Երաժշտությունը եւ խոսքերը
Երգ լսելուց ես իհարկե առաջին հերթին երաժշտության վրա եմ ուշադրություն դարձնում, հետո նոր խոսքերի:
Ես սիրում եմ Ռուբեն Հախվերդյանին, լրիվ ինքնաբերաբար անգիր եմ արել իր երգերի խոսքերը ու համարյա միշտ երգում եմ իր հետ, երբ նրա երգերն եմ լսում, բայց դա ես անում եմ առանց ուշադրություն դարձնելու այդ խոսքերի վրա, ուղղակի սովորել եմ, անգիր եմ արել:
Բայց որոշ երգերի երաժշտության հետ, ես ուշադրություն եմ դարձնում նաեւ խոսքերի վրա, բայց ո՛չ-թե որովհետեւ դուրս գալիս են այդ խոսքերը, այլ բոլորովին հակառակը, համաձայն չեմ մտքի հետ: Օրինակ այ սա:
Բայց դա ինձ չի խանգարում սիրել այդ երգը:
Բայց կա մի երգ, որը լսելուց ես ինձ շատ վատ եմ գգում, չնայած երաժշտությունը ավելի եմ սիրում, քան «Another break in the wall»-ինը: Այդ խոսքերն է՛լ, հնչում են երաժշտության հե՛նց այն հատվածում, որն ամենից շատ եմ սիրում:
I could tell
That mama wasn't well
Papa knew and deep down so did she
So did she
When she died
My papa broke down and cried
All he said was, "God, Why not take me!"
Շատ եմ նեղվում, այս հատվածից, բայց... երգը չլսելն է՛լ է ինձ համար դժվար: Սիրում եմ:
Էջանիշներ