User Tag List

Էջ 3 11-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 158 հատից

Թեմա: Համաշխարհային տնտեսական ճգնաժամը և Հայաստանը

  1. #31
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաշխարհային տնտեսական ճգնաժամը և Հայաստանը

    Տրիբուն ջան
    Տնտեսական կրիզիսի համար բան չումեն ասելու ու ուշադիր լսում եմ քո կարծիքը:
    Ես գրում եմ նավթի շատ կասկածելու ու միանգամից անկման մասին: Նաև որ օպեկի անդամներից արաբները կպած չեն ուզում նաթվի քվոտան շատ իջեցնեն:
    Նաև էս վերջերս անլիացիք իրենս ազգային հպարտություն հանդիսացող նավը մի քանի քոռ կոպեկով նվիրիր արաբին ու սենց լիքը նժբաներ, որոնց մենք էնքան էլ խաբար չենք:
    Ու նաև ամենիկյան ավտոընկերությունների բաբաթ մատոռնեորից չհրաժարվելը… նշանակում ա նավթի գների այս գները երկարաժամկետ է: Իսկ երկարաժամկետ լինում ա բլոկադան /Իրանի/

  2. #32
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաշխարհային տնտեսական ճգնաժամը և Հայաստանը

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես գրում եմ նավթի շատ կասկածելու ու միանգամից անկման մասին: Նաև որ օպեկի անդամներից արաբները կպած չեն ուզում նաթվի քվոտան շատ իջեցնեն:
    Դիվ ջան, արաբներին էլ ա չէ՞ փող պետք: Առանց այն էլ նավթի գները լավ իջել են, ու իջնելու տենդենցը պահպանվում է: Հիմա եթե արաբները արդյունահանման քվոտաները էլի իջեցնեն, պիտի ավելի քիչ նավթ վաճառեն չէ՞: Ու ավելի քիչ նավթ պիտի վաճառեն ցածր գնով չէ՞: Այսինք կա մի սահման արդյունահանման, որից ներքև ոչ մի արաբ չի ցանկանում իջնել, քանի որ արդյունահանման այդ քանակությունը տվյալ գների պայմաններում ապահովում է շահույթի որոշակի մակարդակ:

    Արաբները մի անգամ արդեն նվազեցրել են քվոտաները, ու ազդեցությունը գների վրա աննշան էր, հո չեն կարող անընհատ կրճատել արդյունահանումը ու ի վերջո զրոյացնել: Ինչ-որ մի պահից շուկան բալանսի կգա քանակ-գին առումով: Ու տնտեսական ճգնաժամի պայմաններում «քանակ»-ի որոշիչը կլինի պահանջարկը շուկայում, ու ոչ թե ՕՊԵԿ-ի առաջարկը:

    Նայենք էսօրվա նորությունները: ՕՊԵԿ-ի վերջին հայտարարության ֆոնի վրա, գները ուրբաթ օրվա համեմատ մի քիչ աճել են, կարող ա մի քանի օր էլ աճեն, բայց տրենդը չի փոխվի, ոչ մի դեպքում:

    Dec. 8 (Bloomberg) -- Crude oil rebounded from six days of declines as OPEC’s president said the group may make a “significant” output reduction .....

    A “severe” cut may be needed to halt the more than 70 percent decline in prices since the July record, OPEC’s Chakib Khelil told the Associated Press in a Dec. 6 interview.....

    Crude oil for January delivery rose as much as $2.57, or 6.3 percent, to $43.38 a barrel in after-hours electronic trading on the New York Mercantile Exchange. It was at $43.30 at 3:18 p.m. Tokyo time.
    Էս դեռ Եվրոպայի ու ԱՄՆ շուկաները չեն բացվել: Ասիական շուկաներում ա գրանցվել աճը: Լոնդոնի ու Նյու Յորքի բացվելուց հետո, կերևա, տենդենցը կպահպանվի թե ոչ: Եթե նույնիսկ պահպանվի էլ, տեխնիկական ատկատը կլինի ոչ ավել քան 10-12%: հետո էլի կիջնենք, ու ամենայն հավանականությամբ մինչև 25$:

    Ու նաև ամենիկյան ավտոընկերությունների բաբաթ մատոռնեորից չհրաժարվելը… նշանակում ա նավթի գների այս գները երկարաժամկետ է: Իսկ երկարաժամկետ լինում ա բլոկադան /Իրանի/
    Դիվ, բաբաթ մատոռից հրաժարվելը էնքան էլ հեշտ բան չի, ու դա մի քանի ամսում չի արվում: ԱՄՆ ավտոինդուստրիան առանց էս ճգնաժամի էլ մի առանձնապես լավ վիճակում չէր, ու ռադիկալ փոփոխությունների համար, որ դիմանար Ճապերին ու կորեոսներին, հարյուր միլիարդավոր ներդրումներ են պետք: Ամերիկյան ավտոկոնցեպցիան արդեն իրան լրիվ սպառել ա: Ու չեմ զարմանա, որ մի օր էլ ընդհանրապես դադարևի գոյություն ունենալուց, ինչպես ասենք դադարեց գոյություն ունենալ ամերիկյան հեռուստացույցերի արտադրությունը:

    Բայց ապեր, մեկ մեկ հիանում քո տարբեր երևույթները իրար հետ տրամաբանական կապի մեջ տեսնելու ունակությամբ, լուրջ: Օրինակ իմ մտքով երբեք չէր անցնի, որ էս ամեն ինչը կարելի ա դիտարկել, որպես Իրանի երկարաժամկետ բլոկադա: Իմ համար, ճիշտն ասած, դա գիտական ֆանտաստիկայի ոլորտից ա:

  3. #33
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաշխարհային տնտեսական ճգնաժամը և Հայաստանը

    Նայի, հուլիսից գները իջնում են: Հոկտեմբերին ՕՊԵԿ-ը կրճատեց արդյունահանումը, ու մի քանի օր շատ ուժեղ գների հետդարձ եղավ, օտկատ, բայց հետո էլի գները նվազեցին, այսինք տրենդը պահպանվեց: Հիմա ասենք ՕՊԵԿԸ էլի կրճատի, մի քանի օր էլ ֆյուչերսները թանկ վաճառի, բայց հետո էլի գները նվազեն, իրան դրանից ի՞նչ: Ավելի վատ, հիմա արդեն պիտի քիչ նավթ վաճառի ցածր գներով, քանի որ գները սենց թե նենց իջնելու են: Իսկ եթե չկրճատի արդյունահանումը, գոնե շատ նավթ կվաճառի ցածր գներով, քանի որ գները սենց թե նենց իջնելու են: Կհասկնա՞ս միտքս: Կախարդական արտահայտությունը ստեղ հետևյալն ա «գները սենց թե նենց իջնելու են»:

  4. #34
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաշխարհային տնտեսական ճգնաժամը և Հայաստանը

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը

    Տրիբուն արդյունահանումը թանկ արժի, ինքնարժեքը բարձր է, չեմ կարծոււմ որ էստեղ շատ վաճառել էժան գներով տարբերակը գործում է, սա տոնածառի խաղալիքների արտադրություն չի սենց թե նենց ցածր գների դեպքում արդյունահանումը կրճատվելու է...
    Ընդհանուր առմամբ տեսակետիդ հետ համամիտ եմ, բայց ՕՊԵԿ-ը դեռ շարունակելու է խաղալ սպասումների վրա:
    Վերջին խմբագրող՝ Katka: 08.12.2008, 11:43:

  5. #35
    անհայտ մարդ Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2006
    Գրառումներ
    526
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաշխարհային տնտեսական ճգնաժամը և Հայաստանը

    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն արդյունահանումը թանկ արժի, ինքնարժեքը բարձր է, չեմ կարծոււմ որ էստեղ շատ վաճառել էժան գներով տարբերակը գործում է, սա տոնածառի խաղալիքների արտադրություն չի սենց թե նենց ցածր գների դեպքում արդյունահանումը կրճատվելու է...
    Ընդհանուր առմամբ տեսակետիդ հետ համամիտ եմ, բայց ՕՊԵԿ-ը դեռ շարունակելու է խաղալ սպասումների վրա:
    Ավելի լավա գները նորից բարձրացնեն, որ գործ լինի… թե չե սենց ումա՞ պետք… ջահնդամը չեն իջացրել գները…

  6. #36
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաշխարհային տնտեսական ճգնաժամը և Հայաստանը

    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն արդյունահանումը թանկ արժի, ինքնարժեքը բարձր է, չեմ կարծոււմ որ էստեղ շատ վաճառել էժան գներով տարբերակը գործում է, սա տոնածառի խաղալիքների արտադրություն չի սենց թե նենց ցածր գների դեպքում արդյունահանումը կրճատվելու է...
    Ընդհանուր առմամբ տեսակետիդ հետ համամիտ եմ, բայց ՕՊԵԿ-ը դեռ շարունակելու է խաղալ սպասումների վրա:
    Ինքնարժեքը շատ բարձր է սիբիրում, բայց ոչ Վենեսուելայում կամ Արաբական թերակղզում: Ինչ-որ բոլորն արագ մոռացան նավթի գներն ընդամենը հինգ տարի առաջ:

  7. #37
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաշխարհային տնտեսական ճգնաժամը և Հայաստանը

    Katka ջան, վերջին յոթ ութ տարում առաջարկի, այսինք ՕՊԵԿ-ի կողմից արդյունահանման ծավալների ու գնի միջև կոռելացիան կամ ընդհանրապես չի եղել, կամ էլ շատ թույլ է եղել: Գինը պայմանավորված էր հիմնականում պահանջարկով - բում հատկապես Չինաստանում, Հնդկաստանում, ասիական տարածաշրջանում, ու նաև ԱՄՆ-ում ու Եվրոպայում: Նայի

    Գրաֆիկից պարզորոշ երևում է, որ 2002 2008 նավթի արդյունահանումն անըդհատ ավելացել է, բայց աճել է նաև գինը: Չի նվազել, քանի որ աճում էր արագ պահանջարկը: Հիմա էլ նույն ֆոնի վրա լինելու է հակառտակ էֆեկտը, այն գործոնները որոնք պայմանավորում էին բարձր գինը, ազդել են նախկինում, հիմա էլ կպայմանավորեն ցածր գինը, կազդեն նաև հիմա:

    Եթե ուշադիր նայես, ապա վերջին հստակ կոռելյացիան 96-99 թվականներին է - արդյունահանումն ավելացել է, իսկ գները իջել են:

  8. #38
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաշխարհային տնտեսական ճգնաժամը և Հայաստանը

    Այն դեպքում, երբ ամբողջ աշխարհը քաղում է տնտեսական ճգնաժամի դառը պտուղները, ՀՀ իշխանությունների համար դա նույնիսկ նոր հնարավորությունների առիթ է: Համենայնդեպս, այդպես է կարծում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:

    Նրա կարծիքով՝ այսօր աշխարհում չկա ավելի քիչ պարտք ունեցող երկիր, ինչպիսին մենք ենք: Իսկ պարտքը կազմում է ՀՆԱ-ի ընդամենը 15 տոկոսը: ՚Դա նշանակում է, որ ցանկացած լավագույն երկրի նկատմամբ 3 անգամ մեր պարտքը կարող ենք ավելացնել, պատկերացնո՞ւմ եք, իսկ դա մի քանի մլրդ ԱՄՆ դոլար է: Այսինքն՝ այն պահին, երբ մնացած երկրները 2 լրջագույն խնդրի առաջ են կանգնած՝ պարտքը չեն կարող ավելացնել, իսկ բյուջեի դեֆիցիտն էլ քանդվել է, չգիտեն ինչ անեն, բայց պիտի ծախսեն՝ ճգնաժամից դուրս գալու համար, մենք ունենք շատ լուրջ ռեսուրս: Այսինքն՝ մեր բյուջեն ունի խնայողություններ, պարտքը եւ դեֆիցիտը խայտառակ ցածր են լավ իմաստով, որ թույլ է տալիս ճիշտ մտածենք, ճիշտ ուղղությամբ գնանքՙ,- հպարտությամբ նշում է նախարարը:

    ՚Առէկսիմբանկՙ-ի ներկայացուցիչ Գարեգին Բաղձյանի կարծիքով եւս՝ ճգնաժամը ոչ միայն խնդիրներ է առաջացնում, այլեւ նաեւ նորանոր հնարավորություններ ստեղծում: ՚Եթե նայենք այլ պետությունների տեսանկյունից, ապա Հայաստանը, ով ինչ ուզում է ասի, չի գտնվում ճգնաժամային տորնադոյի կենտրոնում, այլ ընդամենը քամիների տակ է ընկնում: Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանն ունի իր իր մեծ պոտենցիալը՝ օգտվելու այս ճգնաժամից եւ պետության օգնության շնորհիվ կատարի շատ արագ քայլեր: Ճգնաժամի շնորհիվ նաեւ թույլ կազմակերպությունները կմաղվեն ժամանակի ընթացքումՙ,- լավատեսորեն կարծում է Բաղձյանը:

    Տենաս սրանք գլխով են մտածում , թե ուրիշ տեղով: Սաղ աշխարհը ուղիներ ա փնտրում իրավիճակը մեղմելու համար, սրանք նստել իրանց չեղած տնտեսությունով են հրճվում:

  9. #39
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաշխարհային տնտեսական ճգնաժամը և Հայաստանը

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինքնարժեքը շատ բարձր է սիբիրում, բայց ոչ Վենեսուելայում կամ Արաբական թերակղզում: Ինչ-որ բոլորն արագ մոռացան նավթի գներն ընդամենը հինգ տարի առաջ:
    Ողջույն Տրիբուն, ոնց ես??

    Տրիբուն ջան , կարող է իմ համար մասնագիտական չի նավթի արդյունահանման պրոցեսը ու պրակտիկայում չեմ առնչվել, բայց ինչքանով ես կարդացել եմ Վենեսուելայում ևս արդյունահանումը թանկ արժի: էնտեղ նավթի տեսակը, եթե չեմ սխալվում նավթային ավազ է կոչվում և արդյունահանումը դժվար է, հետևաբար թանկ արժի:

    Ես քո հետ համաիտ եմ, որ բումի և անկման ժամանակ նավթի պահանջարկը որոշիչ էր և է : Բայց առաջարկի կրճատում լինելու է ու լինելու է հենց ելնելով ծախսերի մեծ լինելու ու գների հետագա իջեցումը կանխելու համար:Գուցե ազդեցությունը մեծ չլինի, չեմ ժխտում, բայց թեկուզ ծախսերի առումով կրճատվելու է: Ինքանրժեքը հիմա բարձր է բոլորի համար, ոչ միայն Սիբիրում, ֆինանսական ճգնաժամը ազդել է երկկողմանի և պահանջարկի և առաջարկի վրա, ՕՊԵԿ-ը տվյալ դեպքում , այլընտրանք չունի ու պետք է կրճատի արդյունահանումը, քանի որ ծախսերը շատ են, իսկ դրա համար փող է պետք , ինչը պահանջարկն է ապահովում տվյալ դեպքում:

  10. #40
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաշխարհային տնտեսական ճգնաժամը և Հայաստանը

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն ջան
    Տնտեսական կրիզիսի համար բան չումեն ասելու ու ուշադիր լսում եմ քո կարծիքը:
    Ես գրում եմ նավթի շատ կասկածելու ու միանգամից անկման մասին: Նաև որ օպեկի անդամներից արաբները կպած չեն ուզում նաթվի քվոտան շատ իջեցնեն:
    Նաև էս վերջերս անլիացիք իրենս ազգային հպարտություն հանդիսացող նավը մի քանի քոռ կոպեկով նվիրիր արաբին ու սենց լիքը նժբաներ, որոնց մենք էնքան էլ խաբար չենք:
    Ու նաև ամենիկյան ավտոընկերությունների բաբաթ մատոռնեորից չհրաժարվելը… նշանակում ա նավթի գների այս գները երկարաժամկետ է: Իսկ երկարաժամկետ լինում ա բլոկադան /Իրանի/
    Լավ տեսակետ է, կամ էլ թե չէ ինչի պաշտոնից հանեցին Մուշարաֆին ու սպանեցին Բխուտոյին, որ դոլարը որպես միջազգային վալյուտա հանելու համար պատճառ լինի (իրական ֆանտաստիկա):

  11. #41
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաշխարհային տնտեսական ճգնաժամը և Հայաստանը

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը

    Տենաս սրանք գլխով են մտածում , թե ուրիշ տեղով: Սաղ աշխարհը ուղիներ ա փնտրում իրավիճակը մեղմելու համար, սրանք նստել իրանց չեղած տնտեսությունով են հրճվում:
    Դե իհարկե լավ չեն անում, բայց մյուս կողմից էլ այլընտրանք չունեն, սկսեն բողոքել, իրական պատկերը ներկայացնել, համաշխարհային ճգնաժամի հետ կսկսի նաև համաերկրային պանիկա

  12. #42
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Համաշխարհային տնտեսական ճգնաժամը և Հայաստանը

    Ռայսի ու Օբամայի վերջին հայտարարությունները հաշվի առնելով, ենթադրում եմ, որ բլոկադա են անում Ռուսաստանին:

  13. #43
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաշխարհային տնտեսական ճգնաժամը և Հայաստանը

    ի՞նչ հայտարարություններ

  14. #44
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Համաշխարհային տնտեսական ճգնաժամը և Հայաստանը

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    ի՞նչ հայտարարություններ
    Օբամայի խոսքերը
    http://www.presstv.ir/detail.aspx?id...onid=351020602

    Ռուսների մոտ սրա մասին բան չգտա

    Կոնդոլիզա Ռայսը ասել ա մոտավորապես հետևյալը «Այն, ինչ արեցին գունավոր հեղափձոխությունների վախն ու նավթի գինը Ռուսաստանի հետ, անընդունելի է ԱՄՆ-ի համար»

    Անգլերեն չգիտեմ էնքան, որ գտնեմ այդ խոսքերը, կներեք:

  15. #45
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաշխարհային տնտեսական ճգնաժամը և Հայաստանը

    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    Ողջույն Տրիբուն, ոնց ես??

    Տրիբուն ջան , կարող է իմ համար մասնագիտական չի նավթի արդյունահանման պրոցեսը ու պրակտիկայում չեմ առնչվել, բայց ինչքանով ես կարդացել եմ Վենեսուելայում ևս արդյունահանումը թանկ արժի: էնտեղ նավթի տեսակը, եթե չեմ սխալվում նավթային ավազ է կոչվում և արդյունահանումը դժվար է, հետևաբար թանկ արժի:

    Ես քո հետ համաիտ եմ, որ բումի և անկման ժամանակ նավթի պահանջարկը որոշիչ էր և է : Բայց առաջարկի կրճատում լինելու է ու լինելու է հենց ելնելով ծախսերի մեծ լինելու ու գների հետագա իջեցումը կանխելու համար:Գուցե ազդեցությունը մեծ չլինի, չեմ ժխտում, բայց թեկուզ ծախսերի առումով կրճատվելու է: Ինքանրժեքը հիմա բարձր է բոլորի համար, ոչ միայն Սիբիրում, ֆինանսական ճգնաժամը ազդել է երկկողմանի և պահանջարկի և առաջարկի վրա, ՕՊԵԿ-ը տվյալ դեպքում , այլընտրանք չունի ու պետք է կրճատի արդյունահանումը, քանի որ ծախսերը շատ են, իսկ դրա համար փող է պետք , ինչը պահանջարկն է ապահովում տվյալ դեպքում:
    Լավ եմ, դու՞:

    Ընկեր, նավթի արդյունահանման հետ, մեր մեջ ասած, ես էլ բոլորովին կապ չունեմ, բայց եթե չեմ սխալվում մի քանի ընդհանուր կլիմայական ու աշխարհագրական գործոններ կան, որ ինքնարժեքի վրա ազդում են - ցամաքային է թե շելֆային, կա մշտական սառեցում թե ոչ, խորությունը և այլն: Բայց սրանց հանգիս թողնենք, քանի որ որ ինքնարժեքը կայուն է, անկախ առաջարկից ու պահանջարկից: Գների բարձրացումն ու իջեցումը ազդելու շահույթի վրա: Շահույթի մաքսմիմիզացիայի մոդելը հուշում է, որ ի վերջո արդյունահանումը կանգնելու մի սահմանի վրա, որից ներքև արդեն նվազեցնել ոչ մեկին ձեռք չի տա:

    Ամեն դեպքում, իմ համար սկզբունքայինը այս քննարկման մեջ այն է, որ ուզեքն թե չուզենք նավթի գների նվազող տրենդը պահպանվելու է, ու ոչ միայն նավթինը: Ռեցեսսիայի ժամանակ նվազում են բոլոր հիմնական հումքերի գները, ու ինդեքսները այսպես կոչված commodities market -ում նվազում են: Նայի կցված նկարին - հինգ ինդեքս է ներկայացված հումքային ֆյուչերսների,ներառյալ նավթը, գազը, ոսկին, արծաթը, ալյումիննը, պղինձը, կակաոն, սուրճը, շաքարը, սոյան, ցորենը, բամբակը, անասնակերը, կենդանի անասունը - այսինք բոլոր հիմնական հումքային ապրանքները:

    Բալորը իջնում են ներքև ու դեռ իջնելու են: Վերջին տարբերակով, եթե շուկայական գները շահութաբերություն չապահովեն, կսկեն փակվել ու բանկրոտի ենթարկվել ֆիմաները, ու առաջինը դա կանեն փոքրերն ու միջինները: Երևի լսել ես որ մեր պղնձի արդյունահանման ոլորտը կատաստրոֆայի եզրին է կանգնած արդեն:
    Կցված նկարներ Կցված նկարներ

Էջ 3 11-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փախստականների «ճգնաժամը» Եվրոպայում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 363
    Վերջինը: 05.05.2025, 21:52
  2. Տնտեսական պատմություն
    Հեղինակ՝ Katka, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 26.05.2013, 03:08
  3. Տարիքային ճգնաժամը վաղ մանկությունում
    Հեղինակ՝ ivy, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 05.02.2012, 19:57
  4. Միջազգային Տնտեսական Հարաբերություններ
    Հեղինակ՝ Belle, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 04.09.2010, 17:49
  5. Գրառումներ: 3
    Վերջինը: 09.03.2010, 15:28

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •