User Tag List

Էջ 1 11-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 158 հատից

Թեմա: Համաշխարհային տնտեսական ճգնաժամը և Հայաստանը

  1. #1
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Համաշխարհային տնտեսական ճգնաժամը և Հայաստանը

    Ի՞նչ կարծիք ունեք:
    Սկսվել է համաշխարհային խոշոր ճգնաժամ, որը իր ազդեցությունն է թողնում աշխարհի բոլոր երկրների վրա: Մեկը մյուսի հետևից սնանկանում են խոշոր արևմտյան բանկեր:
    Ըստ պաշտոնական տվյալների Հայաստանի վրա ճգնաժամը ազդեցությունը մինիմալ է, բայց արդյոք այդպես է:
    Ի՞նչ ազդեցություն կունենա ճգնաժամը մեր տնտեսության վրա:
    Մենակ նշեմ, որ Ռուսաստանը նույպես մեր իշխանությունների նման հայտարարում էր, որ իրենց մոտ ճգնաժամ չկա, իսկ տնտեսությունը չի տուժել: Սակայն ներքում բերված հոդվածը ցույց է տալիս, որ դա իրականությանը չի համապատասխանում:

    Աբրամովիչը, Դերիպասկան և մյուսները $230 մլրդ են կորցրել
    12:57 • 15.10.08

    Ալյումինի մագնատ Օլեգ Դերիպասկայից մինչև ֆուտբոլային «Չելսի» ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչ և այլք, շուրջ $230 մլրդ են կորցրել, ինչի մեջ կարող են մեղադրել 1998-ից Ռուսաստանում գրանցված վատթարագույն ֆինանսական ճգնաժամը։ Ըստ Forbes պարբերականի` մայիսի 19-ից մինչև հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում 25 ռուս միլիարդատերերի հարստությունը նվազել է 62%-ով, ինչը նշանակում է, որ ռուսները չորս անգամ ավելի շատ են կորցրել, քան աշխարհի ամենահարուստ ներդրողի՝ Ուորեն Բաֆեթի հարստությունն է։ Կորուստները հաշվարկելիս հաշվի են առել ռուս միլիարդատերերին պատկանող ընկերությունների շուկայական արժեքները և նրենց պատկանող փակ բաժնետիրական ընկերությունների արժեքները։ Հսկայական կորուստները պատահական չեն։ Մայիսից Մոսկվայի բորսայի ինդեքսը նվազել է ավելի քան 61%-ով։

    Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի, Վրաստանի հետ հակամարտության և բնական ռեսուրսների նվազող գների համատեքստում արտասահմանցի ներդրողները Ռուսաստանից շուրջ $74 մլրդ են դուրս բերել։ Եվ եթե 1998թ. ռուբլու ճգնաժամի արդյունքում հասարակ բնակչությունը մեծ կորուստներ կրեց, ապա 2008թ. ֆինանսական ճգնաժամի նշանակետ դարձան հարուստները։ «1998թ. օլիգարխներին հսկայական ծավալի կապիտալ փոխանցվեց։ Այժմ գործընթացը փոխել է ուղղությունը»,- ասել է Templeton Asset Management-ի գործադիր տնօրեն Մարկ Մոբիուսը։ Միայն Դերիպասկան վերջին շաբաթներում $16 մլրդ է կորցրել, Աբրամովիչը՝ $20 մլրդ։

    «Կապիտալ» օրաթերթ

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաշխարհային տնտեսական ճգնաժամ

    ինչի համար և մոգոնվեց այս "ճգնաժամը": Ու մենակ ռսները չեն: Չինացիներին համաչափելի վնասներ է հասցված

  3. #3
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաշխարհային տնտեսական ճգնաժամ

    «Երկիրը ողբալի վիճակում է»

    Արմինե Ավետյան | Հոկտեմբեր 10, 2008

    Ասում է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ ավելացնելով, թե «բանկային համակարգը աշխարհով մեկ գրիպով հիվանդ է, փռշտում է, մեզ էլ հասնում է, բայց իշխանությունները մարդկանց ոչին չեն ասում»։

    - Պարոն Բագրատյան, վերջին 10 օրում եվրոն Հայաստանում կտրուկ արժեզրկվեց: Ձեր կարծիքով՝ դա միջազգային տնտեսական ճգնաժամի՞, թե՞ տեղական գործոնի ազդեցության արդյունք էր:

    - Եվրոյի կուրսի փոփոխություն նկատվում է ամբողջ աշխարհում: Հայաստանում այդ երեւույթը խտացված ձեւով է արտացոլվում: Մինչեւ եվրոյի բացատրությունը տալը վերհիշենք դոլարի արժեզրկումը վերջին 3-4 տարիներին: ԿԲ-ն ասում էր, որ դրամն արժեւորվում է դոլարի նկատմամբ, քանզի ՀՀ-ում աշխատանքի արտադրողունակությունը բարձրանում է: Հետո բոլորը հասկացան, որ հիմնական պատճառը դրսից դոլարի ներհոսքն է (տրանսֆերտները): Հիմա դրամի նկատմամբ եվրոն է արժեզրկվում: Այստեղ երկու պատճառ կա: Նախ, եվրոն վերջին մի քանի շաբաթում դոլարի նկատմամբ արժեզրկվել է 10-12 %: 1 եվրոյին տալիս են 1,30 դոլար, ընդամենը 1 ամիս առաջ մինչեւ 1,60 է եղել: Ինչո՞ւ է համաշխարհային շուկայում դոլարն այսօր արժեւորվում, շատ պարզ պատճառով` տնտեսական ճգնաժամ է: Ճգնաժամն ընդգրկված է ԱՄՆ-ում: Այդ ճգնաժամի հետեւանքով արժեթղթերի գործարքների հետ կապված մեծացել է պահանջարկը դոլարի նկատմամբ: Բացի այդ, դոլարի արժեւորմանը նպաստում է նաեւ նավթի գների անկումը: Սա, իրոք, մեզանից անկախ գործոն է: Բայց կա նաեւ երկրորդ, մեզանից կախված գործոնը: Հայաստանում եվրոյի նկատմամբ պահանջարկի լուրջ անկում կա: Հարաբերականորեն եվրո-զոնայի հետ կատարվող առեւտրի տեսակարար կշիռը պակասել է: Արդյունքում հարաբերական անկում է ապրել եվրոյի պահանջարկը: Կենտրոնական բանկի բացատրությունները, թե մենք կապ չունենք դրսի ճգնաժամի հետ, բացարձակ հիմարություններ են: Եվ ընդհանրապես ԿԲ-ն ու այս կառավարությունը Հայաստանում որեւէ բանի հետ կապ ունե՞ն, թե՞ ոչ:

    - Իսկ ի՞նչ է կատարվում աշխարհում:

    - Այն, ինչ կատարվում է աշխարհում, վկայությունն է այն բանի, թե ինչ է նշանակում չաշխատող նախագահը: Այս անգամ խոսքը վերաբերում է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին: Վերջին 7-8 տարում (Քլինթոնից հետո) ԱՄՆ-ի տնտեսության հերն անիծվել է: Իրաքյան, Աֆղանական պատերազմի հետեւանքով առաջացած ճգնաժամը մարդը փորձեց լուծել` արհեստականորեն խրախուսելով շինարարությունը: Բավական է ասել, որ եթե 2000թ. 2 մլն մարդ էր բանկերից հիպոթեքային վարկ վերցնում, 2006-ին՝ արդեն 8 մլն մարդ: 20 տարի առաջ, որ ԱՄՆ բնակիչների շուրջ կեսը վարձով էին ապրում, այսօր մեծ մասը տներ են առել: Բանկերը վարկի դիմաց գրավ էին դնում գնվող բնակարանները, որոնք հուսալի չէին: Իսկ բանկերը տալով այդ վարկերը՝ իրենց արժեթղթերն ապահովագրում էին մյուս բանկերի մոտ, վերջիններս՝ այլ բանկերի, ապահովագրական ընկերությունների, փոխադարձ ներդրումային հիմնադրամների եւ այլոց մոտ: Եվ նույնիսկ տեսություն էր առաջացել, որ կարելի է արժեթղթերի վերավաճառքի միջոցով նվազագույնի հասցնել ռիսկը, ու խնդիրը կկորի: Բայց խնդիրը պիտի դուրս գար ջրի երես: Ֆեդերալ-պահուստային համակարգը վերջին տարիներին 1,5-2 տոկոսով էր փող տալիս բանկերին: Ամբողջ շուկան ողողեցին փողով, որը նպաստեց դոլարի արժեզրկմանն աշխարհում: Հիմա էլ այդ արժեթղթերը: Բանկերը չգիտեին, թե այդ թղթերն ինչ անեին: Բայց գալու էր մի օր, որ այդ շինարարության համար վերցված փողերը պիտի ետ տային: Պարզվեց, որ շատերը փող չունեն, որ տան: Ոմանք էլ հասկացան, որ ճիշտ ժամանակն է այդ փողերը ետ չտալու: Ասում էին` վարկով ստացած տունը վերցրեք, վաճառեք: Այդպիսով, տան առաջարկը շեշտակիորեն գերազանցեց պահանջարկը: Ճիշտ է, շինարարությունն աշխուժացրեց տնտեսության մյուս ճյուղերի աճը, բայց նրանք սպառման նոր ոլորտներ չստեղծեցին, իրենց հերթին չկարողացան օգնել շինարարությանը: Այդ աճը մեղմեց տնտեսության անկումը, բայց մարդկանց չտվեց այն եկամուտները, որ նրանք վաստակեին միջոցներ ու փակեին վարկերը: Կարծես թե վարկավորող բանկերի մեծ մասն էլ դրան դեմ չէր: Եվ շատերն իրենց սնանկ հայտարարեցին: Ամերիկյան բանկերում պետք է տարբերել երկու բան, այնտեղ բացարձակապես տարբեր են կառավարիչներն ու սեփականատերերը: Խնդիրն այնքան խորացավ, որ մի շարք բանկերում աշխատակազմը չփորձեց լրջորեն պայքարել բանկը փրկելու համար: Ունենալով համաշխարհային տնտեսության 25 %, համաշխարհային առեւտրի 12 %, արժեթղթերի շուկայում Ամերիկան ունի 50 %-ից ավելին: Եվ ահա տվեցին լուծում` 700 մլրդ-ով գնել այդ արժեթղթերը: Դա բացարձակապես սխալ եւ կոռուպցիոն մեծ ռիսկով քայլ էր: Մինչդեռ խելոք լուծումն այն է, որ ժողովրդի պարտքը վերաձեւակերպեին որպես պետության պարտք, փողը տային ժողովրդին, որ դա մուծեին բանկերին ու գործ չունենային արժեթղթերի շուկայի հետ: Արժեթղթերի շուկան անտակ տակառ է: Ոմանք ասում են, որ 500 տրլն դոլարի արժեթուղթ է բաց թողնվել: Արժեթուղթը վերածվել է երկրորդ տեսակի դոլարի, իսկ ֆեդերալ ռեզերվների համակարգը դրանց էմիսիայի կարգավորմամբ չի զբաղվել: Դրամի բացթողումը եւ շինարարությունն արհեստականորեն խրախուսելը դրամավարկային սկզբունքներին դեմ էր, դա տնտեսության մեջ միջամտության շատ կոշտ ձեւ է: Հնարավոր է, որ Բուշին, վստահ եմ, հանգիստ չէին տալիս Քլինթոնի դափնիները (վերջինս 20-րդ դարի ԱՄՆ լավագույն նախագահներից մեկն է, 8 տարի շարունակ ապահովել է բարձր աճ` վերացնելով բյուջեի դեֆիցիտը եւ գրեթե վերացնելով պետության արտաքին պարտքը, ցածր մակարդակի վրա պահել գործազրկությունը): Շինարարության միջոցով բարձր տնտեսական աճ ապահովելու փորձը բնորոշ է նաեւ Ռուսաստանին եւ Հայաստանին:

    - Իսկ ի՞նչ վիճակ է այսօր Հայաստանի տնտեսությունում:

    - Հայաստանում կա ահավոր խնդիր: Կառուցվել են բազմաթիվ տներ, որոնց մեծ մասն այսօր չի վաճառվում: Ես կասեի՝ Հայաստանում ճգնաժամը եկել է 1 տարի առաջ, եւ խնդիրը մի փոքր այլ է: Այստեղ շինարարության գլխին կանգնած են Ռոբերտ Քոչարյանը, Արմեն Գեւորգյանը, Բիշինը, Հերմեքը, «Էլիտ Գրուպը», «Տոնուսը» եւ այլք: Այստեղ հսկայական պիրամիդաներ են սարքվում. այս մարդիկ բանկերից վարկ են վերցնում, շինարարություն են անում, հետո վերավարկավորում են նույն նախագիծը: Եվ այդ ամենը բյուջեում չի արտացոլվում: Դրա համար էլ եթե 10 տարի առաջ մենք Ադրբեջանի հետ համեմատելի բյուջե ունեինք, հիմա 6-7 անգամ պակասն ունենք: Մենք արդեն, մի քանի տարի է, վճարում ենք մեր չզարգացած կենսամակարդակով: Ի՞նչ հետեւանքներ կարող է մեզ վրա ունենալ ճգնաժամը: Նախ, վտանգ կա, որ արագորեն կիջնի փոխանցումների (տրանսֆերտների) մակարդակը, աստիճանաբար կկրճատվի ներմուծումը, գները կբարձրանան: Առանց այդ էլ բարձր են: Երկրորդը` լուրջ հարված կստանա Հայաստանի լեռնամետալուրգիան, արդեն լրջորեն իջնում են մոլիբդենի գները: Այստեղ պրոբլեմային կարող են դառնալ, օրինակ, «Արդշինինվեստ», «ՎՏԲ Հայաստան» բանկերը, որոնք լեռնամետալուրգիայի եւ հիպոթեքի ուղղությամբ մեծ ներդրումներ են արել: Երրորդ խնդիրը շինարարության իրացվելիության բացակայությունն է: Քանի որ դրանք իշխանությանը մոտ կանգնած մարդիկ են, եւ գլխավոր շինարարը, սեփականատերը նախկին նախագահն է, հարկեր սահմանված չեն: Մարդիկ չէին էլ շտապում այդ ամենը վաճառել: Շատ բանկեր շինարարական շատ նախագծեր ռեստրուկտուրիզացիա են անում: Հիպոթեքի մասով ընդունված է եղել վերավարկավորման միջոցով պիրամիդաներ սարքելը (ԿԲ լուռ համաձայնությամբ): Միեւնույն շինարարական նախագիծը 3-4 անգամ վարկավորում են: Մի քիչ կառուցում են, հետո գումարը չի բավարարում, էլի վարկ են ուզում: Մինչդեռ շինարարը պետք է ընթացքում ինչ-որ մաս վաճառի, որ աշխատելու գումար ունենա: Չի վաճառվում: Վերը նշված բանկերն արդեն լիկվիդայնության խնդիր ունեն: Հուսով եմ, որ մարդկանց ավանդները վերադարձնելու խնդիրներ չեն լինի: Չորրորդ, հատկապես սկզբնական փուլում հնարավոր է, որ խնդիրներ ունենան ռազմավարական ներդրումներով բանկեր` «Կրեդիտ ագրիկոլը», «Էյչ-Էս-Բի-Սի»-ն եւ այլն: Երկարատեւ ժամկետում` 1 տարի հետո լուրջ խնդիրների առաջ կարող է կանգնեն հայկական բանկերը: Այս ամենը ցայտուն կերեւա գարնանը: Հինգերորդ, լուրջ մտահոգություն են առաջացնում IPO-ները: Տիգրան Սարգսյանի թեթեւամիտ ձեռքով մի շարք կազմակերպություններ («ՀայՌուսգազարդ», «Վալեքս») ահագին փող են հավաքել: Ստրատեգիական ինվեստորը փողը պետք է ծախսի սեփական գրպանից կամ էլ բանկից վարկ վերցնի: Նա ժողովրդից փող չպետք է հավաքի, IPO չպետք է թողարկի:

    Այսօր պնդում են, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ մենք կապ չունենք, մի տարի առաջ գլուխ էին գովում, որ մենք կայացած բանկային համակարգ ունենք, աշխարհին ինտեգրված: Ես խորհուրդ կտայի կառավարության որեւէ անդամի որեւէ ասածին չհավատալ: Այս կառավարությունն ի վիճակի չէ որեւէ լուրջ վերլուծություն անել:

    - Այս իրավիճակում ի՞նչ պիտի անի կառավարությունը, ի՞նչ պետք է անեն բանկերը:

    - Անելիք շատ ունեն: Օրինակ, ինձ հայտնի չէ, թե շինարարական օբյեկտների վերավարկավորումը դադարեցնելու որոշում կա՞: Է, որտեղ շենք են սարքում, գումարը չի բավարարում, թող սնանկանան: Բայց դե շինարարություն անողները իշխանություններն են: Կամ նույն լեռնամետալուրգիան, որը նորից նախկին նախագահի թիմն է վերցրել: Այնտեղ հիմա վնաս առաջանա-չառաջանա` ո՞վ կիմանա: Սա նույնպես մրցունակ շուկա չէ: Տնտեսական ճգնաժամի ժամանակ մրցունակ շուկայի բացակայության պայմաններում ինքնարժեքը հսկայական է լինում: Մոլիբդենի գին էր բարձրացել, մարդիկ ծախում ու շահույթ էին ստանում, բայց չէ՞ որ ոչ ոք նրանց չի ստուգել, մրցակցության ընթացքում չեն փաստվել նրանց ծախսերը: Այնպես որ, սրանք լուրջ հետեւանքներ կարող են ունենալ Հայաստանի համար: Ես կարող եմ մի հետեւանք ասել` ամբողջ աշխարհում 45 տոկոս նավթի գին է իջել, 15-30 տոկոս բենզինի գին է իջել: Հայաստանում իջա՞վ: Մենք արդեն վճարում ենք այդ ճգնաժամի համար: Հայաստանում մրցակցություն չկա, բոլոր գները նշանակովի են: Բանկի վարկի տոկոսն էլ է նշանակովի, կուրսն էլ է նշանակովի, ամեն ինչ: Պիտի որ վերջին 1 ամսում միջբանկային վարկերը կտրուկ իջած լինեն, մեզ թիվ չեն ասում: Բացեք ԿԲ սայթը, մի հատ տեղեկատվություն չկա, ստից-մտից բաներ են, որեւէ լուրջ վերլուծություն չկա: Անընդհատ ցույց են տալիս չինովնիկների՝ մեզ համար արդեն ատելի դարձած դեմքերը, որոնք մեզ ասում են` խնդիր չկա: Որ խնդիր չկա, ինչո՞ւ եք ամեն օր հեռուստատեսությամբ կրկնում: Բայց այս կոռումպացված իշխանությունը որ փորձում է հարկերի, ժողովրդի հաշվին լուծել իր բիզնեսի, հոգսի խնդիրը, դա էլ չի հաջողելու: Չի էլ երեւում, որ ուզում են որեւէ քայլ անել: Գաղափար էլ չունեն, թե ինչ քայլ անեն:

    Շարունակելի..
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  4. #4
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաշխարհային տնտեսական ճգնաժամ

    - Պարոն Բագրատյան, իսկ ի՞նչ լուծում կառաջարկեք այս վիճակի համար:

    - Ես ամեն անգամ պարտավոր չեմ հա՛մ քննադատել, հա՛մ էլ բոլոր լուծումները տալ: Այդուհանդերձ, որոշ լուծումներ կարող եմ ասել: Դրանք, անշուշտ, կապված են իրական բարեփոխումների հետ: Թող խոշոր գույքից գույքահարկ գանձեն, հատկապես քաղաքի կենտրոնում: Թող մտցնեն շինարարության հարկ: Դե, կարող են` թող մտցնեն: Ռ. Քոչարյանն իրենց կաշին կքերթի: Ես պարտավոր չեմ խոսել եւ ամեն խոսքի վրա ռեֆորմ առաջարկել: Իրենք ռեֆորմ են համարում, որ հարկայինը պետք է ազնիվ աշխատի, կարծես թե նախկին օրենքներում գրված է, որ պիտի անազնիվ աշխատի: Բայց դա ի՞նչ հանճարեղ միտք է, որ վարչապետն ու նախագահը հայտարարում են:

    - Վերջերս որպես ռեֆորմ հայտարարեցին, թե ներկրողները կարող են մաքսայինի առաջարկած հսկիչ-գները վիճարկել:

    - Առաջ չէի՞ն կարող դատի տալ, հիմա արդեն թո՞ւյլ են տալիս: Օրենքով միշտ էլ կարելի էր վիճարկել: Մաքսային օրենսգրքում 1991-92 թվականներից դա գրված է: Այդտեղ ռեֆո՞րմ կա: Ես ձեզ մի երկու ռեֆորմ ասացի: Կարող եմ շարունակել. ԿԲ-ին պետք է զրկել վարկեր դուրս գրելու իրավունքից: Դպրոցների ֆինանսավորումը պետության կողմից պետք է իրականացնել վաուչերների ձեւով: Ծնողները թող որոշեն, թե երեխաներին որ դպրոցը տան: Եվ վերացնեն կրկնուսույցների համակարգը: Այսօր ավելի քիչ են վճարում մասնավոր դպրոցում, քան թե պետական դպրոցում: Թե չէ լոլոներ են մեզ պատմում: Դասատուների մի զգալի մասը կաշառված են ու ընտրություններում` քրեականացված:

    Բանկային համակարգը աշխարհով մեկ գրիպով հիվանդ է, փռշտում է, մեզ էլ հասնում է, բայց ոչինչ չեն անում: Թող խորհրդակցություն հրավիրեն, խորհրդարանական քննարկում կազմակերպեն: Բայց խորհրդարանում ո՞ր մի օլիգարխի հետ քննարկեն: Ռուսաստանի կառավարությունը ՎՏԲ բանկին փող տվեց: ՎՏԲ-ն 247 մլն դոլարով ֆինանսավորում է Թեղուտի ծրագիրը: Պղնձի գներն իջնում են, ես ուզում եմ իմանալ` ի՞նչ է սպասվում: Պետք է մեզ ասեն` դա մեզ է վերաբերում: Եթե այս պրիզմայով ենք նայում՝ ԿԲ պաշտոնյաներն անկապ հայտարարություններ են անում: Իսկ մենք չենք կարող խոսել, խոսում ենք, վերլուծություն ենք անում, մեզ դատի են տալիս: Եթե իշխանությունը միտք չունի, չի կարող ուրիշի միտքը հանդուրժել: Հայաստանը ողբալի վիճակում է: Դրան պետք է ավելացնենք նաեւ քաղաքական դժվարությունները:

    Աղբյուր` 168.am
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  5. #5
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաշխարհային տնտեսական ճգնաժամ

    ՎԱՐՉԱՊԵՏԸ, ՈՎ ԿԱՐՆԵԳԻ Է ԿԱՐԴԱՑԵԼ

    Հետաքրքիր է, որ համաշխարհային ճգնաժամի շուրջ խոսակցությունները Հայաստանում պտտվում են մի հարցի շուրջ` կազդի արդյոք ճգնաժամը Հայաստանի տնտեսության վրա, թե այս անգամ կանցնի: Իշխանությունը պնդում է, թե չի ազդի, ընդդիմությունը, ողջամիտ տնտեսագետները եւ տրամաբանությունն ասում են հակառակը: Բայց գլխավորը, այս խոսակցությունները սահմանափակվում են նրանով, թե ով է մեղավոր:

    Մինչդեռ, ժողովրդի մասին մտածող իշխանությունը պետք է ազնվորեն խոստովաներ, որ ճգնաժամ կա, եւ Հայաստանի քաղաքացիների կյանքը դրա պատճառով կարող է վատանալ: Նրանք կարող են փող կորցնել, հնարավոր է` աշխատանքը: Եւ խորհուրդ տար, թե ինչ կարելի է անել, որպեսզի ճգնաժամի ազդեցությունը նվազագույն լինի: Օրինակ, փողը բանկում պահեն, թե «բարձի տակ», դոլարով թե դրամով, իսկ գուցե արժե անշարժ գույք գնել:

    Ոչ ոք այդ մասին չի խոսում: Դրա հետ մեկտեղ, վարչապետի դեմքի հանգստությունը վաղուց արդեն ոչ ոք չի ընկալում որպես կայունության նշան: Բոլորը գիտեն, որ վարչապետն իրեն համարում է մարդկային հոգիների գիտակ եւ պատկերացնում է, թե ինչպես աշխատել հասարակության հետ: Նրան սովորեցրել են, որ ցանկացած վատ լուր, որը հայտնում են վստահ, թեկուզ եւ քարացած դեմքով, ընկալվում է ավելի լավ, քան ազնիվ խուճապը: Հնարավոր է, նա նույնիսկ Կարնեգի է կարդացել: Պարզապես հիմա Կարնեգին այնքան մատչելի գիրք է, որ այն բոլորն են կարդացել:

    Տնտեսական կայունությունը երկրում ապահովվելու է, չնայած ճգնաժամին, Վաշինգտոնից վերադառնալուց հետո ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ճիշտ է, նա մի քիչ փոխեց տոնը եւ հայտարարեց, թե քանի որ Հայաստանի ապրանքաշրջանառության 60 տոկոսը կատարվում է Եվրամիության երկրների հետ, եվրոպական շուկաների ցնցումները կարող են ազդել Հայաստանի տնտեսության վրա: Հիշեցնենք, որ ավելի վաղ նա հայտարարել էր, թե ճգնաժամը Հայաստանի վրա չի անդրադառնա:

    Դրա հետ մեկտեղ, վարչապետը հայտարարեց, թե Հայաստանում ԱՄՆ ներդրումները կազմում են մոտ 2 միլիարդ դոլար: Մի քանի օր առաջ, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Հայաստանում ռուսական ներդրումները անցել են 1,3 միլիարդ դոլարի սահմանը:

    Ստացվում է, որ Հայաստանը, այնուամենայնիվ, կապված է համաշխարհային տնտեսությանը: Եւ եթե Հայաստանը շահեր չունի արտասահմանում, ապա արտասահմանյան ներդրողները շահեր ունեն Հայաստանում: Գուցե դա է Տիգրան Սարգսյանի հույսը, երբ ասում է, թե Հայաստանի տնտեսությանը ոչինչ չի սպառնում: Գուցե նա գիտե, որ արտասահմանյանից բացի, այլ ներդրումներ Հայաստանում չկան: Այնպես որ, գլուխը քարը արտասահմանյան ներդրումների:

    ՆԱՆՈ ԱՐՂՈՒԹՅԱՆ

  6. #6
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Համաշխարհային տնտեսական ճգնաժամ

    Նաֆթի մեկ բարելի գինը $70 ից էլ պակաս է և սա էլ դեռ վերջը չի

  7. #7
    Սկսնակ անդամ davzion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2008
    Հասցե
    ՀՀ, ք. Չարենցավան
    Տարիք
    41
    Գրառումներ
    53
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Re. Համաշխարհային տնտեսական ճգնաժամ

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ կարծիք ունեք:
    Սկսվել է համաշխարհային խոշոր ճգնաժամ, որը իր ազդեցությունն է թողնում աշխարհի բոլոր երկրների վրա:
    http://armsoul.com/index.php?topic=1193.0

    Խոշոր ճգնաժամը կազդի բոլոր երկրներին, քանի որ գրեթե բոլոր երկրներում շրջանառվում են խոշոր փողեր, որոնք գոյություն ունեն միայն համակարգչային կրիչների վրա ու ոչնչով ապահովված չեն:
    - Աշխարհը լի է խնդիրներով, որոնք լուծման կարիք ունեն - Պետք չէ, որ նույն խնդիրը մի քանի անգամ լուծվի - Պարապությունը կամ ինքնամոռաց աշխատանքը չարիք են - Գլխավորը ազատությունն է - Հարաբերությունը մրցակցություն չէ -

  8. #8
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաշխարհային տնտեսական ճգնաժամ

    Դե եթե հավատանք մեր վարչապետին ազդեցությունը դրական է, շատ հետաքրքիր կարծիք էր, բայց չեմ ուզում քննադատել... Ամեն դեպքում մեր դոլարային պահուստները շատ քիչ են այդ դրական ազդեցությունը ապահովելու համար....
    Դոլարը գնալով թանկանալու է, այնպես որ դոլար է պետք առնել, ռուբլին հիմա էլ գինը կորցնում է, նույնիսկ դևալվացիան կարծում եմ չի օգնի... Դոլարի թանկացումը կբերի նաև մեր երկրում գների աճին, հիմա իհարկե չենք զգա...
    Քանի որ մեր երկրում ներդրումները սպեկուլյատիվ են դրանք արագ դուրս են գալու մեր երկրից...Դե իսկ գործազրկությունը աճելու է, թերևս գների անկման հետ կապված ընկերությունները փորձելու են ծախսերը կրճատել
    իսկ նավթի գների վիճակը խայտառակ է`47.7 $ , նույնիսկ ՕՊԵկ-ը եթե փորձի առաջարկը կրճատել կարծում եմ էական տարբերություն չի լինի, ամեն դեպքում էական է պահանջարկը, իսկ այս դեպքում պահանջարկը արդեն մի քանի տարի է կայուն է:

  9. #9
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաշխարհային տնտեսական ճգնաժամ

    հետաքրքիր երկիրա դոլարը ընկնումա գները բարձրանումեն, դոլարը բարձրանա էլի գները բարձանալու են հա փաստորեն
    բայց հաստատ կբարձանա դոլարը?
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  10. #10
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաշխարհային տնտեսական ճգնաժամ

    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    հետաքրքիր երկիրա դոլարը ընկնումա գները բարձրանումեն, դոլարը բարձրանա էլի գները բարձանալու են հա փաստորեն
    բայց հաստատ կբարձանա դոլարը?
    եթե չլինեին ինտերվենցիաները արդեն դոլարը բարձրացած կլիներ, իսկ դոլարի բարձրացման արդյունքում գների բարձրացումը հարցի ձևով տամ ներմուծման վրա դոլարի բարձրացումը ինչ ձևով է ազդում: Քննարկումը արի շարունակենք, ես հիմա ուղղակի ժամանակ չունեմ վաղը անպայման կփորձեմ բերել բոլոր պատճառները, որ իմ կարծիքով կազդեն դոլարի բարձրացման վրա: Մեր երկրում դոլարի պաշարները գնալով քչանում են, իսկ գների անկում ը, օրինակ պղինձ բերելու է նրան, որ երկիր դոլար ավելի քիչ է գալու և ինչ դոլարը քիչ է, իսկ գինը բարձր, բայց սա այն ամենափոքրն է: տոկոոսադրույքը գնալով բարձրանում է , իսկ սա վանում է ներդրողներին դրա արդյունքում փող դուրս է հոսում և այլն .... Անպայման արի քննարկենք այս հարցերը....
    Վերջին խմբագրող՝ Katka: 14.11.2008, 18:50:

  11. #11
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաշխարհային տնտեսական ճգնաժամ

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ ազդեցություն կունենա ճգնաժամը մեր տնտեսության վրա:
    Վերջին օրերին Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ֆիրմաներում մեծ թափով աշխատողների կրճատումներ են գնում։ Ամեն օր նոր կրճատումների մասին եմ լսում։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  12. #12
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաշխարհային տնտեսական ճգնաժամ

    եթե չլինեին ինտերվենցիաները արդեն դոլարը բարձրացած կլիներ, իսկ դոլարի բարձրացման արդյունքում գների բարձրացումը հարցի ձևով տամ ներմուծման վրա դոլարի բարձրացումը ինչ ձևով է ազդում: Քննարկումը արի շարունակենք, ես հիմա ուղղակի ժամանակ չունեմ վաղը անպայման կփորձեմ բերել բոլոր պատճառները, որ իմ կարծիքով կազդեն դոլարի բարձրացման վրա: Մեր երկրում դոլարի պաշարները գնալով քչանում են, իսկ գների անկում ը, օրինակ պղինձ բերելու է նրան, որ երկիր դոլար ավելի քիչ է գալու և ինչ դոլարը քիչ է, իսկ գինը բարձր, բայց սա այն ամենափոքրն է: տոկոոսադրույքը գնալով բարձրանում է , իսկ սա վանում է ներդրողներին դրա արդյունքում փող դուրս է հոսում և այլն .... Անպայման արի քննարկենք այս հարցերը....
    մեծ հաճույքով կքննարկեի, բայց տնտասագիտությունից լավ չեմ, դժվար կարանամ խորանամ
    պռոստը ինձ թվումեր երբ դոլարը արագ տեմպերով իջավ պետքա գներնել իջնեին, որտև հիմնականում դոլարով էին առնում ներմուծում, տենց չի?
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  13. #13
    սպասված անդամ pilisopa-uhi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.08.2008
    Տարիք
    34
    Գրառումներ
    37
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաշխարհային տնտեսական ճգնաժամ

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջին օրերին Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ֆիրմաներում մեծ թափով աշխատողների կրճատումներ են գնում։ Ամեն օր նոր կրճատումների մասին եմ լսում։
    Բայց ամենակարևորը` օգոսոսոսին կառավաչությունը ՏՏ-ի զարգացման հայեցակարգում ամրագրել է, որ 5 տարի անց ՀՀ ՏՏ ընկերությունների թիվը կկազի 400, իսկ 2018` 1000:Լավատեսորեն ա հնչում: Բայց EPYGEAM ընկերությունը կրճատել է աշխատողների 70%-ին:Լուրջ խնդիրներ կան ու չեն կարող չլինել, որովհետև էտ ընկերությունների պատվերների հիմնական մասը արտասահմանից է լինում ու ճգնաժամը չի կարող չազդել Հայաստանի տնտեսության վրա:
    Чебурашка сказала речь

  14. #14
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաշխարհային տնտեսական ճգնաժամ

    Մեջբերում pilisopa-uhi-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ամենակարևորը` օգոսոսոսին կառավաչությունը ՏՏ-ի զարգացման հայեցակարգում ամրագրել է, որ 5 տարի անց ՀՀ ՏՏ ընկերությունների թիվը կկազի 400, իսկ 2018` 1000:Լավատեսորեն ա հնչում:
    Ու Ձեզ թվացել է, թե կառավարության տքնաջան աշխատանքի շնորհիվ է, հա՞, որ ՏՏ ոլորտը զարգանում է։
    Դե հա, մեր կառավարությունը ամեն առիթով իր պարտքն է համարում հայտարարել, որ ՏՏ ոլորտը մեր պետության կարևորագույն ոլորտներից է, բայց հիմնականում նման հայտարարություններից էն կողմ ոչ մի օգտակար բան չի արվում։
    Ուղղակի ՏՏ ոլորտին ձեռները շատ չի հասնում, էդ պատճառով էլ զարգանում է։
    Էնքան որ Արմենթելի հետ հայտնի մենաշնորհային պայմանագրով մի տաս տարով Հայաստանում ինտերնետի զարգացումը ետ գցեցին։ Նենց որ, վնաս չլինի, օգուտ դժվար թե լինի մեր կառավարությունից։

    Մեջբերում pilisopa-uhi-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց EPYGEAM ընկերությունը կրճատել է աշխատողների 70%-ին:Լուրջ խնդիրներ կան ու չեն կարող չլինել, որովհետև էտ ընկերությունների պատվերների հիմնական մասը արտասահմանից է լինում ու ճգնաժամը չի կարող չազդել Հայաստանի տնտեսության վրա:
    Համաձայն եմ, բայց դե կառավորությունը հավատացնում էր, որ Հայաստանի վրա համաշխարհային տնտեսական ճգնագնաժամի ազդեցությունը մինիմալ կլինի։
    Իմիջիայլոց, EPYGEAM անունով ընկերություն Հայաստանում չկա ոնց–որ։ tert.am-ից եք ինֆորմացիան վերցրել, չէ՞։ Հավանաբար վրիպակ է եղել, ու խոսքը EPAM ընկերության մասին է, որում իրոք լայնամաշտաբ կրճատումներ են եղել։ EPAM–ը Հայաստանում ՏՏ ոլորտի ամենախոշոր ընկերություններից մեկն է։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  15. #15
    սպասված անդամ pilisopa-uhi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.08.2008
    Տարիք
    34
    Գրառումներ
    37
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաշխարհային տնտեսական ճգնաժամ

    Արշակ, իհարկե չեմ կարծում, որ պետության ջանքերի շնորհիվ զարգանում է ՏՏ-ն:Փորձեցի ևս մեկ անգամ ցույց տալ մեր կառավարության հրապարակած տվյալների անճշտությունը:Չնայած եդ թեմայով Հրանտ Բագրատյանը ժամանակին ամեն ինչ ասել ա, ըստ իս , <<Վիճակագրական պարադիկտմ>> (եթե ճիշտ եմ հիշում) բրոշուռում:
    Էտ տվյալները <<Կապիտալ>> օրաթերթի նոյեմբերի 14-ի համարում եմ կարդացել: Հնարավոր է, որ անվանումը սխալ է: Ես այդ ընկերության մասին առաջին անգամ էի կարդում:Բայց փաստն է էական...անվանումն էլ
    Чебурашка сказала речь

Էջ 1 11-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փախստականների «ճգնաժամը» Եվրոպայում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 363
    Վերջինը: 05.05.2025, 21:52
  2. Տնտեսական պատմություն
    Հեղինակ՝ Katka, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 26.05.2013, 03:08
  3. Տարիքային ճգնաժամը վաղ մանկությունում
    Հեղինակ՝ ivy, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 05.02.2012, 19:57
  4. Միջազգային Տնտեսական Հարաբերություններ
    Հեղինակ՝ Belle, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 04.09.2010, 17:49
  5. Գրառումներ: 3
    Վերջինը: 09.03.2010, 15:28

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •