Արի պարզաբանենք։ Եթե դու անկախություն ասելով հասկանում ես թղթում (ասենք սահամանադարության) գրվածը, ապա ես հասկանում եմ երկրի ժողովրդի ու իշխանությունների ազատ կամքը, ես չեմ կարծում թե օսերն ու աբխազները տվյալ պարագայում անկախացան, նրանք ավելի կախվեցին Ռուսաստանից, հիմա ցանկացած այլ պետության հետ դիվանագիտական հարաբերություններում նրանք պիտի իրենց մեծ ախպոր կարծիքը հարցնեն ու թույլտվությունը խնդրեն։ Թե՞ քեզ Ռուսաստանը այդպես սիրալիր, դեմոկրատական տերություն է թվում, որ հոգ է տանում թույլ և փոքր ժողովուրդների մասին, հերթը Ղարաբաղին կհասնի, կտեսնես։ Վրաստանի լծի տակ ապրելու հետ կապված. Աբխազներն ու օսերը վաղուց արդեն փաստացի Վրաստանի լծի տակ չեն ապրում, նրանց պարզապես թույլ էլ չտրվեց Նոր Վրաստանի հետ առնչություն ունենալ, որպեսզի կողմնորոշվեն թե ում հետ են ցանկանում ապրել։ Իսկ Գամսախուրդիայի ժամանակներում իսկապես վատ էր, հենց վրացիներն էլ լիքը դժգոհելու տեղ ունեին, եթե հնարավորություն լիներ վրացիներն իրենք էլ կանկախանային Վրաստանից

Ինչ վերաբերում է մեր ու Ռուսաստանի հարաբերություններին, ապա փորձիր նկատել թե հիմնականում որտեղ է գտնվում մեր էժան աշխատուժը, ինչ պայմաններով է փողը առաքում Հայաստան, Հայաստանում ում սեփականությունը հանդիսացող ծառայություններից ու ռեսուրսներից է օգտվում ժողովուրդը և դրա համար բնականաբար վճարում, և ի վերջո ում բյուջեն է նորից համալրվում դրա շնորհիվ։ Եթե կռահես, ապա ինքդ որոշիր, մենք ստրկության մեջ ենք, թե անկախ։
Ցեղասպանության հետ կապված. նախ խաղաղ բնակիչների մեջ զոհերի քանակը պետք է ապացուցել, ռուսների միակողմանի հայտարարությունները դեռ փաստ չեն, երկրորդ՝ ցեղասպանության կամ էթնիկ զտման փաստեր են պետք, ցեղասպանություն բառը չեմ կարծում թե այդպես հեշտ ու հանգիստ կարելի է արտաբերել, այդպես որ լինի ցանկացած պատերազմ ցեղասպանություն է։ Մյուս կողմից էլ ինչո՞ւ ոչ ոք չի խոսում թե Ռուսաստանում տարեկան քանի հայի են սպանում զուտ ազգային հողի վրա, եթե հետաքրքրվես, ապա ինֆորմացիա կգտնես որ ավելի քան 3000 հայ է սպանվել Ռուսաստանում վերջին 10 տարվա ընթացքում, ինչ ես կարծում, դա ցեղասպանությու՞ն է, թե՞ ոչ։
Վրաստանը պատերազմեց դե յուրե իր երկրի տարածքում գտնվող զինված անջատողականների դեմ, որոնց մեջ ես չգիտեմ, թե որքան մարտիկներ էին իսկապես ժողովրդի անկախության համար մարտնչում։ Վրաստանը մեծ սխալ արեց որ դեն նետեց դիվանագիտությունը ու անցավ ուժով հարցեր լուծելուն, դրան դեմ չեմ, բայց ճշմարտությունն ու արդարությունը արանքներում են, ոչ թե միայն մի կողմում։
Էջանիշներ