User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 160 հատից

Թեմա: Չասված մտքեր…

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չասված մտքեր… (օրագիր)

    Վիրտուալ հոգեբանը…

    Երբեմն մի բառից հիշողությանս մեջ անցյալից աղոտ կերպարներ են առաջանում, ու իրենց հետ կապված բազում մանրուքներ շղթայվում ու կյանքի մի կտոր են ստեղծում…

    Այսօր չգիտեմ ինչու հիշեցի մի վիրտուալ կերպարի, որին տարիներ առաջ եմ «ճանաչել». ճանաչելը չակերտներում, որովհետև մեր շփման առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ իրար մասին գրեթե ոչ մի ստույգ տեղեկություն չունեինք. ոչինչ չպարտավորեցնող շփում…

    Հետաքրքիր է, որ անունը նույնիսկ չգիտեի, բայց միշտ էնպիսի զգացողություն կար մոտս, որ պետք է Վազգեն լինի… Հիշում եմ` մի անգամ անունները գույների հետ ասոցացնելու մասին խոսք գնաց, ու ես ասացի, որ ավելի շուտ անվան առաջին տառն եմ ինչ-որ գույնի հետ ասոցացնում. Ա-ն` կարմիր, Բ-ն` մուգ կապույտ, Վ-ն` գազարագույն, Օ-ն` դեղին… ասաց` ուրեմն ես գազարագույն եմ… միանգամից Վազգեն անունը մտքիս եկավ, այդպես էլ հիշողությանս մեջ մնաց վազգեն անունով…

    Հոգեբան տղա էր… ինձ վրա «փորձարկումներ» էր անցկացնում , ու դա զգալով` ես չէի էլ դիմադրում, որովհետև ինձ էլ էր հետաքրքիր… շատ անհասկանալի զգացողություններ ունեի իր հետ կապված. սարսափելի վախենում էի իրենից, որովհետև զգում էի, թե ինչ ուժեղ ազդեցություն է կարողանում ունենալ վրա… էն առանձնահատուկ մարկանցից էր, որ ամեն ինչ զգում էր, ամեն մանրուք… ու կարդում էր հեռու թաքնված շատ բաներ… միևնույն ժամանակ հիանում էի իրենով, իր խորհուրդները միշտ տեղին էին ու դիպուկ…

    Երբեմն եղբայրաբար ջղայնանում էր, որ «աշխարհը բացարձակապես ճիշտ չեմ ընկալում», որ «ապրում եմ մի ակվարիումի մեջ, որի պատերը վաղուց էն աստիճան են մամռակալել, որ դրսում կատարվելիքը չեմ նկատում, իսկ հետո մի օր մեկը մամուռներից կազատի բոլոր չորս կողմն էլ միանգամից, ու կսարսափեմ, չեմ դիմանա հարվածին»…

    Ու ամեն կերպ փորձում էր քիչ-քիչ ներկայացնել աշխարհը, օրինակ գրականության միջոցով… էնպիսի բաներ էր խորհուրդ տալիս կարդալ, որոնցում էնպիսի գաղափարհներ ու տողատակերում թաքնված զգացողություններ կային, որ երբեք չէի էլ պատկերացնում… Գուցե էդ պահերին էլ էի շարունակում «փորձարկման» ենթարկվել, բայց ուզում եմ հավատալ, որ դա լավը կամենալ էր…

    Էնպես պատահեց, որ վախս շատ ավելի ուժեղ եղավ, ու փախա իրենից… ու հետո էլ չվերադարձա…

    Էսօր հիշեցի իրեն, ու զգացի, որ էլ չեմ վախենում. իրենից շատ բան եմ սովորել, ու ուզում եմ հավատալ, որ ինչ-որ տեղ նրան, ում ես գազարագույն եմ տեսնում, լավ է…

    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (25.06.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մտքեր
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 6
    Վերջինը: 09.12.2011, 12:02
  2. մտքեր և զգացմունքներ
    Հեղինակ՝ GinAni, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 6
    Վերջինը: 29.08.2011, 09:13
  3. Պոեզիա. Մտքեր լռությունից...
    Հեղինակ՝ einnA, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 51
    Վերջինը: 01.07.2011, 08:32
  4. Պոեզիա. Չասված խոսքեր
    Հեղինակ՝ Manumel, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 07.07.2007, 19:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •