Իսկ Եհովա անունը ,,վկաներն,, են մոգոնել? Ընդհանրապես, Աստվածաշնչի մեջ ինչ որ տեղ նշվում է, որ աստված անուն ունի եվ այն Եհովա է?
Գիտունիկ (13.11.2018)
Ոչ։
Աստուած ասաց Մովսէսին. «Ես այն Աստուածն եմ, որ Է»։ Եւ աւելացրեց. «Այսպէս կ՚ասես իսրայէլացիներին. «Որ Է-ն առաքեց ինձ ձեզ մօտ»։ (Ելից 3.14)Ընդհանրապես, Աստվածաշնչի մեջ ինչ որ տեղ նշվում է, որ աստված անուն ունի եվ այն Եհովա է?
Ենթադրվում է (չնայած՝ դրա վերաբերյալ շատ տարաձայնություններ կան), որ «այն Աստուածն եմ, որ Է» (կամ, մեկ այլ թարգմանությամբ՝ «Ես եմ, որ եմ») եբրայերեն արտասանվել է «Յախվե», այսինքն Աստված Ինքն Իրեն այս մեջբերման մեջ անվանում է «Յախվե»։ Եվրոպացիները, որոնք չեմ կարողացել արտասանել այդ բառը, դարձրել են այն Jehova, մենք էլ՝ Եհովա։
Գիտունիկ (13.11.2018)
Ես մի փոքր ավելի ընդարձակեմ ars83-ի պատասխանը:Սուրբ Գրքի եբրայերեն ձեռագրերում Աստծուն տրվող տարբեր անուններ կան, որոնք հիմնականում արտահայտում են Աստծո հատկանիշները. Էլ, Էլօհիմ, Շադդա, Քաննա և այլն: Աստվածաշնչի արդի հրատարակություններում դրանք պարզապես թարգմանվել են Աստված կամ Տեր: Այդ տրվող անունների շարքում ամենաշատ գործածվածներից մեկը, այպես կոչված, Եհովան է, որի առավել ճիշտ հնչողությունն է համարվում Յահվեն կամ Յահվեհը: Աստծո պատասխանը Մովսեսին (ars83-ի մեջբերման մեջ նշված) հրեաները համարել են Աստծո անուններից մեկը, բայց այն արտասանելու իրավունք է ունեցել միայն քահանայապետը, այն էլ տարին մեկ անգամ, Սրբություն Սրբոց մտնելիս: Մյուսները պարզապես հասնելով այդ անվանը` հնչեցնում էին Էդոնա բառը (ըստ շեվա հնչողության), այինքն` Տեր: Քանի որ հին եբրայական ձեռագրերում միայն բաղաձայներն էին գրվում, ապա այդ անունը քառատառ էր` ՅՀՎՀ: Հրեաների գերությունների շրջանում, երբ քահանայական տոհմի ժառանգորդները վերացել էին, այդ անվան հնչողությունը նույնպես կորել էր: Հետագայում հրեաները այդ խնդիրը լուծեցին քառատառի բաղաձայների միջև տեղադրելով Էդոնա մակդիրի ձայնավորները, որի արդյունքում ստացվեց Եհովան: Եհովայի վկաների պնդումը, թե սա Աստծո միակ ու ճշմարիտ անվանումն է, իրականությանը չի համապատասխանում: Սա ընդամենը ստեղծված իրավիճակից ելք գտնելու ճիգի արդյունքում ստեղծված բառ է: Իսկ Սուրբ Գրոց արդի ուսումնասիրողները գտնում են, որ կրիպտոգրամմայի առավել հավանական հնչողությունն է Յահվեհը:
Իսկ եթե աստվածաբանորեն քննելու լինենք Ելք 3.14 համարը, Աստված ոչ թե Իր անունն է տալիս, այլ ընդհակառակը, մերժում է որևէ անուն տալ իրեն. <Ես այն Աստուածն եմ, որ Է>, այսինքն այլ աստվածներ չկան, որոնցից տարբերվելու համար հարկ լիներ անուն ասել: Նա Միակ, Ճշմարիտ ու Հավիտենական Աստված է:
Աուր ջան, հայտնի է... սեմիթական ցեղախմբերից՝ հրյաները, արաբները, ասորիները, Աբրահամին համարում են իրենց նախահայրը, իսկ հրյաները՝ մովսեսին համարում են իրենց օրենսդիրը: Առաջին անգամ Յահվահ(եհովա) միաստվածության գաղափարը հռչակել է մովսես մարգարեն, մոտավոր հաշվարկներով մ.թ.ա 11-12 -րդ դարերում: Ըստ եհովականների հին կտակարանի եբրայական բնօրինակում ամենուրեք Աստված բառին փոխարինում է եհովա բառը, սակայն դա դեռ վիճելի հարց է: Իսկ մեր հայկական դիցաբանության մեջ, յահվահ աստվածը խորհրդանշում է խավարը եւ խարդավանքը, որին ԱՐԱ գերագույն աստվածը նրան խարդավանքների պատճառով աքսորելով երկնքից, ընդերքի եւ երկրաշարժերի աստված նշանակեց, այն օրվանից յահվա աստվածը թշնամանքի մեջ է հայ աստվածների հետ:
Մեջբերումն՝, Հայոց դիցաբանությունից: ՈՒԽՏԱԳԻՐՔ
Արարատում ապրում էր Արին իր թոռների ու ծոռների հետ: Երջանիկ էին նրանք, ապրում էին աստվածավայել, արարում էին, կերտում, և չկար ո՜չ խռովություն, ո՜չ հիվանդություն:
Արիները արևի հետ էին խոսում, աստղերի հետ խորհրդի էին նստում: Զոհ էին մատուցում Աստվածներին և Աստվածների հովանավորությունն էին վայելում: Մեծ խարույկներ էին վառում և ցուլ կամ խոյ էին խանձում այդ խարույկների վրա: Խանձաբույր ծուխն ու արյան հոտը տարածվում էր Արարատով մեկ ու բարձրանում երկինք: ԵՎ բոլոր Աստվածները սիրով գալիս էին, բազմում զոհասեղանի շուրջը, վայելում Արարատի ճոխ բարիքները և օրհնում Արիներին:
Բոլոր Աստվածներին զոհ էին մատուցում Արիները, չէին մոռանում ոչ մեկին և ամեն մեկի համար որոշակի օր էին հատկացրել: Բայց ամենից շատ և ամենից ճոխ զոհաբերությունը Արիները նվիրում էին Հայր Արային և Ամենազոր Վահագնին: Դրանից բոլորովին չէին սրտնեղում Աստվածները և սիրով իրենք էլ էին փառաբանում Արային ու Վահագնին:
Միայն Յահվահն էր սրտնեղում դրանից: Արիները նրա համար զոհաբերության միայն մեկ օր էին սահմանել և այն էլ՝ ցրտաշունչ ձմռանը: Նա լուռ իր մեջ պահում էր վիրավորանքը և չարանում էր Արիների ու Վահագնի դեմ: Նախանձը կրծում էր նրա հոգին, բայց նա զսպում էր և խորհում, թե ինչպես նսեմացնի Վահագնին Արիների ու Աստվածների մոտ:
Յահվահի տոնին, երբ Արիները զոհ էին մատուցում նրան, խիստ ցուրտ էր և բուք: Բոլոր Աստվածները հավաքվել էին զոհասեղանի շուրջը, վայելում էին մատաղը և փառաբանում էին Յահվահին: Միաժամանակ փառաբանում էին նաև Արային ու Վահագնին: Բոլորը ուրախ էին: Լուռ էր միայն ինքը՝ Յահվահը: Նա զոհասեղանից չէր օգտվում և միայն խմում էր ու խմում: Նա վրդովված էր, որ իր տոնին էլ իրենից առաջ Վահագնին էին փառաբանում:
Յահվահը հարբել էր: ԵՎ հարբած, նա կիսատ թողեց զոհաբերության ծիսակատարությունը ու թռավ գնաց Արայի մոտ:
- Յահվա՜հ,- բարկացավ Արան,- Աստվածներին վայել չէ զոհաբերության ծեսից հեռանալ, այդ ի՞նչ չարություն ես նյութում քո մեջ:
- Հա՜յր իմ,- ասաց Յահվահը,- ես զոհաբերության սեղանից հեռացա, որովհետև խիստ վիրավորված եմ քեզ համար. Արիները փառաբանում էին Աստվածներին և քո անունից առաջ Վահագնի անունն էին տալիս:
- Դու չարախոսո՜ւմ ես, Յահվա՜հ,- զայրացավ Արան,- աստվածավայել չե՜ս խոսում: Արիները միշտ ինձանից հետո Վահագնին են փառաբանում, քանզի Վահագն է նրանց զորության հովանավորը: Քո հարբած լեզուն ասում է այն, ինչ սթափ ժամանակ նյութում է քո հոգին:
ԵՎ Արան չարախոսության համար պատժեց Յահվահին. նրան վտարեց երկնքից և ստորգետնյա Արքա կարգեց:
- Այնտեղ դու քո չարության պահերին ցնցվի՜ր և հանդարտվի՜ր,- ասաց Արան:
ԵՎ Յահվահը այնուհետև ստորգետնյա տիրակալ դարձավ: Բայց իր հոգու մեջ մշտապես պահում է ատելությունը Վահագնի և նրա հովանավորյալ Արիների դեմ: ԵՎ երբեմն, երբ նրա մաղձը շատ է կուտակվում, նա ցնցում է Արարատը, պատժելու համար Արիներին: ԵՎ Արիները այնուհետև վախենում էին Յահվահից ու այլևս նրան զոհ չէին մատուցում
Վերջին խմբագրող՝ սիսար: 16.10.2008, 05:51: Պատճառ: միտքը թերի էր մնալու:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ