User Tag List

Էջ 34 152-ից ԱռաջինԱռաջին ... 243031323334353637384484134 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 496 համարից մինչև 510 համարի արդյունքները՝ ընդհանուր 2278 հատից

Թեմա: Զանազան լեզվական հարցեր

  1. #496
    Մշտական անդամ WhiteSmoke{F}-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.11.2008
    Գրառումներ
    152
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    հայերենում շատ բառեր կան,որոնց իմաստային տարբերություններն այնքան հեռու են իրարից,որ վայրկենական մտավոր շոկ են առաջացնում:Օր.եստեղ ամենահաճախ հանդիպող բառը ԱՆԴԱՄ:Տեսեք այս բառը իրար հետ ընդհանրապես կապ չունեցող ինչ իմաստներ ունի:Մենք դեռ սովոր ենք այդ բառին,իսկ արտասահմանցու համար դա իսկական անբացատրելի 2 իրար հետ կապ չունեցող բառերի իմաստային համատեղումն է:Օրինակ լսեք,ՍԿՍՆԱԿ ԱՆԴԱՄ ԱՆԴԱՄԻ ՍԵՌԸ,ԳԼԽԱՎՈՐ ԱՆԴԱՄ և այլն.Սա միակ բառը չէ,նման օրինակներն բազմաթիվ են:Կամ ել ամբողջ աշխարհն ասում է կոմպյուտեռ,մենք համակարգիչ:Դա մեր ինքնահաստատման պատճառն է:Ավելի լավ Է լինել բոլորի նման,քան թե օրիգինալություն ապահովելու համար առանձնանալ անմտությամբ.Օրիորդապնդիչ,գռգռաճեղք և գլխավոր անդամ:Այ քեզ մաքրամաքուր հայերեն

  2. #497
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում WhiteSmoke{F}-ի խոսքերից Նայել գրառումը

    Ենթադրենք օրիորդապնդիչն ու գրգռաճեղքը չեն օգտագործվում:
    Համակարգիչ բառի հետ կապված համաձայն եմ, ցավոք արդեն ակտիվ գործածվող բառ է:
    Բայց այ անդամ բառի հետ կապված ասածիդ բոլորովին համաձայն չեմ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #498
    Մշտական անդամ WhiteSmoke{F}-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.11.2008
    Գրառումներ
    152
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ենթադրենք օրիորդապնդիչն ու գրգռաճեղքը չեն օգտագործվում:
    Համակարգիչ բառի հետ կապված համաձայն եմ, ցավոք արդեն ակտիվ գործածվող բառ է:
    Բայց այ անդամ բառի հետ կապված ասածիդ բոլորովին համաձայն չեմ
    տես Չուկ դու արդեն սովորել էս եդ բառին,Բայց արի պատկերացնենք դրա մյուս իմաստը:Ասենք բժիշկի մոտ էս ու էդ բառն է աննդհատ շեշտվում զուտ օրգանական իմաստով:ՈՒ հետո արի ասենք"Դուք ակումբի թերի անդամ էք,կամ սկսնակ ԱՆԴԱՄ'':Եստեղ կարող եմ զուգահեռ անցկացնել ՀԱՅԿՕ ի ասած pussy & pussy cat բառերի մեջ:Սակայն անգլերենում այդ 2 բառերը,հավատա,էնքան ել իմաստով հեռու չեն:Իսկ հայերենում արի համաձայնի որ ,աբսուրդային է ԱՆԴԱՄ բառի 2 իմաստների համատեղումը:Գոնե որպես տղամարդ քեզ վիրավորական չի?Գոնե մի քիչ
    Վերջին խմբագրող՝ WhiteSmoke{F}: 10.11.2008, 03:19:

  4. #499
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Համակարգիչ բառի հետ կապված համաձայն եմ, ցավոք արդեն ակտիվ գործածվող բառ է:
    Chuk, WhiteSmoke{F}, եթե «ամբողջ աշխարհ» ասելով նկատի ունեք Ռուսաստան ու ԱՄՆ, ապա՝ խնդրեմ. հանգիստ խղճով դարդոտեք, որ իրենք կոմպյուտեր են ասում, մենք՝ համակարգիչ: Բայց դե՝ լիքը ուրիշ լեզուներ կան, որտեղ էդ գործիքը «կոմպ» չէ, ու դրանից ոչ մի բան էլ չի կորցնում:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 10.11.2008, 04:41: Պատճառ: Ավելորդ հատվածի ջնջում
    DIXI
    carpe noctem

  5. #500
    Մշտական անդամ WhiteSmoke{F}-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.11.2008
    Գրառումներ
    152
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Օր. ԲԱՄԲԱՍԵԼ բառի ստուգաբանությունն է շատ հետաքրքիր:Այն ունի պարսկական ծագում,այսինքն գալիս է այն ժամանակներից երբ մենք իրենց հետ ապրում էինք կողք կողքի;Արմատը ԲԱԼ է:Նշանակում է ԱՍԵԼ:Եվ երբ հոլովվում է,դառնում է ԲԱՄ ԲԱՍ:Այսինքն ԱՍՈւՄ Եմ ԱՍՈւՄ ԷՍ

  6. #501
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում WhiteSmoke{F}-ի խոսքերից Նայել գրառումը
    տես Չուկ դու արդեն սովորել էս եդ բառին,Բայց արի պատկերացնենք դրա մյուս իմաստը:Ասենք բժիշկի մոտ էս ու էդ բառն է աննդհատ շեշտվում զուտ օրգանական իմաստով:ՈՒ հետո արի ասենք"Դուք ակումբի թերի անդամ էք,կամ սկսնակ ԱՆԴԱՄ'':Եստեղ կարող եմ զուգահեռ անցկացնել ՀԱՅԿՕ ի ասած pussy & pussy cat բառերի մեջ:Սակայն անգլերենում այդ 2 բառերը,հավատա,էնքան ել իմաստով հեռու չեն:Իսկ հայերենում արի համաձայնի որ ,աբսուրդային է ԱՆԴԱՄ բառի 2 իմաստների համատեղումը:Գոնե որպես տղամարդ քեզ վիրավորական չի?Գոնե մի քիչ
    Ճիշտն ասած էնքան հասունություն ունեմ, որ որպես տղամարդ չվիրավորվեմ
    Արի միասին դիմենք Աղայանի արդի հայերենի բացատրական բառարանի օգնությանը.

    Անդամ
    1. Մարդու մարմնի արտաքին վերջույթ
    2. Որևէ ամբողջական բաղադրիչ մասերից՝ միավորներից յուրաքանչյուրը (օր. կոտորակի, նախադասության, դատողության անդամներ)
    3. Որևէ կազմակերպության, միության, մարմնի անձնակազմի մեջ մտնող անձ
    4. Տղամարդու սեռական գործարան

    Ակնհայտ է, որ ակումբի անդամ ասելիս նկատի է առնվում 3-րդ իմաստը, և ոչ մի դեպքում 4-րդը: Յուրաքանչյուր խելամիտ, նորմալ դատողություն ու հայերենին տիրապետող մարդ անմիջապես հասկանում է, որ խոսքը հենց դրա մասին է, և եթե նա ավելորդ կոմպլեքսներ չունի, ապա երբևէ չի մտածում, ասոցացնում 4-րդ տարբերակի հետ:

    Անդամ բառը գեղեցիկ հայերեն բառ է: Ամենատարբեր տիպի ակումբների մեջ մտնող անձանց վաղուց ի վեր ընդունված է ասել ակումբի անդամ, և նույնիսկ զարմանալի ու ծիծաղելի է, որ ես հիմա այս մասին այսքան երկար գրում եմ

    Ավելացվել է 2 րոպե անց
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Chuk, WhiteSmoke{F}, եթե «ամբողջ աշխարհ» ասելով նկատի ունեք Ռուսաստան ու ԱՄՆ, ապա՝ խնդրեմ. հանգիստ խղճով դարդոտեք, որ իրենք կոմպյուտեր են ասում, մենք՝ համակարգիչ: Բայց դե՝ լիքը ուրիշ լեզուներ կան, որտեղ էդ գործիքը «կոմպ» չէ, ու դրանից ոչ մի բան էլ չի կորցնում:
    Հայկ ջան, իհարկե քո հետ կհամաձայնվեի, եթե միայն համակարգիչ բառն արտահայտեր այդ սարքի իրական իմաստը: Իսկ ամբողջ խնդիրն այն է, որ ամբողջովին չի ներկայացնում այդ հասկացությունը, դրա համար անձամբ ես համարում եմ, որ դա անհաջող թարգմանություն է: Այլ ոչ թե այն պատճառով, որ թարգմանվել է
    Բայց անկախ իմ կարծիքից բառը լայն գործածվող է արդեն, արդեն բառարանային բառ է, այնպես որ պիտի օգտագործենք:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 10.11.2008, 04:52: Պատճառ: Գրառման ավելացում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #502
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Համակարգիչ-կոմպյուտերի բերաբերյալ

    Կոմպյուտերը - compute (անգլ․՝ հաշվել) բառից, կոպիտ ասած՝ հաշվիչ (ԷՀՄ)
    Համակարգիչը - ordinateur (ֆր․՝ կարգավորող, կարգավորիչ)

    Մեկը շեշտում է սարքի՝ հաշվարկներ կատարելու ունակությունները, մյուսը՝ համակարգելու (օրինակ word-փաստաթղթերը, որոնք հաշվարկի առարկա չեն)։

    Ինձ թվում է, երկրորդ անունն ավելի ճիշտ է, քանի որ այն ավելի ընդհանուր է և չի սահմանափակում սարքը միայն հաշվարներ կատարելու ունակությամբ։
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  8. #503
    Մշտական անդամ Xelgen-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    344
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Երկար փորձում էի հասկանայ թե ինչ խնդիր կա «անդամ» բառի հետ, տենց էլ չհասկացա։

    Իմիջայլոց Չուկ, 4-րդ տարբերակը սեռանդամը, բխում է 1-ից մարմնի արտաքին վերջույթ, ու ոչ միայն մարդու, միջատների, խեցգետիննայիների դեպքում էլ շատ օգտագործվող բառն է։
    Ինչն է ձեզ այդքան անդուր այս բառում։ Են որ սեռանդամի իմաստ ունի՞։ Մեծ մարդ եք, նման ռեակցիան ծիծաղելի է։

    Եթե ուզում եք տեսնեք նույն բառը որ արտահայտում է բացարձակապես տարբեր իմաստներ, նայեք նույն անգլերենին։

    Եթե ուզում եք զգալ թե ինչքան ծիծաղելի է երբ նույնիսկ սովորական բառերը ուղղակի վերցնում են լեզվի մեջ, լսեք օրինակ «վրացական» կամ «ադրբեջանական» ցերեմունիաները, օրինակ իննագուրացիայի կամ պարադի ելույթները։ «ցերեմոնիա սակարտվելո պրեզիդենտի ինաագուրացիի», «ռակետնիի կոմպլեքս Սմերչ բլա բլա բլա մաքիսմալնի բա բլա բլա կիլոմետրի»։

    Եթե թվում է որ թերմիններից շատերը ծիծաղելի են, մտածեք mouse, cookie, parent, orphan հավատացեք նրանց համար պակաս ծիծաղելի չեն, ոչ ել ՏՏ-ականներն են են առանձնապես լուրջ մարդիք։

    Համակարգիչը հեչ վատ թարգմանություն չի, համ պրակտիկորեն, համ իմաստային առումով Computer-ին չի զիջում։ Իրականությանը ամենամոտը կլիներ կարգավորիչ-ղեկավարիչ բայց այն իրա խնդիրները ունի։ Համացանցն էլ վատ չի, ինչպես նաև կայքը։

  9. #504
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Xelgen-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմիջայլոց Չուկ, 4-րդ տարբերակը սեռանդամը, բխում է 1-ից մարմնի արտաքին վերջույթ
    Գիտեմ

    Համակարգիչ բառի հետ կապված. ես ընդունում եմ, որ computer բառն էլ լավ չի բնորոշում այդ հասկացությունը, կամ գուցե նույնիսկ ավելի վատ, քան համակարգիչը, բայց այսուհանդերձ, խիստ սուբյեկտիվորեն, այն համարում եմ սխալ ու անտեղի թարգմանություն: Բոլոր բառերը չի, որ անհրաժեշտ է թարգմանել: Մասնավորապես եթե այդ հասկացությանը արդեն «կպել» է computer տերմինը, ապա այն թարգմանելը մի բառով, որն այնքան էլ լավ չի բնութագրում երևույթը, չեմ ընդունում: Թեև պիտի խոստովանեմ, որ արդեն համակարգիչ բառն էլ է «կպել»:

    Կայք բառը համարում եմ site բառի խիստ հաջող թարգմանություն ու սիրով օգտագործում եմ:

    Համացանց բառի հետ ունեմ գենետիկ անհամատեղելիություն
    Չեմ ընդունում ինտերնետ բառի թարգմանությունը ու ինձ չեմ կարողանում համոզել այն օգտագործել: Սա այնբառերից է, որը թարգմանելու իմաստ, ըստ իս, բնավ չկար:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #505
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զանազան լեզվական հարցեր

    Մի բան էլ ես ավելացնեմ էլի։
    Անդամը ոչ միայն հայերենում է, որ նշանակում է ե՛ւ տղամարդու սեռական օրգան, ե՛ւ մնացած անդամները։ Ինձ հայտնի լեզուներից 3-ում դա այդպես է։ Հայերենում, Ռուսերենում` «член», գերմաներենում` «Glied»։

    Իսկ անդամ բառը որպես սեռական օրգան գործածելը, իմ կարծիքով, եկել է ժողովրդի բարդույթավորվածությունից (կոմպլեքսավորված, ամբողջական պետք է ասվի «արական սեռական անդամ», ուղղակի մարդիկ երեւի «ամաչել» են առաջին երկու բառը ասեն (չգիտեմ ինչու)։ Իսկ եթե կրճատում ենք ու թողնում ենք միայն «անդամ», բառը, դա չի նշանակում, որ անդամ բառի իմաստը դարձավ միայն սեռականը։

  11. #506
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Այստեղ գրում և քննարկում ենք ուղղագրական, կետադրական և ցանկացած այլ բնույթի լեզվական հարցեր, տարածված սխալներ և այլն։ Մի խոսքով, ցանկացած անհասկանալի, կասկածելի լեզվական հարց կարող եք այստեղ բարձրացնել և պարզաբանել։ Ֆորումի ցանկացած անդամ կարող է և հարց բարձրացնել, և հնարավորության դեպքում պատասխանել ուրիշների բարձրացրած հարցերին։
    Այ, ինչ լավ թեմա տեսա... Մեղմ ասած վատ եմ զգում, երբ մեր հարգարժան ժուռնալիստները չարաշահում են "այլևս" բառը ու այն կիրառում որպես հոմանիշ "արդեն"-ին: Օրինակ, գործընթացը ԱՅԼԵՎՍ անդառնալի է...

    Ով է դրանց սովորացնում այդպես խոսել
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. #507
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ, ինչ լավ թեմա տեսա... Մեղմ ասած վատ եմ զգում, երբ մեր հարգարժան ժուռնալիստները չարաշահում են "այլևս" բառը ու այն կիրառում որպես հոմանիշ "արդեն"-ին: Օրինակ, գործընթացը ԱՅԼԵՎՍ անդառնալի է...

    Ով է դրանց սովորացնում այդպես խոսել
    Ճիշտ է...

    Բա որ ամեն «որ»-ի փոխարեն ասում են «որպեսզի»... Իրենց թվում է, որ տենց ավելի գրագետի տպավորություն են թողնում...
    Օրինակ` «Այսօր քազաքապետը հրաման է տվել, որպեսզի Երեւանը քանդեն։»։

  13. #508
    Մշտական անդամ WhiteSmoke{F}-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.11.2008
    Գրառումներ
    152
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Xelgen-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկար փորձում էի հասկանայ թե ինչ խնդիր կա «անդամ» բառի հետ, տենց էլ չհասկացա։

    Իմիջայլոց Չուկ, 4-րդ տարբերակը սեռանդամը, բխում է 1-ից մարմնի արտաքին վերջույթ, ու ոչ միայն մարդու, միջատների, խեցգետիննայիների դեպքում էլ շատ օգտագործվող բառն է։
    Ինչն է ձեզ այդքան անդուր այս բառում։ Են որ սեռանդամի իմաստ ունի՞։ Մեծ մարդ եք, նման ռեակցիան ծիծաղելի է։

    Եթե ուզում եք տեսնեք նույն բառը որ արտահայտում է բացարձակապես տարբեր իմաստներ, նայեք նույն անգլերենին։

    Եթե ուզում եք զգալ թե ինչքան ծիծաղելի է երբ նույնիսկ սովորական բառերը ուղղակի վերցնում են լեզվի մեջ, լսեք օրինակ «վրացական» կամ «ադրբեջանական» ցերեմունիաները, օրինակ իննագուրացիայի կամ պարադի ելույթները։ «ցերեմոնիա սակարտվելո պրեզիդենտի ինաագուրացիի», «ռակետնիի կոմպլեքս Սմերչ բլա բլա բլա մաքիսմալնի բա բլա բլա կիլոմետրի»։

    Եթե թվում է որ թերմիններից շատերը ծիծաղելի են, մտածեք mouse, cookie, parent, orphan հավատացեք նրանց համար պակաս ծիծաղելի չեն, ոչ ել ՏՏ-ականներն են են առանձնապես լուրջ մարդիք։

    Համակարգիչը հեչ վատ թարգմանություն չի, համ պրակտիկորեն, համ իմաստային առումով Computer-ին չի զիջում։ Իրականությանը ամենամոտը կլիներ կարգավորիչ-ղեկավարիչ բայց այն իրա խնդիրները ունի։ Համացանցն էլ վատ չի, ինչպես նաև կայքը։
    նախ դա ես եմ կարծում .որ ԱՆԴԱՄ բառն ունի անահամատեղելի իմաստներ:Հետո էլ հնարավոր է դու ճիշտ չէս հասկացել,ինչ ի նկատի ունեմ:Հարցը բացարձակապես բառի,կամ դրա իմաստների անդուրության մեջ չէ:Բոլոր իմաստներն էլ ֆանտաստիկ կարևոր են:Ես ի նկատի ունեմ իմաստների 1 բառում անհամատեղելիությունը:Բայց եթե դուք համաձայն չէք,ի հարկե դա նոռմալ է:Ինձ համար բոլորի կարծիքն էլ շատ հետաքրքիր է և կարևոր:Սակայն դա միակ բառը չէ,շատ կան:Էնպես որ պետք չի կենտրոնանալ ԱՆԴԱՄԻ վրա,հանկարծ ուրիշ իմաստով չհասկանաք:Շեշտեմ որ ի նկատի չունեմ Չուկի նշած 4րդ իմաստը

  14. #509
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ է...

    Բա որ ամեն «որ»-ի փոխարեն ասում են «որպեսզի»... Իրենց թվում է, որ տենց ավելի գրագետի տպավորություն են թողնում...
    Օրինակ` «Այսօր քազաքապետը հրաման է տվել, որպեսզի Երեւանը քանդեն։»։
    Մի բառ որ մոդա են գցում, պրծում չկա...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  15. #510
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ, ինչ լավ թեմա տեսա... Մեղմ ասած վատ եմ զգում, երբ մեր հարգարժան ժուռնալիստները չարաշահում են "այլևս" բառը ու այն կիրառում որպես հոմանիշ "արդեն"-ին: Օրինակ, գործընթացը ԱՅԼԵՎՍ անդառնալի է...

    Ով է դրանց սովորացնում այդպես խոսել
    Հա՜, ու քանի գնում ավելի շատ են օգտագործում։ Էս մի քանի տարին է սխալ գործածումը մտել շրջանառության մեջ։ Սարսափելի նյարդայնանում եմ
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

Էջ 34 152-ից ԱռաջինԱռաջին ... 243031323334353637384484134 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան Հարցեր Պատմությունից
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 64
    Վերջինը: 13.07.2014, 11:12
  2. Զանազան հարցեր գրականությունից
    Հեղինակ՝ lusattik, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.06.2010, 07:24
  3. Էլեկտրոնային Բառարաններ (լեզվական, ուղղագրական, հոմանիշների)
    Հեղինակ՝ NetX, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 03.04.2010, 20:33
  4. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞
    Հեղինակ՝ Anushiki, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.02.2009, 17:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •