Տալկով էի լսում...ինչ լավն ես դու եղել: Երևի դրա համար հիմա չկաս:
Լավերը գնում են..
Ամառվա անձևը թող միշտ հետդ լինի..
Շատ եմ քեզ սիրում:
Летний дождь, летний дождь
Начался сегодня рано.
Летний дождь,летний дождь
Моей души омоет рану.
Мы погрустим с ним вдвоём
У слепого окна.
Летний дождь,летний дождь
Шепчет мне легко и просто,
Что придёшь,ты придёшь,
Ты придёшь, но будет поздно.
Несвоевременность -
Вечная драма,где есть он и она.
Sambitbaba (04.02.2013)
Ողջույն, Անծանոթ։
Անծանոթ ես, բայց լիքը բան գիտեմ քո մասին։
Օրինակ գիտեմ, որ այս վերջերս ժպտում ես միայն այն ժամանակ, երբ մի այլ կարգի ցավում է։
Գիտեմ, որ հասել ես այն աստիճանին, որ չգիտես՝ ո՞ր հոգնածությունն է առավել սպանիչ՝ ֆիզիկականը թե հոգեկանը։
Գիտեմ, որ խաղալը, որն այնքան ատում ես, ստիպել են դարձնել կենսակերպ։
Խաղում ես։ Ամենալավը մասնագիտացել ես անտարբերություն խաղալու մեջ։ Անկրկնելի ես պարզապես, Անծանոթ։ Նախանձել կարելի է։
Ամեն առավոտ արթնանալն ու հասկանալը, որ դեռ շնչում ես, սկսել է անտանելի դառնալ։
Սկսում ես մտածել, որ փոքր ժամանակ քեզ խաբում էին, որ հրաշքներ կան...ախր եթե լինեին՝ հիմա դու ավազի պստիկ հատիկ էիր...կամ հովի կեսբերան շնկշնկոց..
Բայց չէ...չկա հրաշք։ Ամեն առավոտ նորից ես զարթնում...իսկապես որ...արթնացումը մահվան է նման..փոքրիկ, լոկալ մահվան...
Հիմա ինձ ասա, Անծանոթ, ինչու՞ ես դու մենակ...խայտառակ կերպով միայնակ հենց այն ժամանակ, երբ կողքիդ մեկը պետք է։
Ինչու՞ են ափերդ ցավում բռունցք արած, սուր եղունգներիդ խրված տեղերում։ Հետքեր են մնում...երանի միայն ափերի մեջ մնային..
Ինչու՞ քեզ չեն թողնում անել այն մինիմումը, որ տրված է անել այս գրողի տարած Երկրի վրա...Ապրել..Ու՞մ ես խանգարում..
Ինչու՞ է սիրտդ ավելի ու ավելի կարծրանում...չէ՞ որ դու էլ ես ուզում զգալ...շնչել.. ժպտալ
Անծանոթ...լավ նայիր քեզ...թե չէ երկար չես ձգի։
Հաստատ բան եմ ասում..
Sambitbaba (26.02.2013)
Էլի ես եմ, Անծանոթ...չհասցրիր կարոտել։
Ինձնից ավելի անհավատ դուրս եկար, փաստորեն..կամ չուզեցիր հավատալ, որ այդքան վատ էր ..ինքնությունները շփոթելու աստիճան։ Չեմ ասում՝ միախառնելու։ Դուրդ չի գա, գիտեմ։
Միշտ ուզեցել եմ ասել՝ վիրտուոզ ինքնաոչնչացումդ կարելի է համապատասխան ձեռնարկներում օրինակ բերել։ Թող սովորեն, հո գյոռդ չե՞ս տանելու։
Պատյան-զրահազգեստիդ ամրությունն ու ծանրությունը սկսել են սրտիդ վրա ազդել։ Գիտես, բայց չես ուզում ընդունել, որ պատճառը դա է։
Ամեն ինչից ու բոլորից, այդ թվում՝ ինքդ քեզնից, հոգնել ես այնքան, որ հեթանոս ընկերներիդ .. ալարում ես հավատի բերել։
Գիտես, որ կարող ես ու այդ գիտակցությունն արդեն բավարար է կիսաժպիտ հաճույքի ձանձրացող զգացումի համար։
Չես խաղում։ Ինձ մի ասա, ես գիտեմ։ Բառը նույնն է։ Իմաստը՝ տարբեր։ Այլ կերպ ասած՝ խաղդ ավելի կապ ունի կանաչ մահուդով ծածկված սեղանի, քան բեմի հետ։
Ուշադիր նայիր դեմքի արտահայտություններին...
Կարևորը դա է խաղում...թեև...դա էլ գիտես, ինձնից լավ։
Ընդմիջումների ժամանակ կարող ես հոգու մեջ էլ նայել։
Տեսնելու խնդիր կա պարզապես։ Ճիշտ ռակուրս պետք է բռնես։ Ինչպես լուսանկարելիս։
Հա, ամենակարևորը մոռացա, Անծանոթս...ժպտա։
Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 29.06.2008, 17:52:
Sambitbaba (26.02.2013)
Հոգեբան...կլսես չէ՞ ինձ...թե չէ որ չլսես՝ ինչ պետքա անես..
Քեզնից լսելա չէ՞ հասնում...խորհուրդ տալ, բան...չկա...Իսկ եթե խորհդիդ կարիքն ունե՞մ...ասենք՝ եթե երբեք դեռ այսքան մոլորված ու խճճված չեմ եղել սեփական գրողի տարած մտքերիս մեջ...էլի չես կարո՞ղ..լավ չի..
Արտասահմանում քո մասնագիտության տեր մարդիկ մենակ լսելու հաշվին կես տարին մեկ մեքենա են փոխում..ես էլ մեծ հաճույքով կքշեի .. Աուդի եմ սիրում, շատերը գիտեն...բայց դե մասերն էստեղ թանկ են..
Բայց փոխարենը ուղիղ շենքիս կողքը ձոր կա։ Գործի գնալուց պահի տակ մոռանում ես աջ թեքվել ու վերջ...հա լավ...էդպես մի նայիր, այ Հոգեբան...ասեցինք, հո չարեցինք...անելու լինեի՝ վերջում կիմանայիր...անելու վերջում, էլի։
Պարել եմ ուզում...ողջ գիշեր, մեռնելու չափ։ Որ երաժշտությունը, լսողությունս շրջանցելով, անմիջապես հոգումս իմ պես խենթ պար բռնի։
Ուզում եմ ակվալանգով հայտնվել Մարիանյան իջվածքի ամենաներքևում...որ զգամ ջրի սահմռկեցուցիչ, սպանող ճնշումը։ Ու համեմատեմ։
Ուզում եմ հայերենում, ֆրանսերենի պես "կարոտ" բառը չլինի։
Ուզում եմ Իլֆի ու Պետրովի հերոսուհու պես բառապաշարս բաղկացած լինի ութ բառից։
Մտահորիզոնս չգերազանցի թեյի գդալի մակերեսը։
Ուղեղիս ծալքերը հարթվեն գրողի ծոցը։
Մտքերս պարտքով տամ անպատասխանատու, քցող մեկին։ Որ չվերադարձնի։
Կյա՞նքս ինչ անեմ, Հոգեբան։
Չգիտես...
Տեսնես ինչու չեմ զարմանում..
Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 01.07.2008, 22:56:
Sambitbaba (26.02.2013)
Հայացքիդ նուրբ սառնությունից մարմնովս սարսուռ է անցնում։
Ձայնիդ փափուկ կեղծիքը տապալում է անհավանական դաժանությամբ։
Սեփական հիմարությանս ճնշող զգացումը գազախցիկի ազդեցություն է թողնում։
Անմարդկային հոգնած Աշխարհս հայտարարում է՝ Զգուշացեք, դռները փակվում են։
Ձեռքերս չեն դողում։ Զարմանալի հանդարտ են...
Աչքերս արցունքադուլ են նորից հայտարարել կարծես։ Ու էլի առանց զգուշացնելու...Գոնե զգուշացնեին՝ տրամադրվեի, ներսումս կուտակված այրող արցունքները տուշախառը դեմքս լղոզեին...հիմա արդեն չի ստացվում..
Լիալուսին չի...էլի լիալուսին չի..փաստորեն մենավոր գայլի պես ոռնալու ցանկությունը դրա հետ կապ չունի..Աքելլան վրիպեց...
Թաց մազերս խառնիխուռն անող քամի, որը մեքենայի՝ իմ սիրած արագ ընթացքից ոգևորված՝ անընդհատ զարկում է դեմքիս....զայրացնում..ծիծաղում...սպառնում՝ մինիմում գրիպով հիվանդացնել։
Ընդամենը պետք է փակել պատուհանը։
Ու կգա վաղը...իր փոքրիկ, բայց հերթական մահով։
Վաղը լավ օր է՝ մեռնելու համար..
Nadine (09.05.2009), Sambitbaba (26.02.2013)
Հնար ունենայի, այս անլուսին գիշերվա երկնքի բոլոր աստղերը կնվիրեի տողերի հեղինակին: Ինչո՞ւ այդքան տխրություն...
Sambitbaba (26.02.2013)
Sambitbaba (26.02.2013)
Երաժշտություն..
Այն, ինչ ինձ տալիս է երաժշտությունը, չեմ կարող համեմատել գրեթե ոչ մի զգացումի հետ։
Աշխարհի ամենամեծ հրաշքը՝ ժպիտը, կենդանացնում է սենյակիս քառակուսի սանտիմետրերը, յուրաքանչյուրը, երբ լսում եմ այդ հրաշք հնչյունները...
Մեղմ, կատաղի, զգացմունքային, սառը, սեքսուալ, թև տվող, գետնին հավասարեցնող, հուսադրող, գիժ, մեծամիտ, խոնարհ, աստվածային, դողէրոցքի հասցնող....ու ամբողջն ընդամենը յոթ նոտայի շնորհիվ..
Սիրում եմ սենյակս։ Գործից հետո տուն գալիս՝ միակ հանգրվանս է։ Խաղաղ հրվանդանս, ուր տերը ես էմ։ Ծառան էլ եմ ես։ Իմ տարածքն է։ Իմ խաղաղ շնչառությունը։
Ու ուղեկիցս։ Մշտական ուղեկիցս։ Հրվանդանիս դրոշն ու զինանշանը։ Օրհներգն ու օրորոցայինը..
Երաժշտությունը...
Ժպտում եմ..
Sambitbaba (26.02.2013)
Մեքենա եմ ուզում քշելՄի այլ կարգի։
Վարորդի կողքին նստելը վաղուց արդեն դադարել է կայֆ տալ։
Ուզում եմ արագության համար ես լինեմ պատասխանատու։ Ու գիժ-գիժ, աչքերս փակ շրջադարձ անեմ։ Կույր գնդապետի նման։ Որ նաև պարում էր...իմ տեսած ամենագեղեցիկ ու զգացմումնքային տանգոն։ Իհարկե՝ արժի նախորօք ցայտաղբյուր տեղավորել բագաժնիկում։
Քաղաքի աղմուկն իմն է դարձել։ Փոշին ու ծուխը խրոնիկ ֆարինգիտիս բաղկացուցիչն ու դրդապատճառն են։ Եթե զարկերակս փողոցում ստուգեմ՝ զարկերը համընկնելու են քաղաքիս սրտի աշխատանքի հետ։ Մայթով քայլելիս քեզ սեր եմ խոստովանում։ Երբեմն բնակիչներիդ հանդեպ նողկանքից խեղդվելով։
Գիշերային քաղաքը։ Այգին։ Խենթությունս։ Խենթությունդ։
Սիրում եմ![]()
Sambitbaba (26.02.2013)
Ինձ երկուսն էլ դուր եկան։Առաջինն ավելի քնքուշ էր, երկրորդը՝ կրքոտ։ Ու երկուսն էլ՝ շատ անկեղծ և տաք։ Ապրես...
Այվ, Անուլ, պասիբ
Հայկ, կարմիր եմ ուզում, որ մանիկյուրիս հետ բռնի![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ