ars83 ջան, դու կողմ լինես, թե՝ ոչ, Արշակը միայն ժխտականն ընդունի, թե՝ ոչ, միևնույնն է՝ «այլևս» բառը կունենա նույն իմաստը՝ «սրանից հետո»: Ժխտական կառույցներում «այլևսը» գուցե ավելի ծանոթ է հնչում, բայց լեզուն միայն այն չէ, ինչ գիտես. այն շատ ավելի լայն ու խորն է: Եթե ինչ-որ բան քեզ անծանոթ է, դա դեռ չի նշանակում, որ սխալ է («դու», «քեզ» ընդհանուր իմաստով եմ ասում): Նորից եմ կրկնում՝ հաստատական կառույցներում «այլևս» բառի վերոհիշյալ մի քանի և դրանց նման կիրառությունները լրիվ ճիշտ են, ավելի՛ն՝ շատ հաճախ առավե՛լ տեղին ու գեղեցիկ են, քան «արդեն»-ովները: Համաձայն եմ, որ պետք չէ այդ բառի կիրառությունը չարաշահել, որ երբեմն այն անտեղի ու ինքնանպատակ է գործածվում, բայց, այնուամենայնիվ, ուզենք թե չուզենք. այն ունի՛ վերոհիշյալ իմաստը: Ամփոփեմ. Չարենց.
Այլևս ինչ մնաց քեզ՝ խնդրելու կյանքից,-
Օ՜, անհանգիստ իմ սիրտ ու անկարող...
Ախ, խոնջանքի՜ միայն անեզրական կարոտ,-
Խաղաղություն անխոհ,- մահվան հանգիստ...
Կխնդրեի «ճիշտ է - սխալ է» գրառումներ այլևս () չանել: Պատասխանը մեկն է՝ միանշանակ ճիշտ է: Մնացած բոլոր հարցերը վերաբերում են ոճագիտության ոլորտին:
Էջանիշներ