Հարգելի ակումբցիներ Ռուսաստանը հանդիսանում է աշխարհի ամենամեծ երկիրը տարածքի, ռեսուրսների առումով: գտնվում է մեծ ութնյակի կազմի մեջ, ունի հզոր ռազմաարդունաբերություն: Համարվելով աշխարհի ամենահզոր երկրներից մեկը` նա իր ուրույն քաղաքական, տնտեսական քաղաքականությունն իրականացնելու հնարավրություններն ունի: Ինչպես հասկացանք դժվար է պատկերացնել մի միջազգային քաղաքական հարթակ, որի վրա ռուսաստանը իր ասելիքը չունենա: Հայերիս համար ռուսաստանը ունի էլ ավելի կարևորագույն նշանակություն: Փաստացի հայ-թուրքական սահմանները պահում են ռուսները, իր տնտեսական քաղաքական հզոր պոտենցյալով ռուսաստանը կովկասում իրականացնում է երկար գնացող քաղաքակնություն և այդ շրջանակներում համենայն դեպս Հայստանը դեռ մնում է ռուսաստանի ռազմավարական գործընկերը: եվ հաշվի առնելով այս ամենը մեզ` քաղաքական գործընթացներին հետևող յուրաքանչյուրին, հետաքրքրում է թե ով է փոխարինելու Մեդվեդևին: Իհարկե խոսքեր կան թե փաստացի երկիրը ղեկավարում է Վ.Վ. Պուտինը, իհարկե ինչ-որ ճշտություն կա, սակայն համենայն դեպս երկրի ղեկավարը համարվում է Դ. Մեդվեդևը: Հիմա մեզ հետաքրքիր է թե ինչպես է փոխվելու ռուսական ղեկավարության գլուխը մի քանի տարուց: Ինչպես հասկանում ենք Վ.Վ.Պուտինի վերադարձը շատ հավանական է սակայն պակաս պոպուլյար գործիչենր չեն Սերգեյ Լավրորվը արտգործնախարարը,Սերգեյ Իվանովը առաջին փոխվարչապետը, արտակարգ իրավիճակների պատասխանատու Շոյգուն,Ժիրինովսկին, ներքին գործերի նախարարը: Մի խոսքով եկենք վերլուծենք և բացահայտենք թե ով է ամենահավանական թեկնածուն նշվածներից և չնշվածներից:
Այստեղ դնեմ մի քանիսի նկարները.
Սերգեյ Իվանով փոխվարչապետ
Սերգեյ Լավրով, արտգործ նախարար
Շոյգու
![]()
Էջանիշներ