User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

  1. #1
    Մշտական անդամ S.L.V.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2016
    Տարիք
    35
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

    Գերմանիայի Բունդեսթագն, այսօր՝ հունիսի 2-ին, ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բաանաձեւը: Դեմ է քվեարկել միայն մեկ պատգամավոր, եւս մեկը ձեռնպահ է մնացել:

    «Հայերի ու մյուս քրիոստոնեական փոքրամասնությունների ցեղասպանությունների հիշատակի 101 տարի» անվանումով բանաձեւը ներկայացրել էր իշխող խորհրդարանական մեծամասնությունը՝ Անգելա Մերկելի ՔԴՄ/ ՔՍՄ ու Գերմանիայի Սոցիալ դեմոկրատական կուսակցության կուսակցական դաշինքը, նաեւ Կանաչների կուսակցությունը:

    Բանաձեւում նաեւ նշվում է, որ Գերմանիայի կառավարությունը ճանաչում է պատասխանատվության իր մասնաբաժինը այդ պատմական իրադարձությունների համար, նաեւ 1915-ի ողբերգական իրադարձությունները՝ հայերի տեղահանություններն ու սպանությունները «ցեղասպանություն» է կոչում:

    Ավելի վաղ Անգելա Մերկելի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ ինքը համամիտ է իր կուսակցության հետ, բայց չի մասնակցի քվեարկությանը:


    http://news.am/arm/news/330240.html

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (02.06.2016), LisBeth (02.06.2016), Rammstein (02.06.2016), Sambitbaba (02.06.2016), _Հրաչ_ (02.06.2016), Աթեիստ (02.06.2016), Անվերնագիր (02.06.2016), Զաքար (03.06.2016), Շինարար (02.06.2016), Տրիբուն (02.06.2016)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում S.L.V.-ի խոսքերից Նայել գրառումը
    Գերմանիայի Բունդեսթագն, այսօր՝ հունիսի 2-ին, ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բաանաձեւը: Դեմ է քվեարկել միայն մեկ պատգամավոր, եւս մեկը ձեռնպահ է մնացել:

    «Հայերի ու մյուս քրիոստոնեական փոքրամասնությունների ցեղասպանությունների հիշատակի 101 տարի» անվանումով բանաձեւը ներկայացրել էր իշխող խորհրդարանական մեծամասնությունը՝ Անգելա Մերկելի ՔԴՄ/ ՔՍՄ ու Գերմանիայի Սոցիալ դեմոկրատական կուսակցության կուսակցական դաշինքը, նաեւ Կանաչների կուսակցությունը:

    Բանաձեւում նաեւ նշվում է, որ Գերմանիայի կառավարությունը ճանաչում է պատասխանատվության իր մասնաբաժինը այդ պատմական իրադարձությունների համար, նաեւ 1915-ի ողբերգական իրադարձությունները՝ հայերի տեղահանություններն ու սպանությունները «ցեղասպանություն» է կոչում:

    Ավելի վաղ Անգելա Մերկելի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ ինքը համամիտ է իր կուսակցության հետ, բայց չի մասնակցի քվեարկությանը:


    http://news.am/arm/news/330240.html
    Էս ինչ արագ ռեակցիա էր նոր-նոր ա լուրերում հայտնվել, արդեն ակումբում տեղադրված ա:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    S.L.V. (02.06.2016)

  5. #3
    Մշտական անդամ S.L.V.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2016
    Տարիք
    35
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ինչ արագ ռեակցիա էր նոր-նոր ա լուրերում հայտնվել, արդեն ակումբում տեղադրված ա:
    Ուրախացա ասի կիսվեմ

  6. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուղղակի տարօրինակ ա, թե ինչու Գերմանիան ռիսկ արեց Թուրքիայի հետ հարաբերությունները փչացնել:

  7. #5
    Մշտական անդամ S.L.V.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2016
    Տարիք
    35
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուղղակի տարօրինակ ա, թե ինչու Գերմանիան ռիսկ արեց Թուրքիայի հետ հարաբերությունները փչացնել:
    Իմ կարծիքով հենց դրա համար, որ մինչև էս պահն իրենց ճնշված էին զգում ու չէին ուզում շարունակել թուրքերից կախվածության մեջ մնալ:

  8. #6
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հալալա Եվրոպային - էն կոնչիտայոտ պահերը որ հանենք, որ դրանցից եվրոպական հասարակությունն ազատվի, իրոք, էլի, ապագան հենց իրենց մոդելն է, ասիական/ռուսական անձնական կայսերիշխանությունների ժամանակներն անցել է: Ահա և այստեղ, մարդիկ այնքան ազնվություն ունեն, որ կանգնում ու ոչ միայն ընդունում են Հայոց ցեասպանությունը, այլև չեն վախենում ասել, որ իրենց այն ժամանակվա պետությունն էլ դրանում իր մեղքն է ունեցել...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    S.L.V. (02.06.2016)

  10. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սենց բաներ որ լինում են, առաջին հարցը, որ տալիս եմ, էս ա. «Ի՞նչ շահ ունեն»: Էսօր ստեղ մի քիչ քննարկեցինք, վերլուծեցինք, հասկացանք, որ Գերմանիայի դարդը չի կտրվել Ցեղասպանությունը ճանաչելու համար: Ընդամենը Էրդողանի դեմ օգտագործվող դիվանագիտական զենք ա: Ու սա դեռ սկիզբն ա, շարունակվելու են ճնշումներն Էրդողանի նկատմամբ զանազան ճանապարհներով, որ նոր բռնապետ չհասունանա էնտեղ: Տեսնենք՝ ինչ կլինի: Հուսանք՝ Հայաստանը կկարողանա էս պահը ճիշտ օգտագործել:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    S.L.V. (03.06.2016)

  12. #8
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես չեմ սիրում դրական քայլերի հետևում կեղտ փնտրել, նախընտրում եմ մտածել, որ Գերմանիան ևս մի քայլ արեց դեպի ավելի լավ երկիր դառնալու, ավելի մարդասեր լինելու ճանապարհին, շատ մեծ քայլ: Եթե պիտի ընկնենք կեղտ ման գանք, բա հարյուր տարի ա ինչի ենք պայքարում ցեղասպանության ճանաչման համար: Էդ նույն օրը իմ ֆեյսի էջում լուրը կիսել էի, իմ այլազգի ընկերներն էլ՝ բա հետաքրքիր ա, թե հենց խի հիմա, ու իմ պատասխանը էս նույնն էր, որ բազմաթիվ հարցեր ինչ-որ մի օր դրական լուծում են ստանում, ուրեմն էդ օրը էդ օրն ա: Հուսամ այլ երկրներ էլ կհետևեն էս օրինակին: Ես ամոթից գետինը մտա էն թուրքերի համար, որ էդ օրը դրոշը ձեռներին միտինգ էին անում Գերմանիայում, ախր ոնց չեք ամաչում: Մնում ա՝ մենք ավելի լավը դառնանք, ցեղասպանության ճանաչմանը նվիրված թեմայում, ըստ էության այլատյացության դեմ ուղղված թեմայում այլատյացական գրառումներ չանենք: Եթե մենք ավելի լավը լինեինք, եթե մենք «կոնչիտաների» հանդեպ ոչնչով չարդարացված չարությամբ, ատելությամբ, արհամարհանքով կամ անհանդուրժողականությամբ լցված չլինեինք, աշխպարհը վաղուց էր ճանաչել ցեղասպանությունն էլ, Արցախի անկախույթունն էլ: Մի կաթիլ չեմ կասկածում:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    S.L.V. (08.06.2016), Աթեիստ (09.06.2016)

  14. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես չեմ սիրում դրական քայլերի հետևում կեղտ փնտրել, նախընտրում եմ մտածել, որ Գերմանիան ևս մի քայլ արեց դեպի ավելի լավ երկիր դառնալու, ավելի մարդասեր լինելու ճանապարհին, շատ մեծ քայլ: Եթե պիտի ընկնենք կեղտ ման գանք, բա հարյուր տարի ա ինչի ենք պայքարում ցեղասպանության ճանաչման համար: Էդ նույն օրը իմ ֆեյսի էջում լուրը կիսել էի, իմ այլազգի ընկերներն էլ՝ բա հետաքրքիր ա, թե հենց խի հիմա, ու իմ պատասխանը էս նույնն էր, որ բազմաթիվ հարցեր ինչ-որ մի օր դրական լուծում են ստանում, ուրեմն էդ օրը էդ օրն ա: Հուսամ այլ երկրներ էլ կհետևեն էս օրինակին: Ես ամոթից գետինը մտա էն թուրքերի համար, որ էդ օրը դրոշը ձեռներին միտինգ էին անում Գերմանիայում, ախր ոնց չեք ամաչում: Մնում ա՝ մենք ավելի լավը դառնանք, ցեղասպանության ճանաչմանը նվիրված թեմայում, ըստ էության այլատյացության դեմ ուղղված թեմայում այլատյացական գրառումներ չանենք: Եթե մենք ավելի լավը լինեինք, եթե մենք «կոնչիտաների» հանդեպ ոչնչով չարդարացված չարությամբ, ատելությամբ, արհամարհանքով կամ անհանդուրժողականությամբ լցված չլինեինք, աշխպարհը վաղուց էր ճանաչել ցեղասպանությունն էլ, Արցախի անկախույթունն էլ: Մի կաթիլ չեմ կասկածում:
    Շին, դու ահավոր միամիտ մարդ ես, ու աշխարհը տենց էլ տեսնում ես: Աշխարհը լավ տեղ չի: Ցանկացած պետության իշխանություն, լինի լավը, թե վատը, ինքը մենակ իրա շահերի մասին ա մտածում, ու եթե ինքը Ցեղասպանության ճանաչումից շահ չունենար, իրան հազար տարի պետք չէր մարդասիրական լալալուլուներ անելը: Իսկ էս պահին պարզից էլ պարզ ա, որ Էրդողանի քոքը կտրելու վախտն ա, քանի բանը բանից չի անցել: Ցեղասպանության ճանաչումը մի միջոց ա: Ի դեպ, չեմ ասում՝ վատ են արել: Շատ լավ են արել: Ապրեն իրանք: Բայց ո՛չ մեր սիրուն աչքերի համար են արել, ո՛չ որովհետև փայլում են մարդասիրությամբ, այլ կոնկրետ Թուրքիայում հասունացող հրեշի դեմը ժամանակին առնելու համար:

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    S.L.V. (08.06.2016), Գաղթական (08.06.2016)

  16. #10
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գերմանիան ճանաչեց, ֆլան-ֆստանը ճանաչեց..
    հոգաչափ շնորհակալ ենք..
    մեծ հաշվով ինչա փոխվում էդ ճանաչումների շարքից կոնկրետ մեզ համար?
    Շվեյցարիան երբ ճանաչեց, ես էնտեղ ուսանող էի..
    իտալական մասի մտերիմներս հավաքված էդ հարցն էին քննարկում, երբ մոտեցա իրենց..
    ինձ կոնկրետ հարց ուղղվեց` Չինաստանից հետո Թուրքիան մեր երկրորդ ամենամեծ ներկրող շուկան էր.. հիմա` էս ճանահելու ֆոնի վրա, իրենք սպառնում են խզել մեր հետ իրենց առևտրական կապերը.. Հայաստանը կարա որևէ կերպ էդ վնասը փոխհատուցի?
    ...է հա, բայց մարդասիրությունը, պատմական արդարությունը, բլա-բլա-բլա..
    ..ախպեր հասկացանք` հարգեցինք, ընդունեցինք.. հիմա հարցն ուրիշա` մեզ էդ ճանաչելուց ավելի շատ վնաս եղավ, քան օգուտ.. իմաստը որն էր?..
    ...ու, իրենց տեսանկյունից, ինքը ճիշտ էր...

    հիմա ասածս ինչա` եթե ուզում ենք, որ ճանաչվի Եղեռնը.. եթե իրոք ուզում ենք... ու ԵԹԵ պատրաստ ենք նստել ու մտածել, թե ոնց պիտի դա անել..
    ուրեմն, առաջին հերթին, պիտի Թուրքիայի վրա աշխատենք.. վերջին հաշվով` հենց իրենք են ճանաչող-չճանաչողը..
    թե չէ ոչ մի հզոր երկիր իրենց չի կարող ստիպել դա ճանաչել, եթե էդ երկիրը Հայաստան չի կոչվում..
    ստիպել ասեցի? նու հա` ստիպել.. կամ ուժով կամ հոգեբանորեն..
    իրականությունը սենցա` թուրք պատանին/երիտասարդը, ամենասովորական հայ հասակակցի պես, եթե գիտի Եղեռնի մասին, ապա դա գիտի պատմություններից կամ գրքերից..
    որոնք երկուսն էլ նույնն են սերմանում իրենց ուղեղներում.
    մեծահոգի թուրքերը քրիստոնյա փոքրամասնություն հանդիսացող հայերին տեղ էին տալիս ու ձեռք չէին տալիս..
    իսկ էդ ստոր հայերը թուրքերին դավաճանեցին ու առաջին համաշխարհայինի էն ամենածանր օրերին մեջքից հարվածեցին ու վազեցին ռուսների գիրկը...
    դե թուրքերն էլ արդար զայրույթի տեղ ունեցան ու որոշեցին էդ հայերին իրենց տներից հանել ու քշել Սիրիա.. հիմա ջհանդամ, թե ճանապարհին մի քանի հայ չի մեռել..
    ...
    էսա...
    հիմա հարց.
    ինչ ենք մենք անում էս տեսակետը փոխելու համար?
    ինչպիսի լծակներ ու մշակված գրականություն ենք տարածում, պատմում-բացատրում..
    չեմ ասում հենց Թուրքիայի ներսում.. գոնե Եվրոպայի թուրք համայնքի մակարդակով..
    ընդհանրապես ինչ-որ բան անում ենք էս ուղղությամբ, թե էտի հեչ.. կարևորը Մոզամբիկն ու Զիմբաբվեն էլ ճանաչեն..
    բարոյական հաղթանակիցա բանիցա...

    իսկ գուցե չենք հասկանում, որ թուրք ղեկավարությունը բոլորի դեմ կարող է պայքարել, բացի սեփական ժողովրդի ճնշումից (ինչպես եղավ ասենք Դինքի սպանության կամ 100-ամյակի օրերին...)
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  17. #11
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    ․․․ Բայց ո՛չ մեր սիրուն աչքերի համար են արել, ո՛չ որովհետև փայլում են մարդասիրությամբ, այլ կոնկրետ Թուրքիայում հասունացող հրեշի դեմը ժամանակին առնելու համար:
    Էտ հրեշն արդեն հասունացել ա։ Ինձ թվում ա փիս ուշացել են ․․․․

  18. #12
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Շին, դու ահավոր միամիտ մարդ ես, ու աշխարհը տենց էլ տեսնում ես: Աշխարհը լավ տեղ չի: Ցանկացած պետության իշխանություն, լինի լավը, թե վատը, ինքը մենակ իրա շահերի մասին ա մտածում, ու եթե ինքը Ցեղասպանության ճանաչումից շահ չունենար, իրան հազար տարի պետք չէր մարդասիրական լալալուլուներ անելը: Իսկ էս պահին պարզից էլ պարզ ա, որ Էրդողանի քոքը կտրելու վախտն ա, քանի բանը բանից չի անցել: Ցեղասպանության ճանաչումը մի միջոց ա: Ի դեպ, չեմ ասում՝ վատ են արել: Շատ լավ են արել: Ապրեն իրանք: Բայց ո՛չ մեր սիրուն աչքերի համար են արել, ո՛չ որովհետև փայլում են մարդասիրությամբ, այլ կոնկրետ Թուրքիայում հասունացող հրեշի դեմը ժամանակին առնելու համար:
    Սկզբունքորեն ճիշտ ես, ամեն մեկն իրա շահերի մասին ա մտածում։ Բայց, Բունդեսթագում օրենքի նախագիծը նախաձեռնվել ա ծագումով թուրք պատգամավորի կողմից ու կողմ են քվեարկել ծագումով թուրք բոլոր 11 պատգամավորները։ Իրանց դեմ քվեակելը արդյունքի վրա չէր ազդելու, բայց մարդիկ վերցրել ու կողմ են քվեարկել, իմանալով որ համ Թուրքիան, համ Գերմանիայի թուրքական համայնքը իրանց խիստ քննադատության ու սպառնալիքների օբյեկտ ա դարձնելու։ Դրա պատճառով իրանք կարող ա մյուս անգամ նույնիսկ չընտրվեն։ Այսինքն, ամեն դեպքում մարդկությունը չի կորել, ու ամեն ինչ չի որ մենակ շահերով ա որոշվում։

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    S.L.V. (09.06.2016), Շինարար (09.06.2016)

  20. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Սկզբունքորեն ճիշտ ես, ամեն մեկն իրա շահերի մասին ա մտածում։ Բայց, Բունդեսթագում օրենքի նախագիծը նախաձեռնվել ա ծագումով թուրք պատգամավորի կողմից ու կողմ են քվեարկել ծագումով թուրք բոլոր 11 պատգամավորները։ Իրանց դեմ քվեակելը արդյունքի վրա չէր ազդելու, բայց մարդիկ վերցրել ու կողմ են քվեարկել, իմանալով որ համ Թուրքիան, համ Գերմանիայի թուրքական համայնքը իրանց խիստ քննադատության ու սպառնալիքների օբյեկտ ա դարձնելու։ Դրա պատճառով իրանք կարող ա մյուս անգամ նույնիսկ չընտրվեն։ Այսինքն, ամեն դեպքում մարդկությունը չի կորել, ու ամեն ինչ չի որ մենակ շահերով ա որոշվում։
    Դե հա, մարդկությունից ա, որ օրենքի նախագիծը նախաձեռնվում ա, բայց ընդհանուր շահերից ա անցկացնել-չանցկացնելը: Էն ա, ԱՄՆ-ն հիշի: Ի վերջո, պետության շահը հաղթեց, ոչ թե մարդասիրությունը: Գերմանիայում էլ տենց կլիներ, եթե շահն ու մարդասիրությունը չհամընկնեին:

  21. #14
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օրերս 3-րդ աշխատանքի տեղավորվեցի ու խմբում միանգամից մի քանի թուրք կար..
    ամենաակտիվը` իմանալով հայ լինելուս մասին, միանգամից եկավ ներկայացավ (անունն ու ազգությունը) ու ձեռքս սեղմեց..
    ամեն ինչ իր հունով էր ու միայն երեկ, ամբողջ խմբի ներկայությամբ, նույն տղան զգուշորեն սկսեց շոշափել հայ-թուրքական հարաբերությունները..
    նու պատմեցի ինչն ինչից հետոյա ու ինչն ինչովա պայմանավորված..
    ակտիվորեն հարցեր տվեցին, պատասխաններ ստացան, նայեցին իրար ու լռեցին..

    առակս ինչ կցուցանե.
    Արևմտյան Եվրոպայում` միայն պաշտոնական տվյալներով, մոտ 8մլն թուրք կա..
    էստեղ ծնված ու մեծացող թուրքը հանկարծ մի օր իմանում է, որ կա տենց հայ ազգություն, որն իրենց ատում է..
    զարմանում է.. փորձում է գտնել հարցերի պատասխաններ.. այստեղից-այնտեղից ստանում է կցկտուր ու, որպես կանոն, աղավաղված տեղեկություններ ու նորից զարմանում է..

    վերը նկարագրված դեպքը, անձամբ իմ պրակտիկայում, առաջինը չէր ու դժվար էլ վերջինը լինի..
    ու ես ոչ մի կերպ չեմ կարողանում արդարացում հորինել պաշտոնական Երևանի համար, թե ինչու չի զբաղվում այս դեպքերի լուսաբանմամբ ու ճիշտ մատուցմամբ նույն Եվրոպայում.. (դեսպանատներ, համայնքներ, ակումբներ և այլն)..
    սփյուռքահայերն իրենք են ամբողջ կյանքը վիզ դնում, հասնում տեղական մարմինների կողմից ճանաչման, զանգում հայկական դեսպանատուն ասում` լավ էսքան բանը մենք արեցինք, դուք գոնե զանգեք շնորհակալություն հայտնեք ճանաչման համար, իսկի էդ էլ չեն անում...

    կարծում եմ շատերը լսել կամ գուցե նաև տեսել են նախորդ տարվա հոլանդական Vara հեռուստաընկերության պատրաստած Bloedbroeders վավերագրական հաղորդաշարը` նվիրված Եղեռնի լուսաբանմանը..
    Հոլանդիայում հայտնի 2 մարդ` մի թուրք լրագրող ու մի հայ դերասան, սկսում են բացահայտել իրականությունը.. (սկզբից ամեն մեկը հակված է սեփական տեսակետին` պատմական դեպքերի վերաբերյալ)
    հանդիպում են տեղի երկու համայնքների ներկայացուցիչների ու հոլանդացի մասնագետների ու դիվանագետների հետ (անգամ սկայպով զանգում են Բեյրութ` ԱՍԱԼԱ-ի նախկին մարտիկի)..
    մեկնում են Պոլիս, հանդիպում գիտնականների հետ, հետո շրջում Արևմտյան Հայաստանի որոշ շրջաններով ու հանդիպում մարդկանց..
    ճամփորդությունն ավարտվում է Երևանում` Ծիծեռնակաբերդում..
    ամբողջ ֆիլմի ընթացքում հերոսները մանրամասն ներկայացնում են իրենց հույզերն ու մտքերը..

    ուրեմն այս ֆիլմը մի հզոր ռեզոնանս առաջացրեց ու փոթորիկը բավական երկար ժամանակ չէր հանդարտվում..
    մի քանի ամիս թեման Հոլանդիայում ամենապոպուլյար հաղորդաշարների գլխավոր քննարկման առարկան էր..
    ու այս ամենից հետո մի քանի հազար թուրք սկսեցին հայերից ներողամտություն հայցելու ակցիաներ իրականացնել..

    իսկ ինչ գեղեցիկ կլիներ, եթե այս ամենով զբաղվեր հայկական դիվանագիտությունը ու ոչ ռեյտինգ հավաքել ցանկացող ինչ-որ հեռուստաընկերություն...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (18.06.2016)

  23. #15
    Մշտական անդամ Micke-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2015
    Հասցե
    Վիեննա
    Գրառումներ
    203
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրերս 3-րդ աշխատանքի տեղավորվեցի ու խմբում միանգամից մի քանի թուրք կար..
    ամենաակտիվը` իմանալով հայ լինելուս մասին, միանգամից եկավ ներկայացավ (անունն ու ազգությունը) ու ձեռքս սեղմեց..
    ամեն ինչ իր հունով էր ու միայն երեկ, ամբողջ խմբի ներկայությամբ, նույն տղան զգուշորեն սկսեց շոշափել հայ-թուրքական հարաբերությունները..
    նու պատմեցի ինչն ինչից հետոյա ու ինչն ինչովա պայմանավորված..
    ակտիվորեն հարցեր տվեցին, պատասխաններ ստացան, նայեցին իրար ու լռեցին..

    առակս ինչ կցուցանե.
    Արևմտյան Եվրոպայում` միայն պաշտոնական տվյալներով, մոտ 8մլն թուրք կա..
    էստեղ ծնված ու մեծացող թուրքը հանկարծ մի օր իմանում է, որ կա տենց հայ ազգություն, որն իրենց ատում է..
    զարմանում է.. փորձում է գտնել հարցերի պատասխաններ.. այստեղից-այնտեղից ստանում է կցկտուր ու, որպես կանոն, աղավաղված տեղեկություններ ու նորից զարմանում է..

    վերը նկարագրված դեպքը, անձամբ իմ պրակտիկայում, առաջինը չէր ու դժվար էլ վերջինը լինի..
    ու ես ոչ մի կերպ չեմ կարողանում արդարացում հորինել պաշտոնական Երևանի համար, թե ինչու չի զբաղվում այս դեպքերի լուսաբանմամբ ու ճիշտ մատուցմամբ նույն Եվրոպայում.. (դեսպանատներ, համայնքներ, ակումբներ և այլն)..
    սփյուռքահայերն իրենք են ամբողջ կյանքը վիզ դնում, հասնում տեղական մարմինների կողմից ճանաչման, զանգում հայկական դեսպանատուն ասում` լավ էսքան բանը մենք արեցինք, դուք գոնե զանգեք շնորհակալություն հայտնեք ճանաչման համար, իսկի էդ էլ չեն անում...

    կարծում եմ շատերը լսել կամ գուցե նաև տեսել են նախորդ տարվա հոլանդական Vara հեռուստաընկերության պատրաստած Bloedbroeders վավերագրական հաղորդաշարը` նվիրված Եղեռնի լուսաբանմանը..
    Հոլանդիայում հայտնի 2 մարդ` մի թուրք լրագրող ու մի հայ դերասան, սկսում են բացահայտել իրականությունը.. (սկզբից ամեն մեկը հակված է սեփական տեսակետին` պատմական դեպքերի վերաբերյալ)
    հանդիպում են տեղի երկու համայնքների ներկայացուցիչների ու հոլանդացի մասնագետների ու դիվանագետների հետ (անգամ սկայպով զանգում են Բեյրութ` ԱՍԱԼԱ-ի նախկին մարտիկի)..
    մեկնում են Պոլիս, հանդիպում գիտնականների հետ, հետո շրջում Արևմտյան Հայաստանի որոշ շրջաններով ու հանդիպում մարդկանց..
    ճամփորդությունն ավարտվում է Երևանում` Ծիծեռնակաբերդում..
    ամբողջ ֆիլմի ընթացքում հերոսները մանրամասն ներկայացնում են իրենց հույզերն ու մտքերը..

    ուրեմն այս ֆիլմը մի հզոր ռեզոնանս առաջացրեց ու փոթորիկը բավական երկար ժամանակ չէր հանդարտվում..
    մի քանի ամիս թեման Հոլանդիայում ամենապոպուլյար հաղորդաշարների գլխավոր քննարկման առարկան էր..
    ու այս ամենից հետո մի քանի հազար թուրք սկսեցին հայերից ներողամտություն հայցելու ակցիաներ իրականացնել..

    իսկ ինչ գեղեցիկ կլիներ, եթե այս ամենով զբաղվեր հայկական դիվանագիտությունը ու ոչ ռեյտինգ հավաքել ցանկացող ինչ-որ հեռուստաընկերություն...
    Մեր մոտ էլ շատ չի տարբերվում: Բայց կա նաև դրա հակառակը` շատերին եմ հանդիպել, ովքեր իմանալով իմ հայ լինելը, փորձում են հասկանալ, թե ինչ ենք ուզում գազան հայերս` խեղճ, խաղաղասեր ու թոլերանտ թուրքերից: Շատերի մոտ ուղեղ ներն այնքան է լվացված, որ ոչ մի փաստարկ լսել անգամ չեն ուզում:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 0
    Վերջինը: 11.08.2014, 13:00
  2. Ռուսաստանը ճանաչեց Աբխազիան ու Հարավային Օսիան
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 75
    Վերջինը: 03.12.2011, 21:15
  3. Գրառումներ: 110
    Վերջինը: 05.04.2010, 11:04
  4. ԱՄՆ ՆՊԱՀՀ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
    Հեղինակ՝ Հայ Քրիստոնյա, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 67
    Վերջինը: 01.04.2009, 21:54
  5. ԱՄՆ Կոնգրեսը կճանաչի՞ 1915 թ. Հայոց ցեղասպանությունը
    Հեղինակ՝ Superportal, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 19.11.2008, 01:53

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •