User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 76 հատից

Թեմա: Ռուսաստանը ճանաչեց Աբխազիան ու Հարավային Օսիան

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ռուսաստանը ճանաչեց Աբխազիան ու Հարավային Օսիան

    Ժողովուրդ հենց նոր Մեդվեդևը ճանաչեց Աբխազիան ու Հարավային Օսիան:

    Ու կոչ արեց մյուս երկրներին նույնը անել:

    Կոսովո , Աբխազիա, Հարավային Օսիա.... հերթը Արցախինն է
    Աշխարհը պարտավոր է ճանաչել Արցախի անկախությունը, ոչ ԱՄՆ-ը ոչ Ռուսաստանը այլևս ոչ մի բարոյական ու քաղաքական իրավունք չունեն Արցախին պարտադրելու այլ լուծում բացի անկախության ճանաչումից

    Դե իսկ հետո Միացում

    Միացում Միացում Միացում ....
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  2. #2
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսաստանը ճանաչեց Աբխազիան ու Հարավային Օսիան

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ հենց նոր Մեդվեդևը ճանաչեց Աբխազիան ու Հարավային Օսիան:

    Ու կոչ արեց մյուս երկրներին նույնը անել:

    Կոսովո , Աբխազիա, Հարավային Օսիա.... հերթը Արցախինն է
    Աշխարհը պարտավոր է ճանաչել Արցախի անկախությունը, ոչ ԱՄՆ-ը ոչ Ռուսաստանը այլևս ոչ մի բարոյական ու քաղաքական իրավունք չունեն Արցախին պարտադրելու այլ լուծում բացի անկախության ճանաչումից

    Դե իսկ հետո Միացում

    Միացում Միացում Միացում ....
    Մի շտապիր ուրախանալ, Ռուսաստանը երբեք չի ակնարկել, որ կճանաչի Ղարաբաղի անկախությունը, իսկ Ղարաբաղը Ռուսաստանին դեռ չի էլ խնդրել։ Այստեղ «ստորջրյա ականներ» կան, դեռ «գլխներիս գալիքը» չգիտենք։
    Si vis pacem, para bellum

  3. #3
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսաստանը ճանաչեց Աբխազիան ու Հարավային Օսիան

    ...զարմանում եմ, թե ինչքան պարզունակ են ընկալվում վերջին իրադարձությունները Կովկասում, վիճակը շատ ավելի լուրջ է` լի անկանխատեսելի զարգացումներով, ..
    Life is too short...

  4. #4
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսաստանը ճանաչեց Աբխազիան ու Հարավային Օսիան

    Լուրջ է, այո: Ռուսաստանն այլևս չի ճանաչում Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Շղթայական ռեակցիա կարող է սկսվել:
    Հետաքրքիր է՝ ինչպե՞ս կվարվեր Ռուսաստանի իշխանությունը ՌԴ-ի կազմի մեջ մտնող բազմաթիվ հանրապետությունների՝ օրինակ Թաթարստանի կամ հենց նույն Չեչնիայի, անկախության ձգտմանը, թեկուզև ԱՄՆ-ի աջակցությամբ սկսված գունավոր հեղափոխության նման մի ապստամբությամբ:

  5. #5
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսաստանը ճանաչեց Աբխազիան ու Հարավային Օսիան

    Մեջբերում ChildOfTheSky-ի խոսքերից Նայել գրառումը
    Շղթայական ռեակցիա կարող է սկսվել: ....
    օրինակ Թաթարստանի կամ հենց նույն Չեչնիայի, անկախության ձգտմանը, թեկուզև ԱՄՆ-ի աջակցությամբ սկսված գունավոր հեղափոխության նման մի ապստամբությամբ:
    միանգամայն ճիշտ է,..
    Life is too short...

  6. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ռուսաստանը ճանաչեց Աբխազիան ու Հարավային Օսիան

    Ափսոս այսօր ինտերնետս ինձ դավաճանել է ու լուրերը չեմ կարող ստուգել: Բայց որքան հասկացա, արդեն իսկ կան լուրջ հայտարարություններ Եվրոպական երկրներից ու ԱՄՆ-ից: Այնպես որ այո՛, իրավիճակը հղի է անկանխատեսելի զարգացումներով:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #7
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսաստանը ճանաչեց Աբխազիան ու Հարավային Օսիան

    Աբխազիան ու Հարավային Օսեթիան որպես անկախ պետություններ ճանաչեց ոչ թե Մեդվեդևը, այլ Ռուսաստանը: Բայց դա այնքան էլ կարևոր չի, քանի որ և՛ Հարավային Օսեթիան, և՛ Աբխազիան անկախ են հռչակել իրենց տարիներ առաջ: Կարևոր չէ, թե Ռուսաստանն ու իր գուբեռնիաները (Ղազախստան, Բելառուս և այլն) կճանաչեն անկախությունը, թե ոչ (Հայաստանը չնշեցի գուբեռնիաների մեջ, որովհետև Հայաստանի գուբեռնատորները չեն համարձակվի հետևել Ռուսաստանի օրինակին): Կարևոր է փաստացի դառնալ պետություն, ունենալ կայացած տնտեսական համակարգ: Այս հարցում Աբխազիան առաջընթաց ունի, սակայն Հարավային Օսեթիան բոլորովին այլ է: Մեկ ուրիշ խնդիր էլ կա: Աբխազիայի և Հարավային Օսեթիայի բնակչության ճնշող մեծամասնությունը ՌԴ քաղաքացիներ են: Արդյո՞ք այս անկախացումները ձևական չեն: Աբխազիայի հարցում, կարծում եմ, անկախության ձգտում կա, սակայն Աբխազիայի ներկա իշխանության՝ Ռուսաստանի դրածո լինելը շատ կվնասի նրանց Աբխազիայի քիչ թե շատ ինքնուրույն մնալուն: Հարավային Օսեթիան որպես անկախ պետություն ես չեմ կարող պատկերացնել: Եվ եթե մոտ ժամանակներում օս ժողովուրդը (նաև Հյուսիսային Օսեթիայի բնակչությունը ) չձգտի մեկ ընդհանուր անկախ պետության ստեղծմանը, ապա կարելի է համարել Հարավային Օսեթիայի անկախությունը ձևական մի թատրոն՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու համար: Բայց այս ամենին կարող է գործը չհասնի, և Աբխազիան ու Հարավային Օսեթիան որոշ ժամանակով կդառնան Ղարաբաղի նման հանրապետությունների՝ վարկաբեկելով նրանց միակ ճանաչող Ռուսաստանին:
    Կարծում եմ, արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի դիրքորոշումը երկար սպասեցնել չի տա:
    Ինչ վերաբերում է Արցախին, ապա կասեմ հետևյալը՝ Ռուսաստանը չէ, որ պետք է ճանաչի Արցախի անկախ լինելը կամ չլինելը, Արցախը անկախ ճանաչելու սպասելիքներ պետք է ունենալ միայն Հայաստանից և Ադրբեջանից, թքած մնացյալ ողջ աշխարհի վրա՝ իրենց ազգերի կողմնորոշման ու տարածքային ամբողջականության սկզբունքներով: Իսկ Արցախը Հայաստանին հետագայում միացնելը կդառնա նույնը, ինչ որ Հարավային Օսեթիան կամ Աբխազիան Ռուսաստանին միացնելը՝ նրանց հնարավոր անկախություն ձեռք բերելուց հետո (Ասածս ամենևին չի նշանակում, որ Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի խնդիրները կարելի է նույնացնել Արցախի խնդրի հետ):
    Հ.Գ. Ժամանակը ցույց կտա, թե աբխազներն ու օսերը (ներկայիս բնակչությունը) անկախության ձգտող են, թե Ռուսաստանի ցանած սերմերն են: Կուզենայի հավատալ առաջինին՝ ոչ մի դեպքում չընդունելով Ռուսաստանի՝ ազգերի պաշտպան ու խաղաղապահ լինելը:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռուսաստանը և Թուրքիան ռազմավարական գործընկերնե՞ր
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 19
    Վերջինը: 03.12.2021, 12:13
  2. Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
    Հեղինակ՝ S.L.V., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 19.06.2016, 16:17
  3. Ռուսաստանը` որպես Կովկասը ապակայունացնող գործոն:
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 19.01.2010, 23:28
  4. Աբխազիա եւ Հարավային Օսիա
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 78
    Վերջինը: 11.09.2009, 16:50
  5. ԱՄՆ ՆՊԱՀՀ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
    Հեղինակ՝ Հայ Քրիստոնյա, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 67
    Վերջինը: 01.04.2009, 21:54

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •