աա, նյարդայնացա… աղանդավորների գաղափարները Ձեր մոլեռանդության դեմ ոչինչ են…
աա, նյարդայնացա… աղանդավորների գաղափարները Ձեր մոլեռանդության դեմ ոչինչ են…
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
Բարև ձեզ։
Ի՞նչ մոլեռանդության մասին է խոսքը։ Եթե ինչ–որ կազմակերպության մասին ասում ես, թե աղանդ է, պետք է հիմնավորես. ես դա էլ փորձել եմ անել, քանի որ խուսափում եմ անհիմն հայտարարություններ անելուց։
Իմ կարծիքով, Հայաստանցի «Եհովայի վկաներից» շատերը գրեթե ոչինչ չգիտեն այս ամենի մասին (կազմակերպության պատմությունը, ուսմունքի անհամապատասխանությունը քրիստոնեական գաղափարներին, և այլն), քանի որ նրանց դա չի ներկայացվում, ոչ էլ առանձնապես հետաքրքրվում են, թե ինչու են իրենց աղանդ համարում։ Երբեմն դա նույնիսկ ընկալվում է որպես հալածանքի մի ձև, և նրանք կարծում են, թե հալածվում են Քրիստոսի անվան համար (մանավանդ տեսնելով հասարակության վերաբերմունքը, որի մեծամասնությունն ինքը չգիտի, թե «վկաներն» ինչու են աղանդ, միայն լսել է, որ Նյու–Յորքից աշխատավարձ են ստանում, և դա բավական է համարում նրանց աղանդ անվանելու համար)։
Մարդկանց անհրաժեշտ է բացատրել (այլ ոչ հայհոյել կամ սպառնալ), թե ինչու է նրանց շարժումն աղանդավորական համարվում, բայց դրա համար նախ ինքդ պետք է իմանաս։ Ես, օրինակ, մորմոնների ուսմունքի մասին չգիտեմ, այդ պատճառով նրանց աղանդ լինելը չեմ կարող պնդել։
Իսկ դուք անձամբ գիտե՞իք, թե ինչի համար են «Եհովայի վկաները» աղանդ համարվում։
Tig (11.06.2009)
Մոդերատորական. Կրոնական անհանդուրժողականության դրսևորմուներ ունեցող գրառումը ջնջվել է:
Վերջին խմբագրող՝ Chuk: 02.10.2008, 15:15:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Շատ շնորհակալություն ARS 83 -ին եվ MONK-ին հիմնավոր եվ փաստացի տեղեկությունների համար: Կարծում եմ յուրաքանչյուր խելամիտ մարդ կարդալով ձեր գրառումները երբեք չի շեղվի ու գնա աղանդների հետեվից: Շատ մեծ ու ազգապահպան գործ եք անում, հայ հասարակությանը ներկայացնելով աղանդների իրական գործունեության մասին , որովհետեվ ոչ բոլորը գիտեն, թե իրականում իրենցից ինչ են ներկայացնում դրանք եվ դեպի ուր են տանում մարդկանց: Կրկին անգամ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ