Երկնային-ի խոսքերից
Տեսնես ինչու՞ են մարդիկ «կիսովի» լինում…
Եթե գիտակցեի, որ «կիսովի» եմ, կսարսափեի երևի… Մի ժամանակ, երբ հայտարարել եմ, որ «կիսովի» չեմ եղել, ու չեմ լինի ցանկացած տեսակի հարաբերություններում, լինի ընկերություն, թե սեր, կամ մեկ այլ բան, գիտեի` ինչ եմ ասում…
Ամեն մարդու նկատմամբ տարբեր բաներ եմ զգում… նույն «ընկեր» ասվածը. ընկերները շատ են, բայց միատեսակ ընկեր չեմ բոլորի համար… մեկին պաշտպանում եմ, մյուսի մեջքին հենվում, երրորդի ետևում թաքնվում եմ, մեկից խորհուրդ եմ հարցնում, մյուսի խնդիրները փորձում լուծել…
ու չեմ եղել «կիսովի», երևի դրա համար էլ չկարողացա մոռանալ ուրիշի «ոչ լիարժեքոթյունը» իմ նկատմամբ…
Չեմ սիրում մարդկանց համեմատել… ու վերջերս նույն մարդու հատկանիշներից տարբեր մարդկանց մեջ նկատելով` սկսեցի վախենալ…
Գուցե բոլորն էլ «կիսովի» են, ուղղակի ես չեմ կարողանում դա ընդունել, ու ես չեմ կարողանում դա հասկանալ…
Հիշողությանս մեջ «երիցուկ» գտա այսօր…
վաղուց ժամանակն է, որ այն դեն նետեմ, «գրքիս» մեջ իր համար տեղ չկա… բոլոր «կեսերն» էլ չորացել են արդեն, բայց չորացնողը ես չէի…
Բացում եմ պատուհանը ու հանձնում քամուն… բայց չեմ նայելու, թե ուր կտանի, էլ կարևոր չի…
Էջանիշներ