Ողջույն Տրիբուն, ոնց ես??
Տրիբուն ջան , կարող է իմ համար մասնագիտական չի նավթի արդյունահանման պրոցեսը ու պրակտիկայում չեմ առնչվել, բայց ինչքանով ես կարդացել եմ Վենեսուելայում ևս արդյունահանումը թանկ արժի: էնտեղ նավթի տեսակը, եթե չեմ սխալվում նավթային ավազ է կոչվում և արդյունահանումը դժվար է, հետևաբար թանկ արժի:
Ես քո հետ համաիտ եմ, որ բումի և անկման ժամանակ նավթի պահանջարկը որոշիչ էր և է : Բայց առաջարկի կրճատում լինելու է ու լինելու է հենց ելնելով ծախսերի մեծ լինելու ու գների հետագա իջեցումը կանխելու համար:Գուցե ազդեցությունը մեծ չլինի, չեմ ժխտում, բայց թեկուզ ծախսերի առումով կրճատվելու է: Ինքանրժեքը հիմա բարձր է բոլորի համար, ոչ միայն Սիբիրում, ֆինանսական ճգնաժամը ազդել է երկկողմանի և պահանջարկի և առաջարկի վրա, ՕՊԵԿ-ը տվյալ դեպքում , այլընտրանք չունի ու պետք է կրճատի արդյունահանումը, քանի որ ծախսերը շատ են, իսկ դրա համար փող է պետք , ինչը պահանջարկն է ապահովում տվյալ դեպքում:![]()
Էջանիշներ