User Tag List

Էջ 11 11-ից ԱռաջինԱռաջին ... 7891011
Ցույց են տրվում 151 համարից մինչև 158 համարի արդյունքները՝ ընդհանուր 158 հատից

Թեմա: Համաշխարհային տնտեսական ճգնաժամը և Հայաստանը

  1. #151
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համաշխարհային տնտեսական ճգնաժամը և Հայաստանը

    Պարզ և հասկանալի է, որ ամերիկայում սկիզբ առած ֆինանսական, այնուհետև ամբողջ աշխարհում տարածված և տարածվող ֆինանսատնտեսական ճգնաժամը չէին կարող հեռու մնալ ՀՀ-ից: Մասնավորապես ներմուծման ծավալների, արտահանման հետ կապված լուրջ խնդիրները, ինչպես նաև բանկային համակարգի պրոբլեմները և մեր հարուստ հայրենակիցների փողի անկումը մեծ վնաս հասցրին մեր խղճուկ տնտեսությանը: Սակայն մինչ արտաքին խնդիրների հետ կապված ՀՀ տնտեսական անկմանը անդրադառնալը անհրաժեշտ է դիտարկել ՀՀ ներքին տնտեսության խնդիրները: Դրանք շատ, շատ շատ են: Օրինակ արտահանման համար անհրաժեշտ ապրանքների կրճատումը, այսինքն համարյա թե զրոյական արդյունաբերությունը, գյուղատնտեսական ապրանքների և այս ոլորտի անմխիթար վիճակը, երկրում վարվող անիմաստ տնտեսական քաղաքականությունը: Այս խնդիրները գալիս են ՀՀ համար օրենք դարձած թե այս իշխանությունների , թե դրանից առաջվա, թե ավելի առաջվա կաշառակերաընկերաբարեկամաախպերաթալանյին համակարգից: Եկեք դիտարկենք թե ովքեր են այսօրվա մեր ներկրողները: Այս հարցի պատասխանը դժվար չէ տալ: Ներմուծման ոլորտը այնքան է սերտաճած իշխանական մարմինների հետ, որ ամեն գնով փորձում են չթուլացնել ներմուծումը, այլ էժան ապրանքները բերեն ու մեր վրա վաճառեն 1000 անգամ ավելի թանկ գնով: Առանց ներմածուման ոլորտ կարգուկանոն մտցնելու հնարավոր չէ մտածել արտահանման մասին: Հասկանալի է ներմուծելը ավեի հեշտ է, քան ներքին արտադրություն խթանելը: Չէ որ անհրաժեշտ են լուրջ մասնագետներ: Ինչպես իմացանք ՀՀ-ն պետք է ունենա 10-15 տոկոս ՀՆԱ անկում: Մինչ այս նորությունը հեռուստացույցով ասելը պետք հրաժարական տար կառավարության ամբողջ տնտեսասկան բլոկը, ինչպես նաև վարչապետը և ԿԲ նախագահը: Քանի որ սրա պատճառը ոչ այնքան արտաքին տնտեսական ճգնաժամն է, էդ էլ չէր լինի եթե մենք հույսներս դնեինք մեր վրա, ոչ թե դրսի հարուստ բարեկամների: Ես հիմա ստեղ չեմ ցանկանում ասել, որ ես անկապ բողոքում եմ, սակայն անհրաժեշտ է արագ քայլեր ձեռնարկել: Մասնավորապես դրսից եկած փողերը ծախսել ոչ թե ներմուծումը խթանելու այլ արտահանումը զարգացնելու վրա: Մենք նույնիսկ պետք է համաձայնենք կիսապետական կամ մասնավոր կազմակերությունների հիմնումը ՀՀ-ում, որոնք կլուծեն երկու խնդիր նախ կապահովեն աշխատուժով մեր մարդկանց, կվճարեն հարկեր և կխթանեն արտահանումը, սակայն սա չի գործի քանի ներմուծումը գտնվում է մի երկու- երեք հոգու ձեռքում: Մենք ինչ ենք անում ներմուծված փողերը, ծախսում ենք կուրսը պահելու նպատակով, որը ներմուծումը խթանելու ձևերից մեկն է կամ ուղղում ենք այնպիսի ոլորտների զարգացմանը, որոնք խորը արմատներ չեն գցում մեր տնտեսության զարգացման համար օրինակ անշարժ գույք, շինարարություն: Անդրադառնամ նաև մեկ այլ ներքին խնդրի օրինակ զբոսաշրջության զարգացումը: ՀՀ-ում այս ոլորտը գտնվում է խայտառակ վիճակում, քանի որ վերջինս անմրցունակ է, ինչու, որովհետև մի քանի հոգի ուզումա նենց անի, որ 3 օրվա մեջ ավելի շատ փող աշխատի, քան օրինակ Անթալիայում 1 շաբաթում: Այս ոլորտը նույնպես պետք է լիբերալացվի: Մասնավորապես անհրաժեշտ է օգնել մասնավորին, որպեսզի վերջինս չբարձրացնի մատուցվող ծառայությունների գները: Հաջորդ խնդիրը բարձր տեխնոլոգիաների զարգացումն է, որը էս 20-30 տարիա զարգացնում են բան չի դուրս գալի, դե ստեղ փողը մի օրում չի գալիս: ՀՀ ամբողջ տարածքում անհրաժեշտ է ստեղծել ազատ տնտեսական գոտիներ: Մասնավորապես սա կխթանի ներդրումների հոսքը հայաստան, լրացուցիչ աշխատատեղեր կստեղծի: Այստեղ պետք է իր ուրույն դերը ունենա ՀՀ կառավաևրությունը: Մենք փոքր երկիր ենք մենք պիտի հրավիրենք մարդկանց ասենք եկեք բիիզնես անենք, բայց մի վախեցեք ձեր ունեցվածքը չենք ուտի: Մի խոսքով ասածս այն է, այս անկման միայն 5 տոկոսը թող լինի արտաքինից, բայց մեծ մասը գալիս է մեր ներքին խնդիրներից:

  2. #152
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համաշխարհային տնտեսական ճգնաժամը և Հայաստանը

    Հենա սկսել ենք էլի տնտեսությունը զարգացնել... առաջին անկյունաքարը դրեցին օրերս` վարչապետը արդեն ամրագոտիներով է զբաղվում: Մարդն երկու բառ ասեց բյուջե մի երկու օրում 40 միլիոն փող մտավ (ըստ հաղորդվող նորությունների արդեն տուգանվել է 8000-ից ավել կարգազանց): Մյուս քայլը երևի կլինի հետիոտնային անցումներից դուրս փողոց հատելու համար տուգանք սահմանելը: Ինչ վատ ա որ? Խելոք և օգտակար բանա, արանքում էլ գանձարաննա լցվում:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  3. #153
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2009
    Գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համաշխարհային տնտեսական ճգնաժամը և Հայաստանը


    Օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի բանկերի միության նախագահը՝ Էմիլ Սողոմոնյանը նշել է, որ ֆինանսատնտեական ճգնաժամի պայմաններում հարկավոր են տնտեսության և բանկային ոլորտներին վերաբերող օրենսդրական բարեփոխումներ, օրենսդրական դաշտի կարգավորում:
    Ինչպես ասաց նա, Բանկերի միությունը ներկայացրել է մի շարք առաջարկներ: Կառավարության կողմից ԱԺ ներկայացված հարկային փաթեթում ներառված կետրից 17-ն հենց իրենք են առաջարկել:
    «Միայն այս տարվա ընթացքում կարևորագույն առաջարկներից է բարեփոխել ավելացված արժեքի հարկը: Ճիշտ է, բանկերն ազատված են այդ հարկից, սակայն կան որոշ ծառայություններ, որոնք հարկվում են, ինչն էլ թյուրիմացություն է առաջացնում»,- ասաց նա:

    Առաջարկներից մյուսը վերաբերում է ոչ ռեզիդենտների հարկմանը: Բանկերը ոչ ռեզիդենտային ծառայություններ են մատուցում: Ըստ նրա, այդ ցանցը ընդլայնելու համար հարկավոր է օրենսդրական բարեփոխումներ. պետք է սահմանվի դրանց ինքնարժեքը և վերացվի կրկնակի հարկումը հատկապես այն երկրների հետ, որոնց հետ Հայաստանն ունի միջպետական համաձայնություններ:
    «Ավելի ցավոտ և կարևորագույն խնդիր է շարժական գույքի գրավադրման հետ կապված փոփոխությունները: Մենք առաջարկում ենք ստեղծել միասնական կադաստր, որը գոյություն չունի: Դրանց բացակայությունը ճգնաժամի պայմաններում շատ զգացվեց»,- ասաց Է. Սողոմոնյանը:

    Նա մատնանշեց նաև իրենց կողմից ներկայացված մի քանի այլ առաջարկություններ :
    «Հայաստանի բանկերի միության գլխավոր գերխնդիրն է բանկերի ծառայությունների մատուցման բնագառավում մաքուր դաշտ ապահովելը»,- եզրափակեց Հայաստանի բանկերի միության նախագահը:

  4. #154
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համաշխարհային տնտեսական ճգնաժամը և Հայաստանը

    Լավ խորհուրդներ կան: Հակաճգնաժամի վերաբերյալ, թեեւ Ռուսական օրինակով


  5. #155
    Avandapah Hayazn-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.09.2009
    Հասցե
    Los
    Տարիք
    64
    Գրառումներ
    542
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համաշխարհային տնտեսական ճգնաժամը և Հայաստանը

    Համաշխարհաին տնտեսակն ճգնաժամ իրականում գոյություն ունի
    և դրա հիմքում ընկած է ժլատությունը :
    Հիմա ասեմ թե ինչպես :
    Բանկերը որոնց եկամուտի մեծ մասը գալիս վարկերից գոյացած
    տոկոսներից ցանկանալով վաստակել մեծ գումարներ , առանց սահմանափակման
    վարկեր տրամադրեցին խոշոր ձեռնարկություններին « corporation » , որոնք էլ
    իրենց հերթին , ունենալով խոշոր միջոցներ իրենց ձեռքի տակ , խոշոր ներդնումներ
    կատարեցին իրենց ոլորտի մեջ և այնքան առաջ տարան տեխնոլոգիան , որ
    գնորթները հետ մնացին իրենցից « օրինակ այսօրվա բջջաին հեղախոսները
    ունեն այնպիսի ֆունկցիաներ որոնցից քչերն են օգտվում » հետևաբար այս
    խոշոր ձեռնարկությունները սկսեցին կորցնել իրենց գնորդներին:
    Այս գործնթացը սկսվել էր շատ վաղուց և խոշոր ձեռնարկությունները սկսել եին
    աշխատել վնասով և շարունակում եին վճարել իրենց ղեկավարներին հսկա
    աշխատավարձեր շաբաթը « 3 ից -- 8 միլիոն Ամերիկյան դոլարների հասնող »
    Ու քանի դեռ եկամուտը կարողանում էր ծածկել տոկոսները ամեն ինչ լավ էր
    և տնտեսությունը չակեռտավոր ծաղկման մեջ էր :
    Թե ինչ պատահեց հետո կգրեմ եթե նյութը հետաքրքիր է ձեզ :
    Իմիջիայլոց կուզեի տպագրել այս նյութը մի որեվե Հայկական թերթում ,
    եթե ծանոթ լրագրող ունեք խնդրում եմ արձագանքեք հետևյալ հասցեով
    hayazn @ mail . am
    նախորոք ասեմ , որ ոչ մի հոնարար չեմ ակնկալում :

  6. #156
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համաշխարհային տնտեսական ճգնաժամը և Հայաստանը

    Էս ինչ–որ նոր հայտնագործություն էր...
    Հայազան ջան, եթե տնտեսագետ ես, ապա պետք է որ իմանաս, որ ներդրումները բերում են տնտեսական ակտիվության, զբաղվածության ու եկամուտների աճին...
    Եթե թերթեր ու հեռուստատեսություն նայում ես, պետք է որ լսած լինես, որ այս գնաժամի թրիգերը եղել է հիփոթեքային ճգնաժամը, որի պատճառը անվճարունակ վարկառուներին վարկավորելն էր։
    Այնպես որ, ավելի լավ է մի ուրիշ, ավելի արժեքավոր ու հիմնավորված հոդված փոձես տպագրել...

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hayazn (11.02.2010), ministr (11.02.2010)

  8. #157
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համաշխարհային տնտեսական ճգնաժամը և Հայաստանը

    Ասում են ճգնաժամի երրորդ ալիքն է սկսումփող չափից շատ են կարծես թե ներարկել համաշխարհային տնտեսությունում

  9. #158
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համաշխարհային տնտեսական ճգնաժամը և Հայաստանը

    Դոլարը որպես համաշխարհային արժույթ կպահպանվի՞Ո՞վ ճգնաժամից հաղթող դուրս կգա:

Էջ 11 11-ից ԱռաջինԱռաջին ... 7891011

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փախստականների «ճգնաժամը» Եվրոպայում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 363
    Վերջինը: 05.05.2025, 21:52
  2. Տնտեսական պատմություն
    Հեղինակ՝ Katka, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 26.05.2013, 03:08
  3. Տարիքային ճգնաժամը վաղ մանկությունում
    Հեղինակ՝ ivy, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 05.02.2012, 19:57
  4. Միջազգային Տնտեսական Հարաբերություններ
    Հեղինակ՝ Belle, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 04.09.2010, 17:49
  5. Գրառումներ: 3
    Վերջինը: 09.03.2010, 15:28

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •