User Tag List

Էջ 2 15-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 211 հատից

Թեմա: Կանցնի... Սա էլ կանցնի...

  1. #16
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կանցնի... Սա էլ կանցնի...

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Մալու ջան, փոփոխությունները դեպի լավն են։ Երեքը կասեմ
    1. Քաղաքական թեմաները ընհանրապես չեմ շոշափելու։ Կրոնական թեմաներն էլ։
    2. Դադարում եմ ծխել։
    Ապրես!!! Դրանից էլ լավ բա՞ն

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    3. 18.00-ից հետո հաց չեմ ուտում
    Թխի, թող գա, ես էլ եմ որոշել, երեկ համեմատաբար ստացվեց...

    Արթ, դու շատ ինտերնացիոնալ մարդ ես, կարող ա՞ ադրբեջանական "Все к лучшему" ֆիլմը տեսած լինե՞ս... Չէ, քո վիճակի հետ համարյա կապ չունի, բայց նայում ես ու հասկանում, որ աշխարհում ու կյանքում ամեն բան լավ կլինի

    Հ.Գ. Բա չես ասում, ես էլ ջերմություն ունեմ... Բայց մեկ ա, ամեն ինչ լավ կլինի
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  2. #17
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Կանցնի... Սա էլ կանցնի...

    Ատում եմ… ԱՏՈՒՄ ԵՄ փետրվարի 14-ն ու 23-ը, մարտի 8-ը, օգոստոսի 31-ն ու Ամանորը։ ԱՏՈՒՄ ԵՄ։

    Կանցնի՞, սա՞ էլ կանցնի…

  3. #18
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կանցնի... Սա էլ կանցնի...

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ատում եմ… ԱՏՈՒՄ ԵՄ փետրվարի 14-ն ու 23-ը, մարտի 8-ը, օգոստոսի 31-ն ու Ամանորը։ ԱՏՈՒՄ ԵՄ։

    Կանցնի՞, սա՞ էլ կանցնի…
    Դե բոլորի մոտ էլ մոտավորապես նույն վիճակն ա, բացի օգոստոսի 31-ից

  4. #19
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կանցնի... Սա էլ կանցնի...

    Կանցնի՞, սա՞ էլ կանցնի…
    չէ , Արտ ջան , էտ արդեն բուժել ա պետք

  5. #20
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կանցնի... Սա էլ կանցնի...

    Փետրվարի 23-ը կանցնի, մարտի 8-ն էլ, օգոստոսի 31-ը մի 80 տարի հետո կանցնի:

  6. #21
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կանցնի... Սա էլ կանցնի...

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    ԱՏՈՒՄ ԵՄ։
    Ատում եմ ձյունը, թե նա գալիս է ամառվա կեսին,
    ԵՎ մահն եմ ատում, թե հյուր է գալիս աղջկատեսին...

    շատերը և շատ բաներ են ատելի, բայց կանցնի, աստատ ամեն ինչ կանցնի, ես այսօր ընդունել եմ dvgray-ի խորհուրդն սկսել եմ կամաց-կամաց դուրս գալ դեպրեսիայից դու էլ թևերդ լայն բացի ու գրկի կյանքը

  7. #22
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Կանցնի... Սա էլ կանցնի...

    Էննիո Մորիկոնեի Պրոֆեսիոնալը երաժշտություն...

    Սրտի խորը կսկիծով տեղեկացնում եմ, որ անժամանակ մահացել է ձեռախոսս... Նա արդեն 3 տարի գիշեր ու ցերեկ ծառայում էր ինձ առանց քուն ու դադարի... Նա դիմացել էր իմ և ուրիշների հարվածներին, թե՛ ձեռքի և թե՛ ոտքերի... Նա տեսել ու լսել էր շատ բան, սակայն երբեք, երբեք չէր խոսել դրա մասին ուրիշների մոտ… Բացի իր ուղիղ պարտականություններից, նա կատարում էր նաև այլ պարտականություններ, առանց բողոքի ու զլանալու... Ես երբեք չեմ մոռանա քեզ, իմ սիրելի ձեռախոս, ես կպահեմ քեզ իմ սրտում, չէ, ես կպահեմ քեզ իմ շկաֆում...

    Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը 0.00-ից հետո...

  8. #23
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կանցնի... Սա էլ կանցնի...

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Էննիո Մորիկոնեի Պրոֆեսիոնալը երաժշտություն...

    Սրտի խորը կսկիծով տեղեկացնում եմ, որ անժամանակ մահացել է ձեռախոսս... Նա արդեն 3 տարի գիշեր ու ցերեկ ծառայում էր ինձ առանց քուն ու դադարի... Նա դիմացել էր իմ և ուրիշների հարվածներին, թե՛ ձեռքի և թե՛ ոտքերի... Նա տեսել ու լսել էր շատ բան, սակայն երբեք, երբեք չէր խոսել դրա մասին ուրիշների մոտ… Բացի իր ուղիղ պարտականություններից, նա կատարում էր նաև այլ պարտականություններ, առանց բողոքի ու զլանալու... Ես երբեք չեմ մոռանա քեզ, իմ սիրելի ձեռախոս, ես կպահեմ քեզ իմ սրտում, չէ, ես կպահեմ քեզ իմ շկաֆում...

    Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը 0.00-ից հետո...
    օղորմի
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  9. #24
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կանցնի... Սա էլ կանցնի...

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Էննիո Մորիկոնեի Պրոֆեսիոնալը երաժշտություն...
    Էս պահը վերջն ա

    Ինչևիցէ… խորին ցավակցությունս եմ հայտնում
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  10. #25
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Կանցնի... Սա էլ կանցնի...

    Ժող, էլեկտրական սաքերից ո՞վ ա հասկանում:
    Սենց մի հատ խնդիր կա: Նոկիայի զարյադոչնիկ և հեռախոս, որի մեջ դրված է 3.7 վոլտանոց Li-ion ակումուլյատոր:
    Խնդիրը, ինչպե՞ս այս ունեցածով զարյադկա տալ Սոնի Էրիկսոնի Li-poly 3.6 700mAh ակումուլյատորը, հաշվի առնելով, որ + և - ի տեղերը հակառակն են և անհրաժեշտ է չվնասել թաղային էլեկտրոցանցը, ակումուլյատորը, հեռախոսը: Եվս մեկ անհրաժեշտ, սակայն ոչ կարևոր պայման է, կենդանի մնալը:
    Խնդիրը անհրաժեշտ է լուծել մինչ վաղը

  11. #26
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Կանցնի... Սա էլ կանցնի...

    ****-ին (չուղարկված նամակ)

    Բարև; Գիտեմ, որ նախորդ նամակում խոստացել էի չգրել, բայց դու դա չգիտես, քանի որ նախորդ նամակը չեմ ուղարկել, ինչպես և դրանից առաջ գրված նամակները, ինչպես և չեմ ուղարկելու այս նամակը; Ի դեպ, ուրախ եմ, որ նամակներս չես կարդում, քանի որ նրանք քո համար չեն; Նրանք իմ համար են։ Այսօր չէի կարող չգրել։ Անձրև ու կայծակներ էին, իսկ ես ինչպես գիտես վախենում եմ կայծակներից։ Դա միայն քեզ էի ասել; Միայն քո հետ էր բացահայտվում արտաքին ուժեղության տակ թաքնված իմ ներքին թուլությունը; Միայն քո կողքին էի ես գտնում պաշտպանություն քո արտաքին թուլության տակ թաքնված ներքին ուժեղության կողմից։ Պաշտպանություն արտաքին աշխարհից, ուր ես սովորաբար ես չեմ։ Հիշո՞ւմ ես այն օրը, երբ հերթական անգամ կռվել էի ****-ի հետ և անձրևի տակ թրջված եկել էի քո մոտ, ամբողջ մարմնով դողում էի զայրույթից, իսկ դու ընդունեցիր ինչպես միշտ տաք թեյով ու ջերմ ժպիտով։ Ընդունեցիր, չնայած նեղացրել էի քեզ ինձ բնորոշ սառնասրտությամբ ու դաժանությամբ։ Ես գիտեի, որ դու սպասում ես, նույնիսկ եթե դադարել ես սպասել։ Գիտեմ, որ քո հավատն ու սերը իմ նկատմամբ այնքան մեծ է, որ կներես ցանկացած արարք։ Ես գիտեի, որ դու պատրաստ ես ինձ ջերմություն տալ, քանի որ դրանով քո սիրտը նույնպես ջերմանում է՝ չնայած դու էլ քաջ գիտակցում էիր, որ էլ մի քանի ամիս այդ ջերմությունը չես կարողանալու տալ։ Ես պարզապես չէի տա հնարավորություն։ Այս նամակը իմ հանգստության համար եմ գրում և քո հանգստության համար չեմ ուղարկում։ Ես ուզում եմ ինքս իմ առաջ քավել մեղքերս, ուզում եմ, որ ներվի այն ցավը, որ պատճառել եմ քեզ։ Ցավը, որ պատճառել եմ քեզ այն ժամանակ և զգում եմ ես հիմա։ Չեմ ուղարկում, քանի որ գիտեմ, որ այս նամակը կարդալուց նույնպես վերակենդանանալու են անցած-գնացած (՞) զգացմունքները և նորից սկսելու ես տառապել։
    Պարզապես ներիր, որ չէի սիրում... Ներիր, որ սիրում եմ... Ներիր ու մոռացիր...

  12. #27
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կանցնի... Սա էլ կանցնի...

    Ուղարկիր
    Ու.... Ամեն ինչ քեզնից ա կախված
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  13. #28
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կանցնի... Սա էլ կանցնի...

    Արթ, տխրեցրիր
    Պարզապես ներիր, որ չէի սիրում... Ներիր, որ սիրում եմ... Ներիր ու մոռացիր...
    Բա չիմանա՞՝ ինչի համար է ներելու...
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  14. #29
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Կանցնի... Սա էլ կանցնի...

    Մենակ եմ... Լրիվ մենակ... Այսքան մենակ երբեք չեմ զգացել ինձ... Ու հիմա եմ հասկանում, որ մենք բոլորս էլ իրականում մենակ ենք... Լրիվ մենակ... Չկա, ոչ մենակ մարդ: Այդպիսի բան գոյություն չունի, մենք մենակ ենք: Խաբում ենք ինքներս մեզ, սեր, ընկերություն և այլն և այլն: Ստեղծում ենք վիրտուալ կյանք, խորանում ենք գործերի մեջ, ինչ ասես չենք անում, որ չզգանք, մոռանանք այդ մենակությունը...Իսկ իրականում... Իրականում այդ ամենը կեղծ է, մարդու կողմից ստեղծված երևույթներ, մենակությունը քողարկելու համար: Մարդ վախենում է մենակ լինել, մենակությունը ազատություն է, անկախություն: Ցանկացած երևույթ, որը մենակություն չէ, կախվածություն է: Կախվածություն սիրուց, ընկերոջից, քույր-եղբայրից, ծնողից... ՄԱՐԴՈՒՑ: Ամեն կերպ փորձում եմ կանխել այդ կախվածությունը: Կանխել, քանի որ գիտեմ, որ հետագայում ավելի եմ տանջվելու: Ուշ թե շուտ ամեն ինչ իր ավարտն է ունենում: Ուշ թե շուտ ավարտվում է թե՛ ընկերությունը, թե՛ սերը և թե՛ մի այլ բան, որը մարդն է ստեղծում: Մարդու ստեղծած ոչ մի իր, ոչ մի երևույթ անմահ չէ: Ու քանի շուտ է, պետք կանխել կախվածության գոյացումը: Բայց մյուս կողմից, ախր հենց էդ կախվածության համար է մարդն ապրում: Ախր էս անտեր կյանքում այդ վառ կետերի համար ենք ապրում: 365 մոխրագույն օրվա մեջ, եթե գունավոր օրերը գերազանցում են սև օրերին, ուրեմն դու երջանիկ ես: Ախր հենց այդ երջանիկ օրերն են, որ օգնում են հաղթահարել սև օրերն ու դիմանալ մոխրագույնների միապաղաղությանը: Ինչո՞ւ եմ ինքս ինձ տանջում, ցավ պատճառում՝ տանջելով ու ցավ պատճառելով մարդկանց, ով միգուցե թանկ են ինձ համար: Ես առաջինն եմ լքում՝ չլքված լինելու համար: Սա է պատճառը... Ես չեմ վախենում մենակ մնալ, ես վախենում եմ, որ ինձ կթողնեն, որ ինձնից կհեռանան, ինչպես բազմիցս են արել ու այդ պատճառով առաջինն եմ հեռանում, առաջինն եմ լքում: Խա՞ռն եմ խոսում: Գիտեմ: Ինքս խառը վիճակում եմ: Քար լռություն է, ոչ ոք չկա: Մենակ եմ: Բայց ինչ-որ բան պակասում է: Անտանելի ծարավ եմ: Բայց ամենակայֆն էն ա, որ ջուր տվողին կոպտում եմ ու հրաժարվում... Ստեղ են ասում «տարօրինակ, տարօրինակ մարդ արարած»: Ամեն ինչ լավ է լինելու կամ չի լինելու...
    Ներիր ինձ... Կրիտիկական օրեր են մոտս...
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 30.05.2008, 10:56:

  15. #30
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կանցնի... Սա էլ կանցնի...

    Մեջբերում Artego-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենակ եմ... Լրիվ մենակ... Այսքան մենակ երբեք չեմ զգացել ինձ... Ու հիմա եմ հասկանում, որ մենք բոլորս էլ իրականում մենակ ենք... Լրիվ մենակ... Չկա, ոչ մենակ մարդ: Այդպիսի բան գոյություն չունի, մենք մենակ ենք: Խաբում ենք ինքներս մեզ, սեր, ընկերություն և այլն և այլն: Ստեղծում ենք վիրտուալ կյանք, խորանում ենք գործերի մեջ, ինչ ասես չենք անում, որ չզգանք, մոռանանք այդ մենակությունը...Իսկ իրականում... Իրականում այդ ամենը կեղծ է, մարդու կողմից ստեղծված երևույթներ, մենակությունը քողարկելու համար: Մարդ վախենում է մենակ լինել, մենակությունը ազատություն է, անկախություն: Ցանկացած երևույթ, որը մենակություն չէ, կախվածություն է: Կախվածություն սիրուց, ընկերոջից, քույր-եղբայրից, ծնողից... ՄԱՐԴՈՒՑ: Ամեն կերպ փորձում եմ կանխել այդ կախվածությունը: Կանխել, քանի որ գիտեմ, որ հետագայում ավելի եմ տանջվելու: Ուշ թե շուտ ամեն ինչ իր ավարտն է ունենում: Ուշ թե շուտ ավարտվում է թե՛ ընկերությունը, թե՛ սերը և թե՛ մի այլ բան, որը մարդն է ստեղծում: Մարդու ստեղծած ոչ մի իր, ոչ մի երևույթ անմահ չէ: Ու քանի շուտ է, պետք կանխել կախվածության գոյացումը: Բայց մյուս կողմից, ախր հենց էդ կախվածության համար է մարդն ապրում: Ախր էս անտեր կյանքում այդ վառ կետերի համար ենք ապրում: 365 մոխրագույն օրվա մեջ, եթե գունավոր օրերը գերազանցում են սև օրերին, ուրեմն դու երջանիկ ես: Ախր հենց այդ երջանիկ օրերն են, որ օգնում են հաղթահարել սև օրերն ու դիմանալ մոխրագույնների միապաղաղությանը: Ինչո՞ւ եմ ինքս ինձ տանջում, ցավ պատճառում՝ տանջելով ու ցավ պատճառելով մարդկանց, ով միգուցե թանկ են ինձ համար: Ես առաջինն եմ լքում՝ չլքված լինելու համար: Սա է պատճառը... Ես վախենում չեմ վախենում մենակ մնալ, ես վախենում եմ, որ ինձ կթողնեն, որ ինձնից կհեռանան, ինչպես բազմիցս են արել ու այդ պատճառով առաջինն եմ հեռանում, առաջինն եմ լքում: Խա՞ռն եմ խոսում: Գիտեմ: Ինքս խառը վիճակում եմ: Քար լռություն է, ոչ ոք չկա: Մենակ եմ: Բայց ինչ-որ բան պակասում է: Անտանելի ծարավ եմ: Բայց ամենակայֆն էն ա, որ ջուր տվողին կոպտում եմ ու հրաժարվում... Ստեղ են ասում «տարօրինակ, տարօրինակ մարդ արարած»: Ամեն ինչ լավ է լինելու կամ չի լինելու...
    Ներիր ինձ... Կրիտիկական օրեր են մոտս...
    Ապրես, Արթ: Հենց էն ես գրել ու զգում, ինչ պիտի գրեիր ու զգայիր

Էջ 2 15-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Իսկ դուք ասում եք. «Կանցնի...»
    Հեղինակ՝ KiLa, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 32
    Վերջինը: 05.07.2010, 19:02

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •