Ի՞նչ ասեմ, ինչ-որ տեղ հասկանալի մտածելակերպ ա: Հիշում եմ, որ տենց էր մտածում նաև Աշոտը, ով գտել էր իր անձնական բարեկեցության ձևը, հետո մի օր գլխին տվին, կրպակից հանեցին, կրպակը քանդեցին, ու ինքը հասկացավ, որ միակ ձևը պայքարելն ա: Տենց էր մտածում նաև Պողոսը, ով ամեն ինչ անում էր օրենքի շրջանակներում, իսկ իրան օրենքից դուրս «կզզցրին» ու ինքը հասկացավ, որ պիտի պայքարի: Իհարկե լավ է ուշ, քան երբեք, բայց դե ինչքան շուտ, էնքան լավ: Իսկ քեզ անկեղծորեն մաղթում եմ, որ մի օր քո «գլխին էլ չտան», որ հասկանաս, որ քանի դեռ երկրում օրենքը բռնաբարված է, պետք է պայքարել դրա դեմ՝ բոլոր հնարավոր միջոցներով, այլ ոչ թե անհարկի ու անիմաստ ածականներով արդարացնես դիվանին նստած լինելու փաստը:
Ի վերջո, այո՛, բոլորիս վերջնական նպատակը մեր անձնական ու մեր շրջապատի բարեկեցությունն ա, որն իրապես էդպիսին կարող ա լինել միայն ու միայն օրենքի գերակայության դեպքում, իսկ մեր նման երկրներում դրան հասնելու համար պայքարել ա պետք: Կուզես արկածախնդիր անվանի, կուզես այլ բան, դա քո բարոյականություն ու քո ընկալման խնդիրն ա, բայց փաստն էն ա, որ էսօրր միայն ու միայն ՀԱԿ-ն ա, որ առնվազն փորձում ա էս համակարգի դեմ պայքար առաջնորդի, անկախ դրա լավ կամ վատ ստացվելու ձևից: Ու ցանկացած մեկը, ով դրան չի միանում, էսօրվա վիճակով ակամա ծառայություն ա մատուցում իշխող վարչակարգին, ում աթոռին նստած քրֆում ա: Այլ կերպ ասած դեմագոգիա ա անում: Ու ես անկեղծ ներողություն կխնդրեմ, եթե էդ դիվանին նստածները ՀԱԿ-ին բոյկոտելով հիմնեն ասենք «Դիվանին նստածների շարժում» ու կարողանան պայքարել թե՛ առաջին հերթին իշխանության դեմ, թե՛ նաև ՀԱԿ-ի, ով իրենց կարծիքով սխալ բաներ է անում: Էդ դեպքում կհավատամ, որ դատարկ չեն խոսում:
Էջանիշներ