սիսար-ի խոսքերից
Աուր ջան, հայտնի է... սեմիթական ցեղախմբերից՝ հրյաները, արաբները, ասորիները, Աբրահամին համարում են իրենց նախահայրը, իսկ հրյաները՝ մովսեսին համարում են իրենց օրենսդիրը: Առաջին անգամ Յահվահ(եհովա) միաստվածության գաղափարը հռչակել է մովսես մարգարեն, մոտավոր հաշվարկներով մ.թ.ա 11-12 -րդ դարերում: Ըստ եհովականների հին կտակարանի եբրայական բնօրինակում ամենուրեք Աստված բառին փոխարինում է եհովա բառը, սակայն դա դեռ վիճելի հարց է: Իսկ մեր հայկական դիցաբանության մեջ, յահվահ աստվածը խորհրդանշում է խավարը եւ խարդավանքը, որին ԱՐԱ գերագույն աստվածը նրան խարդավանքների պատճառով աքսորելով երկնքից, ընդերքի եւ երկրաշարժերի աստված նշանակեց, այն օրվանից յահվա աստվածը թշնամանքի մեջ է հայ աստվածների հետ:
Մեջբերումն՝, Հայոց դիցաբանությունից: ՈՒԽՏԱԳԻՐՔ
Արարատում ապրում էր Արին իր թոռների ու ծոռների հետ: Երջանիկ էին նրանք, ապրում էին աստվածավայել, արարում էին, կերտում, և չկար ո՜չ խռովություն, ո՜չ հիվանդություն:
Արիները արևի հետ էին խոսում, աստղերի հետ խորհրդի էին նստում: Զոհ էին մատուցում Աստվածներին և Աստվածների հովանավորությունն էին վայելում: Մեծ խարույկներ էին վառում և ցուլ կամ խոյ էին խանձում այդ խարույկների վրա: Խանձաբույր ծուխն ու արյան հոտը տարածվում էր Արարատով մեկ ու բարձրանում երկինք: ԵՎ բոլոր Աստվածները սիրով գալիս էին, բազմում զոհասեղանի շուրջը, վայելում Արարատի ճոխ բարիքները և օրհնում Արիներին:
Բոլոր Աստվածներին զոհ էին մատուցում Արիները, չէին մոռանում ոչ մեկին և ամեն մեկի համար որոշակի օր էին հատկացրել: Բայց ամենից շատ և ամենից ճոխ զոհաբերությունը Արիները նվիրում էին Հայր Արային և Ամենազոր Վահագնին: Դրանից բոլորովին չէին սրտնեղում Աստվածները և սիրով իրենք էլ էին փառաբանում Արային ու Վահագնին:
Միայն Յահվահն էր սրտնեղում դրանից: Արիները նրա համար զոհաբերության միայն մեկ օր էին սահմանել և այն էլ՝ ցրտաշունչ ձմռանը: Նա լուռ իր մեջ պահում էր վիրավորանքը և չարանում էր Արիների ու Վահագնի դեմ: Նախանձը կրծում էր նրա հոգին, բայց նա զսպում էր և խորհում, թե ինչպես նսեմացնի Վահագնին Արիների ու Աստվածների մոտ:
Յահվահի տոնին, երբ Արիները զոհ էին մատուցում նրան, խիստ ցուրտ էր և բուք: Բոլոր Աստվածները հավաքվել էին զոհասեղանի շուրջը, վայելում էին մատաղը և փառաբանում էին Յահվահին: Միաժամանակ փառաբանում էին նաև Արային ու Վահագնին: Բոլորը ուրախ էին: Լուռ էր միայն ինքը՝ Յահվահը: Նա զոհասեղանից չէր օգտվում և միայն խմում էր ու խմում: Նա վրդովված էր, որ իր տոնին էլ իրենից առաջ Վահագնին էին փառաբանում:
Յահվահը հարբել էր: ԵՎ հարբած, նա կիսատ թողեց զոհաբերության ծիսակատարությունը ու թռավ գնաց Արայի մոտ:
- Յահվա՜հ,- բարկացավ Արան,- Աստվածներին վայել չէ զոհաբերության ծեսից հեռանալ, այդ ի՞նչ չարություն ես նյութում քո մեջ:
- Հա՜յր իմ,- ասաց Յահվահը,- ես զոհաբերության սեղանից հեռացա, որովհետև խիստ վիրավորված եմ քեզ համար. Արիները փառաբանում էին Աստվածներին և քո անունից առաջ Վահագնի անունն էին տալիս:
- Դու չարախոսո՜ւմ ես, Յահվա՜հ,- զայրացավ Արան,- աստվածավայել չե՜ս խոսում: Արիները միշտ ինձանից հետո Վահագնին են փառաբանում, քանզի Վահագն է նրանց զորության հովանավորը: Քո հարբած լեզուն ասում է այն, ինչ սթափ ժամանակ նյութում է քո հոգին:
ԵՎ Արան չարախոսության համար պատժեց Յահվահին. նրան վտարեց երկնքից և ստորգետնյա Արքա կարգեց:
- Այնտեղ դու քո չարության պահերին ցնցվի՜ր և հանդարտվի՜ր,- ասաց Արան:
ԵՎ Յահվահը այնուհետև ստորգետնյա տիրակալ դարձավ: Բայց իր հոգու մեջ մշտապես պահում է ատելությունը Վահագնի և նրա հովանավորյալ Արիների դեմ: ԵՎ երբեմն, երբ նրա մաղձը շատ է կուտակվում, նա ցնցում է Արարատը, պատժելու համար Արիներին: ԵՎ Արիները այնուհետև վախենում էին Յահվահից ու այլևս նրան զոհ չէին մատուցում
Էջանիշներ