User Tag List

Էջ 24 979-ից ԱռաջինԱռաջին ... 142021222324252627283474124524 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 346 համարից մինչև 360 համարի արդյունքները՝ ընդհանուր 14678 հատից

Թեմա: Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

  1. #346
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    «Ես չգիտեմ, թե ուրիշներն ինչ պլաններ ունեն: Համենայնդեպս, չեն եկել ու ինձ ասել, որ TV-ս վերցնելու են: Նման լուր «Հայկական ժամանակ» թերթում տեսել եմ... Մյուս կողմից էլ, եթե թերթն ասում է, ուրեմն մի բան գիտի, իսկ եթե գիտի, ուրեմն շփվում է առաջին դեմքերի հետ: Եվ հետաքրքիր է՝ էդ ո՞նց է շփվում, եթե ընդդիմադիր է: Լինելով ընդդիմադիր, հավաստի աղբյուրներ վկայակոչելով, մեկ-մեկ այնպիսի բաներ են գրում քո մասին, որ ինքդ էլ չգիտես: Գուցե ինձ թասիբի են գցում, որ իրավիճակը սրե՞մ:…Մի բան հաստատ կասեմ, եթե նման բան լինի, կպայքարեմ բոլոր միջոցներով ու մինչեւ վերջ»:
    http://aravot.am/2008/aravot_arm/August/23/p05.htm

    Հայկական Ժամանակ ամեն օր կարելի է այսպիսի «կանխատեսում» ու «հավաստի լուր հավաստի աղբյուրից» կարդալ որոնք երբեք էլ իրականություն չեն դառնում ու ժամանակի ընթացքում մոռացվում են:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  2. #347
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում newbee-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ սիրում բառերից կախվել, բայց մի բանի վրա կուզեի ուշադրություն հրավիրել. Ինչու ԱԶԳԻԴ, քո կարծիքով եթե ես քո ընտրության ու քո կարծիքի հետ համամիտ չեմ, ուրեմն ուրի՞շ ազգից եմ:
    Ոչ, ինչու՞ ես այդպես կարծում…Վերջիվերջո քո ազգն էլ է, իմն էլ…
    Նույն հաջողությամբ կարող էի գրել «ազգիս» կամ «մեր ազգի»:

    Նախընտրական շրջանում ես չեմ հիշում, որ հայլուրանման որևէ հաղորդումով խոսվեր ԱԶԳԻՍ մեծ հատվածի թմրամոլության ու բոմժության մասին: Այ ետընտրական շրջանում համաձայն եմ քո հետ, բայց մասամբ, եթե չեմ սխալվում ասվում էր , որ եղել են թմրամոլներ, բայց երբևիցէ չէմ լսել, որ ասվի բոլորն են թմրամոլ: Միգուցե ուշադիր չեմ եղել՞:
    Գիտե՞ս, ես համակարծիք եմ, որ հանրահավաքի բալոր մասնակիցներին չեն ասել բոմժ ու թմրամոլ: Բայց, կարծում եմ. դու էլ իմ հետ ես համամիտ, որ այնպես են ներկայացրել օրեր շարունակ /նկատի ունեմ հետընտրական շրջանը/, որ հանրության մոտ այլ տպավորություն ստեղծվի հանրահավաքների մասնակիցների մասին: ՈՒ ոչ միայն հետընտրական շրջանը…Նախընտրական շրջանում էլ ողջ եթերը հագեցած էր «հակալեւոնական» քարոզով /այն էլ ահավոր սուտ ու կեղտոտ մասշտաբներով/, ոչ թե՝ «հակավազգենական», «հակաարթուրական» եւ այլն…
    Կներես, բայց ոչ ժամանակս կների ոչ էլ նյարդերս, որ մի 1000 օրինակ հավաքեմ, առավել ևս , որ նպատակ չեմ հետապնդում քո կամ որևէ մեկի կարծիքը փոխելու:
    ԵՍ՞՞ Չէ, հաստատ չեմ հաշվել:
    Ընդամենը մեկ հարց.
    Եղբայր, համաձա՞յն չես, որ ողջ մարտի մեկի օրը բոլոր հեռուստաընկերությունները ստում էին, բացի մեկից: Էն էլ երեւի գլխներին տվին ասին՝ հերիք ա, ու դրանք էլ սկսեցին ստելը: Եվ ասեմ, որ դեռ շարունակում են…Սա, կարծում եմ, անմեղ սուտ չէր…
    Այ, տեսնում ե՞ս, չես կարող համեմատել:
    Դե մեկը անմեղ իր օգտին է ստում, մյուսը իր օգտին

    Հանրայինը
    ինչո՞ւ պիտի ստի:
    Չէ, չեմ հավատում : Հայաստանում երբևիցէ նոմալ ընտրություն չի եղել: Այ մեկը հենց ես, իմ ձեռքով 96-սեպտեմբերին, 72 քվեաթերթիկ գցել եմ արկղը , չէի կարող չանել , վախենում էի , ծառայության մեջ էի, հրաման ունեի : Որպես Հայոց բանակի սպա, լավ էի հասկանում, որ գերագույն հրամանատարի հրամանը չկատարելը չեմ մարսի: Դե հիմա էլ նույնն ա, իմ տեղը արդեն ուրիշ մի սպա է հրաման կատարում, ու ես նրան չեմ մեղադրում, մեղադրում եմ հրաման տվողներին:

    Այ էս մի կետում արդեն ճիշտ էս, համամիտ եմ : Բայց մի փոքր բայց կա Օրինակ "տարաբնույթ կրմինալոգեն տականք" ներից ընդիմության մեջ էլ կան, մենակ մի ստիպի անուններ, ավելի շուտ մականուններ տամ, այ դրանց մասին ինչի՞ չի խոսում՞ մեր ընդիմադիր լրատվամիջոջը: Թե՞ ինչը մերն ա, լավն ա :
    Գիտես՞, ես չգիտեմ, որ կան: Բոլորը գիտեն: Բայց նրաք անհամեմատելի են իշխանության հետ միաձուլված օլիգարխների ու նրանց «դեմները խաղ չկա» բարեկամների ու տարաբնույթ ախպերությունների հետ: Հեսա կասես, նրանք էլ եթե իշխանափոխություն լինի կդառնան նույնանման, այսինք՝ լֆիկներ, նեմեցներ…
    Նախորոք ասեմ, որ այդպիսի բան չի կարող լինել: Կարող եմ, բացատրել, թե ինչու եմ վստահ…
    Չէ, ինչի, գովաբանում են, բայց ընդիմադիրներին: Իշխ. քննադատելը , լավ են անում, տեղին են անում: Չեմ ասում, թե ինձ դուր է գալիս երևույթը, բայց ամենադեմոկրատական երկրներում անգամ, հանրայինը գովաբանում է, ընդիմադիրը քննադատում: Երևի կարգն ա՞:
    Եղբայր, էդ որ՞ քիչ թե շատ ժողովրդավարական երկրում է հանրայինը գովաբանում ու հետն էլ չեղած տեղը ընդդիմադիրներին ցեխ կոխում…
    Հանրայինը չպետք է գովաբանի, այն պետք է ասի, ցուցադրի այն՝ ինչ, կա:

  3. #348
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Չէ, չեմ հավատում : Հայաստանում երբևիցէ նոմալ ընտրություն չի եղել: Այ մեկը հենց ես, իմ ձեռքով 96-սեպտեմբերին, 72 քվեաթերթիկ գցել եմ արկղը , չէի կարող չանել , վախենում էի , ծառայության մեջ էի, հրաման ունեի : Որպես Հայոց բանակի սպա, լավ էի հասկանում, որ գերագույն հրամանատարի հրամանը չկատարելը չեմ մարսի: Դե հիմա էլ նույնն ա, իմ տեղը արդեն ուրիշ մի սպա է հրաման կատարում, ու ես նրան չեմ մեղադրում, մեղադրում եմ հրաման տվողներին:
    Սա պետք է մեջբերում լիներ 347-րդ գրառման մեջ . newbee-ի խոսքերն են…

  4. #349
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Որոշեցի էս թեմայում գրել, քանի որ չեմ ուզում նոր թեմա բացել: Մի քանի ժամ առաջ ԱՄՆ նախագահի թեկնածու Բարաք Օբաման հայտարարեց փոխնախագահի թեկնածուի անունը՝ Ջոզեֆ Բայդեն: Հայամետները Սպիտակ տա՞նը, հեչ վատ չի…

    ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար Ջոզեֆ Բայդենը, որն երկար ժամանակ աջակցել է Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, պաշտոնապես հայտարարել է Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեին սատարելու մասին, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): «Ամերիկայի հայերը մինչեւ վերջ հավատարիմ են ցեղասպանությունների շարքին վերջ տալու գաղափարին եւ ողջունում են սենատոր Բայդենին՝ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ընդունմանը սկզբունքային աջակցության համար: Մենք երախտապարտ ենք սենատորին միջազգային քաղաքականության հարցերում ճիշտ դիրքորոշում որդեգրելու համար»,-ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Սենատոր Բայդենը դարձավ Հայոց ցեղասպանության վերաբերյալ 106-րդ բանաձեւին սատարող 34-րդ սենատորը: Հիշեցնենք, որ 2007 թվականի հունվարին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ եւ Սենատ էին ներկայացվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւեր: Երկու բանաձեւերն ունեն նույն համարը: 2007 թվականի հոկտեմբերի 10-ին Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեն 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց բանաձեւին: Սակայն քվեարկությունը մինչ այժմ դեռ չի կայացել: Սենատի մասնագիտական կոմիտեում լսումներ դեռեւս չեն եղել:
    Պանարմենիան. 24.01.08
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  5. #350
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում mtahog-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ինչ խրախճանք է
    newbee. կարդացի գրառումներդ բավականին խելացի մարդու տպավորություն թողեցիր
    բնականաբար այդ տպավորության տակ ես չեմ կարող մտածել որ դու իսկապես չգիտես թե ԼՏՊ-ն ինչ է ասել, քավ լիցի դու ուղղակի մոռացել ես, ուրեմն Լևոնը ասել է հետևյալը "ազգային գաղափարախոսությունը ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԵՂԾ ԿԱՐԵԳՈՐԻԱ է" , հիմա խնդրանք -հարցս՝ ըստ ամենայնի դու այդ մտքի հետ համաձայն չես, կարող ես մի քանի բառով բացատրել թե ինչու՞, կարող եմ հարցերս դասակարգել
    Ա. ինչ է ազգային գաղափարախոսությունը՞
    Բ. Այն քաղաքական կատեգորիա է թե ոչ, եթե այո ապա հիմնավորում մի քանի բառով՞
    Գ. կարող ես հիմնավորել որ այն քաղաքական կատեգորիա լինելով հանդերձ ԿԵՂԾ քաղաքական կատեգորիա չէ՞
    Շնորհակալություն, բոլոր դեպքերում եթե ես սխալվում եմ ու ըստ քեզ Լևոնը ազգային գաղափարախոսությունը համարել է հիմարություն, կարող ես օգնել իմանալու երբ և որտեղ է նման մտքեր արտահայտել՞: Հուսամ հարցերիս կպատասխանես հնարավորինս ըստ էության

    ՀԳ
    այս հարցերին պատասխան չունենալու դեպքում խնդրում եմ չվիրավորել ու չվիրավորվել:
    Շնորհակալություն
    newbee, փաստորեն դու էլ ազգային գաղափարախոսության մասնագետ չես, չես խատասխանելու հարցերիս՞
    ..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...

  6. #351
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում mtahog-ի խոսքերից Նայել գրառումը
    newbee, փաստորեն դու էլ ազգային գաղափարախոսության մասնագետ չես, չես խատասխանելու հարցերիս՞
    Ընգեր, ազգային գաղափարախոսները դրանք դասվում են շատ հետաքրքիր մասնագետների շարքում… ասենք, Աբորտ-մեխանիկ, Սլեսար-ստոմատոլոգ, Ուռոլոգ-կանալիզատոր և այլն և այլն…

  7. #352
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    19.08.2008
    Հասցե
    Նույն տեղում
    Գրառումներ
    28
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Այսինքն ՞ , սպասեցի չորս օր, և հասա իմ ուզածին :
    Մտահոգ անկախ քո կամքից, կամ միգուցէ արդարասիրության մղղումներով, դու համաձայնվեցիր չորսից երեք մեղադրանքին
    Argumentum ad oculos, կներեք լատինիս համար, գրված էր պարզ ԲԱՆԱԿՒ , Տնտեսության , Հոգևորի ու մշակույթի ԼՏՊ-ի վերաբերմունքի մասին: Չորս օր շարունակ անտեսելով ամեն ինչ , կառչել եք Գաղափարախոսությունից դրանուվ իսկ ապացուցելով որ մնացած մեղադրանքնրը տեղին են: Միգուցե դու պատասխանես քո իսկ հարցերին, խավարներիս լուսավորելու քո ազնիվ գործը կգնահատեմ արժանվույն

    Mephistopheles զիլ հումոր ունես , աբորտ-մեխանիկ, կարծեմ Բորատի մեջ եմ լսել :

  8. #353
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Ադրբեջանական հերթական հաջողված քարոզչական ակցիա՝
    xttp:// karabakh. co. uk/ , xttp:// human . az/, էս կայքերը հիմա տարածվում են ադնակլասսնիկի ցանցով:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 25.08.2008, 23:09:

  9. #354
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Ադրբեջանական հերթական հաջողված քարոզչական ակցիա՝
    xttp:// karabakh. co. uk/ , xttp:// human . az/, էս կայքերը հիմա տարածվում են ադնակլասսնիկի ցանցով:
    Դեմ չես չէ՞, որ գրառումդ մի թեթև խմբագրեցի, որպեսզի ակումբը հնարավորինս քիչ նպաստի այդ կայքերի տարածվելուն

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #355
    Պատվավոր անդամ Hayk Avetisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2008
    Հասցե
    լապլանդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    780
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Էսօր ռուսական իշխանության որոշ մարմիններ հայտարարեցին որ վերանայելու են նախկին սովետական երկրների տարածաշրջանների փոփոխությունները, կարծում եմ դա լավ նշան է:

  11. #356
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Դեմ չես չէ՞, որ գրառումդ մի թեթև խմբագրեցի, որպեսզի ակումբը հնարավորինս քիչ նպաստի այդ կայքերի տարածվելուն
    Իհարկե, Չուկ, իսկ այդպիսի հայկական սայթ սարքելու մտադրություն չկա՞

  12. #357
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե, Չուկ, իսկ այդպիսի հայկական սայթ սարքելու մտադրություն չկա՞
    Առաջիկա պլաններում, առնվազն, ոչ:
    Եթե ես որոշեմ նման կայք բացել, այն պետք է լավ մտածված, մշակված, հավաստի լինի, վրան նորմալ ու ադեկվատ խումբ աշխատի: Նման ռեսուրսներ այս պահին չունեմ, ժամանակ էլ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #358
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Պարզա, հալա ա ադրբեջանցիքին, գռուպաննրում սենց սայթերը ռուսների ու ընդհանրապես մյուս ազգերի վրա լավ ազդեցությունա թողնում, դրանից հետո ինչ փաստարկ էլ բերես ապարդյունա…

  14. #359
    Պատվավոր անդամ Hayk Avetisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2008
    Հասցե
    լապլանդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    780
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Ծանոթացեք էլ ավելի թեժ նորություններին
    http://www.marketgid.com/pnews/22684/i/2234/60/r/
    http://inosmi.ru/stories/06/06/13/3482/243315.html

  15. #360
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեպտեմբերի 2-ի ՀՅԴ հանրահավաքը

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, հարցն այն է, որ նույն տեղում են տեղի ունեցել ՀԱԿ-ի միտինգները ու Տաթոն ասում էր « Մի քանի տասնյակ թմրամոլ կրիմինալները Մատենադարանի մոտ...» կամ «թատերական հրապարակի մոտ»: Հետաքրքիր էր, թե էսօր Տաթոն ի՞նչ կասեր: «Մի քանի միլիոն դաշնակներ :sex :silibili :zas» : Ափսոս չեմ նայել
    ԷԷԷ Արթ Տաթո -ին էդքան մի շեշտի էլի: Աղջիկա նստած ա ստուդիայում իրա դիմացը տեքստ ա «վազում» մոնիտորի վրա, ինքն էլ կարդումա էդ տեքստը: Դրա համար իրան փող են տալիս տանում ա իրա երեխուն հաց ա առնում: Դու Տաթոյի տեքստը թելադրողներին քննադատի: Ուզում ես մի 100 անգամ Տաթոին ու իրանից հետո եկղներին գործից հանի, մեկա տեքստը նույնն ա մնալու, քանի տեքստի հեղինակը կա:
    էսպես չի մնա

Էջ 24 979-ից ԱռաջինԱռաջին ... 142021222324252627283474124524 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  2. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  3. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  4. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  5. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •