Չէ, չես համոզի...

Որն է "Արդեն" և "Այլևս" բառերի տարբերությունը? Ըստ իս այն է, որ արդենը կիրառվում է, երբ գործընթացը գնում, հասնում է իր տրամաբանական ավարտին: Օրինակ.

Գյուղում անցկացրեցին ջրմուղ և գյուղի բոլոր տներում արդեն ջուր կա...

Հիմա նայիր մյուս օրինակը

գյուղում անցկացրեցին ջրմուղ և գյուղի բոլոր տներում այլևս ջուր կա...

Զգում ես տարբերությունը??

Իսկ այժմ օրինակ, երբ տեղին է "Այլևս"-ը, այլ որ թե "արդեն"-ը.

Կարինեն համաձայնեց ընկերություն անել Արմենի հետ, որն այլևս չի տխրի...

Սրա իմաստը որն է. "այլևս" բառով ասվում է, որ Արմենը տխրում էր /գործընթացը գնում էր մի ուղղությամբ/, բայց Կարինեի համաձայնությունից հետո գործընթացի ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ փոխվեց...

Այսպիսով - "արդեն"-ը ցույց էտալիս տրամաբանական շարունակություն, իսկ "այլևս"-ը` գործընթացի ուղղության փոփոխությունը. տարբերությունը նուրբ է, բայց էական և հեղինակը պետք է հստակ իմանա - որ բառն է տեղին կիրառել իր մտեքրը արտահայտելու համար...