User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 100 հատից

Թեմա: Կարմիրը և սևը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կարմիրը և սևը

    Կարմիրը և սևը. վարիացիաներ Մալևիչյան թեմայով
    (Հեղինակ՝ ամերիկահայ գրող Ստեն Դալյան՝ Sten Dhalian)

    Գործողության վայրը՝ Իտալական քաղաք Չուկանո
    Ժամանակաշրջանը՝ մեր օրեր
    Տարվա եղանակը՝ ձմեռ

    Գործող անձինք

    Չո՛ւկկո՝ (Հայաստանից Իտալիա վերջերս տեղափոխված) Չուկազյանների ընտանիքի հայրը, տաղանդավոր ձևավորող, ֆիզիկոս-մտավորական

    Չուկե՛լլա՝ նրա կինը (զբաղվում է տնային տնտեսությամբ և իկեբանայով, մասնագիտությամբ՝ կենսաբան)

    Չուկե՛տտո՝ նրանց որդին, ավելի հայտնի է Ռեդդի անունով, քանի որ սիրում է իրեն «կարմիր սատանիկ կոչել», սովորում է Չուկանոյի համալսարանի կիրակռական մաթեմատիկայի ֆակուլտետում, սիրում է նվագել կիթառ, չի սիրում գծային հանրահաշիվ, ֆուտբոլի մեծ սիրահար է

    Սելե՛ստա
    ՝ նրանց դուստրը, ապագա լեզվաբան, նրբազգաց էակ, սիրում է թիթեռնիկներ

    Նո՛ննա՝ հարևանուհի, բոլորը կոչում են նրան Տատ, ունի մի քանի երեխա և թոռներ, ինչպես նաև՝ շալեներ՝ Ծվեյցարական Ալպերի տարբեր լանջերին, սիրում է դասական երաժշտություն՝ հատկապես Չեչիլիա Բարտոլիի կատարմամբ

    Գալաթե՛ա՝ էքստրավագանտ անձնավորություն, Չուկկոյի վաղեմի ծանոթներից, փոքրերը նրան դիմում են «тетя Галя» (կամ «теть Галь», երբեմն էլ` «Գալյա տոտա»), սիրում է միստիկական դետեկտիվներ: Լատիներենի մեծ գիտակ և սիրահար:

    Մա՛րկո-Սամուե՛լլե՝ Չուկկոյի ընկերներից, բժիշկ, շախմատի սիրահար։ Պնդում է, որ իր նախնիները մարկիզներ և մարկիզուհիներ են եղել, սակայն քչերն են նրան հավատում

    Վարպե՛տտի՝ ընտանիքի բարեկամ, ներքին հոգևոր մեծությանը և խորությանը համապատասխանող չափերի տեր մարդ, գրականագետ, շախմատի սիրահար, զգայուն և բարի անձնավորություն։ Կրտսերները նրան կոչում են «дядь Ва»

    Արտո՛ւրո՝ թափառական երաժիշտ, երգում է սերենադներ լուսնկա գիշերներին

    Ուլյա՛նա՝ ընտանիքի վաղեմի բարեկամ, բնակվում է ԱՄՆ-ում

    Ա՛յկօ՝ Չուկկոյի ընկերներից, լեզվաբան, տեխնոկրատ, դեմոկրատ, ֆրանսերենի գիտակ, ծխում է սիգարներ, ամեն ինչի մասին ունի սեփական կարծիքը

    Նիդլե՛տտո Ինա՛յզի՝ ծրագրավորող-կաբալիստ երաժիշտ-կիթառահար։ Համարում է ներկայիս հասարակությունը ծայրահեղ կրոնականացված և կոմպլեքսավորված, ձգտում է վերացնել նրա բարդույթները: Միշտ կրում է սև մայկա, որի վրա պատկերված է Ջորդանու Բրունոն՝ խարույկի մեջ այրվելիս, ներքևում գրված է՝ Я враг всякой веры!

    Կանիբա՛լլո՝ մականունն է, իսկական անունը հայտնի չէ, Ռեդդիի ընկերներից, 17 տարեկան, հետաքրքրվում է միստիկայով:

    Էլա՛մոս՝ հույժ պրակտիկ և ռեալիստ անձնավորություն, Չուկկոյի ընկերներից

    Տրիբո՛ւնիս՝ Էլամոսի, Վարպետտի և Չուկկոյի ընկերն է, սիրում է ամեն ինչում հստակություն, առանց ավելորդ «զիզի-բիզի» բաների

    Կորդելի Կոր (Корделий Кор)` Չուկկոյի ընկերը, սիրում է կուշտ ուտել, որի համար ընկերները նրան կոչում են Բգո
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    kyahi (24.11.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կարմիրը
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 6
    Վերջինը: 11.09.2013, 13:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •