User Tag List

Էջ 5 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 92 հատից

Թեմա: Սիրային պատմվածքիկներ

  1. #61
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրային պատմվածքիկներ

    Սա էլ երևի կարելի է համարել սիրային պատմվածքիկ:
    Վաղուց եմ գրել... մի 7–8 տարի առաջ: Մի ժամանակ սիրում էի փոքր ու պարզ պատվածքներ գրել՝ մի քիչ անսովոր ավարտով:

    ...
    Նրբաճաշակ հագուստով կինը շարուկանում էր քաղաքակիրթ զրույց վարել հեռախոսով՝ մերթընդմերթ նայելով խնամված մատների վրա փայլող ադամանդներին:
    Ամուսինը նայեց նրան ու ժպտաց. իսկական լեդի է... Ժպտաց ուղղակի, հենց այնպես... Ժպտաց ու մտածես իր Փոքրիկի մասին... Քանի՞ տարի առաջ էր կատարվածը՝ չո՞րս, հի՞նգ:
    Դեռ լավ հիշում էր, թե ինչպես հայտնվեց այդ քաղաքում, որտեղ ճակատագիրն ուղարկել էր իրեն մի սովորական աշխատանքային գործուղման:
    Սիրում էր զբոսնել այդ անծանոթ քաղաքի արդեն հարազատ դարձած փողոցերով՝ վայելելով գարնանային թարմ երեկոները: Հիշում էր, թե ինչպես ամեն երեկո չգիտես որտեղից հայտնվում էր այդ աղջիկը, որ կարծես մայրամուտի վերջին չարաճճի ճառագայքներից լիներ: Նա քայլում էր անհոգ ու անփույթ քայլվածքով, թռչկոտում ջրակույտերի մեջ՝ թրջելով իր հասարակ հագուստի փեշերը: Նա պարում էր զեփյուռի ջութակի ներքո, երգում գետի խելառ ալիքների հետ ու լիաթոք շնչում կյանքը՝ իր գունավոր էության բոլոր կողմերով: Այդ փոքրիկ աղջնակն այնքան պարզ ու թարմ էր, ինչպես արևային տաք անձրևը, այնքան նուրբ ու պճնազուրկ, ինչպես բարդու դալար շիվը: Փոքրիկ, որտե՞ղ ես հիմա...
    Նա նորից նայեց իր շողշողացող տիկնոջը, որն այս անգամ հայելու առջև կանգնած՝ կամացուկ հպվում էր իր հոյակապ սանրվածքի անթերի մազափնջերին:
    ...Հիշում էր, թե ինպես ընկերացավ Փոքրիկի հետ, ինչպես նա դարձավ իր կյանքը ջերմացնող ամենատաք ճառագայթը: Հիշում էր իրենց բարի զրույցները, զվարթ զբոսանքները, բոլոր խենթ ու խելառությունները...
    Եվ ե՞րբ կորցրեց իր չարաճճի աղջնակին: Գուցե այն ժամանակ, երբ որոշեց բերել նրան իր հոյակերտ քաղա՞քը: Գուցե երբ ամուսնացա՞վ իր Փոքրիկի հետ ու սկսեց ապրել նրա հետ այս տանը...
    Նա հայացքը մեկ անգամ ևս ուղղեց արհեստական գույներով փայլող լեդիի կողմը ու փորձեց տեսնել նրա մեջ իր անփույթ աղջնակին... Բայց իզուր:
    Ու նա ժպտաց... ուղղակի, հենց այնպես:

  2. #62
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրային պատմվածքիկներ

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա էլ երևի կարելի է համարել սիրային պատմվածքիկ:
    Վաղուց եմ գրել... մի 7–8 տարի առաջ: Մի ժամանակ սիրում էի փոքր ու պարզ պատվածքներ գրել՝ մի քիչ անսովոր ավարտով:
    լավն է , հիմնականում չեմ սիրում այս թեմայով պատմվածքներ կարդալ, սակայն գրածտ հետաքրքիր էր կարդալ
    ...

  3. #63
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրային պատմվածքիկներ

    Ivy, լավն է պատմվածքդ ու շատ մոտ իրականությանը
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  4. #64
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրային պատմվածքիկներ

    Լավ ես գրում, ivy: Գրելաոճդ հավանեցի: Թեև մի փոքրիկ հատված էր, բայց իմաստային առումով էլ հետաքրքիր էր:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. #65
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2007
    Հասցե
    Հայաստան
    Գրառումներ
    43
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրային պատմվածքիկներ

    Հետաքրքիր և շատ գեղեցիկ պատմվածք էր, ապրես

  6. #66
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրային պատմվածքիկներ

    Մի օղակ անվերջանալի շղթայում
    (Մաս 1-ին)

    Ամենամոտ ընկերոջս ծննդյան օրն էինք նշում: Ես, ինչպես միշտ, իմ հաղթանակի գագաթնակետին էի, քանի որ կրկին գտնվում էի բոլորի ուշադրության կենտրոնում: Այդ օրն անչափ գեղեցիկ էի և, կարծես, ինքս էլ էի ինձանով հիանում:
    Ընկերս ինձ համար շատ թանկ մարդ էր: Երկու տարուց ավելի է, ինչ ճանաչում էինք իրար, և նա միակ մարդն էր, որի առաջ հանդես էի գալիս ոչ միայն որպես հմայիչ ու սեթևեթող աղջիկ, այլև մարդ, ով ունի նաև բազում թերություններ և հոգեկան խնդիրներ, կարիք ունի հավատարիմ ու անկեղծ ընկերոջ: Նա ինձ պաշտում էր, մեծարում: Նա միակ մարդն էր աշխարհում, ում հետ բավարարվում էին իմ կանացի ինքնասիրության ամենանուրբ ու խոցելի կողմերը: Մեր ընդհանուր ընկերները հաճախ էին մեզ առանձին հարցնում, թե իրականում մեր հարաբերություններն ինչ են՝ սե՞ր, թե ընկերություն:
    Եվ դժվար էր հավատալ, որ դա պարզապես անկեղծ ու ջերմ հարաբերությունների մի շղթա է, որը զերծ է այլ շեշտադրումներից:
    Այդ օրն ընկերս հրավիրել էր նաև մի երիտասարդի, ում մինչ այդ երբեք չէի տեսել: Ընկերս նրան ընդհանուր ներկայացրեց բոլորին՝ որպես իր դասընկեր: Անկեղծ ասած, ես մի փոքր զարմացա, որ նա մեզ առանձին չծանոթացրեց: Սովորաբար նա ինձ առանձին բարձրության վրա էր ներկայացնում իր ծանոթներին ու ընկերներին, և դա անչափ շոյում էր ինքնասիրությունս: Բացի այդ, ես ինքս էլ էի ուզում ծանոթանալ այդ տղայի հետ, քանի որ հենց սկզբից նա ինձ գրավեց իր տարօրինակ ու անսովոր պահվածքով:
    Խնջույքն աստիճանաբար թեժանում էր: Բոլորն ինքնամոռաց պարում էին, բայց նա ոչ ոքի չէր նկատում և ոչնչի չէր խառնվում: Ծխախոտի ամպի միջից միայն նրա անտարբեր ու ցրված հայացքն էի տեսնում: Ընկերս նկատեց, որ նրան եմ նայում, մոտեցավ ինձ.
    - Ինչու՞ չես պարում, մի՞թե այսպիսի գեղեցկուհին կարող է մենակ մնալ,- ձեռքս նուրբ բռնելով ու ժպտալով՝ հարցրեց նա:
    - Ես մենակ չեմ, ահա այն երիտասարդի հետ եմ,- հանգիստ պատասխանեցի ես՝ հայացքս չհեռացնելով նրանից:
    Նրա ժպիտը չքացավ:
    - Չեմ ուզում ծանոթացնել… Ինքնամփոփ ու տարօրինակ տղա է, չի սիրում հաճոյախոսել աղջիկներին, էնպես որ քեզ հաստատ դուր չի գա,- արագ-արագ ասաց նա և ձեռքս ավելի ամուր սեղմելով՝ տարավ պարելու:
    Այդ պահին զգացի, որ ուզում եմ մենակ մնալ, և անգամ ամենամոտ ընկերս ինձ օտար թվաց: Ես մի նոր զգացողություն էի ապրում և դեռ ինքս էլ չէի հասկանում, թե դա ինչ է:
    Անցավ մի քանի ժամ: Զարմանալի էր, բայց ի տարբերություն բոլորի՝ այդ տղան ինձ որևէ ուշադրության չէր արժանացնում: Ես սկսում էի նյարդայնանալ, իմ մեջ մի անհագ ցանկություն էր ծնվում գրավելու նրան: Նպատակն, իհարկե, այն չէր, որ փորձեմ նրա ոչ բարյացակամ վերաբերմունքը աղջիկների նկատմամբ, ես դրանում արդեն համոզված էի, այլ այն, որ փորձության ենթարկեմ իմ «հնարավորությունները», որոնք երբևէ ինձ չէին ձախողել:
    Ի վերջո որոշեցի ինքս քայլ անել: Անտարբեր մոտեցա նրան և ի միջի այլոց ասացի.
    - Դուք բոլորովին չեք խառնվում խնջույքին: Միգուցե պետք է փոխել երաժշտությու՞նը:
    - Երաժշտությու՞նը… եթե իմանամ, որ դրանով որևէ բան կփոխվի, սիրով կհամաձայնեմ,- չոր պտասխանեց նա՝ ծխի քուլան բաց թողնելով և հայացքն անտարբեր շրջելով:
    Որքան էլ ինքս ինձ նախապատրաստել էի նման վերաբերմունքի արժանանալուն, այնուամենայնիվ անակնկալի եկա և առանց որևե բան ասելու հեռացա:
    Դուրս եկա պատշգամբ: Ընկերս հետևեց ինձ: Մի հաղթական ժպիտ կար դեմքին:
    - Ծանոթացա՞ր ընկերոջս հետ:
    - Այո, շատ հաճելի երիտասարդ էր,- ակամա պատասխանեցի ես:
    Ձայնս դողում էր, և նա միանգամից նկատեց դա, քանի որ «հինգ մատի պես» ճանաչում էր ինձ: Սակայն չշարունակեց: Ներս մտանք սենյակ: Փորձեցի ջնջել այդ տհաճ զգացողությունն ու պարզապես վանել նրան իմ տեսադաշտից: Անցավ որոշ ժամանակ: Դա գրեթե հաջողվել էր ինձ, երբ հանկարծ զգացի ինչ-որ մեկի սևեռուն հայացքը: Ետ նայեցի և տեսա… նրան: Տարօրինակ հանդարտ հայացք՝ կարծես վերացած իրականությունից և այլ տարածական ու ժամանակային գոտիներում սավառնող: Նա նման չէր բոլորին, նրա մեջ մի ինչ-որ առանձնահատուկ ու գերող բան կար, և ես դա շատ շուտ հասկացա:
    Արհամարհանքով գլուխս շրջեցի՝ փորձելով ցույց տալ վիրավորված աղջկական ինքնասիրությունս: Մոտեցավ ինձ, առաջարկեց պարել: Ուզեցի մերժել, բայց չկարողացա: Մտածեցի, թե երևի զղջացել է իր «հիմար» պահվածքի համար: Եվ ահա, ինքս իմ սկզբունքների առաջ մաքուր լինելու համար ինձ համոզեցի, թե նրա հետ պարում եմ միայն իմ վրդովմունքը ցույց տալու և նրան այն նույն վիճակի մեջ դնելու համար, ինչը ես էի զգացել մի քանի րոպե առաջ:
    Ձեռքս ափի մեջ առավ, իրանս նուրբ գրկեց: Ես գրեթե զգում էի նրա շնչառությունը: Անցավ մի քանի րոպե, բայց նա ոչինչ չէր խոսում: Ես զարմացած էի: Սպասում էի, որ նա գոնե մի բառ կասի, բայց նա կարծես չէր էլ զգում իմ ներկայությունը: Երաժշտությունն արդեն ավարտին էր մոտենում, երբ նա ձեռքս բաց թողեց և ուղիղ աչքերիս մեջ նայելով և շեշտելով յուրաքանչյուր վանկը՝ ասաց. «Շնորհակալություն»:
    Ես խճճվել էի: Փորձում էի անտարբեր ձևանալ, սակայն դա դրսևորվում էր ընդգծված արհամարհանքով և նյարդային նոտաներով, ինչը նա հոյակապ տարբերում էր անտարբերությունից և փոխարենը՝ հեգնախառն ժպտում: Որոշեցի պարզապես չնկատել նրան, փորձեցի խառնվել ընդհանուր հոսանքին, մի կում գինի ըմպել ու զվարճանալ, բայց ակնհայտ էր, որ օրս փչացել է:
    Խնջույքի հետագա ընթացքում ես ընդամենը մեկ անգամ հանդիպեցի նրա հայացքին, որն ինձ ամեն ինչ ասում էր ու միաժամանակ ոչինչ չէր ասում…
    Մի քանի օր անց զանգեցի ընկերոջս և առաջարկեցի հանդիպել: Սակայն զգում էի, որ ամեն անգամվա պես ինձ նրան տեսնելու է տանում ոչ թե մեր մտերմությունն ու միմյանց հետ ամեն ինչ կիսելու սովորությունը, այլև մի ուրիշ, մի խելահեղ ու անորոշ ցանկություն, ինչ-որ բան լսելու, հետաքրքրությանս հագուրդ տալու մի անհագ ցանկություն:
    Հանդիպեցինք: Սկսեցինք քննարկել նրա ծննդյան օրվա իրադարձությունները: Հանկարծ նա սկսեց խոսել ընկերոջ մասին: Սիրտս բաբախում էր, բայց ասացի, որ նա պարզապես ինձ չի հետաքրքրում և որ ավելի անհետաքրիր մարդու երբևէ չեմ հանդիպել: Նա չշարունակեց, միայն երբ հեռանում էր, ասաց.
    - Սպասիր անակնկալների…
    Անակնկա՞լ: Այդ օրվանից սկսած ես սպասում էի, սպասում, դա իմ կյանքի ամենաերկարատև ու տանջալի սպասումն էր: Եվ այդ ամենին ինձ կապող միակ կետը՝ ընկերս, որի միջոցով էի սպասում «անակնկալին», այդ դժվարին օրերին ինձ հետ չէր: Նա պարզապես խուսափում էր ինձ հետ հանդիպումից: Ես դա զգում էի ու գրեթե խենթանում...
    (Վերջ 1-ին մասի)
    Վերջին խմբագրող՝ Լեո: 11.11.2007, 21:41:

  7. #67
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրային պատմվածքիկներ

    Մի օղակ անվերջանալի շղթայում
    (Մաս 2-րդ)
    Այդ ճգնաժամը տևեց մեկ ամիս:
    Իմ ծննդյան օրն էր: Կրկին ինձ հետ էին իմ ամենամոտ ընկերները և, իհարկե, սիրելի ընկերս: Սակայն իմ ու նրա միջև ինչ-որ բան այն չէր, և դա բոլորին էր ակնհայտ: Մի սառնություն և օտարություն էինք զգում, որից երկուսս էլ անհարմար էինք զգում: Ոչ մի կերպ չէինք կարողանում երկխոսության մեջ մտնել, սակայն փորձում էինք հնարավորինս խաղաղ ու հանգիստ ձևանալ: Այդ օրերի ընթացքում շատ բան էր փոխվել, անգամ իմ արտաքին տեսքը: Ընկերս էլ էր լուռ ու մտախոհ:
    Հանկարծ դուռը բախեցին: Բացեցի: Շեմին մի շքեղ ծաղկեփունջ էր դրված՝ հետևյալ գրությամբ. «Իմ սերը քոնն է հավերժ»: Մի քանի րոպե ես կլանում էի այդ բառերը, նորից ու նորից կարդում: Սիրտս վկայում էր, որ նրա կողմից է: Հույսի շող էի տեսնում. Ծաղկեփունջը ձեռքիս շփոթված ներս մտա և անմիջապես նայեցի ընկերոջս: Նրա դեմքին գույն չկար: Սիրտս սկսում էր ավելի արագ բաբախել: Հուզմունքս մեծանում էր: Մի կասկած սկսեց որդի պես կրծել հոգիս, սղոցել նյարդերս: Իսկ եթե դա պարզապես ցնո՞րք էր, իմ երևակայության արդյու՞նքը…
    Ընկերս ասաց, որ ուզում է խոսել հետս: Նրա ձայնում լարվածություն ու անորոշություն կար: Առանձնացանք: Ուզում էր խոսել, բայց միայն հարցրեց՝ ինչպես եմ: Զարմացած նրան էի նայում, այդքան շփոթված երբեք չէր եղել:
    Վերջապես ուժ հավաքեց ու ասաց.
    - Ծաղիկների մասին ոչինչ ասել չեմ կարող, բայց մի քանի բան կասեմ մի մարդու մասին, ով վաղուց է տարված քեզանով ու երևի երբեք համարձակություն չունենա դա քեզ ասելու:
    Նրան էի նայում՝ փորձելով իրար կապել այս պատմության ավելի ու ավելի հեռացող թելերը:
    - Դե ուրեմն թող հանգիստ թողնի ինձ,- նյարդային մի շարժումով պատասխանեցի ես՝ առանց մտածելու, թե ում մասին է խոսքը և առանց գիտակցելու, որ նա ինձ երբևէ չի էլ անհանգստացրել:
    Ընկերս բռնեց ձեռքս և շարունակեց լրիվ այլ տոնով: Ինձ թվաց՝ ես առաջին անգամ եմ տեսնում նրան:
    - Լսի՛ր, ի՞նչ կմտածեիր, եթե ասեի, որ ես եմ այդ ծաղիկների հեղինակը:
    Ես փորձեցի հանգիստ պատասխանել՝ չնայած, որ սիրտս արդեն իր տեղում չէի զգում:
    - Կմտածեի, որ իմ ընկերն, ինչպես միշտ, հոգ է տարել, որպեսզի իր սիրելի ընկերուհուն երջանիկ վայրկյաններ պարգևի:
    - Ես լուրջ եմ հարցնում,- նրա աչքերը վառվում էին չարությունից ու հուզմունքից:
    Ձեռքս դուրս քաշեցի ափից, և մի անհագ ցանկություն առաջացավ նրան ցավ պատճառելու, ասելու այն ամենն, ինչ նա, չգիտես ինչու, խուսափում էր լսել:
    - Ուզում ես անկե՞ղծ պատասխանեմ: Խնդրեմ: Կմտածեի, որքան հիմարն եմ եղել ես, որ տառապել եմ ու սպասել… երբ դու ասեիր, որ դա քո երևակայության արդյունքն է, այդ ծաղիկները, որոնք մեկ վայրկյանում թևեր տվեցին իմ երազանքին, հօդս ցնդեցրին բոլոր տառապանքները, հանկարծ կդառնային այնքան օտար ու վանող… խե՜ղճ իմ ընկեր, ի՞նչ իմանայիր, որ այդ անակնկալը կսպանի քո ընկերուհուն, կխորտակի վերջին հույսերը:
    Նա ինձ էր նայում՝ գերմարդկային ճիգ գործադրելով, որ զսպի իրեն:
    - Դե ասա՛, ի՞նչ էիր ուզում ասել, ասա, ասա՚...,- գիտակցելով, որ դանակի հարվածներ եմ հասցնում նրան, շարունակում էի ես:
    Հանկարծ նա գրկեց ինձ և ամուր սեղմեց կրծքին: Մի ողջ հավերժություն թվաց ինձ այդ հպումը, բայց չփորձեցի վանել նրան ինձանից: Նա հեկեկում էր, երբեք չէի տեսել, որ տղամարդը լաց լինի կնոջ գրկում:
    Երկուսս էլ զգում էինք, որ խորտակվել է այն, ինչը երկար ժամանակ կապել է մեզ միմյանց՝ անխախտելի մի դաշնություն, որը բնորոշ չէ տղամարդուն ու կնոջը, եթե նրանց միջև սեր չկա: Ես խղճում էի ընկերոջս: Ինձ համար մի պահ արդեն կարևոր չէր այն, թե ում կողմից են ծաղիկները: Ես տառապում էի երկու իրարամերժ ու հզոր զգացմունքների միջև, որոնք այդ պահին հավասարապես անհրաժեշտ էին ինձ: Ես փորձեցի մեղմել իմ տված ցավը, որը դեռ ենթագիտակցորեն էի զգում, սակայն ինձ ևս անհրաժետ էր մենակ մնալ ու վերլուծել իրավիճակը:
    Վերադարձա սենյակ, որտեղ ընկերներս իմ կենացն էին խմում: Իմ ետևից ներս մտավ նաև ընկերս և ձեռքն առնելով բաժակը՝ այլայլված ասաց.
    - Բոլորիդ հայտնի է, թե ով է այս մարդն ինձ համար: Ամեն անգամ, երբ խմել եք ընկերության կենացը կամ խոսել այդ երևույթի մասին, մեզ եք օրինակ բերել: Շատերդ էլ գուցե ձեր մտքում կամ մտքից դուրս արտահայտվել եք, որ աղջկա և տղայիւ միջև հնարավոր չէ այնպիսի անկեղծ զգացում, ինչպիսին մերն է: Եվ իսկապես: Այսքան խորը մտերմությունը չէր կարող իր ազդեցությունը չթողնել մեր ներաշխարհի վրա՝ ավելի ճիշտ՝ իմ: Մինչև այն պահը, երբ ես տեսնում էի, թե որքան անտարբեր է նա իրեն շրջապատող և իր ետևից քարշ եկող երկրպագուների հանդեպ, ես ինձ հանգիստ ու ինքնավստահ էի զգում, մի վստահություն, ինչպիսին եղբայրն է զգում իր քրոջ հանդեպ: Սակայն եղբայրն օրերից մի օր հասկանում է, որ քույրն իր սեփականությունը չէ և ուզում է երջանիկ տեսնել նրան: Այդտեղ ես հասկացա, որ ի վիճակի չեմ եղբոր դերն իմ վրա վերցնել: Ես անկարող եմ դա անել: Ես չեմ կարող որևէ անուն տալ այս զգացմունքին, քանի որ ինքս էլ չգիտեմ դրա անունը: Ինքներդ որոշեք, թե սա ինչ է և ուր կարող է տանել: Ես արդեն անզոր եմ: Սա իմ վերջն է կամ սկիզբը… դա կախված է միայն…
    Նա չշարունակեց, շփոթված դուրս եկավ սենյակից: Բոլորի դեմքին մի ապուշ լռություն էր գծագրվել: Ընկերուհիներիցս մեկը նրա ետևից դուրս վազեց:
    Ես նայում էի ծաղիկներին և չգիտեի՝ ինչ եմ զգում՝ հաղթանա՞կ, թե՞ պարտություն:
    Խնջույքն ավարտված էր, ես խնդրեցի մենակ թողնել ինձ: Հարկավոր էր գնահատել իրավիճակը: Կարծես երազի մեջ լինեի: Ինձ համար պարզ էր, որ տարել եմ մի հաղթանակ, որի դիմաց վճարելու եմ ամենամոտ ընկերոջս կորցնելու գնով: Բայց այդ հաղթանակի բերկրանքն ավելի զորեղ գտնվեց, և քիչ անց ինձ համար արդեն մեկ էր ե՛վ ընկերոջս կսկիծը, ե՛վ մյուս ընկերներիս կողմից սպասվող կշտամբանքն ու անգամ իմ խիղճը չկորցնելու կարողությունը: Հանկարծ այն միտքը, որ իմ հարազատ ընկերն անգամ իմ հանդեպ անկեղծ չի եղել և մտքում հույս է փայփայել օրերից մի օր սիրո խոստովանություն անել ինձ, իմ մեջ կոտրեց նրա հանդեպ ունեցած բոլոր զգացմունքները՝ փոխարենն առաջացնելով անհուն զզվանք: Բացի այդ, նա դառնում էր մի սև պատնեշ՝ հասնելու մի երազանքի, որը գուցե վաղանցուկ մի կիրք էր, աներևույթ հրապուրանք: Քիչ անց ես սկսեցի խղճալ ընկերոջս, ապա՝ դադարեցի մտածել նրա գոյության մասին: Ինձ սկսեց միայն մի միտք տանջել՝ ծաղկեփունջն ու դրանում գրված երկտողը…
    Չգիտեմ՝ որքան ժամանակ էր անցել, հանկարծ հեռախոսի ձայնն ինձ սթափեցրեց: Վազեցի վերցնելու, բայց չգիտես ինչու՝ կանգ առա: Սիրտս արագ բաբախում էր: Զանգը շարունակվում էր, բայց ես կարծես անզոր էի պատասխանելու: Զանգը դադարեց: Ես խենթի պես վերցրի լսափողը, բայց արդեն ձայն չկար: Ես հեկեկում էի. դա էր իմ փրկությունը: Մի քիչ հանգստացա, բայց կրկին հայացքս սևեռվեց հեռախոսին: Ես սպասում էի, բայց զանգ չկար: Անցավ մի քանի րոպե, որն ինձ մի ողջ հավերժություն թվաց: Ես գրկել էի Տիրամոր նկարը և աղերսում էի, որ հրաշք կատարվի: Գիտակցում էի, որ եթե այդ զանգն ուշանա կամ այլևս չկրկնվի, ես կխելագարվեմ:
    Հանկարծ հեռախոսը նորից զանգեց: Հափշտակեցի լսափողը, սակայն չէի համարձակվում խոսել, մյուս կողմում ևս լռություն էր: Մի քանի վայրկյան անց լռությունը խախտեցի, որովհետև ինձ չէի ների, եթե նա ցած դներ լսափողը:
    - Խոսե՛ք…….(լռություն էր)… ես քեզ լսում եմ, ուզում եմ, որ խոսես, դա ինձ համար կարևոր է, հասկանու՞մ ես: Խնդրում եմ, խոսի՛ր, կարևոր չէ՝ ինչի մասին…
    Ես պատրաստ էի ժամերով իմ ձեռքում պահել անարձագանք լսափողը, միայն թե գոնե նրա շունչը զգայի: Սակայն ինչու՞ էի կարծում, թե զանգողը նա է:
    Հանկարծ մի ծանոթ ձայն խախտեց լռությունը.
    - Ինչպե՞ս ես… գիտեմ, որ իմ զանգին չէիր սպասում, գիտեմ, որ հիմա ատում ես ինձ, բայց ինձ օդի պես անհրաժեշտ էր խոսել քեզ հետ:
    Ընկերս էր: Միակ բանը, որ կարողացա ասել, հետևյալն էր.
    - Ասա՛, նա՞ էր ծաղիկներն ուղարկել:
    Նորից լռություն: Մի քանի րոպե անց շարունակեց, կարծես հարցս չէր էլ լսել.
    - Դու հասկանու՞մ ես, թե ես ինչ եմ զգում: Դու երբեք չես կարող սիրել, քո նպատակը միայն սիրո խոստովանություն կորզելն է, իսկ դրանից հետո դու կարող ես տրորել ամեն ինչ քո ճանապարհին ու հանգիստ անցնել, մինչև հաջորդ զոհին գտնելը: Եվ ահա հայտնվեց մեկը, որին դու չկարողացար մի վայրկյանում քոնը դարձնել ու հիմա տառապում ես: Իմացիր, որ երկար ես տառապելու, որովհետև նա երբեք քեզ սեր չի խոստովանի:
    Ատելությունն ու զզվանքը կրծում էին հոգիս: Ես աղոտ էի զգում իրականությունը: Ինձ թվում էր, թե ընկել եմ մի անվերջանալի քաոսի մեջ, որտեղից դուրս գալն այլևս անհնար է: Մի՞թե նա էր ինձ այդ ամենն ասողը, մի՞թե նա իսկապես այնքան սիրահարված էր, որ կուրացել էր խանդից:
    Ես ցած դրեցի լսափողը: Երկար ժամանակ չէի կարողանում ուշքի գալ, մի բութ անտարբերություն էր իջել վրաս: Եվ ահա՝ կրկին հեռախոսի զանգը: Որոշեցի չպատասխանել, բայց արդեն միևնույն էր: Վերցրեցի լսափողն ու անտարբեր ձայնով մի հնչյուն արտաբերեցի, որին հաջորդեց հանդարտ մի ձայն.
    - Կարելի՞ է Ձեզ հետ մի քանի բառ փոխանակել, եթե իհարկե ժամանակ ունեք:
    Քարացել էի: Ի վիճակի չէի պատասխանելու: Նա էր: Իմ երկարատև լռության պատճառն իր անծանոթ լինելուն վերագրելով՝ սկսեց մի քանի բառով ներկայացնել իրեն: Նա հիշեցնում էր մեր հանդիպման մանրամասները՝ հանգիստ ու մեղմ, չշփոթվելով անգամ իմ լռությունից: Որտեղի՞ց իմանար, որ ես ավելի լավ եմ հիշում այդ ամենը, քան կարող էր պատկերացնել, և որ այդ հիշողություններն իմաստավորել էին իմ կյանքը մեկ ամիս շարունակ:
    - Իսկ կարելի՞ է իմանալ, թե որտեղից եք իմացել հեռախոսահամարս,- քիչ անց ուշքի գալով՝ հարցրի ես:
    Ինչ-որ բան էր ուզում ասել, բայց ընդհատեցի:
    - Ձեր դասընկե՞րն է տվել, այսինքն` իմ սիրելի ընկերը, որի հետ հենց այսօր խզեցի բոլոր կապերը:
    Ձայնս դողում էր: Նա անակնկալի եկավ, երևի այդպիսի ընթացքի չէր սպասում: Սակայն միանգամից վերագտավ ինքնավտահութունն ու իրեն բնորոշ հանդարտությամբ ասաց.
    - Կարո՞ղ ենք հանդիպել: Ինձ թվում է՝ մենք շատ բան ունենք միմյանց ասելու:
    Ինձ թվում էր, թե աշխարհում չկա ավելի երջանիկ աղջիկ, քան ես եմ:

    ***
    Մեր հանդիպումը սկիզբ դարձավ անվերջանալի խելահեղ օրերի: Այն գլխապտույտ արագությամբ փոխեց երկուսիս կյանքն էլ: Ընկերս ընդմիշտ դուրս եկավ իմ կյանքից: Հետագայում ես իմացա, որ նա արել է ամեն ինչ, որպեսզի ես երբևէ չստանամ այն «անակնկալը», որի մասին հենց ինքն էր ինձ զգուշացրել: Ես խղճում էի նրան, սակայն այնքան երջանիկ էի, որ մտքում անգամ ներել էի:
    Իմ նոր սերն ինձ ուղեկցեց շուրջ չորս տարի: Սակայն մի օր երկուսս էլ զգացինք, որ ժամանակն է որոշ ժամանակ առանձին մնալու և վերլուծելու մեր զգացմունքները: Այդ ընթացքում ես հասկացա, որ նրա հետ իմ կյանքը պարզապես մի խելահեղ ռիթմ է, որը չունի խաղաղ կայան: Իսկ ինձ պետք էր հանգիստ կյանքի հեռանկար, ուստի ես հեռացա նրանից…
    Իսկ թե ի՞նչ պատահեց հետո… դա արդեն այլ պատմություն է:
    ……………………………………………………………………………………………………
    P.S. Այս պատմությունը իմ մասին չէր: Պարզապես ես փորձեցի շարադրել այն աղջկա պատմությունը, ով… լքեց ինձ…
    Վերջին խմբագրող՝ Լեո: 11.11.2007, 21:47:

  8. #68
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրային պատմվածքիկներ

    Մդաաա....~ նմանատիպ պատմություն այս բաժնում կարդացել էի , համարյա առաջին մասը նույնն էր , բայց ուրիշ ավարտ ուներ , համենայն դեպս հուզիչ էր
    Чеширский КотЭ

  9. #69
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրային պատմվածքիկներ

    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Մդաաա....~ նմանատիպ պատմություն այս բաժնում կարդացել էի , համարյա առաջին մասը նույնն էր , բայց ուրիշ ավարտ ուներ , համենայն դեպս հուզիչ էր
    Այո, այս պատմվածքն այս թեմայում մաս–մաս արդեն տեղադրվել է հենց առաջին էջում՝ երբեմնի անդամ Gohar-ի կողմից։ Ի դեպ, պատմվածքին հաջորդում են մի քանի էջ քննարկումներ ու հակասական կարծիքներ պատմվածքի, ինչպես նաև գլխավոր հերոսների վերաբերյալ... Մի քիչ առաջ կարդացի կարծիքները, նոստալգիայի մեջ ընկա...

    Առաջարկում եմ բացել այս թեմայի 1-2 էջերը և կարդալ կարծիքները։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. #70
    Մյաու՜... Փիսիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2006
    Հասցե
    Այնտեղ, որտեղից չեն վերադառնում
    Տարիք
    40
    Գրառումներ
    265
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրային պատմվածքիկներ

    ԴԱՀԻՃԸ

    Հոգնած էր, նույնիսկ՝ վախեցած: Առավոտվանից սպասում էր, թե երբ է վերջապես տուն գնալու: Երեվակայությունը նկարում էր պատկերներ. «Այ, կգնամ, կգրկի, կհամբուրի, կսփոփի...»:

    Բանալին ասես ինքնաբերաբար պտտվեց կողպեքում: Համարյա վազում էր սենյակ: Գորգի վրա չէին լսվում նրա մանր-մանր քայլերը: Չէին էլ լսվի. նա չէր վազում, այլ թռչում էր: Շնչակտուր ու լայն ժպիտը դեմքին գլուխը ներս մտցրեց գրասենյակի դռնից.

    - Եկա՛:

    - Լավ արեցիր,- հնչեց դժգոհ ձայնը: «Կարծես քեզ սպասող կար»,- ծիծաղեց մտքում:

    Ձայնն ավելի քան սառն էր: Աղջիկը մի պահ քարացավ: Մինչ այդ սենյակում ոչինչ չէր տեսնում, բացի այդքան սիրելի ուրվագծից: Հանկարծ իրերը ձեվ ընդունեցին, նկատվեց համակարգիչը՝ վրան ամրացված տեսախցիկը: Աչքովն ընկավ նույնիսկ մի թուղթ՝ հեռախոսահամարներով ու էլեկտրոնային հասցեներով լի: Չէր ուզում հավատալ. «Նորից, նորի՛ց»: Զգաց, որ ուժասպառ է լինում:

    - Սուրճ կխմե՞ս:

    - Չէ, մերսի:

    - Սոված չե՞ս:

    - Չէ:

    - Պարզ է: Էլ չես հազում, հա՞, ոնց որ:

    - Ի՞նչ ես ուզում: Տեսնում ես՝ զբաղվա՛ծ եմ:

    - Տեսնում եմ... Չէ, անգինս, ես ոչ միայն տեսնում եմ, այլ նույնիսկ զգում եմ, թե որքան զբաղված ես: Ուզում էի ասել, որ ինձ ոչինչ չի եղել, ոչ մի տեղս էլ չի ցավում, պարզապես մեքենան է համարյա ջարդուխուրդ եղել:

    - Ըհըն,- անփութորեն ասաց տղան՝ կլանված ինչ-որ կնոջ նկարի նայելով:

    - Դու ինձ չես լսում նույնիսկ,- հուսահատված շշնջաց աղջիկը:

    Շշնջոցը հնչեց այնքան բարձր, թվում էր, թե նույնիսկ պատերն են արձագանքում: Տղային այն ավելի շուտ ֆշշոց թվաց, բայց նա, իհարկե, չկորցրեց իրեն:

    - Ես մեղավոր չեմ, որ դու մեքենա վարել չգիտես: Ի՞նչ ես ուզում: Վեր կենամ ճակատդ համբուրե՞մ, որ մեքենան խփել ես:

    Հատ-հատ արտասանված, արհամարհանքով լի բառերը թրերի պես մխրճվեցին հոգու մեջ: Սենյակը սկսեց աղաղակել անտեսանելի ձայներով: Աղջիկը լցվում էր այդ ձայներով, ակնթարթ ակնթարթի ետեվից հասունանում էր անսպասելին:

    - Հա՛, ուզում եմ:

    Տեսախցիկն ինչ-որ անտեսանելի թեվերով նետվեց դեպի տղան, դրան հետեվեցին բազմաթիվ իրեր: Վայրենացած աչքերը ոչինչ չէին տեսնում, ոչինչ չէին կլանում: Հետո քայլեր էին... Շատ արագ հեռու, շատ հեռու տեղ փախչող քայլեր: Դրսում անձրեվ էր: Անձրեվ էր ներսում: Անձրեվ էր այտերի վրա: Ոտքերը վազեցին մոտակա այգին: Քամին ոռնում էր՝ արձագանքելով հոգում: Ուժասպառ նետվեց խոտերին ու սկսեց լաց լինել: Շուրթերն ինչ-որ բառեր էին շշնջում. «Ատում եմ, ատում եմ... Ես սխալ չէմ... Ինչու՞... Ինչու՞...»: Ամեն մի «ինչու»-ն ավելի ու ավելի բարձր էր հնչում, ավելի սպառնալից:

    Պառկեց խոտերի մեջ, տերեվները կաթիլների հետ պար էին բռնել շուրջը, իսկ ուղեղն անասելիորեն սղոցում էր մի միտք. «Ինչու՞ ապրեցի»:

    Շուրջ հարյուր կիլոմետր դեպի հարավ, ինչ-որ մեկի տանը հեռախոսը պահանջկոտ զնգաց.

    - Ողջու՜յն, ինչպե՞ս ես: Ամուսինդ տանը չի՞: Եղա՛վ: Դե ուրեմն այս գիշեր կգամ...

  11. #71
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրային պատմվածքիկներ

    Մի պատվածք եմ ուզում դնել, հեղինակին չգիտեմ: Դեռ մի վեց-յոթ տարի առաջ էր աչքովս ընկել, էսօր նորից տեսա պատահաբար: Որոշեցի թարգմանել հայերեն ու տեղադրել այս թեմայում:


    Նա և ես

    Նա ասաց, որ դուրս է գալիս և կլինի կես ժամից:
    Ես սպասում էի, ընթրիքը սառեց, հեռուստատեսությունը ավարտեց իր թողարկումը, ես քնեցի բազկաթոռի վրա, սպիտակեղենը, որ դրված էր եռալու, այրվեց, ես քնած մնացի, ուշացա դասից:
    Նա զանգեց չորս օր հետո ու ներողություն խնդրեց:
    Ես ներեցի, ուրախացա երեխայի նման, սլացա նրա մոտ, հոգիս ցնծում էր, ես երգեր էի երգում, պատմում էի զվարճալի դեպքեր, փորձում էի կոկետություն անել և ծիծաղում էի:
    Նա ասաց, որ այսպես չի կարող հավերժ շարունակվել, որ մեր ընկերական հարաբերությունները հրաշալի էին, քանի դեռ չէին հայտնվել զգացմունքներ:
    Ես հասկացա, որ իր կողմից ոչ մի զգացմունք չկա:
    Նա, ասաց, որ իր համար հիմա դժվար է:
    Ես համարյա անկեղծորեն ժպտացի, զգացի, թե ինչպես է գետինը գնում ոտքերիս տակից, ինչպես եմ կորցնում կապը աշխարհի հետ, և փղձուկը խեղդեց կոկորդս:
    Նա ասաց, որ իրեն ժամանակ է պետք, ուզում է ինքն իրենից գլուխ հանել և վերականգնել հավասարակշռությունը անհաջող սիրավեպից հետո:
    Ես պատասխանեցի, որ ինձ պետք են երեխաներ, պետք է հաղորդակցում և ինքնակատարելագործում:
    Նա ասաց, որ ընկալում է ինձ ոչ թե որպես աղջիկ, այլ միայն որպես մարդ:
    Ես ընկալեցի դա` իբրև կոմպլիմենտ:
    Նա ասաց, որ ինձ համեմատում է իր նախկինի հետ:
    Ես հանգիստ շնչում էի, հանդարտ ձայնով պատասխանեցի, որ ամեն ինչ հասկանում եմ:
    Նա ասա, որ հնարավոր է` ես ավելի լավն եմ:
    Ես դեռ իներցիայով շնչում էի, գնահատեցի նրա ճաշակը, փորձեցի փոխել խոսակցության թեման, նայում էի պատուհանից դուրս, թափահարում ոտքերս ու ծխում` գլանակը գլանակի վրայից:
    Նա ցույց տվեց նախկինի լուսանկարները:
    Ես նայում էի դրանք շինծու հետաքրքրությամբ, բացականչում, որ աղջիկը շատ գեղեցիկ է և երևի շատ խելացի:
    Նա զանգահարեց ու ասաց, որ կորչում է անհայտ ժամանակով, և նորից կզանգի, երբ հայտնվի:
    Ես հարցեր չէի տալիս, սպասում էի, անհանգստանում, տեղս չէի գտնում, ինձ պատեպատ էի տալիս ու գիշերները լաց լինում բարձի վրա:
    Մի քանի օր հետո նա հայտվեց հորիզոնում:
    Ես երջանիկ էի, ճախրում էի օդում, խոսում էի բանաստեղծություններով, հանում էի հոնքերս և ընկերուհիներիս հաճույքով պատմում նորությունները:
    Նա ասաց, որ նյութական դժվարություններ ունի:
    Ես խրվեցի պարտքերի մեջ, գնեցի ուտելիք, իր սիրելի սիգարետներն ու գարեջուրը, լվացա կեղտոտ ամանեղենը, սկսեցի դիմանալ նրա գիշերային խռմփոցներին և ամեն օր հանդիպել հետը:
    Նա ասաց, որ չի կարող մազերը կտրել վարսավիրանոցում, որ իր գանգը բարդ կառուցվածի է:
    Ես ավարտեցի վարսավիրական դասընթացներ, հետն էլ` կար ու ձևի և խաչաձև ասեղնագործության, ինչպես նաև սերտեցի չինական խոհարարությունը:
    Նա լցվեց հինգ կիլոգրամով, որոշեց զբաղվել սպորտով և գնել վիդեոմագնիտոֆոն` կյանքից ավելի շատ տպավորություններ ստանալու համար:
    Ես նիհարեցի, մետրոյում ուշաթափվեցի, չկարողացա փակել պարտքերս, դադարեցի հանդիպել ընկերուհիներիս հետ, ոտքերս կոտրտեցի` բարձր վճարվող աշխատանք փնտրելով, այլևս չէի ժպտում, վատ էր քնում և վաստակեցի հոգնածություն անվանումով սրտի տարօրինակ հիվանդություն:
    Նա ասաց, թե ձանձրանում է:
    Ես սկսեցի պատմվածքներ գրել, հանգստյան օրերին նրան դուրս հանել բնության գիրկ, վարել խելացի զրույցներ, ծանոթացրեցի ընկերներիս հետ, և եղունգներս ներկեցի հոյակապ լաքով:
    Նա ասաց, որ հուսահատված է, և իմ հոնքերն անճոռնի են:
    Ես լռեցի, չվիրավորվեցի. վիրավորվելու ժամանակ չունեի:
    Բժիշն ասել էր` հղի ես:
    Ես զանգեցի նրան, ասացի, որ պետք է խոսել, որ ես դուրս եմ գալիս ու կլինեմ կես ժամից: Ես հավաքվեցի, դուրս եկա տնից և երեք օրով գնացի քաղաքից դուրս, լիաթոք շունչ քաշեցի, հիացա լռությամբ, քայլեցի խոտերի վրայով, վայելեցի բնությունը ու գլուխս ազատեցի բոլոր մտքերից:
    Նա զանգերով պայթեցրեց հեռախոսս, ասաց, որ անհանգստանում էր, զանգահարել է բոլոր ընկերուհիներիս, հիվանդանոցներն ու դիահերձարանները:
    Ես ասացի, որ այսպես չի կարող հավերժ շարունակվել, որ մեր ընկերական հարաբերությունները հրաշալի էին, քանի դեռ չէին հայտնվել զգացմունքներ:
    Նա ասաց, որ ինձ նույնպես սիրում է:
    Ես ասացի, որ ատում եմ իրեն:
    Նա ասաց, որ ինձ հիմա դժվար է, պետք է ինքս ինձնից գլուխ հանեմ:
    Ես չժպտացի, գետինը ոտքերիս տակից չգնաց, սիրտս չթպրտաց. արդեն մի անգամ լսել էի այդ արտահայտությունը:
    Նա ասաց, որ ես աղջկա իր իդեալն եմ, որ ես անհամեմատելի եմ որևէ մեկի հետ, որ միայն ինքը կարող է գնահատել իմ էության նրբագեղությունը:
    Ես գնահատեցի նրա առողջ հումորի զգացումը:
    Նա ասաց, որ շատ է ուզում ինձ հետ երեխաներ ունենալ:
    Ես արդեն ոչինչ չէի կարող ասել:
    Նա ասաց, որ ես պետք է հանգստանամ, մտքերս կարգի բերեմ և շտապ որոշումներ չկայացնեմ:
    Ես ասացի, որ հոգնել եմ անիմաստ խոսակցություններից:
    Նա ասաց, որ ես ամենագեղեցիկն եմ ու ամենախելացին:
    Ես կախեցի լսափողը:
    Նա երկար և համառորեն փորձում էր նորից զանգել, հետո հանկարծակի եկավ և փորձեց խոսակցություն վարել մարդկային բարդ փոխհարաբերությունների մասին:
    Ես լուռ էի:
    Նա հայցում էր ըմբռնում, խղճահարություն, իմ ձեռքն ու սիրտը:
    Ես խնդրեցի ազատել տարածքը:
    Նա կրկնում էր, թե սիրում է ինձ:
    Ես ասացի, որ կորչում եմ անհետ ժամանակով:
    …Երբ մի քանի ամիս անց իմ բնակարանում հնչեց հեռախոսի զանգը, և կամաց ձայնը հարցրեց ինձ, ես ասացի ճշմարտությունը.
    - Այստեղ նման կին չի ապրում:
    Համենայնդեպս, այդ ազգանունով:

  12. #72
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրային պատմվածքիկներ

    հմմմմմմ....

    գոռալու ցանկություն չառաջացավ, բայց լացել կարելի է՝ որոշակի ջանքերից հետո....

  13. #73
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրային պատմվածքիկներ

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    հմմմմմմ....

    գոռալու ցանկություն չառաջացավ, բայց լացել կարելի է՝ որոշակի ջանքերից հետո....
    ես չլացեցի նույնիսկ ուրախացա, ահավոր դրական ստեղծագործություն էր
    կներեք եթե կարծիքս կնեղացնի

  14. #74
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրային պատմվածքիկներ

    Հեքիաթ Սիրո ու Ժամանակի մասին…


    Վաղուց… շատ վաղուց մի կղզի կար, որի վրա ապրում էին բոլոր հոգևոր արժեքները` Ուրախությունը, Տխրությունը, Ճանաչումը, Իմաստությունը և այլոք: Նրանց հետ ապրում էր Սերը…

    Մի օր զգացմունքները նկատեցին, որ կղզին սկսում է խորտակվել… Բոլորը նստեցին իրենց նավակները ու լքեցին կղզին… Սերը չէր շտապում և սպասում էր մինչև վերջին րոպեն… Եվ միմիայն երբ զգաց, որ կղզու փրկությանը ոչ մի հույս չկա, այն սկսեց օգնություն կանչել…

    Այդ պահին անցնում էր Հարստության շքեղ նավը…
    Սերը խնդրում էր, որ իրեն վերցնեն նավի վրա, բայց Հարստությունն ասաց, որ իր նավի վրա անհամար ոսկի ու արծաթ կա, ու Սիրո համար պարզապես տեղ չկա…

    Սերը օգնություն խնդրեց Հպարտությունից, որի նավակն էր անցնում…
    Բայց, ի պատասխան, Սերը լսեց, որ իր ներկայությունը կխանգարի Հպարտության նավակի կարգուկանոնն ու անթերիությունը…

    Օգնություն աղաչեց Սերը Տխրությունից
    -Օ~ ,Սեր,- պատասխանեց Տխրությունը, - ես այնքան տխուր եմ, որ պետք է մնամ մենակության մեջ…

    Կղզու կողքով անցնում էր Ուրախության նավակը, բայց այն այնքան տարված իր խրախճանքով, որ նույնիսկ չլսեց Սիրո կանչը…

    Հանկարծ Սերը լսեց մի ձայն.
    -Արի՛ այստեղ, ես քեզ ինձ հետ կտանեմ…
    Սերը մի ալեհեր ծերուկի տեսավ, ու նա այնքան երջանկացավ, որ նույնիսկ մոռացավ հարցնել նրա անունը… Իսկ երբ նրանք հասան Երկիր, Սերը մնաց, իսկ ծերուկը շարունակեց իր ճանապարհը… Ու միայն այն ժամանակ, երբ ծերուկի նավակը սկսեց անհետանալ, Սերը զգաց, որ նույնիսկ շնորհակալություն չհայտնեց ծերուկին…

    Սերը հարցրեց Իմաստությունից.
    - Իմաստությու՛ն, ասա՛ ինձ, ո՞վ փրկեց ինձ…
    - Դա Ժամանակն էր, - պատասխանեց Իմաստությունը…
    - Ժամանա՞կը, - զարմացավ Սերը,- Ինչու՞ նա ինձ օգնեց…
    Իմաստությունը պատասխանեց.
    - Միայն Ժամանակը գիտի, թե ինչքան կարևոր է կյանքում Սերը
    Վերջին խմբագրող՝ Երկնային: 16.05.2008, 03:14:
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  15. #75
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրային պատմվածքիկներ

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեքիաթ Սիրո ու Ժամանակի մասին…


    Վաղուց… շատ վաղուց մի կղզի կար, որի վրա ապրում էին բոլոր հոգևոր արժեքները` Ուրախությունը, Տխրությունը, Ճանաչումը, Իմաստությունը և այլոք: Նրանց հետ ապրում էր Սերը…

    Մի օր զգացմունքները նկատեցին, որ կղզին սկսում է խորտակվել… Բոլորը նստեցին իրենց նավակները ու լքեցին կղզին… Սերը չէր շտապում և սպասում էր մինչև վերջին րոպեն… Եվ միմիայն երբ զգաց, որ կղզու փրկությանը ոչ մի հույս չկա, այն սկսեց օգնություն կանչել…

    Այդ պահին անցնում էր Հարստության շքեղ նավը…
    Սերը խնդրում էր, որ իրեն վերցնեն նավի վրա, բայց Հարստությունն ասաց, որ իր նավի վրա անհամար ոսկի ու արծաթ կա, ու Սիրո համար պարզապես տեղ չկա…

    Սերը օգնություն խնդրեց Հպարտությունից, որի նավակն էր անցնում…
    Բայց, ի պատասխան, Սերը լսեց, որ իր ներկայությունը կխանգարի Հպարտության նավակի կարգուկանոնն ու անթերիությունը…

    Օգնություն աղաչեց Սերը Տխրությունից
    -Օ~ ,Սեր,- պատասխանեց Տխրությունը, - ես այնքան տխուր եմ, որ պետք է մնամ մենակության մեջ…

    Կղզու կողքով անցնում էր Ուրախության նավակը, բայց այն այնքան տարված իր խրախճանքով, որ նույնիսկ չլսեց Սիրո կանչը…

    Հանկարծ Սերը լսեց մի ձայն.
    -Արի՛ այստեղ, ես քեզ ինձ հետ կտանեմ…
    Սերը մի ալեհեր ծերուկի տեսավ, ու նա այնքան երջանկացավ, որ նույնիսկ մոռացավ հարցնել նրա անունը… Իսկ երբ նրանք հասան Երկիր, Սերը մնաց, իսկ ծերուկը շարունակեց իր ճանապարհը… Ու միայն այն ժամանակ, երբ ծերուկի նավակը սկսեց անհետանալ, Սերը զգաց, որ նույնիսկ շնորհակալություն չհայտնեց ծերուկին…

    Սերը հարցրեց Իմաստությունից.
    - Իմաստությու՛ն, ասա՛ ինձ, ո՞վ փրկեց ինձ…
    - Դա Ժամանակն էր, - պատասխանեց Իմաստությունը…
    - Ժամանա՞կը, - զարմացավ Սերը,- Ինչու՞ նա ինձ օգնեց…
    Իմաստությունը պատասխանեց.
    - Միայն Ժամանակը գիտի, թե ինչքան կարևոր է կյանքում Սերը
    Մի տեղ էս կարդացել եմ ոնց որ

Էջ 5 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սիրային նոթեր
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ օրագրեր
    Գրառումներ: 26
    Վերջինը: 29.12.2019, 01:26
  2. Սիրային նոպաներ
    Հեղինակ՝ electrical_storm, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 21
    Վերջինը: 13.12.2010, 19:06
  3. Սիրային
    Հեղինակ՝ Սար Կամլեռ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 12.11.2008, 13:47
  4. Սիրային բացիկներ, երկտողեր:
    Հեղինակ՝ Sam521, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 17
    Վերջինը: 30.06.2008, 14:58

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •