User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 53 հատից

Թեմա: Հերմայոնի Գրեյնջերի սինդրոմը, կամ գիտունիկներ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հերմայոնի Գրեյնջերի սինդրոմը, կամ գիտունիկներ

    Ով չգիտի` ով է Հերմայոնի /կամ Հերմիոնա/ Գրեյնջերը, ասեմ, որ դա Ջ. Ռոուլինգի գրքի հերոսուհի է, որը շատ է սիրում սվորել և ամեն տեղ ցույց տալ, ավելի շուտ մարդկանց աչքը մտցնել իր գիտելիքները…
    Ըստ գրքի, սկզբում այդ աղջիկը շատ միայնակ է լինում, նրան ոչ ոք չի սիրում` անվանելով գիտունիկ: Հետո, սկսում է քողարկել իր մեջից ժայթքող` բոլորին իր գիտելիքները ապացուցելու մոլի ցանկությունը, ձեռք է բերում ընկերներ, դառնում է շփվող:
    Դուք ինչպես եք վերաբերվում այդպիսի մարդկանց, որոնք ամեն ինչում համարում են իրենց ճիշտ, ամեն քայլին փորձում են ցույց տալ` ինչքան խելացի են, երբեմն` նույնիսկ մի բան չիմանալով պնդում են իրենցը անբեկում…
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  2. #2
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերմայոնի Գրեյնջերի սինդրոմը, կամ գիտունիկներ

    Սպանում եմ էդպիսի մարդկանց: Պարսատիկով: Համալսարանում ամենաչսիրածս բաներից էր, օրինակ, էս.

    - (Դասախոսը) Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ...
    - (Նախրաձայն խառնամբոխ) ...ՍԻՐՈՒՈՒՈՒՈՒ՜Մ:

    Ընդ որում՝ իմացածի լուրջ կամ անլուրջ, դժվար կամ հեշտ լինելը կապ չունի:
    DIXI
    carpe noctem

  3. #3
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,730
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերմայոնի Գրեյնջերի սինդրոմը, կամ գիտունիկներ

    Տհաճ երևույթ է ցուցամոլությունն ընդհանրապես, կապ չունի ինչ ես ցուցադրում՝ նոր մեքենադ, զարդեղենդ թե գիտելիքներդ: Թեև եթե ընտրելու լինեմ՝ շփվել շինծու համեստների թե բացահայտ ցուցամոլների հետ, երևի թե կընտրեմ երկրորդը:

  4. #4
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերմայոնի Գրեյնջերի սինդրոմը, կամ գիտունիկներ

    Նենց ուսանողներ կան չէ՞, քննությունից առաջ.
    -Վա՜յ ես չեմ պարապել ընդհանրապես, ի՞նչ եմ անելու, հաստատ լիկվիդ եմ ընկնելու:
    -Մտնում հինգ են ստանում, հարցնում ես բա ոնց եավ տենց:
    -Դե եսիմ, մի կերպ , էտ հարցերը լեկցիայից հիշում էի
    Նման մի աղջիկ կար մեր մոտ, միշտ նույն ձևով, երբ հարցնում էիր,մի անգամից պատասխան էր շպրտում.
    - Հո չԵՄ գժվել պարապեմ :
    Բայց մի անգամ մայրը ասած.
    -Երեխեք ջան պարապել ե՞ք, իմ աղջիկը երկու շաբաթ ա գիշերները չի քնում պարապում ա
    Նրանց գիտունիկ ասելը սխալ է բատանիկ , այ այս բառը տեղին ա :

    Դուք ինչպես եք վերաբերվում այդպիսի մարդկանց, որոնք ամեն ինչում համարում են իրենց ճիշտ, ամեն քայլին փորձում են ցույց տալ` ինչքան խելացի են, երբեմն` նույնիսկ մի բան չիմանալով պնդում են իրենցը անբեկում
    Այս գիծը ինձ դուր է գալիս .... :Լավ գիծ չի չէ՞ : Եթե ինչ որ մեկին կարելի է սխալ բան ապացուցել, ուրեմն ճիշտն իմանալու դեպքում ինչ հաջողությունների կարող է հասնել
    Իսկ ինչպես եմ վերաբերվում, եթե չփոխվի , էլի մարդկանց ծաղրի իր գիտելիքների իմացության աստիճանով ,մեզ՝ մահկանացուներիս, նայի վերևից ու չփորձի ոչ մի ընդհանուր բան ունենալ մեր հետ, ապա այդ մարդը իմ ուրախության առարկան կդառնա, ես ամեն քայլափոխի կծաղրեմ իրեն
    Чеширский КотЭ

  5. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերմայոնի Գրեյնջերի սինդրոմը, կամ գիտունիկներ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սպանում եմ էդպիսի մարդկանց: Պարսատիկով: Համալսարանում ամենաչսիրածս բաներից էր, օրինակ, էս.

    - (Դասախոսը) Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ...
    - (Նախրաձայն խառնամբոխ) ...ՍԻՐՈՒՈՒՈՒՈՒ՜Մ:

    Ընդ որում՝ իմացածի լուրջ կամ անլուրջ, դժվար կամ հեշտ լինելը կապ չունի:
    Վայ, Հայկ, ինչ էլ դիպուկ պատկեր տվեցիր։ Միանգամից աչքիս առաջ եկան որոշ մարդիկ, ու հատկապես մեր կուրսից մի աղջիկ։ Չնայած մեր կուրսում էդպիսիներին, ինչպես ասում են, Աստված տվել, չէր խնայել, բայց մեկը կար, որ մի առանձնահատուկ դեպք էր։ Միշտ զարմանում էի նման դուրսպրծուկների՝ իրենց դատարկ հալով դասախոսների վրա տպավորություն թողնելու ունակությամբ։ Ախր որ գիտելիք ունեցողները տենց ցուցադրեին, էլի ոչինչ, բայց որ գիտես՝ բան չգիտի, բայց իրեն ամեն առիթով մեջ է գցում, մարդու սիրտ է խառնում իրոք։ Ու ամենաշատը միշտ զարմացել եմ, թե ոնց մարդիկ չեն նկատում նման մարդկանց կեղծ լինելն ու իրական գիտելիքների բացակայությունը։ Ախր էնքան բացահայտ դուրսպրծուկներ են լինում հաճախ...

    Ընդհանրապես ցուցամոլները, անկախ իրենց արժանիքներից, ինձ միշտ վանում են հենց սկզբից։ Եթե մեկի մեջ ցուցամոլություն նկատեցի (իսկ դա ես անտանելի շուտ եմ նկատում), ինձ համար դա արդեն լուրջ հակակրանքի պատճառ է։ Նման մարդկանց հետ շփումն ինձ համար նյարդերի լուրջ վարժանք ու փորձություն է։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 01.10.2008, 21:29:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #6
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերմայոնի Գրեյնջերի սինդրոմը, կամ գիտունիկներ

    Ու դուք հույս ունեք, որ որևիցե մեկն ակումբցիներից այս թեմայում «նման մարդկանց» մեղադրական կամ ծաղրական գրառում չի՞ անելու…

  7. #7
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերմայոնի Գրեյնջերի սինդրոմը, կամ գիտունիկներ

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու դուք հույս ունեք, որ որևիցե մեկն ակումբցիներից այս թեմայում «նման մարդկանց» մեղադրական կամ ծաղրական գրառում չի՞ անելու…
    Մարկիզ ջան, դե արտահայտվում, մի քիչ թեթևանում ենք, էլի, ի՞նչ վատ ա։
    Համ էլ ի՞նչ իմանաս։ Մարդիկ կան, որ սիրում են զուտ տարբերվելու կամ էլ պարզապես թեմայում տիրող միապաղաղությունը ցրելու համար բոլորի կարծիքին հակառակ կարծիք արտահայտել։ Էնպես որ հույս դեռ կա։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #8
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերմայոնի Գրեյնջերի սինդրոմը, կամ գիտունիկներ

    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Նենց ուսանողներ կան չէ՞, քննությունից առաջ.
    -Վա՜յ ես չեմ պարապել ընդհանրապես, ի՞նչ եմ անելու, հաստատ լիկվիդ եմ ընկնելու:
    -Մտնում հինգ են ստանում, հարցնում ես բա ոնց եավ տենց:
    Ես պահը իմ մոտ էլ կա, որպես կանոն վատ պարապած առարկան բարձր եմ ստանում, ու միշտ սկզբից ասում եմ ,որ չեմ պարապել: Իսկ , որը նորմալ պարապած եմ լինում՝ ցածր

  9. #9
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերմայոնի Գրեյնջերի սինդրոմը, կամ գիտունիկներ

    Նենց ուսանողներ կան չէ՞, քննությունից առաջ.
    -Վա՜յ ես չեմ պարապել ընդհանրապես, ի՞նչ եմ անելու, հաստատ լիկվիդ եմ ընկնելու:
    -Մտնում հինգ են ստանում, հարցնում ես բա ոնց եավ տենց:
    եսել ժամանակին հավատում եի ետ մարդկանց ասածին ու օրինակ վերցնելով արխային չեի սովորում
    ...

  10. #10
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերմայոնի Գրեյնջերի սինդրոմը, կամ գիտունիկներ

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն եմ։
    Չեմ հիշում, թե ով, բայց մի խելոք մարդ ժամանակին ասել է. «Մենք չենք հանդուրժում մարդկանց այն թերությունները, որոնք ինքներս ունենք»։
    Համաձայն չեմ։ Հա, շատ դեպքերում մեր ունեցած թերություններն ուրիշի մեջ նկատելիս չենք հանդուրժում, բայց չհանդուրժելը դեռ չի նշանակում, որ պարտադիր մենք էլ ունենք այդ թերություններից։ Օրինակ, եթե ես անարդարությունը չեմ հանդուրժում, ուրեմն անարդա՞ր եմ։ Կատարյալ անհեթեթություն։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. #11
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերմայոնի Գրեյնջերի սինդրոմը, կամ գիտունիկներ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն չեմ։ Հա, շատ դեպքերում մեր ունեցած թերություններն ուրիշի մեջ նկատելիս չենք հանդուրժում, բայց չհանդուրժելը դեռ չի նշանակում, որ պարտադիր մենք էլ ունենք այդ թերություններից։ Օրինակ, եթե ես անարդարությունը չեմ հանդուրժում, ուրեմն անարդա՞ր եմ։ Կատարյալ անհեթեթություն։
    Դե իմ դեպքում շատ հաճախ հենց էդպես է. կան մարդկային հականիշներ, որոնք քննադատում եմ, բաներ, որոնք երբեք ինքս չեմ անի կամ որոնք ուղղակի նյարդայնացնում են, բայց հենց այն, ինչը վերաբերում է ուրիշների մեջ չհանդուրժելուն (այս բառը համարում եմ մի քիչ ավելի խսիտ, քան ուղղակի չընդունելը), հաճախ իմ սեփական թերություններն են։ Երևի աֆորիզմի հեղինակի տեսանկյունից էլ է էդպես. բայց դե իհարկե չի կարելի ընդունել՝ որպես դոգմա... ոչ էլ որպես կատարյալ անհեթեթություն, քանի որ առնվազն երկու հոգի դրա մեջ ճշմարտություն են տեսնում։
    Վերջին խմբագրող՝ ivy: 04.10.2008, 00:03:

  12. #12
    անհայտ մարդ Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2006
    Գրառումներ
    526
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերմայոնի Գրեյնջերի սինդրոմը, կամ գիտունիկներ

    Այն ինչ արագ սկսվի, արագ էլ կավարտվի։

    Իմ կարծիքով հանգստությունը շրջապատին էլ է հանգստացնում։

  13. #13
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերմայոնի Գրեյնջերի սինդրոմը, կամ գիտունիկներ

    Հերմայոնին... հմմ... ես կնախընտրեմ Հերմիոնա տարբերակը։ Ուզում էի ասել, որ Հերմիոնան քիչ կապ ունի այն քննարկումների հետ, որոնք արվում են այս թեմայում։ Խոսքը անպոչ գդալների ու դուրսպրծուկների մասին չի, ովքեր անընդհատ մեջ են ընկնում՝ փորձելով տպավորություն թողնել դասախոսների վրա՝ իրականում լինելով տգետ։

    Հերմիոնան իսկապես խելացի էր ու գիտուն։ Ի դեպ, իմ սիրած կերպարներից մեկն է։
    Հա, սկզբում Հերմիոնան ընկերներ ունենալ չէր կարողանում, որովհետև լրիվ ապրում էր իր գրքերի ու գիտելիքների աշխարհում, որոնք էլ իր միակ ընկերներն էին։ Բայց հետո ամեն ինչ փոխվեց, ու եթե չլինեին Հերմիոնայի խորը գիտելիքները, նրա նոր ընկերները հազար անգամ կընկնեին ու կմնային փորձանքի մեջ։ Ինձ թվում է՝ հենց սա էլ փորձել է ցույց տալ հեղինակը, որ «կրծողները» իրականում կարող են լավ ընկերներ լինել, եթե նրանց հնարավորություն տալ, իսկ խելացի ու գիտուն լինելը շատ օգտակար է ոչ միայն այն կրողի համար, այլև նրա շրջապատողների։

    Հերմիոնայի նման մարդիկ ապրում են մեր շուրջը, մեզնից շատերն են։ Ես միշտ հարգանքով եմ վերաբերվում նրանց, ովքեր խորը գիտելիքներ ունեն, ոչ միայն ուղղակի խելացի են, այլ իսկապես բանիմաց են, նման են հանրագիտարանի։ Ինչպիսի սոցիալական խնդիրներ էլ նրանք ունենան, միևնույն է արժանի են հարգանքի։ Իսկ այդ սոցիալական խնդիրները սովորաբար առաջանում են հասարակության մեջ նրանց հանդեպ գոյություն ունեցող ստերեոտիպների պատճառով, իհարկե նաև այն պատճառով, որ գիտունիկները իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են գրքերի հետ։ Բայց հասարակության դերը այստեղ մեծ է, և եթե իսկապես օգտնել այդ մարդկանց՝ ձեռք բերելու ընկերներ և մտերմանալու մյուսների հետ, ապա դա կնպաստի նախ և առաջ հենց հասարակության զարգացմանը։

    Հերմիոնայի սինդրոմը, եթե կուզեք դա այդպես անվանել, իմ կողմից չի դիտվում ՝ որպես բացասական։ Ընդունում եմ, որ այդ մարդկանց հետ հեշտ չի, նրանք երբեմն շատ փակ են, չգիտեն ինչպես շփվել, բայց հենց այստեղ է, որ մյուսները, ովքեր չունեն հաղորդակցման խնդիր, պիտի օգնեն նրանց, իսկ Հերմիոնաներն էլ իրենց հերթին կօգնեն ուրիշներին՝ լինելու ավելի բանիմաց և դուրս գալու դժվար իրավիճակներից, որտեղ անհրաժեշտ են գիտելիքներ։

    Ինչ վերաբերում է ամեն տեղ քո գիտելիքները ցույց տալու ցանկությանը, ապա ես դա չեմ մեղադրում. ինձ թվում է՝ լրիվ բնական ցանկություն է, երբ իսկապես ունես լավ գիտելիքներ։
    Վերջին խմբագրող՝ ivy: 04.10.2008, 14:00:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (07.10.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •