User Tag List

Էջ 37 152-ից ԱռաջինԱռաջին ... 273334353637383940414787137 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 541 համարից մինչև 555 համարի արդյունքները՝ ընդհանուր 2278 հատից

Թեմա: Զանազան լեզվական հարցեր

  1. #541
    սելեկցիոն Միգռո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.09.2008
    Հասցե
    Շվեյցարիա
    Գրառումներ
    148
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, չես համոզի...

    Գյուղում անցկացրեցին ջրմուղ և գյուղի բոլոր տներում արդեն/այլևս ջուր կա...
    1. Բուն իմաստային ոչ մի տարբերություն չկա: Երկու դեպքում էլ առկա է հակադրություն, այն է` մինչ այդ տներում չի եղել ջուր, իսկ հիմա արդեն կա:
    2. Դարեսկզբյան կամ ավելի վաղ ժամանակաշրջանի բառարաններն այսօր չեն կարող ծառայել որպես բառերի կիրառման վստահելի աղբյուր կամ գործնական ուղեցույց: Օրինակի համար նայիր պարապել բառի իմաստը` պարապ լինել, և համեմատիր այսօրվա գործուն իմաստի հետ:
    3. Նույնիսկ 60-ականների բացատրական բառարաններում այլևս բառի քննարկվող իմաստը համարվում է հնացած: Այժմ փորձում են վերակենդանացնել դա որպես ոճական նորույթ. առաջին հերթին փորձեց դա անել հայ մամուլը:
    4. Գիտական աշխատություններում դեռևս այս գործածումը հավանություն չի ստացել (այսինքն` այլևս-ն օգտագործվում է ժխտական-բացասական իմաստ, այլ ոչ միայն ժխտական բայաձև պարունակող նախադասություններում):

  2. #542
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամփոփեմ. Չարենց.

    Այլևս ինչ մնաց քեզ՝ խնդրելու կյանքից,-
    Օ՜, անհանգիստ իմ սիրտ ու անկարող...
    Ախ, խոնջանքի՜ միայն անեզրական կարոտ,-
    Խաղաղություն անխոհ,- մահվան հանգիստ...
    Անկախ նրանից՝ «այլևս» բառի նշածդ կիրառությունը ճիշտ է, թե ոչ, գրողների գրածները՝ որպես դրա ապացույց ներկայացնելը հաստատ անիմաստ է, քանի որ ցանկացած դասական գրողի ստեղծագործություններում կարող եմ բազմաթիվ լեզվական սխալներ ցույց տալ, շատ դեպքերում՝ բավական կոպիտ։

    Մեջբերում Միգռո-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Բուն իմաստային ոչ մի տարբերություն չկա: Երկու դեպքում էլ առկա է հակադրություն, այն է` մինչ այդ տներում չի եղել ջուր, իսկ հիմա արդեն կա:
    2. Դարեսկզբյան կամ ավելի վաղ ժամանակաշրջանի բառարաններն այսօր չեն կարող ծառայել որպես բառերի կիրառման վստահելի աղբյուր կամ գործնական ուղեցույց: Օրինակի համար նայիր պարապել բառի իմաստը` պարապ լինել, և համեմատիր այսօրվա գործուն իմաստի հետ:
    3. Նույնիսկ 60-ականների բացատրական բառարաններում այլևս բառի քննարկվող իմաստը համարվում է հնացած: Այժմ փորձում են վերակենդանացնել դա որպես ոճական նորույթ. առաջին հերթին փորձեց դա անել հայ մամուլը:
    4. Գիտական աշխատություններում դեռևս այս գործածումը հավանություն չի ստացել (այսինքն` այլևս-ն օգտագործվում է ժխտական-բացասական իմաստ, այլ ոչ միայն ժխտական բայաձև պարունակող նախադասություններում):
    Ես էլ եմ նկատել, որ վերջին տարիներին են սկսել «այլևս» բառը նաև հաստատականի հետ գործածել, մինչ այդ կարծես թե նման բան չկար։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 12.11.2008, 00:28:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #543
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Ուլուանա, հիմա դու այդ կիրառությունը ճիշտ ես համարու՞մ, թե՞ սխալ:

    Ես էլ եմ նկատել, որ վերջին տարիներին են սկսել «այլևս» բառը նաև հաստատականի հետ գործածել, մինչ այդ կարծես թե նման բան չկար։
    Տե՛ս՝ Չարենցի մեջբերումը: Նման օրինակները շատ են:

    Ասել, որ «այլևսը» հաստատականի հետ գործածելը սխալ է, նույնն է, ինչ պնդելը, որ «սրանից հետո» միայն ժխտական բաներ են լինում: Ճի՛շտ է, գեղեցի՛կ է, տեղի՛ն է (հաճախ):
    DIXI
    carpe noctem

  4. #544
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Երբ երեկ Հայկազեան բառագրքից մեջբերում էի անում, նպատակը մեկն էր. ցույց տալ, որ վերջին տարիներին չի սկսվել կիրառվել:
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասել, որ «այլևսը» հաստատականի հետ գործածելը սխալ է, նույնն է, ինչ պնդելը, որ «սրանից հետո» միայն ժխտական բաներ են լինում: Ճի՛շտ է, գեղեցի՛կ է, տեղի՛ն է (հաճախ):
    Ես էլ եմ համարում որ ճիշտ է, բայց այ գեղեցիկի հարցում, այնքան էլ համաձայն չեմ:
    Շատ տեղերում «այլևս» բառի օտագործումը կարելի է համեմատել ավելորդ հրապուրիչ երևալու համար շատ դուխի վրան ցանելուն, արտաքին շպարման միջոցները չարաշահելուն: Ահա հենց դրա համար հենց սկզբից ասացի, որ լեզվազգացողությանն է պետք վստահել: Եվ արդեն լրիվ այլ խնդիր է, որ շատերին դուր է գալիս դուխու շատ քանակությունը, իսկ ոմանք դուխու հոտն ընդհանրապես տանել չեն կարողանում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #545
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուլուանա, հիմա դու այդ կիրառությունը ճիշտ ես համարու՞մ, թե՞ սխալ:
    Մինչև այս խոսակցությունը ես էլ էի կարծում, որ «այլևս» բառի կիրառությունը հաստատականի հետ լրագրողների «գյուտերից» է։ Բայց քանի որ բառարանում նշված է այդ իմաստը, համոզվեցի, որ ճիշտ է։

    Այնուամենայնիվ, ինչպես Չուկը նկատեց, դրա կիրառությունը հաճախ չարաշահվում է՝ գործածվելով անտեղի։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 13.11.2008, 00:06:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #546
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Այնուամենայնիվ, ինչպես Չուկը նկատեց, դրա կիրառությունը հաճախ չարաշահվում է՝ գործածվելով անտեղի։
    Համաձայն եմ, իհարկե :
    DIXI
    carpe noctem

  7. #547
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Այլևս դադարեցնում եմ այս թեմայում իմ մասնակցությունը այլևս այսքան վիճահարույց «այլևս» բառի վերաբերյալ։ Քննարկությունից դուրս եմ գալիս ոչ թե դատարկ ձեռքերով, այլ ևս նոր գիտելիք ձեռք բերելով, որի համար, ինչպես այլևս ասել եմ, շնորհակալ եմ։ Այլևս գլուխներդ չեմ տանում։
    Հարգանքներով,
    Արսեն։
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  8. #548
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Այլևս դադարեցնում եմ այս թեմայում իմ մասնակցությունը այլևս այսքան վիճահարույց «այլևս» բառի վերաբերյալ։ Քննարկությունից դուրս եմ գալիս ոչ թե դատարկ ձեռքերով, այլ ևս նոր գիտելիք ձեռք բերելով, որի համար, ինչպես այլևս ասել եմ, շնորհակալ եմ։ Այլևս գլուխներդ չեմ տանում։
    Հարգանքներով,
    Արսեն։
    Ու քո ներկայությունը այլևս անցյալ է
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  9. #549
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Այնուամենայնիվ, ինչպես Չուկը նկատեց, դրա կիրառությունը հաճախ չարաշահվում է՝ գործածվելով անտեղի։
    Վերոնշյալ չարաշահման հաճախությունն այլևս ապացուցված է ars83–ի հետևյալ գրառմամբ.
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Այլևս դադարեցնում եմ այս թեմայում իմ մասնակցությունը այլևս այսքան վիճահարույց «այլևս» բառի վերաբերյալ։ Քննարկությունից դուրս եմ գալիս ոչ թե դատարկ ձեռքերով, այլ ևս նոր գիտելիք ձեռք բերելով, որի համար, ինչպես այլևս ասել եմ, շնորհակալ եմ։ Այլևս գլուխներդ չեմ տանում։
    Հարգանքներով,
    Արսեն։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. #550
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2007
    Գրառումներ
    23
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Ողջույն բոլորիդ
    Ինչպե՞ս ճիշտ կլինի հայերեն

    Նա աշխատում է այսինչ սարքավորումների վրա թե՞ սարքավորումների հետ թե՞ այլ կերպ:
    Կամ համակարգչի հետ թե՞ համակարգչի վրա:

    Կանխավ շնորհակալ եմ

  11. #551
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Arthur26-ի խոսքերից Նայել գրառումը
    Ողջույն բոլորիդ
    Ինչպե՞ս ճիշտ կլինի հայերեն

    Նա աշխատում է այսինչ սարքավորումների վրա թե՞ սարքավորումների հետ թե՞ այլ կերպ:
    Կամ համակարգչի հետ թե՞ համակարգչի վրա:

    Կանխավ շնորհակալ եմ
    Նա աշխատում է այսինչ սարքավորումով:
    Կամ- նա աշխատեցնում է այսինչ սարքվորումը:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  12. #552
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Arthur26-ի խոսքերից Նայել գրառումը
    Ողջույն բոլորիդ
    Ինչպե՞ս ճիշտ կլինի հայերեն

    Նա աշխատում է այսինչ սարքավորումների վրա թե՞ սարքավորումների հետ թե՞ այլ կերպ:
    Կամ համակարգչի հետ թե՞ համակարգչի վրա:

    Կանխավ շնորհակալ եմ
    Թեև Morpheus_NS–ը հարցին ճիշտ է պատասխանել, բայց ես լրացնեմ. աշխատել սարքավորումներով, համակարգչով։ Իսկ քո նշած տարբերակներն օտարաբանություններ են։ «Հետ» կապը կարելի էր գործածել, եթե խոսքն, օրինակ, աշխատակցի մասին լիներ. աշխատել այսինչ մարդու հետ։ Համանման ձևով՝ համաձայն լինել/համաձայնել այսինչ մարդու հետ, բայց այսինչ մտքին (ոչ թե մտքի հետ, ինչպես սխալմամբ ասում են շատերը)։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. #553
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մի բան էլ ես հարցնեմ. Ուլուանայի գրառումից մտքումս առաջացավ։

    Ինչո՞ւ չի կարելի ասել՝
    Ես աշխատում եմ համակարգչի հետ։

    Չէ՞ որ հետ–ը ցույց է տալիս գործյական հոլովը։ Ինչպես մեջ–ը ցույց է տալիս ներգոյական հոլովը: Օր.՝ սեռական հոլովով գոյական + մեջ նույնն է, ինչ ներգոյական հոլովը։


  14. #554
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի բան էլ ես հարցնեմ. Ուլուանայի գրառումից մտքումս առաջացավ։

    Ինչո՞ւ չի կարելի ասել՝
    Ես աշխատում եմ համակարգչի հետ։

    Չէ՞ որ հետ–ը ցույց է տալիս գործյական հոլովը։ Ինչպես մեջ–ը ցույց է տալիս ներգոյական հոլովը: Օր.՝ սեռական հոլովով գոյական + մեջ նույնն է, ինչ ներգոյական հոլովը։

    Չէ, հետ-ը գործիական հոլովի արտահայտչամիջոց չէ: Նաև՝ եթե ասում ես, որ դու աշխատում ես համակարգչի հետ, դա ենթադրում է, որ համակարգիչն էլ քեզ հետ է աշխատում, ինչը սխալ է:

  15. #555
    Dangereuse Lionne_en_Chasse-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2006
    Հասցե
    Quelque part dans le monde
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Իսկ ճի՞շտ է ասել - Ես աշխատում եմ համակարգչի վրա: Օտար լեզուներից բառացիորեն թարգմանաց էդպես է ստացվում
    Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...

Էջ 37 152-ից ԱռաջինԱռաջին ... 273334353637383940414787137 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 5 հոգի. (0 անդամ և 5 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան Հարցեր Պատմությունից
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 64
    Վերջինը: 13.07.2014, 11:12
  2. Զանազան հարցեր գրականությունից
    Հեղինակ՝ lusattik, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.06.2010, 07:24
  3. Էլեկտրոնային Բառարաններ (լեզվական, ուղղագրական, հոմանիշների)
    Հեղինակ՝ NetX, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 03.04.2010, 20:33
  4. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞
    Հեղինակ՝ Anushiki, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.02.2009, 17:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •