Իզուր ես քո վրա վերցնում, ես այս թեման բացելուց բնավ քեզ չեմ նկատի ունեցել, Բյուր.
Հետո, մի քիչ թեման շեղել են, իրականում քննությունների հետ կապված ծամածռությունները չի որ կուզեի քննարկենք… Քննությունները ընդամենը կյանքի բազմանկյան անկյուններից մեկն է, եթե շատ եք ուզում իմանալ, ես էլ էի միշտ ասում, որ ամբողջը չեմ հասցրել կարդալ, որ լիքը հարցեր չգիտեմ, ու գնում հինգ էի ստանում, որովհետև մենակ կարդալով չի էլի, որ քննություն են ստանում, մի քանի բաներից գաղափար ունենալով կարող ես մնացածը ինքդ դուրս բերել ու պատասխան տալ մեկ այլ հարցի, ինչը գուցե մեկ ուրիշը չի կարող և գնում ցածր է ստանում, հետո ինչ՞
Իսկ եթե կարծում ես, որ իրեն նման ես, ապա շատ վատ է, որովհետև Ռոուլինգը Հերմայոնիին բնութագրում է որպես մի մարդ, ով ընկերություն անել չգիտի, ում համար առաջնային է «կրծելը» և լավագույնը լինելը, իսկ ընկերությունը թքած /դա առաջին գրքում/, հաջորդ գրքեորւմ ցույց է տալիս, որ Հերմայոնին սկսում է գնահատել իր ընկերներին, հասկանում է, որ միայն շատ բան իմանալով մարդը մարդ չի դառնում, և ընդհարապես, Հարրին իրենից տաղանդավոր էր, բայց դուրսպրծուկություն չէր անումիսկ ընկերության մեջ մարդիկ չեն ձգտում իրար գիտական նոկաուտների ենթարկել:
Ու ընդհանրապես, կուզեի խոսել մարդկանց մասին, ովքեր իրենց համարում են գիտակ ամեն հարցում, ու իրենց քիթը խոթում են ամեեեն ինչի մեջ, իրենց կարծիքներով, որի վրա շատ դեպքերում ասենք մարդիկ թքած ունեն ու ոչ էլ իրանց հետաքրքրում է, թե դու ինչպես ես արտահայտվում, բայց չէ, կան մարդիկ, որ անկախ ամեն ինչից պետք է իրենց էքսպերտային կարծիքը ասեն, ընդ որում կրիտիկայի ենթարկելով:
Եւ իվրջո, ամեն մարդ կարող է գիտակ լինել մի ոլորտում չի կարող ամմեն ինչ իմանալ, դուրս է գլիսա ինչպես ինքն է վրա տալիս իր գիտելիքներով մեկի վրա, մեկ այլ մրադ էլ իր վրա պետք է վրա տա ու անընդհատ իրար միս ուտեն՞՞՞՞
Էջանիշներ