- Պրն Կոլոմբիե, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի իշխանությունների կողմից ԵԽԽՎ 1609 բանաձեւի կատարման ընթացքը:
- Օ~, վերի գուդ, մե~ծ առաջընթաց, դաս իստ ֆանտաստիշ... Սերժ Սարգսյանը մեծ ժողովրդավար է: Մեր կարծիքով, Հայաստանի բանտերում պիտի մնան միայն նրանք, ովքեր կամ քրեական արարք են կատարել, կամ էլ, իշխանությունների կարծիքով, կարող էին կատարել, եթե մնային ազատության մեջ:
- Ձեր կարծիքով, Հայաստանի իշխանությունների նկատմամբ պե՞տք է պատժամիջոցներ կիրառել:
- Օ~, նո: Պետք է մեդալ տալ մեծ առաջընթացի համար: Հայաստանը ջահել ժողովրդավարություն ունի` ընդամենը 16 տարվա, ձեր երկրի ժողովրդավարությունը դեռ պետք է չափահաս դառնա: Ձեր իշխանությունները մարտի 1-ին շատ զգուշորեն են տասը մարդ սպանել: Դա շատ ոգեւորիչ է:
- Դուք հավատո՞ւմ եք, որ մարտի 1-ի հանձնաժողովն օբյեկտիվ կլինի:
- Այո, իհարկե: Ես այդ թեմայով զրուցել եմ Աղվան Հովսեփյանի հետ, եւ նա ինձ հավաստիացրել է, որ շատ օբյեկտիվ են լինելու: Բացի այդ, մենք մտադիր ենք հանդիպել նաեւ ընդդիմության ներկայացուցիչ միստր Գեւորիկի հետ:
- Ինչպե՞ս եք գնահատում հանրահավաքների մասին օրենքում կատարված փոփոխությունները:
- Ես հիացած եմ: Եվրոպայի որեւէ ուրիշ երկրում երեխաների նկատմամբ այսպիսի մտահոգություն չեմ տեսել: "Փոքրիկ երեւանցի...": Դաթս ֆա՜յն:
- Եթե Հայաստանին քվեարկության իրավունքից զրկելու հարց քննարկվի, դուք ինչպե±ս կքվեարկեք:
- Ես կխորհրդակցեմ Սերժ Ազատիչի եւ Աղվան Գառնիկիչի հետ...
- Լավ« անցնենք անձնական հարցերին...
- Անձնական հաշվեհամարի՞ն:
- Ոչ, ոչ, անձնական հարցերին: Ձեր սիրած ուտելիքը:
- Արմինյըն բարբիքյու... Չալահա՛ջ: Ընդ, օֆ քորս, բաստուրմա-սուջուխ:
- Ձեր սիրած խմիչքը:
- Բրենդի:
- Ձեր սիրած երգը:
- Հայկական ազգային երաժշտությունը ինձ շատ դուր եկավ« հատկապես Բեթհովենի "Ձոն ցնծությանը": Բոլորի հեռախոսների վրա այդ երգն է:
- Ձեր սիրած գիրքը:
- Չեկերի գրքույկը...
- Ձեր սիրած ֆիլմը:
- "Պրոֆեսիոնալը": Երրորդ աշխարհի բռնապետի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը շատ հուզիչ պատմություն է...
- Ձեր հոբբին:
- Օ~. երրորդ աշխարհի երկրների մասին զեկույցներ եմ պատրաստում:
Էջանիշներ