Էն ով էր ասում, որ ես սևն եմ...չէ, ես կարմիրն եմ: Ես կարմիր գույնի եմ: Սևն ավելի խորն ա թաքնված, շատ խորը, իրա համար տեղավորվել ու հանգիստ ապրում ա: Ինքն ինձ էլ չի անհագստացնում: Ինքն էլ ինձ չի ցավեցնում: Ինքն իրա պաշտոնը տվել ա կարմիրին..ցավեցնելու պաշտոնը: ինչ ասեմ, կարմիր, շնորհավոր
Ես շերտավոր եմ.սոխի պես, չէէ, կաղամբի պեսմմ.սովածացա
Շերտերիս արանքում տարբեր փշրանքներ կան, մեծամասնությունը հացի փշրանքներ են, դրանք ծակծկող են, ասեղներից թույլ են ծակում, բայց հանգիստ տալ չունեն:
Հիմա ես կարմիրն եմ: Սևիս ավելի խորն եմ խցկել, էնքան խորը, որ անգամ ես չեմ տեսնում , հետո դրա վրայից թափանցիկ շերտ եմ դրել, որ մեղմացնի աննորմալ գունավորումներս: Իսկ ինչ կա ավելի խորքում...էն սևից էլ խորը...կան, լիքը մանր-մունր զրթուզիբիլներ կան: Տեսնես ինչ եմ անում էդքանը: Ապրում եմ էլի, ինձ համար ապրում եմ
Բայց ես էսօրվանից կարմիրն եմ:
կարմիր օրագիրս կխեղդեմ նկարներով ու գույներով: Հա, խեղդելուց լավ եմԲայց մենակ խեղդելուց
Էջանիշներ