթեա. Ab ovo usque ad mala*, հավատում եմ:
    Այկօ. /ժպտալով/ Հա, դրա եղածն ի՞նչ է որ:
    Չուկկո. Այդքան մարդ է տեսել, ասում են՝ գլուխգործոց է, դու ասում ես՝ հասարակ քառակուսի՞ է: /գրպանից հանում է գրպանի համակարգիչը և սկսում ինչ-որ բան հավաքել էկրանին ստիլոյով/:

    Չուկելլա. /Կորդելիին/ Մեր կիտրոնի ծառը պտուղ է տվել:
    Կորդելի. Յա՛, իսկական կիտրո՞ն:
    Չուկելլա. Այո, իսկական:
    Կորդելի. Գնանք, նայենք:
    Չուկելլա. Գնանք:

    Այկօ. Եկել էր մի պահ, երբ որոշ արվեստաբանների չէր բավարարում արվեստի ներկա սահմանումը: Այն չափազանց հնաոճ կամ չափազանց սեղմ էր թվում: Իրենք ուզում էին այդ «ծամծմված» շրջանակից դուրս գալ: Դրա համար էլ սկսեցին սև քառակուսիներ նկարել:

    Չուկկո. /նայելով գրպանի համակարգչի էկրանին/ Այ տեսեք, Սերգեյ Լևինն ասում է՝ երբ ուշադիր նայում ես նկարին, ճաքերի արանքից նուրբ գունային երանգներ են երևում :
    Այկօ. Գլուխը պատին է տալիս Լևինը: Սև քառակուսի է, ուրիշ ոչինչ, Չուկկո ջան, ինչքան ուշադիր ուզում ես, նայիր:
    Վարպետտի. Սկսվե՞ց: Ի՞նչ հատուկ բան պիտի տեսնես, է՞: Ես, օրինակ միայն սև քառակուսի եմ տեսնում:
    Տրիբունիս. Ես էլ:
    Ուլյանա. Փաստորեն սուրճի մրուրից ոչնչով չի տարբերվում:
    Չուկկո. Ես ոչինչ չեմ կարող ասել, մինչև բնօրինակը չտեսնեմ:
    Էլամոս. Հիմա որտե՞ղ է այդ քառակուսին:
    Ռեդդի. Ռուսաստանում, Էրմիտաժում:
    Տրիբունիս. Իմիջիայլոց, մեկ միլիոն է վճարվել այ նկարի համար: /ժպտալով/ Եվ գիտեք՝ հետաքրքիրն ի՞նչ է՝ Մալևիչի խոսքերով, ինքը մի քանի ամիս աշխատել է այդ նկարի վրա:

    Ներս են գալիս Չուկելլան և Կորդելին, Կորդելիի ձեռքին մի կիտրոն կա:
    Չուկելլա. Ախր դեռ լրիվ չէր հասունացել այդ կիտրոնը:
    Կորդելի. /հոտ քաշելով կիտրոնից/ Հեսա մենք սրան կստուգենք: /մոտենում է սեղանին, կիտրոնը դնում ափսեի մեջ, վերցնում դանակը, սկսում կտրատել/: Ոնց որ թե իսկական է: /դիմելով Սելեստային/ Սելեստիկ ջան, մի հատ Կորդելի ձյաձայի համար չայ կդնե՞ս:
    Սելեստա. /կանգնած հեռուստացույցի մոտ, ԴՎԴ-նվագարկչի մեջ սկավառակ է դնում/ Հեսա, մի հատ теть Галя-ի համար իրա սիրած մուլտերից դնեմ, թեյ կպատրաստեմ:
    Գալաթեա. Ո՞րն ես դնում, Սելյակա:
    Սելեստա. Կառլսոնը, теть Галь:
    Գալաթեա. Կայֆ

    Ուլյանա. Ես հասկանում եմ, որ որոշ մարդիկ տարբերվելու, ինքնահաստատվելու պահանջ են ունեցել, բայց ինչո՞ւ դա մասսայականացնել, դարձնել հանրային կարծիք:
    Այկօ. /թոթվելով ուսերը/. Vox pópuli, vox Déi **
    Սելեստա. /հետևից մոտենալով հորը և փաթաթվելով նրան/ Պապուլի, պապուլի
    /տեսնելով, որ մայրն իրեն է նայում, ավելացնում է/ Նաև մամուլի

    Չուկկո. /Ցույց տալով հավաքվածներին իր գրապնի համակարգչի էկրանը/ Այ կարո՞ղ եք ասել, թե ինչ է սա: /Էկրանին երևում է սև քառակուսի/
    Այկօ. /Մեկնելով ձեռքը և վերցնելով համակարգիչը/ Չուկկոյի սև քառակուսին: /փոխանցում է Ուլյանային/
    Ուլյանա. /տարակուսանքով/ Քառակուսի: /փոխանցում է Նոննային/
    Նոննա. Ինձ թվում է՝ քառակուսի: /փոխանցում է Մարկո-Սամուէլլեյին/
    Մարկո-Սամուելլե. Նորմալ ֆիզիկա-հոգեբանական վիճակում գտնվող մարդը կասի՝ սև քառակուսի: Բայց, օրինակ, որոշ հատուկ բաղադրությամբ նյութեր ընդունած մարդն այստեղ ինչ ասես կտեսնի՝ սկսած...
    Նիդդլետտո. /ընդհատելով/ ... սուբլիմացված Մադոննայից մինչև տանտրավորած Լեոնարդոն:
    Ռեդդի. /Մարկո-Սամուելլեյի ուսի ետևից նայելով/ Չէ, այստեղ տեքստ կա գրված...
    Veritas vincit, Veritas vos liberabit *** Ուղղակի սև ֆոնի վրա համարյա սև ֆոնով է գրված:
    Չուկկո. /ժպտալով/ Եվ միայն Ռեդուլը նկատեց
    Չուկելլա. /հրճվանքով/ Խելոք հորն է քաշել...
    Տրիբունիս. Դա դու ես հորինում, եղբայր, նայոներից ոչ մեկը չի ասում, թե Մալևիչի նկարին նայելիս ուրիշ գույներ է տեսել:
    Վարպետտի. Ուզո՞ւմ ես, մի րոպեում ես էլ նման սև քառակուսի նկարեմ:
    Այկօ. Մի հատ էլ իմ կողմից: Ի՞նչ պակաս կլինեն իմ նկարները կոնկրետ այս նկարից:

    Էկրանին այդ ժամանակ Կառլսոնի մասին մուլտֆիլմն է ցուցադրվում: Հեռուստացույցի դիմաց նստած Ֆրեկենբոկ դաստիարակչուհին, խմելով թեյն, ասում է.
    Подумать только! По телевизору показывают всяких жуликов! Ну чем я хуже??

    Չուկկո. Որտեղի՞ց եք այդքան համոզված ասում, եթե բնօրինակը չեք տեսել:
    Վարպետտի. Ես հանձնվում եմ, այս մարդն անուղղելի է:
    Էլամոս. Կներեք, բայց ավելի հիմար բան, քան էս քառակուսիները, ես չեմ տեսել: Սենց որ գնա, կարող ա հայտնաբերեն, կներեք,իհհարկե, բայց պետք ա ասեմ, որ Մալևիչը փոքր ժամանակ տակը չիշիկ անելուց էլ ա գլուխգարծոց-լաքաներ թողել սավանի վրա: Այ դրա համար էլ արվեստագետները սովամահ են լինում, որովհետև ամեն ինչ ռասկռուտկի հարց ա:
    Նոննա. /ծիծաղելով/ Դու էլ հո չասեցիր, Էլ:
    Կորդելի. Քաիսով էր ծախվել դրա քառակուսի՞ն:
    Ռեդդի. Մեկ միլիովով:
    Կորդելի. Եկեք ես երեք հատ նկարեմ՝ տարբեր գույների տաս հազարով տալիս եմ, մուշտարի ճարեք:
    Չուկելլա. Բա էդ փողն ի՞նչ ես անելու:
    Կորդելի. /մտածում է/ Դե, մի հատ սկզբում կգնամ Սասսիենց պիցցայանոցը, հետո տեսնանք...

    Գալաթեա. Դե լավ, չհոգնեցի՞ք, եկեք մի ուրիշ բանից խոսենք:
    Վարպետտի. Ես առաջարկ ունեմ...

    ========================================================================
    * Ab ovo usque ad mala (լատ.)՝ ձվից միանգամից մինչև խնձորը, փոխաբ.՝ սկիզբից մինչև վերջ
    ** Vox pópuli, vox Déi (լատ.)՝ հանրության ձայնն Աստծո ձայնն է
    *** Veritas vincit - Ճշմարտությունը հաղթում է, Veritas vos liberabit - Ճշմարտությունը ձեզ ազատ կանի (լատ.)
    Վերջին խմբագրող՝ ars83: 23.12.2008, 22:45:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  4. #49
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կարմիրը և սևը

    Կորդելի-ի կերպարը վերջնա....
    Чеширский КотЭ

  5. #50
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կարմիրը և սևը

    Արս, ես ուղղակի զարմանում եմ, թե դու որտեղի գիտես, որ ես իսկապես սիրում եմ պապայիս տենց ձևով գրկել…

    Չուկին չէ, պապանիկիս

    Լավն ես
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  6. #51
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կարմիրը և սևը

    Տեսարան չորրորդ
    Նույնք, վերջում՝ միայն Չուկազյանների ընտանիքը:

    Սելեստա. Ասա, ձյաձ Վա, դու միշտ հետաքրքիր բաներ ես առաջարկում:
    Վարպետտի. Ուտեմ մռութդ, Սելեստիկ ջան: Առաջարկում եմ այսպիսի մի խաղ: Մեկը ինչ-որ պատմության սկիզբ է պատմում, հետո մնացածները շարունակություն են հորինում, գրում, հետո կարդում ենք դրանք, որոշում ամենալավը:
    Կորդելի. Բա պրիզը ի՞նչա:
    Վարպետտի. Մի հատ մենձ պիցցա Սասսիենց մոտ, կբավե՞, Բգո:
    Կորդելի. /մտածելով/ Պլյուս մի շիշ գինի:
    Վարպետտի. Հարց չկա:
    Էլամոս. Վատ միտք չէ:
    Տրիբունիս. Լավ միտք է, սկսենք: Ո՞վ է պատմում սկիզբը:
    Վարպետտի. Թող Գալոն սկսի, հը՞:
    Գալաթեա. /ժպտալով/ Volens et potens * Մի հադ դեդեկտիվ:
    Վարպետտի. Դավայ, Գալո ջան:
    Գալաթեա. /մի փոքր խորհրդավոր ձայնով/
    Դռան վերևում գրված էր` "Գտիր քեզ այստեղ":
    Կարմիր նեոնե տառերից "ք"-ն չէր վառվում: Քմծիծաղ տվեց ու մտավ ներս:
    Նախասրահից հյուրասենյակ տանող դռան վերևից կախած զանգակը ծլնգաց, երբ ներս մտավ:
    - Մտեք նստեք, հիմա կգամ, - լսվեց սենյակի խորքից:
    Հայացք նետելով քիչ առաջ լսված ձայնի ուղղությամբ` մոտեցավ սեղանին: ...
    Գուշակելու քարտերը մաշված էին, կողքերը ծալծված:
    Յուրաքանչյուր քարտը շուռ տալիս կինը հայացքով մերկացնում էր դիմացը նստած տղամարդուն ու ասում հերթական ախմախությունը:
    Հանկարծ հասկացավ, որ դիմացինի ժպիտը դադարում է պարզապես սիրալիր լինելուց ու լռեց:
    - Կտաք ձեր ձեռքը? Ես էլ եմ ուզում փորձել գուշակել - մեղմ, խորը ձայնով ասաց տղամարդը:
    Հայացքը չկարողանալով կտրել մոխրագույն աչքերից` լարովի տիկնիկի մեխանիկական շարժումով, անճաշակ մատանիներով ծանրացած ձեռքը մեկնեց տղամարդուն:
    Մի քանի վայրկյան ձեռքի ափին նայելուց հետո տղամարդը բարձրացրեց գլուխը և սարսռեցնող ժպիտով նայեց կնոջը:
    - Դուք հինգ րոպեից մեռնելու եք:
    Չուկելլա. Ո՞ւֆ, մարմինս փշաքաղվեց:
    Վարպետտի. Տաս րոպե ժողովուրդ: /Ռեդդին այդ ընթացքում թղթեր և գրիչներ է դնում սեղանին: Գալաթեայի պատմածը շարունակել ցանկացողները մոտենում են սեղանին, վերցնում թղթերն ու գրիչները: Մնացածները շարունակում են խոսել միմյանց հետ:/
    Այկօ. Գալ, փորձե՞լ ես բանբանեռկա պիվով:
    Գալաթեա. Այկօ, իսկ դու փորձե՞լ ես Շոպեն ս պնդուկոմ:
    Սելեստա. /հոգոց հանելով/ Ձյաձ Այկօ, ծյոծ Գալ, էնքան դժվար կուրսային եմ գրում:
    Այկօ. Ինչի՞ մասինա, Սելօ:
    Սելեստա. Հիպերբոլացված հիպոթեզների հապաղող-հիպնոսացնող հպումը հիպ-հոպում:
    Չուկկո. Մաթեմի՞ց ես գրում:
    Սելեստա. Չէ, պապ ջան, լեզվի տեսությունից:
    Այկօ. Հա, մենք էդ տիպի բաներ էինք գրում, օրինակ ռուսերենից: Մի հատը կոչվում էր, կարծեմ "палатализация платоновых паталогий на полотерах":
    Սելեստա. Երկու հիմնական ուղղություն կա՝ մեկը հիպերբոլը, մյուսը՝ հիպ-հոպը: Չեմ որոշել, որի վրա շեշտը դնեմ:
    Գալաթեա. Via media**, իհարկե, պստո:
    Այկօ. Ես էլ եմ այդպես կարծում:

    Վարպետտի. Ժամանակը սպառվեց, ո՞վ ունի պատրաստի շարունակություն:
    Կորդելի. Ես:
    Վարպետտի. Կարդա, Կորդո, կուլինարնի բանա՞:
    Կորդելի. Հա, բավականին: Ուրեմն... /կարդում է գրածը/
    «Կինը թերահավատորեն նայեց տղմարդուն:
    - Ինչի՞ց պետք է մեռնեմ,- հարցրեց նա:
    - Չուտելուց,- պատասխանեց տղամարդը: - Դուք չափազանց հյուծված եք:
    - Ես նոր եմ ընթրել,- պատասխանեց կինը:
    - Եվ ի՞նչ եք կերել,- հետաքրքրվեց տղամարդը:
    - Խաշած կարտոֆիլ:
    - Վա՛յ քու,- զարմացավ տղամարդը: - Հո քառասունհինգ թիվը չի՞: Մի նորմալ բան չկար:
    - Ես բեմի պրոֆեսիոնալ մոդել եմ:
    «Հա էլի, դո՛ւ, քաֆթառ»,- մտածեց տղամարդը:
    - Պետք է պահպանեմ դիետա, որպեսզի ֆիգուրաս չփչացնեմ:
    - Դուք համարյա կմախք եք,- ասաց տղամարդը: Քանի՞ տարեկան եք:
    - Մահս գուշակում եք, տարիքս չկարողացա՞ք,- քմծիծաղ տվեց կինը: Քսանմեկ:
    «Քուանշ», - անցավ տղամարդու մտքով:
    - Ասում եք, երբ կմեռնե՞մ:
    - Երկու րոպեից,- վստահությամբ ասաց տղամարդը:
    - Դուք մասնագիտությամբ ո՞վ եք,- հետաքրքրվեց կինը:
    - Պատալոգոանատոմ,- պատասխանեց տամարդը:
    - Ա՜, հասկանալի է,- ասաց կինը մի տեսակ թույլ ձայնով: - Օդը քիչ է մի տեսակ: Չէիք բացի պատուհանը:
    - Խնդրեմ,- պատասխանեց տղամարդը վեր կենալով և պատուհանը բացելով:
    –Շնորհակալու... Կինը չհասցրեց պատասխանել: Նրա հյուծված մարմինը թուլացած ընկավ աթոռին: Տղամարդը մոտեցավ նրան, ստուգեց զարկերակը և անտարբեր տոնով ասաց.
    - Մարդ չուտելեն կմեռնի: »

    Չուկելլա. /վախեցած/ Ռեդդի, Կորդելի ձյաձյային մի հատ էկլեր տուր:
    Վարպետտի. մդա՜: Դուք ձեր ամպլուայում եք, մաեստրո, շնորհավորում եմ:
    Կորդելի. /ծամելով էկլերը/ Շնորհակալ եմ, պարոն դատավոր:

    Վարպետտի. Ուրիշ ցանկացողնե՞ր:
    Ուլյանա. Ես:
    Վարպետտի. Համեցեք, մադամ:
    Ուլյանա. Գրացիա, սինյոր: /վերցնում է թուղթը և սկսում ընթերցել/
    «Կինը վախեցած ետ քաշեց ձեռքը, սակայն միանգամից տիրապետեց իրեն և անհոգ ժպիտով ասաց.
    - Թույլ տվեք չհավատալ:
    - Կարող եք և չհավատալ, բայց դա փաստ է: Ես...»
    Չուկելլա. Սիրտս ծակեց:
    Սելեստա. Ինչի՞ց, մամ:
    Չուկելլա. Էս ծանր պատմություններից:
    Նիդլետտո Ինայզի. Տանտրավորիք կնգան:
    Մարկո-Սամուելլե Էլ մի ասա:
    Կանիբալլո. Հետաքրքիրա, թող կարդա:
    Էլամոս. Եկեք թողնենք մյուս անգամվա: Ուշ էլ է...
    Գալաթեա. Թղթերը տվեք Վա-ին, միասին կնայենք, մյուս անգամ կասենք, ո՞րն է ամենալավը:

    Հյուրերը վեր են կանում իրենց տեղերից:
    Չուկելլա. Վայ, չէ, նստեք, ուղղակի ուրախ թեմաներից խոսենք:
    Նոննա. Չուկելլա ջան, դրա համար չենք գնում, իրոք ուշ է:
    Բոլորը շնորհակալություն են հայտնում տանտերերին, հագնվում և հերթով դուրս գալիս տանից:
    Գալաթեա. Veni, Vidi, volo in domum redire *** /համբուրում է Չուկկոյին/ Պոկա, Չուկկո ջան: Մյուս շաբաթ իմ տանը, ընտանիքով հանդերձ:
    Չուկկո. /ժպտալով/ կհարմարացնեմ, Գալ:
    Ռեդդի. /սեղմելով Այկօ-ի ձեռքը/ Յո, բռատ: Կերևաս, չէ՞:
    Այկօ. Հա, ջիգ:

    Հյուրերը հեռանում են:
    Չուկելլա. Հավաքենք ամեն ինչ ու պառկենք քելու:
    Սելեստա. Բա իմ կուրսայի՞նը:
    Չուկելլա. Վաղը չի՞ լինի շարունակես:
    Սելեստա. Չէ, շատ է: Մի երկու ժամ կնստեմ:
    Ռեդդի. Զատո ես ֆուտբոլ եմ նայելու
    Չուկկո. Տղա ջան, դու քննություն, ստուգարք չունե՞ս:
    Ռեդդի. /անվստահ/ Ունեմ, պապ, խի՞:
    Չուկկո. Մի օր չտեսանք պարապես:
    Ռեդդի. Ինչ կա՞ այդտեղ պարապելու: /միացնում է հեռուստացույցը/ Օհո՜, «Բարսան» է խաղում:
    Չուկկո. /մոտենում է օթոցին և վերցնում գունավոր քառակուսիները/ Պետք է մտածել...

    ==========================================================================
    * Volens et potens (լատ.)՝ ցանկանում է և կարող է:
    ** Via media (լատ.)՝ մեջտեղի ճանապարհը
    *** Veni, Vidi, volo in domum redire (լատ.)՝ եկա, տեսա, ուզում եմ գնալ տուն
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  7. #52
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կարմիրը և սևը

    Ինձ գիտե՞ք ինչնա մի այլ կարգի դզում։
    Որ միայն իմ անունն ա լիովին անփոփոխ մնացել Հավես ա

    Արսուլ, պստո թուլացնում ես Մի հիասթափեցրու

    Perfice te

  8. #53
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կարմիրը և սևը

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը

    Ռեդդի զբարկացիր զայս տողի վրա

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  9. #54
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կարմիրը և սևը

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռեդդի զբարկացիր զայս տողի վրա
    ՃԻՇՏ Ա Ի՜նչ Բարսա, Ռեալը լիներ

  10. #55
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կարմիրը և սևը

    Մեջբերում Red_Devils-ի խոսքերից Նայել գրառումը
    ՃԻՇՏ Ա Ի՜նչ Բարսա, Ռեալը լիներ
    Այ մարդ, դե հիմա արի ֆուտբոլային ճաշակներն էլ հաշվի առ...
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  11. #56
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կարմիրը և սևը

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ մարդ, դե հիմա արի ֆուտբոլային ճաշակներն էլ հաշվի առ...

    Գրի գրի

  12. #57
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կարմիրը և սևը

    Բրավո!
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  13. #58
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կարմիրը և սևը

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկկո. Մաթեմի՞ց ես գրում:
    Սելեստա. Չէ, պապ ջան, լեզվի տեսությունից:
    Այկօ. Հա, մենք էդ տիպի բաներ էինք գրում, օրինակ ռուսերենից: Մի հատը կոչվում էր, կարծեմ "палатализация платоновых паталогий на полотерах":
    Սելեստա. Երկու հիմնական ուղղություն կա՝ մեկը հիպերբոլը, մյուսը՝ հիպ-հոպը: Չեմ որոշել, որի վրա շեշտը դնեմ:
    Գալաթեա. Via media**, իհարկե, պստո:
    Այկօ. Ես էլ եմ այդպես կարծում:

    ==========================================================================
    * Volens et potens (լատ.)՝ ցանկանում է և կարող է:
    ** Via media (լատ.)՝ մեջտեղի ճանապարհը
    *** Veni, Vidi, volo in domum redire (լատ.)՝ եկա, տեսա, ուզում եմ գնալ տուն
    Էս հատվածը ինձ մի այլ կարգի բացել ա:

  14. #59
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կարմիրը և սևը

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս հատվածը ինձ մի այլ կարգի բացել ա:
    ինձ էլ յօ!
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  15. #60
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կարմիրը և սևը

    Կորդելի. Հա, բավականին: Ուրեմն... /կարդում է գրածը/
    «Կինը թերահավատորեն նայեց տղմարդուն:
    - Ինչի՞ց պետք է մեռնեմ,- հարցրեց նա:
    - Չուտելուց,- պատասխանեց տղամարդը: - Դուք չափազանց հյուծված եք:
    - Ես նոր եմ ընթրել,- պատասխանեց կինը:
    - Եվ ի՞նչ եք կերել,- հետաքրքրվեց տղամարդը:
    - Խաշած կարտոֆիլ:
    - Վա՛յ քու,- զարմացավ տղամարդը: - Հո քառասունհինգ թիվը չի՞: Մի նորմալ բան չկար:
    - Ես բեմի պրոֆեսիոնալ մոդել եմ:
    «Հա էլի, դո՛ւ, քաֆթառ»,- մտածեց տղամարդը:
    - Պետք է պահպանեմ դիետա, որպեսզի ֆիգուրաս չփչացնեմ:
    - Դուք համարյա կմախք եք,- ասաց տղամարդը: Քանի՞ տարեկան եք:
    - Մահս գուշակում եք, տարիքս չկարողացա՞ք,- քմծիծաղ տվեց կինը: Քսանմեկ:
    «Քուանշ», - անցավ տղամարդու մտքով:
    - Ասում եք, երբ կմեռնե՞մ:
    - Երկու րոպեից,- վստահությամբ ասաց տղամարդը:
    - Դուք մասնագիտությամբ ո՞վ եք,- հետաքրքրվեց կինը:
    - Պատալոգոանատոմ,- պատասխանեց տամարդը:
    - Ա՜, հասկանալի է,- ասաց կինը մի տեսակ թույլ ձայնով: - Օդը քիչ է մի տեսակ: Չէիք բացի պատուհանը:
    - Խնդրեմ,- պատասխանեց տղամարդը վեր կենալով և պատուհանը բացելով:
    –Շնորհակալու... Կինը չհասցրեց պատասխանել: Նրա հյուծված մարմինը թուլացած ընկավ աթոռին: Տղամարդը մոտեցավ նրան, ստուգեց զարկերակը և անտարբեր տոնով ասաց.
    - Մարդ չուտելեն կմեռնի: »
    Այ էս պատմությունը սըբանեց :

    Ժողովու՛րդ, ծիծաղում եք, բայց սա իսկական, զտարյուն աբսուրդի թատրոն է: ««Ակումբը» ծուռ հայելիների թագավորությունում»:
    DIXI
    carpe noctem

Էջ 4 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կարմիրը
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 6
    Վերջինը: 11.09.2013, 13:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •