Երբ հարցն ուղղված է ամբողջ լսարանին, և դու նրա մի մասն ես կազմում, անկախ նրանից, թե որքան պրիմիտվ է հարցը, այն նաև քեզ է ուղղված, հետևաբար շատ նորմալ է, երբ դու ես պատասխանում:վատ բան չկա, ես էլ գնահատում եմ այդ ձգտումը, բայց գիտելիքները կարելի է ցույց տալ, երբ կոնկրետ քեզ են հարցնում, պարզ ա` չես ուզի անբավարար ստանալ. օրինակ` քննությանը
ճիշտն ասած` ես էլ եմ ամաչում կրկնել դասախոսի ասածները... փորձում եմ իմ բառերով, այլ հիմնավորումներով, բայց էլի մինչև ինձ չի հարցնում, ես իմ ձեռքը չեմ ջարդում: Լավ օրինակ բերվեց <<Ես իմ անուշ Հայաստանի>> - ի վերաբերյալ. նենց պրիմիտիվ հարցերի պատասխանելու համար իրանց կկոտորեն....
Տհա՞ճ է տարբերվել տգետից, չիմացողից: Դու՞ ես նրանց անհարմար վիճակի մեջ գցում, թե՞ նրանք քեզ՝ մտցնելով իրենց շարքերի մեջ: Ոնց հասկանում եմ, ձեզ մոտ «իրար օգնելը» լրիվ ուրիշ կերպ է արտահայտվում: Երբ մեր խմբում դասախոսը հարց է տալիս, և շատերը չեն իմանում, ներվայնացած իրար ենք նայում, որ անպայման որևէ մեկը պատասխանի: Մենք մտածում ենք՝ խումբը լավ տպավորություն թողնի, ոչ թե որ մեկը պատասխանում է, մյուսներին անհարմար վիճակի մեջ է գցում:հաճելի չէ, բայց առավել տհաճ է տարբերվել այդ պահին` զգալով, որ քո ընկերներին գցեցիր անհարմարության մեջ
Հա՛, մեզ մոտ էլ կան այդպիսիք, բայց շատ քիչ են, մեզ մոտ էլ առանձնապես չեն անցնում նման բաները: Բայց այդ աղջիկները նրանք չեն, որ միշտ պատասխանում են դասախոսի հարցերին, պարտաճանաչ կերպով կատարում բոլոր հանձնարարությունները, դասախոսի կոկորդից բռնում, որ հնարավորինս շատ գիտելիք ստանան: Այդ պճնվողները նրանք են, ովքեր բացակայելու հարմար առիթը բաց չեն թողնում (չնայած դա մեզ մոտ շատ խիստ է), կյանքում գիրք չեն բացում, հիվանդների մոտ գնալուց փախչում են, կլոր տարին երկար եղունգներով են, չնայած մեզ մոտ արգելված է, տղամարդ դասախոսների մոտ էլ խունջիկ-մունջիկ են գալիս: Բարեբախտաբար, մեր խմբում նման մարդիկ չկան: Իսկ կուրսում եղածներին մատների վրա կարելի է հաշվել:երևի դու ինձ ճիշտ չհասկացար. ուրեմն դրանք հիմնականում աղջիկներ են, առավելապես վերնահարկ չունեցող, հատուկ այդ օրը գալիս են պճնված, շատ բաց հագուստով, որ դու էլ ես կասկածում` արդյոք դա քննություն է, թե դիմակահանդես.... երևի պետք չի շարունակել
Էջանիշներ