Ռուսական կայսրերը թերևս հագեցնում են իրենց իմպերիալիստական ծարավը, սակայն կարծում եմ արդյունքում միևնույն է տուժելու է ռուս ժողովուրդը, ՆԱՏՕ–ն իր բազաներով ու նավերով սեղմում է օղակը, իս Ռուսաստանը ստիպված է ավելացնել իր ռազմական ծախսերը, վերանայել շատ երկրների հետ իր տնտեսական ու ռազմական հարաբերությունները, ուտել մեկուսացման պտուղները։ Թերևս ռուսները հիմնվում են իրենց ռեսուրսների վրա, համարելով որ Եվրոպան է կախված իրենցից, այլ ոչ թե հակառակը։ Մինչդեռ իր վարած կոշտ քաղաքականության պատճառով այնուամենայնիվ Ռուսաստանը կկորցնի վստահությունը ռազմատնտեսական համագործակցություններում։ Կարծում եմ գլոբալ առումով Ռուսաստանը վատ ճանապարհ է ընտրում թե իր համար, թե՝ տարածաշրջանի ու աշխարհի։
Էջանիշներ